Mastodon

Նոր վիրուսային հղում Facebook֊ում

Հարգելի հայրենակիցներ,

Ֆեյսբուքով պտտվում է նոր վիրուսային հղում։ Դուք ընկերներից կստանաք նմանատիպ մի հղում՝ topcow.com/տարբերզանազանէշություններ։ Դա այցելելով համակարգիչ կներբեռնեք մի ֆայլ, որը վիրուս է։ Եթե չունեք հակավիրուսային ծրագրավորում, կամ ունեք, բայց որոշել եք անջատել՝ ձեր համակարգիչը դատապարտված է այդ հղումը ուրիշներին ուղարկել։

Ավանեսով Արթուրի հետ բզբզացինք, պարզվեց, որ մի շարք անտիվիրրուսներ նույնպես չեն բռնացնի վիրուսը։ Վտանգի տակ են նրանք, ում մոտ տեղադրված է AVG, Agnitum, Comodo, TotalDefence եւ մի շարքայլ, հայաստանցիներին անծանոթ հակավիրուսային ծրագրեր։

Վիրուսը լավը չէ, քանի որ ձեր համակարգիչը դարձնում է հեռակառավարվող հաքերի համար։

Բայց որ չքաշեք, չտեղադրեք, բան էլ չի լինի ։Ճ

Ադրբեջանական լրտեսները Օդնոկլասնիկներում․ հարցազրույց Հ1-ին

Նվեր Մնացականյանի մոտ խոսում ենք ադրբեջանական գործակալների մասին, որոնք սոցցանցերով հայերից փորձում են տեղեկատվություն ստանալ

Հարձակում հայկական կայքերի վրա․ պարզաբանում

Այսօր ադրբեջանական AntiArmenia հաքերային թիմը կրկնել է իր հարձակումը մարզպետարանների կայքերի վրա։ Նախորդ անգամ, մայիսի 12-ի հարձակման ժամանակ, հաքերներին հաջողվել էր տեղադրել ներքին գաղտնի լծակներ, որոնց միջոցով  կարողացել են նորից մտնել կայքերը (դրանք արդեն հեռացվել են)։ Բացի դրանից, հաքերներին մայիսին հաջողվել էր տեղեկանալ ներքին փնտրող համակարգից, spider, որը երրորդ կողմի արտադրված եւ երրորդ կողմի վրա տեղադրված համակարգ է։

Նույն համակարգգը գործել է նաեւ president.am, mfa.am կայքերի հետ, որոնք արդեն գտնվում են ԱԱԾ֊ի վերահսկողության տակ։ Հաքերներին հաջողվել է կոտրել այդ երրորդ կողմի, վերահսկողության տակ չգտնվող փնտրող համակարգը եւ այդտեղ փոփոխություններ կատարել։ Որպես հետեւանք president.am, mfa.am փնտրելու համակարգերում հայտնվել էին դրսի համակարգի վրա ներմուծված ադրբեջանական պատկերներ եւ հայհոյանքներ։  Փաստորեն, կայքերը չեն կոտրվել, բայց վրաները դրսից ներքաշված պատկերներ են հայտնվել։

Այս պահին ամեն ինչ, կարծես, վերականգնված ա


Lobbyists of Azerbaijan in PACE


This guys signed without any reason very controversial anti-Armenian documents which includes not only political but also factual mistakes - document called "The application of sanctions against Armenia for its armed occupation of Azerbaijani territories"  (list did not contain members from Azerbaijan and Turkey). So we can call this guys lobbyists of Azerbaijan in PACE



  • Francesco Maria AMORUSOBEItaly(01/08/1956 - )SenatorPopolo della LibertàSenato della RepubblicaPalazzo Madama, 00186 - Roma
  •  Membership of political groups:- Representatives not belonging to a Political Group (28/06/2013 - ) (Member)
    • Pedro AZPIAZUBESpain(28/04/1957 - )DeputyPNV (Parti Nationaliste Basque)Congreso de los DiputadosC/ Floridablanca s/n, 28071 - Madrid

    • Robert BIEDROŃBEPoland(13/04/1976 - )DeputyYour Move (TR)SejmChancellerie du Sejm ul. Wiejska 4/6/8, PL - 00-902 - Warszawa

    •  Membership of political groups:- Socialist Group (31/01/2012 - ) (Member)- Representatives not belonging to a Political Group (23/01/2012 - 31/01/2012) (Member)    
      • Philippe BLANCHARTBEBelgique(13/12/1963 - )DéputéPSHouse of RepresentativesNatieplein, 2, 1008 - Brussels
      •  Membre des groupes politiques :- Groupe socialiste (21/01/2013 - ) (Member) 

Ինչպես է ադրբեջանական ապատեղեկատվությունը ներթափանցում Հայաստան

Ադրբեջանական մամուլը հուլիսի 18֊ին ապատեղեկատվություն նետեց ցանց։ Բաքվում գտնվող Կորյուն Նահապետյանի անունից կեղծ տեղեկատվություն տարածեցին․

Корюн Нагапетян попросил азербайджанскую делегацию не называть армян оккупантами: «Покорно прошу вас. Мы прибыли сюда, чтобы войны больше не было. Мы не желаем войны. У Армении нет ни желания, ни сил воевать». 

