Mastodon

Կիբերանվտանգություն․ ինչ սպասել ու ինչ անել 2022֊ին

 

Կիբեր֊վտանգները մեր երկրի եւ հասարակության համար շարունակելու են լինել լուրջ եւ աճող սպառնալիքներ։ Մեր կանխատեսումները 2020-ին առ այն, որ երկրում կակտիվանան տարբեր պետություններին սպասարկող հաքերային թիմեր, ինչպես նաեւ ներքին հաքերային ակտիվությունը կակտիվանա, փաստացի իրականացվեցին եւ էլ ավելի կխորանան։ Սակայն կան այլ զարգացող վտանգներ։ Դիտարկենք հերթով կիբեռ֊սպառնալիլքները։ 

2021 թվականին կիբերանվտանգության տեսանկյունից մենք ունեցել ենք ինչպես կրկնվող երեւույթներ, այնպես էլ յուրահատուկ զարգացումներ։ 




Կրկնվող երեւույթներից, որոնք մեզ հետ կլինեն նաեւ 2022֊ին հարկ է նշել մի քանի կարեւորը․

  • Ադրբեջանական հաքերները արդեն տասնամյակներ աշխատում են հայաստանյան եւ ընդհանրապես հայկական թիրախների դեմ։ Նման գործողությունները, բնականաբար, միտում չունեն նվազելու։ Թիրախավորվելու են ինչպես կայքերը, այնպես էլ հաշիվները սոցիալական ցանցերում։

  • Կիբեր հանցագործները տարբեր հնարքներով փորձում են մարդկանցից գումար կամ անձնական տվյալներ կորզել։ Այստեղ շարունակաբար աճելու է ներքին շուկայում հարձակումների թիվը, որոնք ավելի վտանգավր են, քանի որ թիրախային են, հիմնվում են տեղական թեմաների վրա, ընկալելի հայերենով են իրականացվում գործընթացները, որոնք ավելի հեշտ են մոլորեցնում մեր քաղաքացիներին։

Սա համատարած, զանգվածային եւ գրեթե անընդհատ բնույթ ունեցող երեւույթներ են։ Սակայն, կարելի է կանխատեսել աճ լուրջ, խորացված եւ թիրախավորված հարձակումների ոլորտում։ Որո՞նք են այն հիմնական լուրջ վտանգները, որոնց մենք կարող ենք հանդիպել եկող տարում։

  •  Արտաքին եւ ընդհանուր տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրավիճակից բխող վտանգները։ Հայաստանը գտնվում է բազմաթիվ երկների եւ գերտերությունների ուշադրության կենտրոնում, հաշվի առնելով ներկա զարգացումները։ Ինչը նշանակում է, որ գնալով աճելու են պետական հաքերային խմբերի կողմից իրականացվող թիրախային հարձակումները, որոնց աճը մենք տեսել ենք արդեն 2021֊ին։ Առնվազն վեց֊յոթ երկիր է կարելի նշել, որոնք ունեն շատ խորը հետաքրքրություններ տարածարջոնում եւ համապատասխան ներուժ բարդ կիբեր֊հարձակումներ իրականացնելու համար հայաստանյան եւ ընդհանրապես հայկական թիրախների դեմ։ Եվ սա չհաշված Թուրիքայի եւ Ադրբեջանի հատուկ ծառայությունները, որոնց հետաքրքրությունը երբեք չի մարել եւ միտում էլ չունի։ Նման պետական հաքերային թիմերը աշխատում են փոքր քանակի թիրախների դեմ, սակայն դրանց գործողությունների ազդեցությունը կարող ա լինել շատ ծանր, ազգային անվտանգության մակարդակով աղետներ առաջացնել։

  •  Մյուս լրջագույն խնդիրն այն է, որ ներքին քաղաքական դաշտում է սկսել ակտիվացում։ Հայաստանը փաստացի արդեն իսկ հայտնվել է այն երկների ցանկում, որոնք, ամենայն հավանականությամբ, կիրառում են իրենց քաղաքացիների դեմ լրտեսական ծրագրեր։ Ամեն դեպքում, արդեն երկար ժամանակ է, ինչ ստացովում են զանազան սիգնալներ, որոնք կարող են նշանակել, որ ուժային կառույցները կիրառում են կիբեր֊լրտեսական գործիքներ կամ գործընթացներ  ներքին դաշտում։ Խնդիրը նրանում է, որ եթե նման գործիքակազմ սկսում է ակտիվորեն կիրառվել երկրի ներսում, այդ պրոցեսները այլեւս շատ բարդ է ոչ միայն կանգնեցնել, այլ նույնիսկ դանդաղեցնել։ Հաշվի նստենք նաեւ այն փաստի հետ, որ վերջին շրջանում արձանագրվել են թվային միջամտության տարբեր տիպի դեպքեր, որոնց հետքերը տանում են ոչ-պետական ոլորտ։ Կարելի է ենթադրել, որ հետեւում կանգնած կարող են լինել ինչպես խոշոր տնտեսական, այնպես էլ քաղաքական ուժեր։ Ինչը դարձնում է իրավիճակի երկրի ներսում խիստ վտանգավոր եւ անվերահսկելի։  

