Mastodon

Հայաստան 2342. ինչպես կազմել բիզնես֊պլան

Հայաստանում, ըստ լեհ հոգեբանների, բիզնեսի հիմնական բաղադրիչ եւ մաղադրիչ մաս է հանդիսանում հարկայինա֊մաքսային միությունը վարչությունը


Քարտեզ․ Սիրիահայերի բիզնեսները Երեւանում / Map. Syrian Armenians businesses in Yerevan

Կարծում եմ, բոլորս կարող ենք օգնել մեր սիրիահայ բարեկամներին, որոնք հիմա փորձում են իրենց զանազան բիզնեսները հիմնել Հայասատանում։ Օգնել կարող ենք՝ օգտվելով իրենց ձեռնարկություներից, խանությերից եւ այլն։

Ես ստեղծել եմ այսպիսի միքարտեզ,որտեղ ձեզանից ամեն մեկը կարող է իր իմացած խանութը, մեքենաների վերանորոգման կետը եւ այլն քարտեզի վրա։ Տեղադրելը շատ հեշտ է՝ մանրամասն ներկայացրել եմ սստորեւ։
Լավկլինի, եթե մի երկու խոսքով նկարագրեք ձեր նշված կետը։ Էլ ավելի լավ կլին՝ որ լուսանկարներ նույնպես ներբեռնեք։

Քարտեզը տեղադրված է այս հասցեով
Նոր կետ կարող եք առաջադրել կամ հենց քարտեզի վրայից, կամ այս հղումով։ (անմիջապես չի հայտնվի քարտեզի վրա՝ ես պետք է ստուգեմ ։Ճ )
Հենց հիմա, եթե կոնկրետ տենց մի խանութ կամ սպասարկման կետ գիտեք, տեղադրեք



Այսպիսով, աջի վերեւի անկյունից սկսում ենք տեղադրել նոր կետը

Ադրբեջանական հաքերների կողմից կատարված DNS հարձակման զոհերի ցանկը

Ադրբեջանական հաքերներին հաջողվել է DNS hijacking կատարել եւ վերաուղղել այցելուներին ադրբեջանում գտնվող մի էջի վրա; Փաստացի, կայքերի վրա ազդեցություն չի եղել

Փոփոխված DNS֊ներով դոմեյների (հաշվի առեք, որ մի շարք հասցեներով կայքեր չեն էլ եղել) նախնական ցուցակը (300 ավելի կայք է հարձակման ազդեցության տակ ընկել)
zevs.am
yanex.am
yournet.am
yeghvard.am
yta.am
xenon.am
wasabi.am
virtualoffice.am
tsarukyangagik.am
wasabi-sushi.am
virtual-office.am
utc.am
wishlist.am
wds.am
vastyle.am
toon-armeni.am
timetoprint.am
technoserv.am
toonarmeni.am
sportblog.am
toshibatec.am
virtual-solution.am
totalfootball.am
task.am

sphera.am
sushi-wasabi.am
talgrig.am
proit.am

Armenian Cyber Army - Sumgait 26 գործողություն

Ադրբեջանական հաքերները դեռ սկսված դավեր են նյութում, իսկ Հայկական կիբեր բանակը (Armenian Cyber Army ) արդեն միքանի կայքի վրա տեղադրել է Սումգայիթի ջարդերին նվիրված ֆիլմը։ Ցանկը ներկայացվում է ստորեւ։


1) aaa.org.az
http://zone-h.org/mirror/id/21852853
http://www.peeep.us/ef8961d2

2) http://abcc-az.org
http://zone-h.org/mirror/id/21852865
http://www.peeep.us/368459f2

3) http://goygolbelediyyesi.org
http://zone-h.org/mirror/id/21852870
http://www.peeep.us/c4e4b424

4) http://imagineganja.com
http://zone-h.org/mirror/id/21852875
http://www.peeep.us/3a1c887c

5) http://ruzigar.info
http://zone-h.org/mirror/id/21852881
http://www.peeep.us/596882a9

6)http://videoxana.com
http://zone-h.org/mirror/id/21852887
http://www.peeep.us/25702ccd

7) http://avito.az
http://zone-hc.com/archive/mirror/6d6f0fe_avito.az_mirror_.html
http://www.peeep.us/eaf6f71e

8) http://tikinti.az
http://www.peeep.us/a63262fd

9) http://mesafedenmekteb.edu.az
http://www.peeep.us/7f50afec

Быстрее, чем кролики ` նայել, թե չնայել

Быстрее, чем кролики նույն  День Радио եւ О чем говорят мужчины թաթալաբազների թիմն ա խաղում` Квартет И։ Էլի ամբողջ ֆիլմը կատակներ են, տարբեր դրվագներ ուրիշ տեղ եւ ժամանակից։ Նենց որ, եթե նախորդ ֆիլմերը դուրներդ եկել են, սա էդ առումով չի տարբերվում առանձնապես։

