Skip to main content

Mobile internet consumption in Armenia

Ամենաշատը բջջային հեռախոսները եւ պլանշետները կիրառվում են սոցիալական ցանցերում, որոնք շարունակական աճի միտում ունեն Հայաստանում։

Համացանցին կպած բջջային հեռախոսների թիվը հասնում է 1,5 միլիոնի, որոնք բաշխվում են հետեւյալ կերպ (մանրամասները այստեղ)․

Vivacell - 959,568
Armentel/Beeline - 287,285
Orange - 223,617

Facebook թույլ է տալիս տեսնել, թե դրանից օգտվողների որ մասն է օգտվում շարժական սարքերից․

Facebook stats: 620 000 active users

Դրանցից  ընդհանուր բոլոր շարժական սարքերը ֊ 360 000 (բոլոր օգտատերերի 58%),

որից smartphone\ tablet  - 280 000
ոչ խելախոս, բայց ցանցին կպնող հեռախոս՝ featured phone - 196 000 (հաշվի առեք, որ նույն մարդը կարող է մի քանի սարքից մտնի, դրա համար 196+280 հավասար չէ 360)

Ըստ օպերացիոն համակարգերի․

Android - 168 000 (104 000 Samsung են, մնացած բրենդերը տատանվում են ամեն մեկը 10 000 մոտ կամ ցածր. Sony - 11 600, hTC - 10 800, LG - 3000, Huawei - 2000  )
Apple iOS - 120 000 (iPad֊ները դրանցից կազմում են 42 000)
Windows Mobile  - 10 000
Blackberry - 1500





Popular posts from this blog

Մեմ․ Այդ տղան Գալուստ Սահակյանն էր ‪#‎GaloMaestro‬ ‪#‎Galustiana‬

Samvel Martirosyan
Մի անգամ փոքր Ալբերտ Այնշտայնին մայրը տարավ Զիգմունդ Ֆրոյդի մոտ։ Փոքր Աբուլիկը չէր խոսում, չնայած արդեն չորս տարեկան էր, եւ մաման մտահոգված էր։ Ֆրոյդը երկար զրուցեց փոքր Այնշտայնի հետ, հետո կանչեց մամային եւ ասաց. « Ձեր տղան պարզապես կյանքից բան չի հասկանում։ Հեռացեք այստեղից, ես անզոր եմ»։ Տխրած մաման եւ փոքրիկ Այնշտայնը իջան Ֆրոյդի գրասենյակից եւ գլուխները կախ քայլեցին փողոցով։ Այդ պահին իրենց մոտեցավ մի փոքրիկ տղա, որը քացով խբեց մամային, թքեց Այնշտայնի երեսին, վերցրեց ձեռքից ջութակը եւ գետնով տվեց։ « Ես քո սենցը ու նենցը»,- առաջին անգամ իր կյանքում խոսեց Ալբերտ Այնշտայնը՝ ուրախացնելով մամային եւ դիմելով տղային։ Այդ տղան Գալուստ Սահակյանն էր։

․․․․

Մի օր հանճարեղ Թոմաս Էդիսոնը որոշեց գնալ հանճարեղ Նիկոլա Տեսլայի տուն՝ զուտ Ամանորը շնորհավորելու նպատակով։ Վերցրեց հետը բոնբոնյերկա, մի շիշ Բորդո։ Չնայած՝ տոնական օրվան եւ ընտիր կարմիր գինուն, Տեսլան շատ անտրամադիր էր։ "Ինչու՞ ես անտրամադիր, Նիկոլա Տեսլա", ֊ հարցրեց Էդիսոնը։ "Ոնց չտխրեմ, Թոմաս Էդիսոն",…

Ադրբեջանական դիրքերը Նախիջեւանում եւ Արենի գյուղը

Ադրբեջնական պաշտպանության նախարարուէթյունը հունիսի 20-ին տարածել է մեծ կես-ժամանոց տեսանյութ Նախիջեւանում իրենց գործողությունների մասին։

Դրվագներից մեկում հայտարարվում է, որ Արենի գյուղը եւ Երեւան-Եղեգնաձոր հատվածը փաստացի բանակի նշանակետի տակ են գտնվում ադրբեջանցիների առաջխաղացման պատճառով։ Էկեք նայենք քարտեզով հերավոռություննեռը։ Իրականում, ես տեղյակ չեմ, սա նոր դիրք է, թե եղել է, բայց կարելի է հասկանալ դիրքի հեռավորությունը Արենի գյուղիցից եւ մայրուղուց, որը ռազմավարական բնույթի ճանապարհ է դեպի Արցախ բանակի շարժի համար։

Սա ադրբեջանական ռազմական լրագրողն, որը ցույց է տալիս Արենի գյուղը



Քարտեզի վրա այս հատվածը մոտավորապես այստեղ է


Նույն հատվածը վերեւից ։ Այստեղ նշել եմ Az մոտավոր ադրբեջանական դիրքերը։ Սահմանը շատ պայմանական է, բայց տեղանքից երեւում է, որ մոտավոր այնտեղ են ավարտվում մշակված հողերը, որոնք պատկանում են Արենիի գյուղացիներին։ Եվ Արենի կետով նշված է վերջին գյուղի տունը, մի քիչ էլ դեպի ադրբեջանական կողմ 

Մինչեւ այգիների սկզբնամասը մոտ 1800 մետր է, այսինքն դա հասանելի է ադրբ…

Ինչպես են ադրբեջանական հաքերները կոտրում հայկական ֆեսյբուքները

Ադրբեջանական հաքերները վերջին մեկ տարվա ընթացքում սկսել են թիրախավորել հայկական ֆեսյբուքի օգտատերերին: Վերջին ամսվա ընթացքում կոտրվել են հարյուրավոր պրոֆիլներ:

Ինչի» համար են իրենք դա անում: Հիմնականում, որ գն ու գրեն Ya zdes. Սակայն, նաեւ ավելի խելացի են օգտագործում կոտրած պրոֆիլները: Օրինակ, ռազմական գործողությունների ժամանակ իբր հայերի անունից տարածում են կեղծ տեղեկատվություն: Օրինակ, իբր հայկական կողմը ծանր մարտական կորուստներ ունի:

Իսկ ինչպե՞ս են իրենքք դա իրականացնում, ինչպե՞ս են կորտում պրոֆիլները: Իրականում, ֆեյսբուքյան պրոֆիլը կոտրելը բավականին բարդ գործ է: Եվ կոտրում են ոչ թե Ֆեյսբուքը, այլ օգտատերին: Ամենաընդունված ձեւը՝ ֆիշինգն է: Այսինքն, ձեւ, երբ մարդ ինքն իր ձեռքով նվիրում է իր գաղտնաբառը հաքերներին:

Ամենաթարմ ադրբեջանական տարբերակը: Տարածում են հղում ֆեյսբուքյան հավելվածի (application) վրա: Դա կարող է լինել խաղ, թեստ ու նման մի բան: Կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ սխմողը հայտնվում է նոր էջում, ուր իրեն առաջարկում են ներմուծել նորից իր մուտքանունը եւ գաղտնաբառը: Եվ, վուա…