Որը ապատեղեկատվություն էր։ 

Սկզբնաղբյուրը ՝ APA ադրբեջանական գործակալությունն էր: Եվ տվյալ նախադասությունը ադրբեջանցիք տարածել են բոլոր լրատվական կայքերով։ Ինչու՞։ Պատասխանը հեշտ է գտնել։ 

Իրականում սա տարօրինակ չէ։ Ադրբեջանում դա ընդունված պրակտիկա է՝ կեղծվում է տեղեկատվություն եւ հետո հրահանգով դա տարածվում բոլոր ԶԼՄ֊ներով։  2013 մայիսին հայկական "Անանուն" հաքերային խումբը հրապարակեց ադրբեջանական Vesti.az հէլեկտրոնային նամակագրությունը, որտեղ նաեւ երեւում էր, թե ինչպես են ԶԼՄ֊ները ստանում քարոզչական շրջաբերականները։ Օրինակ, քարոզչական մեքենայի նախկին ղեկավար տխրահռչակ Էլնուր Ասլանովը խորհուրդ էր տալիս բոլոր կայքերին օգտագործել "հայկական ընդդիմադիր" Armenianreport.com կայքի նյութերը։ Իրականում այդ կայքը ադրբեջանական է։ Նման շրջաբերականները վերահսկվում են հայկական հաքերների կողմից, սակայն միշտ չեն հրապարակվում։

Այս անգամ էլ մենք գործ ունենք նման աշխատանքային ոճի հետ։ Չնայած, որ ներկա լրագրողները շատ են եղել, բոլորը օգտագործել են APA-ի նյութը։ Քանի որ իրականացվել է վերեւից ղեկավարվող քարոզչական գործողություն։

Ցավալին այն է, որ մի շարք հայաստանյան լրատվականներ, առանց մտածելու արտատպել են այս նյութը եւ դրա հիման վրա նույնիսկ վերլուծություններ արել։ Օրինակ, Zham.am մեծ նյութ է պատրաստում այս նախադասության հիմա վրա, գրելով՝ 

"անթույլատրելի է այդպիսի անպատասխանատու ելույթներով հանդես գալը", 

ու հետո եզրակացնում․ "Մտածե՛ք սրա մասին, քանզի դա առաջին հերթին հենց ձեր շահերից է բխում":  Իսկապես որ՝ մտածել ասելուց առաջ միշտ արժե։ 

Նույն նախադասությունը օգտագործել է Հրապարակը։ Նույնը Օպերատիվ․ամ֊ը։ 

Իրականում լրագրողները պետք է միշտ հիշեն, որ․

ա․ Հասկանան, որ ադրբեջանական մամուլը Արցախի հարցում գրեթե միշտ սխալ է մեջբերում բոլոր ոճ֊ադրբեջանցի քաղաքական գործիչների խոսքերը

բ․ Հայաստանյան պատվիրակության Բաքու մեկնելուց առաջ արժեր նախօրոք պայմանավորվել տեղեկատվություն տրամադրելու մասին հենց պատվիրակության անդամների հետ

գ․ Ռիչարդ Կիրակոսյանը իր Թվիթերում շատ ակտիվ լուսաբանում էր ողջ միջոցառումը՝ դա էլ կարող էր լինել վստահելի աղբյուր  



Free DDoS mitigation servicies for NGOs, indipendent media

Several organizations now providing DDoS protection for independent media, NGO and other public related sites
DDoS հարձակումներիցպաշտպանվելու համար անկախ լրատվամիջոցներին եւ ՀԿ֊ներինայսօր պետք է միայն դիմել հետեւյալ երեք ծառայություններից մեկին

1. Project Galileo provided by CloudFlare


In order to participate in the Project, a website must meet the following criteria:
  • It is engaged in news gathering, civil society, or political/artistic speech.
  • It is the subject of online attacks related to its news gathering, civil society, or political/artistic speech.
  • It is a not-for-profit organization or a small commercial entity.
  • It acts in the public interest, broadly defined.