Տարբերությունը նրանում է, որ սյուժեն միանշանակ magic mashrooms֊ով ցիրկի պեռաշկի ուտելուց հետո է գրվել։ Էլ մեջը Դոնի Դարկոյի ճագարն ա հայտնվում, էլ Ալիսայի Խելացնոր թեյախմություն (բնականաբար օղով թեյի տեղը)։ Ընթացքում էլի մի քսան ֆիլմ ես հիշում։ Բայց բուֆոնադայով համեմված նայվում ա։

Նենց որ՝ զգուշացնում եմ, որ տարօրինակ ֆիլմ ա, բայց իմ դուրն եկավ։


Գնահատական ֊  4
IMDB - 6.2
Kinopoisk - 6.4


Security Alert. ադրբեջանական հաքերային գրոհ է սպասովում

  Այս գիշեր եւ վաղը ցերեկը ադրբեջանական հաքերային Antiarmenia խումբը իրականացնելու է հարձակումներ հայկական կայքերի վրա՝ կապված Խոջալուի դեպքերի հետ    
( իրենք արդեն փետրվարի 26 ակցիան հայտարարել են)

 Նաեւ սպասվում են հայկական հաքերների հարձակումներ ՝ կապված Սումգայիթի ջարդերի հետ


Խոջալուի ողբերգություն․ պատասխաններ մի քանի հարցերի

Քանի որ մոտակա օրերիս Ադրբեջանի քարոզչությունը լցնելու է միլիոններ Խոջալուի թեման բարձրացնելու համար աշխարհով մեկ, պետք է ձեռքի տակ ունենալ հակափաստարկներ։ Ճիշտ բացատրական աշխատանքը կարող է միլիոնները ջրել։ (Atletico֊ի դեպքը արդեն դրա վառ օրինակն է՝ շատ մեծ գումարը ջրվեց մեր ԱԳՆ֊ի, Ֆուտբոլի ֆեդերաիցայի եւ, իհարկե, հարյուրավոր ֆուտբոլասերների ջանքերի շնորհիվ) Այդ իսկ պատճառով բերեմ մի քանի քիչ հիշատակվող փաստարկ ադրբեջանական քարոզչական թեզերի վերաբերյալ (կարեւոր է, քանի որ հիմնականում ցանցում պտտվում են նույն փաստարկները, օրինակ Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցը, ուր նա Ադրբեջանի Ազգային Ճակատի վրա է քցում Խոջալուի պատասխանատվությունը ֊ ռուսերեն եւ անգլերեն)․

ա․ Չնայած, որ իրադարձությունները վերաբերում են Խոջալուի բնակիչներին, զոհերի հիմնական թիվը եղել է Աղդամի մոտ, որը գտնվում էր ադրբեջանական վերահսկողոության տակ։ 

բ․ Բացի դրանից, զոհերի հիմնական թիվը՝ դա այն մարդիկ են, որոնց տեղական իշխանությունները տիրություն չեն արել, չեն հետեւել, որպեսզի մարդիկ հեռանան մարդասիրական միջանցքով։ Այդ մարդիկ մոլորվել եւ սառել են։ Առա այսօր իրենց թիվը հայտնի չէ։ 

գ․ Ադրբեջանցիները, իմանալով, որ հայերը հարձակվելու են, մարդկանց չէին տարահանում Խոջոլուից։ Առաջին հերթին թույլ չէին տալիս դուրս գալ քաղաքից թուրք մեսխեթցիներին (տեսանյութերը այստեղ են
Ադրբեջանցի խմբագիր Էյնուլլա Ֆաթուլայեւը պատմում է, որ կովերին եւ ոչխարներին էվակուացնում էին, իսկ մարդկանց ոչ  (ռուսերեն եւ անգլերեն)

Ռամիզ Ֆաթալիեւը ընդունում է, որ դա քաղաքական որոշում է եղել (ռուսերեն եւ անգլերեն)


До событий в Ходжалы оставалось 4 дня. 22 февраля в присутствии президента, премьер-министра, председателя КГБ и других состоялось совещание Совета Национальной Безопасности.
До сегоднешнего дня никто не знает, где же была совершена ошибка и кто ее совершил. В время совещания было принято решение не выводить людей из Ходжалы.