  •  Հայաստանյան բանկերը եւ ֆինանսական հայստատոթւոյւնները դառնում են ավելի ու ավելի հետաքրքիր թիրախ կիբեր֊հանցագործների համար։ Մի քանի պատճառով։ Մարդկանց ներգրավվածությունը օնլայն առեւտրում եւ վարկավորմանը աճում է։ Բանկերը եւ ֆինանսական կազմակերպությունները սկսել են մրցավազք ավելի տեխնիկապես զննված երեւալու համար։ Այս ամենը ստեղծում է ինչպես մարդկային, այնպես էլ տեխնիկական տեսանկյունից պարարտ հող զանգվածային հարձակումների համար։ Ինպես պգտատերերի մակարդակով, այնպես էլ բուն բանկային եւ այլ ֆինանսական ենթակառուցվածքների մակարդակով։

  •  Պետական համակարգը գնում է դեպի ավելի խորը թվայնացում, էլեկտրոնային կառավարության գործիքակազմը համալրվում է եւ մոտակա ժամանակահատվածում կստանանք որակապես ավելի զարգացած համակարգեր։ Ինչը նաեւ նշանակում է՝ ավելի թիրախավորված եւ ավելի շատ հնարավոր խոցելիություններով։ Հնարավոր են ոչ միայն կառույցների աշխատանքերի խաթարումներ, այնպես էլ՝ անձնական տվյալների զանգվածային արտահոսքներ։

  •  Գոյություն ունեն վտանգներ կրիտիկական ենթակառուցվածքների մակարդակով հարձակումների։ Պատերազմի փորձը, երբ Արցախում թշնամուն հաջողվեց կիբեր֊հարձակման միջոցով խաթարել բջջային կապը, ցույց է տալիս, որ մենք պատրաստ չենք նման հարձակումների։

Ի՞նչ անել

2021 թվականի հիմնական կիբերանվտանգության խնդիրները Հայաստանում

 

2021֊ը, անկասկած, ավելի թեթեւ տարի էր կիբեր֊վտանգների ըեսանկյունից, քան նախորդ ծանր տարին։ Շատ հարցերում իրավիճակը ավելի հանգիստ էր, չկային զանգվածային հարձակումներ, որոնք անցյալ տարի տեղի էին ունենում ամառվանից սկցված մինչեւ պատերազմը։

Մյուս կողմից, բավականին քիչ տեսանելի կամ հանրային հնչեղություն չստացած գործընթացները խոսում են այն մասին, որ Հայաստանի որպես պետություն, ինչպես նաեւ հանրային մակարդակով խոցելությունները կիբեր֊հարձակումների հանդեպ շարունակում են աճել։

Սա պայմանավորված է մի քանի գործոնով․

  • Աճում է երկրի եւ բնակչության թվայնացումը, ինչը բացում է նոր խոցելի հանգույցներ։ Մյուս կողմից ընդհանուր գրագիտության աճը շատ ավելի կամաց է ընթանում

  • Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական բարդ գործընթացների կիզակետում, ինչի պատճառով տեղեկատվություն ստանալու մեջ հետաքրքրվածների թիվը աճել է

  • Աճում է ներքին կիբեր֊հանցագործների թիվը, ինչը դարձնում է հարձակումները ավելի թիրախավորված եւ վտանգավոր։


Ներքին կիբեր֊վտանգների աճ


Հայաստնը միշտ եղել է երկիր, ուր հիմնական հաքերային վտանգները ունեցել են արտաքին բնույթ։ Այստեղ տարբեր գործոններ են ազդել, որոնց պատճառով մինչեւ վերջերս լուրջ կամ կիսա֊լուրջ հաքերային թիմերիը գերադասում էին երկրից դուրս աշխատել՝ հիմնականում հայրենասիրական ոլորտում։