դ․ Ադրբեջանական կողմը խոսում է 613 խաղաղ զոհվածների մասին։ Զոհվածների թվի եւ ցուցակների վերաբերյալ իրականում կան տարաձայնություններ հենց Ադրբեջանում։ Բացի դրանից նույն մարդիկ գրանցված են մի քանի անգամ, այստեղ են ներառվել նաեւ զինյալները։ Մանրամասն ցուցակների հետ մանիպուլյացիաների վերաբերյալ՝ այստեղ եւ այստեղ 

ե․ Թոմաս դե Վաալի կողմից մեջբերվող Սերժ Սարգսյանի խոսքերը, որոնք անընդհատ օգտագործվում են որպես ապացույց, որ հայերի կողմից պլանավորված ակցիա է եղել, հերքում է հենց դե Վաալը ՝ այստեղ։

Ավելի մանրամասն ու այլ փաստեր այստեղ ռուսերեն, անգլերեն եւ մի շարք այլ լեզուներվ։

Տեսանյութերի շտեմարան

Անգլերեն կարճ նկարագրական նյութ



Մեծ ֆիլմը․

Между голодом и огнем. Власть ценою жизней.



Between hunger and fire: Power at the expense of lives



Khojaly massacre

Աբդուլա Գյուլի դեմ Թվիթերում ակցիա է ընթանում

Աբդուլա Գյուլը ունի Թվիթերում բավականին շատ ընթերցվող հաշիվ՝ մոտ 4, 3  միլիոն ընթերցող։ Ընդդիմադիրները դրա դեմ սկսել են յուրահատուկ բողոքի ակցիա՝ կոչ են անում unfollow անել։

Որպես հետեւանք, երկու օրվա ընթացքում Գյուլը կորցրել է Թվիթերում 100 հազարից ավելի հետեւորդ ֊ 4, 383 միլիոնից մինչեւ  4, 278 միլիոն։ Եվ շարունակում է իջնել։




Windows XP - MustDie edition

Հարգելի հայրենակիցներ՝

երկու ամսից քիչ է մնում, ինչ Microsoft֊ը պատրաստվում է դադարեցնել  Windows XP տեխնիկական սպասարկումը։ Ինչը կնշանակե, որ համակարգը դառնում է վտանգավորից առավել վտանգավոր, այսինքն՝ փլավքամիչի պես ծակ։

Իսկ, ըստ Kaspersky Lab, Հայաստանի համակարգիչների երրորդ մասը հենց Windows XP է օգտագործում։

Դեն քցեք , ավելի լավ է քաշեք Ubuntu կամ այլ Linux, որն անվճար է եւ անվտանգ։



Countdown Clocks


Surrealistic #Maidan











Հայկական հաքերների հարձակում՝ Գուրգեն Մարգարյանի հիշատակին

Գուրգեն Մարգարյանի սպանության օրը Caucasus Cyber Army եւ MONTE MELKONYAN CYBER ARMY կողմից հարձակման են ենթարկվել մի շարք ադրբեջանական եւ հունգարական կայքեր

Hacked By Caucasus Cyber Army


http://igep.az/ 
http://filmhiradokonline.hu/watch.php?id=3935
http://www.dunamentiforum.hu/
http://kilimmebel.az/
http://www.toyotasportautoklub.hu/
http://www.sle-pecs.hu/main.php?menu=sle
http://www.hnm.hu/en/kiall/Exhibition.php?ID=121210


Hacked By MONTE MELKONYAN CYBER ARMY

http://stoma.az/video/123.jpg
http://lamitransfer.com/hizmetlerimiz.php?id=67


info via Արամ Վարդանյան and Ara Babakhani





Mobile internet consumption in Armenia

Ամենաշատը բջջային հեռախոսները եւ պլանշետները կիրառվում են սոցիալական ցանցերում, որոնք շարունակական աճի միտում ունեն Հայաստանում։

Համացանցին կպած բջջային հեռախոսների թիվը հասնում է 1,5 միլիոնի, որոնք բաշխվում են հետեւյալ կերպ (մանրամասները այստեղ)․

Vivacell - 959,568
Armentel/Beeline - 287,285
Orange - 223,617

Facebook թույլ է տալիս տեսնել, թե դրանից օգտվողների որ մասն է օգտվում շարժական սարքերից․

Facebook stats: 620 000 active users

Դրանցից  ընդհանուր բոլոր շարժական սարքերը ֊ 360 000 (բոլոր օգտատերերի 58%),

որից smartphone\ tablet  - 280 000
ոչ խելախոս, բայց ցանցին կպնող հեռախոս՝ featured phone - 196 000 (հաշվի առեք, որ նույն մարդը կարող է մի քանի սարքից մտնի, դրա համար 196+280 հավասար չէ 360)

Ըստ օպերացիոն համակարգերի․

Android - 168 000 (104 000 Samsung են, մնացած բրենդերը տատանվում են ամեն մեկը 10 000 մոտ կամ ցածր. Sony - 11 600, hTC - 10 800, LG - 3000, Huawei - 2000  )
Apple iOS - 120 000 (iPad֊ները դրանցից կազմում են 42 000)
Windows Mobile  - 10 000
Blackberry - 1500





Спасти мистера Бэнкса / Saving Mr. Banks` նայել, թե չնայել

Спасти мистера Бэнкса / Saving Mr. Banks. ֆիլմ նրա մասին, թե ինչպես պուպուշ Ուոլթ Դիսնեյը նկարահանում է ֆիլմ Մերի Պոպինսի մասին Պամելա Թրեւերսի հետ, որը մի սարսափելի տիկին է։

Էն, որ Թրեւերսը սարսափելի տիկին ա, ես տենց կասկածներ ունեի դեռ դպրոցից։ Երբ սովետական Մերի Պոպինս ֆիլմից ոգեւորված վազեցի, գիրքը ճարեցի։ Եվ ընկա ինչոր Ֆրեկն Բոկի եւ Ժեկի Կառավարիչի մուտանտ միաձուլման ձեռքը։ Բայց, մեկա, ֆիլմում այս տիկինը նկարագրված է տասնապատիկ ավելի նվնվան ու անտանելի։ Ինչոր չափից դուրս։

Դիսնեյը, հակառակը, շնորհիվ Թոմ Հենքսի, վերածվել ա Դամբլդորի, Մորգան Ֆրիմանի ու Ջասթին Բիբերի շատ տաղանդավոր պատկերի։ Կարճ ասած, Walt Disney ստուդիան նկարել ա ֆիլմ Թրեւերսի մասին, բայց իրականում ֆիլմը Դիսնեյին կոնտրաստի վրա Լավ Մարդ ներկայացնելն ա։

Բացի դրանից ֆիլմը դասական ամերիկյան կառուցվածք ունի՝ ծանր մարդիկ, բարդ հարաբերություներ, որոնք մյուզիքլային բարեշրջումներ են ապրում։

Այս ամենից հետո եթե ֆիլմը նայեք՝ դուրներդ կգա, քանի որ վատ ֆիլմ չի։ Լուսավոր, Թոմ Հենքսոտ։ Մենակ թե նախորդ ասածներս նյարդերի վրա չազդեն։

Գնահատական ֊  3+
IMDB - 7.8



Social Media in Georgia, February 2014




Facebook active users 1 280 000


Odnoklassniki.ru, MoiMir@Mail.ru, email@Mail.ru cumuliative weekly active users -  1 471 000







Odnoklassniki weekly active users - 745 000











VKontakte registered users - 583 500









Odnoklassniki is growing (Liveinternet stats)






Social Media in Azerbaijan, February 2014

December 2013 report


Facebook active users 1 360 000 (+ 80 000 from December)


Odnoklassniki.ru, MoiMir@Mail.ru, email@Mail.ru cumuliative weekly active users -  1 140 000 (- 20 000 from December)







Odnoklassniki weekly active users - 907 000 (+ 70 000 from December)









Twitter (aztwi.com stats) users 4474 (+123 from December)







VKontakte registered users - 785 500 (+47 500 from December)









Odnoklassniki is growing (Liveinternet stats)






Social Media in Armenia, February 2014

January 2014 report

Odnoklassniki.ru, MoiMir@Mail.ru, email@Mail.ru cumuliative weekly active users -  1 368 000 ( -193 000 from January)







Odnoklassniki weekly active users - 902 000 ( -9 000 from January)








Facebook active users - 620 000 (+ 40 000 from January)








VKontakte registered users - 588 000 (+ 16 000 from January)













Odnoklassniki   growth  







Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի ելույթերի բառային ամպերը

Սերժ Սարգսյանի Երկրապահի համաժողովի եւ Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանի համաժողովի ելույթների կոնտենտ անալիզը

Սերժ Սարգսյան





Գագիկ Ծառուկյան


Հայաստան 2342. Վալենծինի օրը Վարդագույն քաղաքում

Համազուսպ տղերքի մասին


Մարդիկ vs ռոբոտներ ինտերնետում՝ մարդկությունը պարտվում է

Իրականում, կայքերի այցելուների երկու երրորդը մարդիկ չեն։ Վերջին Incapsula հետազոտությունը ցույց է տալիս որ այցելուների մեծ մասը դա զանազան բարի եւ չար ռոբոտներ են։

Փաստացի, ստացվում է, որ մոտ 38% են կայքերի այցելուների նորմալ, բարեպաշտ մարդիկ։





Source - Statista

Բայց վատն էլ էն ա, որ նույն Incapsula-Ի 2012 ուսումնասիրթությունը ցույց է տալիս, որ մարդիկ այն ժամանակ մոտ կեսն էին։ Մենք պարտվում ենք, հարգելիներս։ Էլ չասեմ, որ մարդ կա, արդեն բոտից չի էլ տարբերվում․ բայց դա ուրիշ պատմություն է։