Վերջին տարիներին սկսեցին շատանալ կիբեր֊խաբեբաները, որոնք այս կամ այն կերպով գումար էին կորզում: Սակայն բավականին նոր երեւույթ է դարձել հայաստանյան հաշիվների վրա հարձակումները հայալեզու հաքերների կողմից։ Որոնք լավ տեղյակ են ներքին խոհանոցին, հայերեն են խոսում, ինչը հեշտացնում է հարձակումները։ Այս հաքերները հիմնականում զբաղված են շանտաժով։ Կոտրում են հաշիվը, հետո գումար պահանջու՝ սպառնալով հակառակ դեպքում հրապարակել զոհի ներքին նամակագրությունները։ Միանգամից ասեմ․ հիմնականում, եթե գումար եք վճարում, ապա սպառնալիքները չեն դադարում։ Հասկանում են, որ դուք վճարունակ եք, ու սկսում են էլի ու էլի գումարներ կորզել։ Ասեմ, որ հարձակվողները հայեր են, բայց ոչ բոլորն են Հայաստանում գտնվում։



Հաքերի եւ զոհի նամակագրության օրինակ

Նաեւ նշենք, թե ինչ անել, եթե նման հաձակման զոհ եք դարձել։ Եվ ամենակարեւորը․ ինչպես անել, որ չդառնաք նման հարձակման զոհ 

Թիրախային հարձակումներ պետականամետ հաքերների կողմից


Հայաստանցիները եւ ընդհանրապես հայերը աշխարհով մեկ արդեն տարիներ շարունակ հանդիսանում են թիրախ ադրբեջանական եւ թուրքական հաքերային խմբավորումների համար։ Դրանց մեջ կան ակընհայտորեն թիմեր, որոնք կամ պետական են, կամ աջակցում են պետական կառույցներին։ Այսպես օրինակ, տարվա ընթացքում ադրբեջանական Azerbaijan Cyber Army թիմը կոտրել են 70-ից ավելի հայաստանյան կայք։ Դժվար է հստակ ասել, թե որքանով են այս թիմի հաքերները կապված պետական կառույցների հետ։

Սակայն վերջին ժամանակներում սկսվել է ակտիվացում այլ երկների պետական հաքերային թիմերի կողմից։ Ինչպես նաեւ արդեն կարելի ա արձանագրել, որ կան բավականին հիմնավոր կասկածներ խոսելու ներքին հարձակումների մասին։

Նշենք ամենաաղմկարեւոր եւ հիմնավորումներ ունեցող դեպքերը, որտեղ երեւում են տարբեր պետությունների կողմից կիբեր հարձակումները․

Հուլիսի 14֊ին Google֊ում հայտարարեցին, որ հայտնաբերել են երեք զրոյական օրվա (Zero Day) խոցելիություններ, որոնք թույլ են տվել բրաուզերի մակարդակով հարձակումներ իրականացնել։  Հարձակումների թիրախները եղել են Հայաստանում։ Հարձակման համար օգտագործվել են կեղծ կայքեր որոնք նմանակել են հայաստանյան հակտնի լրատվականները․ lragir[.]org, armradio[.]org, asbares[.]com, armtimes[.]net, armlur[.]org, armenpress[.]org, hraparak[.]org, armtimes[.]org, hetq[.]org. Հղումները վարակված կայքերի վրա տարածվել են էլեկտրոնային փոստի միջոցով։ Գուլգում համոզված են, որ հարձակումը իրականացվել է պետական հաքերների կողմից՝ առանց նշելու պետությունը։ Սակայն, հարձակման լրջությւոնը, նաեւ դրա ֆինանսապես թանկ լինելը խոսում է այն մասին, որ սա կարող էր իրականացվել միայն մի քանի երկրի հաքերների կողմից, երկների, ուր գոյություն ունեն իսկապես լուրջ կիբեր֊հարձակումների հզորություններ։

Զուգահեռ Microsoft֊ում հայտնում են, որ հայտնաբերել են կրկին զրոյական օրվա հարձակում, ուր զոհերի ցանկում կային թիրախներ Հայաստանից։  Citizen Lab կողմից իրականացված հետաքննությունը թույլ է տալիս իմանալ, որ հարձակման համար օգտագործվել է իսրայելական Candiru կազմակերպությոան արտադրության վնասակար ծրագիրը։ Այս անգամ զոհերը ստանում էին հղում, որը տանում էր Արմենպրեսին նմանակող կայքի armenpress[.]net. 

Նոյեմբերի 24֊ին մի քանի տասնյակ մարդ Հայաստանում ստացավ նամակ Apple֊ից այն մասին, որ իրենց վրա իրականացվել է հարձակման փորձ պետական հաքերային թիմի կողմից։ CyberHUB-AM տվյալներով, հայտնի է քսանից ավելի նման նամակ ստացողների մասին Հայաստանում։ Նամակների ստացումից մի քանի ժամ առաջ Apple-ը հայտնել էր, որ դատի է տալիս իսրայելական NSO Group կազմակերպությանը, որն լրտեսական ծրագրեր է ստեղծում եւ վաճառում պետական կառույցներին, հետախուզական գործողությունների համար։ Ծրագիրը կոչվում է Pegasus, եւ ամենայն հավանականությամբ, նամակը հենց այս ծրագրի հավանական զոհերին է ուղղվել։

Ինչպես պաշտպանվել Ինստագրամի եւ Ֆեյսբուքի վրա հարձակումներից

Հայաստանում Ինստագրամի եւ Ֆեյսբուքի հաշիվների վրա հարձակումները, դրանց կոտրելը դարձել են լուրջ խնդիր։ Քանի որ զոհերի մեջ են մեծ քանակով անչափահասներ։ Ինչպես նաեւ սա մեծ տնտեսական հետեւանքներ է ունենում, քանի որ նաեւ կոտրում են մեծ քանակով բիզնես էջեր։ Խոսքը գնում է հազարավոր հաշիվների մասին։ Հստակ վիչակագրություն ոչ ոք չունի, քանի որ շատ դեպքերում տեղեկատվությունը չի հանրայնացվում։

Ո՞վքեր են կոտրողները


Կա հիմնականում մի քանի տիպ հարձակվողների։

Մեկը բոլորիս քաջ ծանոթ ադրբեջանցի հաքերներն են։ Իրենք հարձակումները իրականացնում են անընդհատ ռեժիմով։ Իրենց համար տարվա եղանակ կամ իրավիճակային փոփոխություններ գոյություն չունեն։ Արդեն տարիներ շարունակ, հիմնականում Ապրիլյանից հետո ադրբեջանական հաքերները ռեժիմով հարձակվում են հայկական հաշիվների վրա։ Ինչի՞ համար են դա անում։ Երկու հիմնական դրդապատճառ կա։ Մեկը՝ զուտ վնաս տալն է հայերին։ Սա կենսակերպ է եւ սրա դեմ բան անել չես կարող։ Մյուս դրդապատճառը՝ տիրանալ հաշվին, տեղեկատվություն կորզել, նաեւ օգտագործել հայկական հաշիվները ապատեղեկատվություն, խուճապ առաջացնող լուրեր տարածելու համար։

Կա վատ նորություն։ Հայտնվել են հայ հաքերներ։ Որոնք լավ տեղյակ են ներքին խոհանոցին, հայերեն են խոսում, ինչը հեշտացնում է հարձակումները։ Այս հաքերները հիմնականում զբաղված են շանտաժով։ Կոտրում են հաշիվը, հետո գումար պահանջու՝ սպառնալով հակառակ դեպքում հրապարակել զոհի ներքին նամակագրությունները։ Միանգամից ասեմ․ հիմնականում, եթե գումար եք վճարում, ապա սպառնալիքները չեն դադարում։ Հասկանում են, որ դուք վճարունակ եք, ու սկսում են էլի ու էլի գումարներ կորզել։ Ասեմ, որ հարձակվողները հայեր են, բայց ոչ բոլորն են Հայաստանում գտնվում։

 
Հաքերի եւ զոհի նամակագրության օրինակ 

Կան նաեւ միջազգային կիբերհանցագործներ, որոնց համար կարեւոր չէ դու ով ես։ Պարզապես կոտրում են հաշիվդ, օրինակ, վերավաճառելու համար։ Կամ զուտ հաքերային գործիքները ստուգելու, վարժվելու, հաճախ նույնիսկ այլ նման հաքերների մոտ պարծենալու համար։ Սրանք մեկ կան, մեկ չկան։

Ինչպե՞ս են կոտրում հաշիվները


Բոլոր տիպի հաքերները չունեն առանձնապես լուրջ գործիքակազմ։ Հիմնական մեթոդը՝ այդպես կոչված ֆիշինգն է։ Երբ զոհին ուղարկվում է ինչ֊որ տիպի կեղծ նամակ, որով մարդուն դրդում են ինքնակամ հանձնել հաքերին իր գաղտնաբառերը։

Հիմնականում դա արվում է երկու ձեւով։ Մարդուն կամ վախացնում են, որ իր էջը կամ պրոֆիլը կարգելափակվի, քանի որ ինքը խախտել է, օրինակ, հեղինակային իրավունքը կամ այլ կանոններ։ Եվ առաջարկվում է անցնել հղումով, լրացնել ինչ֊որ մի հայտ, որը կփրկի հաշիվը արգելափակումից։