Ռոբոտներին IP―ներով գտնելու համար կարող եք օգտվել ռոբոտների բառարանից․ Botopedia

Սա էլ որ պարզ լինի, թե որ ռոբոտները ինչով են զբաղվում

Sumgait։ Pogroms against Armenians in Azerbaijan / Сумгаит: Армянский погром в Азербайджане

Քանի որ մոտենում են Սումգայիթի կոտորածի օրերը, կրկին ուզում եմ այս տարի էլ տարածման համար տեղադրել Գրիգորյան Մարինայի կողմից ստեղծված անգլերեն եւ ռուսերեն նյութը, որը հասկանալի է դարձնում այլ երկներում ապրողների համար կատարվածը։

Նյութերը կարելի է ներբեռնել ՝ ամեն պատուհանի տակ կա համ տարածելու, համ ներբեռնելու կոճակ



Sumgait։ Pogroms against Armenians in Azerbaijan




Сумгаит: Армянский погром в Азербайджане

2013֊ին ամենաարագ աճող Twitter, Facebook, Instagramm, Youtube, Soundcloud, Vevo

Այսպիսով, 2013 ամենաարագ աճող պրոֆիլները

Միայն մի բան արձանագրենք՝ Քիմ Քարդաշյանը էլ էն չի, իր հանդեպ Թվիթերում հետաքրքրությունը խիստ նվազել  է։






Աղբյուր՝ Next Big Sound




Internet usage in Armenia - 2013 3Q data stats

Հիմնվելով բջջային կապ տրամադրող օպերատորների եւ խոշորագույն ինտերնետ պրովայդերներ տվյալերի վրա (2013 տարվա երրորդ եռամսյակի տվյալների հիման վրա) գալիս եք հետեւյալ վիճակագրության․ (Հաշվի առեք, որ խոսքը ոչ թե անձանց մասին է գնում, այլ բաժանորդները, որը կարող է լինել մի ողջ գրասենյակ կամ ընտանիք)

Armentel  -

  • internet users  - 157 654 (Միջին բաժանորդը ամսեկան օգտագործում է 33 380 Mb )
  • mobile broadband user 27,195   (Լայնաշերտ ինտերնետ հասանելության բաժանորդներ  (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների)  (Միջին բաժանորդը ամսեկան օգտագործում է 5 243Mb ) 
  • mobile users using internet from phone  287,285 (Տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդներ (հեռախոսի միջոցով)) 
       (Միջին բաժանորդը ամսեկան օգտագործում է 181 Mb )




Vivacell -


  • mobile broadband users 96,161
(Միջին բաժանորդը ամսեկան օգտագործում է 8 986 Mb ) 
  • mobile users using internet from phone 959,568 

Orange


  • mobile broadband user 93,729  (Միջին բաժանորդը ամսեկան օգտագործում է 8 389 Mb ) 
  • mobile users using internet from phone  223,617 


Rostelecom


  • Subscribtions -  3,949  (Միջին բաժանորդը ամսեկան օգտագործում է 105 180 Mb ) 


Ucom


  • Subscribtions -  50,137  (Միջին բաժանորդը ամսեկան օգտագործում է 52 483 Mb )



Arminco


  • Subscribtions - 260 (Միջին բաժանորդը ամսեկան օգտագործում է 24411 Mb )


ADC

Subscribtions -  1,259  (միջին արագությունը 5.25 Mbps, տվյալները երկրորդ եռամսյակի են)











Dear #NSA #stopspying

Take an action

List of events

Ժամանակի ընկալումը՝ ինչպես է փոխվել ծխախոտի հանդեպ վերաբերմունքը

Այս պահին, երբ մեր պատգամավորները գնում են ալկոհոլի գովազդը հեռուստատեսություն վերադարձնելու տխմարագույն քայլի, հարկ է հիշել, որ վախտին ոչ միայն ծխախոտը գովազդվում էր ավելի լայն,բայց նույնիսկ համարվում էր օգտակար մմի բան։ Նենց որ, "պահի կենացը" խմողներին ԱԺ֊ում արժի միպահ մտածել, որ ամեն ինչ չի, որ այս պահին ճիշտ ես համարում, հետո այդպես է դիտվում։ Իսկ ալկոհոլի գովազդը նույնիսկ այս պահին ճիշտ չի թվում։ Օրինակ, ինձ։

(Ով չի տեսել՝ համեցեք կոկաինի եւ հերոինի գովազդները մանչուկների համար տեսնելու)


Ռուսաստանի մեծն ցար Նիկոլայ Երկրորդը իր դուստր Անաստասիայի հետ՝ ծխելիս

Հայկական պլանշետ Armtab թե ամերիկյան Minno

Քանի որ անընդհատ լրագրողներից հարցեր եմ ստանում հայկական պլանշետից, իսկ ես, ցավոք, չեմ եղել շնորհանդեսին (քանզի անտեսվել եմ ։ՃՃՃ), ապա ասեմ, որ, հարգելի լրագրողներ, իրականում այդ հարցը կարելի է ուղղել հենց արտադրողին, Minno ֆիրմային, որն ունի կայք, եւ ոչ մի կապ չունի Հայաստանի հետ։

Կայքից երեւում է, որ Minno֊ն արտադրում է բրենդային պլանշետներ։ Այսինքն, դուք գնում եք Minno, գումար եք տալիս, եւ իրանք սարքում են պլանշետ, որի վրա գրվում է ոչ թե Minno, այլ, օրինակ, Khootchootch:

Ձեռնարկությունը ունի նաեւ Ֆեյսբուք էջ, որտեղ կարելի է հարցեր տալ, եւ շատ արագ պատասխան ստանալ։ Այ ես հարց տվեցի՝ հիմա հայկական պլանշետը հայկական է միայննրանով, ար այնտեղ տեղադրված է հայաֆիկացված ծրագրային ապահովում, իսկ սարքը հենց Minno֊ինն է, առանց ոչ մի հայկական պիպիչների, թե նաեւ հայկական "երկաթ"  կա վրան։

Պատասխանը շատ պարզ էր․ առաջին փուլում իսկապես պլանշետի "երկաթի" մեջ ոչ մի հայկական բան չկա, միայն ծրագրային ապահովումն է։ Մեջբերեմ․

 In the first phase of the project hardware parts are coming from the Minno 

side. The goal for phase II is to have PCB/PCBA/Hardware design and sub-

assembly design and manufacturing happen in Armenia.


Այսպիսով, ելնելով Minno֊ի ասածի վրա, եզրակացնում ենք, որ ապագայում պլանշետը պետք է "հայեցի" դառնա՝ Հայաստանում կկատարվի պլատաների եւ հավաքելու ընդհանուր դիզայնը եւ, ոնց հասկանում եմ, նաեւ արտադրության մի մասը։ (Armtab֊ի կայքը, ասեմ ձեզ, որ հայտարարումէ, որ իրենք բացի փաթեթավորելուց նաեւ հավաքում են պլանշետներ։ Ես դեռ գերադասում եմ հիմնական համարել Minno֊ի կողմից տրված տեղեկատվությունը)

Բայց դա դեռ պլաններ են՝ հիմա սա պարզապես չինա֊ամերիկյան արտադրանք է, հայկական պիտակով։ Նաեւ ծրագրային ապահովումն է հայաստանյան։ Մոտավորապես, որ պատկերացնեք, հիմիկվա վիճակում դա նման է, որ դուք առնեք Sony Vaio, վրան դնեք MacOS, դրանից լապտոպը չի դառնա Apple արտադրանք, կմնա Sony, որի վրա դրված ա MacOS: Այ ապագայում, կարող ա արդեն հայաֆիկացվի, բայց դեռ դրա մասին խոսել չի կարելի։ Բայց հենց որ սկսեցին ստեղ դիզայնը անել, մեծ ուրախությամբ բոլորս կասենք, որ Armtab֊ը հայկական պլանշետ է։ Նենց որ խառնաշփոթը սկսել ա նրանից, որ լրատվության մեջ խառնվել են պլանները եւ ներկա իրավիճակը։

Ինչ վերաբերում է օպերացիոն համակարգին, "Արաքս"֊ին, ապա այն իսկապես այստեղ է ստեղծվել, բաց կոդերով Lilnux օպերացիոն համակարգի հիման վրա։ Ստեղծել է հայկական իմ կողմից շատ բեսամթ հարգված Instigate կողմից։ 

"Արաքս"֊ի մասին կարող եք կարդալ այստեղ , այստեղ

կամ նայել տեսանյութ,կամ հարցնել պապային՝  Չիլինգարյան Նորիկին

Հ․Գ․ Քանի որ Minno֊ի էջից իրենց պատասխանը  անսպասելիորեն ջնջվել է, իսկ ես տենց բան սպասում էի, ապա տեղադրում եմ սքրինշոթը։ Update. ասում են՝ պատասխանը ջնջված չի, բայց ինձ չի երեւում։ Ավել-պակաս կներեք

Հ․Գ․ 2 - Պարզվեց, Արաքսով լինելու ենմիայն կրթական պլանշետները, իսկ հասարակ սպառողին գնալու է Android-ով, ինչը հայկականությունը էլ ավելի նվազեցնում է