Կամ, մարդուն հայտնում են, որ ինքը ստացել է կապույտ նշանը իր պրոֆիլի համար, կամ մրցանակ է շահել եւ այլ նման ուրախալի լուրեր։ Եվ կրկին, առաջարկվում է անցնել ինչ֊որ մի հղումով, այդ նվերը ստանալու համար։


 


Կեղծ նամակներից մեկը, իբր Ֆեյսբուքի անունից

Բոլոր դեպքերում էլ հաքերային հղումը տանում է ինչ֊որ մի էջի, որը նմանակում է Ֆեյսբուքի կամ ինստագրամի մուտքային էջը։ Մարդ լրացնելով մուտքանունն ու գաղտնաբառը, նվիրում է դրանք հաքերներին։

Ի՞նչ անել, որ չկոտրեն


Առաջինը, ամեն անգամ լավ մտածել, ուսումնասիրել նամակը։ Հաստատ համոզվել, որ Ֆեյսբուքի անունից ուղարկված հղման հասցեն տանում է հենց Ֆեյսբուքի վրա, այլ ոչ ինչ֊որ մի նման հասցեով։ Ֆեյսբուքի հասցեն հենց facebook.com է, ոչ ավել, ոչ պակաս։ Նույնն էլ վերաբերում է Instagram.com֊ին։ Եթե կամայական տեղ մուտքագրում եք գաղտնաբառը, ուշադիր կարդացեք հասցեն, տառ առ տառ, մի քանի անգամ։

Եթե սոցցանցի ադմինիստրացիայից է եկել նամակը, ապա իմացեք, որ նույն բովանդակությունը դուք պետք է ունենաք ծանուցումներում։

Ֆեյսբուքն ու Ինստագրամը ձեր հետ չեն շփվի անհասկանալի պրոֆիլներից։ Տենց չի լինում։

Ու նաեւ ինտերնետում երկնքից ընկած նվերներ ստանալուց մի քանի անգամ մտածեք։ Կամ նույնիսկ կարող եք չմտածել էլ․ տենց բան պարզապես չի լինում։

Իհարկե, եթե մի քիչ գլուխ հանում եք, ավելի լավ է միացրեք երկփուլային վավերացում, 2 factor authentication.

Ինչպես միացնել դա Ֆեյսբուքում, ինստագրամում։ 

Այս դեպքում նույնիսկ եթե սխալվեք, շտապեք ու հաքերին նվիրեք ձեր գաղտնաբառը, ապա ինքը չի կարողանա ներխուժել ձեր հաշիվ, քանի որ չի ունենա լրացուցիչ կոդը, որը դուք ստանում եք հեռախոսի վրա։

Նաեւ եւս մի կարեւորագույն կանոն․ ձեր բոլոր գաղտնաբառերը պետք է տարբեր լինեն։ Հակառակ դեպքում, եթե հաքերի ձեռքում հայտնիվ մեկ գաղտնաբառ, նա կկարողանա կոտրել ձեր բոլոր հաշիվները։

Իսկ ի՞նչ անել, եթե արդեն կոտրել են


Ցավոք, արդեն գործը խիստ բարդանալու է։ Ավելի լավ է այս կետին չհասցնեք։ Բայց եթե հասել եք, փորձեք տվյալ հղումներով վերականգնել։

Ֆեյսբուքը վերականգնելու համար․ այստեղ
 Ինստագրամը վերականգնելու համար․ այստեղ

Եթե չի ստացվում, կրկին ու կրկին փորձեք, լինում է, որ տասերորդ անգամից հաջողվում է։ Բայց, մեծ է հավանականությունը, որ կարող է անհաջող լինեն բոլոր փորձերը։ Այնպես որ, ավելի լավ է անփորձանք, այս կետին չհասնեք:


Գրառումը պատրաստվել է Շվեդիայի եւ Internews (Audience understanding and digital support ծրագրի ) ֆինասնական աջակցությամբԼ Տվյալ հրապարակումը արտահայտում է միայն հեղինակի կարծիքները։

Ինչպե՞ս դուրս գալ էլ փոստի և սոցցանցերի հաշիվներից այլ սարքերից

Քանի որ շատ արցախցիներ թողել են իրենց համակարգիչները Արցախում, եւ այնտեղ իրենք լոգին եղած են իրենց հաշիվներում եւ դա կարող է ընկնել թշնամու ...