Հ. Գ. 3 Armtab-ի լոգոն շատ հավեսն ա








Hacking activities: Armenia and Azerbaijan in Feb

Վերջին օրերին ադրբեջանական ակտիվությունը նվազել է։ Հարձակման զոհ դառել են 3 կայք։ Բացի դրանից, բողոքների հետեւանքով VKontakte-ն հեռացրել է հայկական  Горная Армения խումբը, որը կազմակերպել էր հարձակումներ ադրբեջանական խմբերի վրա (հարձակումների մասին գրառումները բաց էին դրվել խմբի պատին, ինչը հեշտացրել էր ադրբեջանցիների բողոքները)

Ադրբեջանցիների շնորհիվ գնալով սկսել են աճել հաքերային հարձակումների թիվը Հայաստանից, անընդհատ նոր խմբեր են հայտնվում դաշտում։


Հայկական mix հաքերի կողմից հարձակման են ենթարկվել երեք ադրբեջանական կայք

Ադրբեջանի մեջլիսի տնտեսական հանձնաժողովի նախագահ Զիյադ Սամեդզադիե կայքը՝  http://www.samedzade.az/

http://lifeinternational.az/

http://lider-rm.az/
mirror


 Thx for info Aram Martirosyan

Եվս մեկ կայք՝ Armenian Revenge - Unknown hero ֊ի կողմից, - էլի նոր դեմքեր

http://kilimmebel.az/
mirror

Մի շարք ադրբեջանական օգտատեր կոտրվել են Odnoklassniki ցանցում "Team Armenian Special Froces" խմբի կողմից



Thx for info Sako Armeniano

Մի քանի ադրբեջանական օգտատեր կոտրվել են Odnoklassniki ցանցում "Artsvachen Cyber Soldier" հաքերի կողմից


Thx for info Ara Babakhani and Mher Kirakosyan

RadHack հաքերները ցանցում տեղադրել է Թուրքիայի պաշտոնյաների տվյալները

Թուրքական ձախ ծայրահեղականների հաքերային ամենամեծ RadHack (Kizil Hackerlar) խումբը կոտրել  TTNET, Vodafone եւ Turkcell պրովայդերներին եւ տեղադրել է ցանցում  Թուրքիայի պաշտոնյաների տվյալները՝ հեռախոս, հասցե, էլեկտրոնային հասցե։ Սա կատարվել է ի պատասխան  Գեզի պուրակի շուրջ շարունակվող իրադարձությունների։

Տվյալները հասանելի են այստեղ

Սպասվում են նոր արտահոսքեր, հատկապես ուժային կառույցներից





Тор 2: Царство тьмы / Thor 2: The Dark World ` նայել, թե չնայել

Тор 2: Царство тьмы / Thor 2: The Dark World . ոչ մի աննկարագրելի նորություն, հետն էլ ոչ մի հիասթափություն համեմատած առաջին Տոռի հետ։

Ընդանրապես, իմ համար Տոռիթեման Marvel Univerce ամենաթույլ թեմաներից ա, քանի որ կոմիքսի հեղինակներն էլ լավ չեն հասկանում, թե Տոռը ու իրա գերդաստանը ինչ կապ ունեն Avengers մնացած թիմի հետ` բարձր տեխնոլոգիաների եւ ադաթ֊աբուրային կապերի միաձուլումը բավականին զարմացնող ա։

Մյուս կողմից, ֆիլմը հավեսով նայվում ա որպես վազվզոց֊կրակոց։ Իսկ դիզայներներն ու նկարիչները շատ թույն գործ են արել՝ մենակ դրա համար արժի նայել։

Եթե սիրում եք տրամաբանական կապեր գտնել, կեղտ բռնացնել, ավելի լավ ա մի նայեք՝ ամբողջ ֆիլմը տենց բաներ են։

Եթե առաջին Տոռն ու Avengers չեք նայել, ավելի լավ ա սկսեք սկզբից՝ լիքը բան չեք հասկանա։ Իհարկե, արժի նաեւ սկանդինավյան դիցաբանությանը ծանոթանալ։ Նույնիսկ ավելի լավ ա, քան Տոռը նայելը։

Գնահատական ֊  4-
IMDB - 7.5
Նայելու լինկ


Ծնգլահան երգերի հիթ շքերթ

Մարկ Տվենը մի պատմվածք ունի , որտեղ նկարագրվում ա մի սարսափելի կպչան երգ։ Դրանից ազատվելու համար պետք էր ուրիշին երգել՝ քեզանից պոկվում, կպնում էր նրան։ Վերջը չպատմեմ, ինքներդ կարդացեք։

Հիմա, մի քանի երգորոնցից ես եմ ամիսներով տառապել․

Ֆանտաստիշ ունդ բոյռիշ ֆռոյլեյն՝ սրանց ձեռը լիքը մարդ երկու օր ա տառապում են։ Որոշեցի մի հատ էլ ձզ լսացնել՝ բալքի մոտս անցնի



Հին, ֆինական Յակ֊Ցուպ֊Ցոպ



շատ հին, բայց թարմացված Trololo

Волк с Уолл-стрит / The Wolf of Wall Street ` նայել, թե չնայել

Սկորսեզե, դի Կապրիո (կարեւորը Ծիտանիկ  չի), շուխուռ, ղալմաղալ։ Իսկական Սկորսեզե։ Թեման էլ շատ արդիական է եւ ռեալիստական՝ թե ինչ տականքն են կապիտալիստները։

Նայելուց առաջ պահարանի մեջ փակում եք երեխաներին, քանի որ ֆիլմում 569 հնչում է ֆաք բառը, մի հիսուն անգամ էլ էդ բառը ցուցադրվում է։ Էլ չասեմ, որ էդ բանը անելու ընդմիջումներին ուռում են։

Կարճ ասած՝ նայեք։ Բայց պատրաստվեք չհիասթափվել մարդուկթյունից։ Հա․ ու եթե դի Կապրիոին սիրում եք, զգույշ եղեք։ Նենց այլանդակ կերպար է ստեղծել, որ իրանից էլ կարող ա հանկարծ հիասթափվեք։

Որպես վերջնական զգուշացում՝ եթե մի կես ժամից սկսեց սրտխառնոց, անջատեք, քանի որ երեք ժամ շարունակ ձեզ վատ եք զգալու՝ ավելի լավ չի լինի։


Գնահատական ֊ 5
IMDB - 8.6
Նայելու լինկ

P. S. SOme quotes to imagine:

- If you sell $10,000 worth of stock, I'll give you a blowjob.

Let me give you some legal advice: Shut the fuck up!

- I take Quaaludes 10 to 15 times a day for my "back pain," Adderall to stay focused, Xanax to take the edge off, pot to mellow me out, cocaine to wake me back up again, and morphine, well, because it's awesome.



Հայաստան 2342. Ապե, հա՞յ ես

Հեռավոր Հայաստան 2342։ Հանդիպում են երկու ռոբոտ Օպերայի անվան Գլադիատորների միության ակումբի մոտ


Գիտելիքի փոխանցման ձևերը. ինչպես ամեն ինչ փոխեց ինտերնետը

Հարցազրույց Բուն TV-ին տեղեկատվության, կրթության, սերնդների կապերի եւ ինտերնետի մասին։

Կոկաին, Հերոին, Մորֆին՝ լավագույնը միայն երեխաներին

Այ մի հատ նայեք մեկ դար վաղեմություն ունեցող գովազդներ են՝ երեխաների համար կոկաին, կամ հերոին՝ ամենալավ դեղն էր հազի համար։ Նորածինների դուրս եկող ատամներիցավի համար ինչ՞ն է ամենալավը։ Իհարկե, մորֆինը։ Եվ այլն, եւ այլն։

Խնդալու բան ա, չէ։ Բա հիմա հակառակ կողմից նայեք՝ պատկերացնում եք, թե հիմա ինչքան բան ձեզ համոզում են, որ ամենաանվտանգու օգտակարն են։ Իսկ մի հիսուն տարի հետո ոստիկանությունում հատուկ վարչություն կբացեն, որ դրանց տարածողներին բռնեն։ Բիգմակի կամ ասպիրինի ոստիկանության վարչության գնդապետ՝ վատ չի հնչում։

Կոկաինը երեխաների ատամների լավն է ուզում

Հերոինը համարվում էր լավագույն հազի դեղը

Ասպիրին էլ պետք չի, երբ կա հերոինը

Բա մազերի համար ինչ լավ է կոկաինը

Пилюли Ара \ Արայի հաբերը՝ գնացին, կորան

Տեսնես, էս Արան ո՞վ ա եղել, տենց էլ չպարզեցի։ Բայց ոնց որ Լուի դե Ֆյունեսը լինի։ Ինչը ապացուցում է, որ Ֆյունեսը հայ է եղել։

Համ էլ, ոնց որ լավ դեղ ա երեւում



Ինչպե՞ս դուրս գալ էլ փոստի և սոցցանցերի հաշիվներից այլ սարքերից

Քանի որ շատ արցախցիներ թողել են իրենց համակարգիչները Արցախում, եւ այնտեղ իրենք լոգին եղած են իրենց հաշիվներում եւ դա կարող է ընկնել թշնամու ...