2. Deflect


To become a Partner

  • You defend Human Rights; run a Civil Society Organisation; produce Independent Media; or work with people who do one of these
  • You have been targeted by DDoS attacks or have reason to fear or anticipate an attack because of the work you do
  • You control the domain registration or DNS records for your website
  • You do not contravene the principles set out in the UDHR in your work
  • You do not promote hate speech or encourage discrimination in your work

Sign up here


3. Google`s Project Shield 


It is still in testing mode. But you can try to try :)

Sign up here


Հայաստան 2342. Կիսելյով ֊ Միկոյան֊ բհայ֊բհայ

Իրականում, Կիսելյովը Միկոյանի փրիքվելն ա, կամ սիքվելը։ Նենց որ առաջարկս՝ երկուսին միասին արձան դնել


Որ տիպի ֆիլմերից զզվում եմ


Հետեւյալ տիպի ֆիլմերը մոտս մանկական դիատեզ են առաջացնում․

ա․ Ամերիկյան ֆիլմեր սպորտսմենների մասին, որոնց մոտ ողջ ֆիլմը չի ստացվում, իսկ վերջում ստացվում է։ Օրինակ, վերջում ինքը բեյսբոլի ժամանակ ինչոր նենց ա գնդակին խփում, որ էդ հայվանը թռնում ա կողքի ստադիոն։ ՈՒ բոլորը էդ պահին սկսում են բղավել, տղեն էլ ժպտում ու լաց է լինում միառժամանակ։ (ու քանի որ ոչ֊ամերիկացիները բեյսբոլից բան չեն հասկանում, ուղղակի երաժշտությունից ջոգում են՝ տղեն տղայա, տղա)

բ․ Ֆրանսիական ֆիլմեր, ուր միջին տարիքի կանայք տառապում են ինչոր սեռաբարոյական խանգառումների մեծ բույլից, որոնք նույնիսկ ֆրոյդը չէր հորինել, քանի որ էդքան խելառ չէր։ Իսկ ֆիլմի ռեժիսորը ամեն ձեւ մեզ հուշում ա, որ ինքն էլ ա ուզում տենց այլընտրանքային հիվանդ լինել, պարզապես չի հասցնում՝ տուն, տեղ, ընտանիք, լվացքի մեքենա։

գ․ Ամերիկյան ֆիլմեր, որտեղ հերը տղուն կյանքի իմաստն ա պատմում ՝ աչքերը լցված։ Տղու չոքերն էլ էդ պահին թուլցած են լինում։ Ու էդ ֆիլմի միակ իմաստն ա՝ էն մնացած երկու ժամը ձեզ էկրանի մոտ պահում էին էս պահի համար։

դ․ Ռուսական ֆիլմեր, որտեղ ոչ ռեժիսրը, ոչ դերասանները չեն հասկանում, թե ինչով են զբաված։ Պարզապես բյուջ կա, պետք ա իրականացնել։

ե․ Ճապոնական եւ կորեական ֆիլմեր, որոնք կարծես լավն են։ Բայց մի բան խանգառում է՝ գլխավոր հերոսները ողջ ֆիլմի ընթացքում լացում են ու բեսամթ տառապում։ Իսկ վերջում արդեն բոլորն են լացում՝ օպերատորը, գրիմյորը, կինոստուդիայի ցերեկային եւ գիշերային պահակները եւ նրանց շները։

զ․ Ֆիլմ, որի ռեժիսորը որոշել է նկարահանել շեդեւրալ ֆիլմ (ուզում է լինել Փարաջանով, Ֆելինի, Տարկովսկի կամ գոնե Բերտոլուչի), որը պետք է մտնի կինոյի անալները։ Որպես հետեւանք նկարահանվում է ֆիլմ, որտեղ կան


  1. շատ երկար անձայն ու անիմաստ, բայց խորիմաստ պահեր, 
  2. խլնքոտ ու փսլնքոտ գլխավոր հերոսուհու տխուր դեմքի մոտիկ կադրեր, 
  3. մի նոտայի տակ գլխավոր հերսոը մեջքից զբոսանքի կադրեր՝ աշնանային արահետով,
  4. եվս մի հիսուն անիմաստ, բայց դանդաղ կադր


է․ Ֆենտեզի ֆիլմեր, որտեղ գլխավոր հերոսները կաշվե լողազգեստով ծիծիկավոր աղջկերք են

ը․ Բոլոր մնացած վատ ֆիլմերը

Mobile in Armenia - 1Q 2014

Mobile users number in Armenia
Բջջային բաջանորդների քանակը հասնում է

3 318 931 (ներթափանցումը մոտ 120%)

որոնք բաշխվում են ըստ օպերատորների


  • Vivacell - 2 102 477
  • Beeline - 699 381
  • Orange - 517 073



Համացանցին կպած բջջային հեռախոսների թիվը հասնում է 1,55 միլիոնի, որոնք բաշխվում են հետեւյալ կերպ (մանրամասները այստեղ)․
mobile users using internet from phone

  • Vivacell - 1 003 011   (+9 366)
  • Armentel/Beeline - 299 862 (+3 581)
  • Orange - 266 050 (+11 484)


տվյալները վերցրած են օպերատորներից


1984+30=NSA

Այսօր Սնոուդենի բացահայտումների տարելիցն է։ ResetTheNet ակցիան փորձում է հնարավորինս շատ օգտատերեի ներգրավել գաղտնալսումների դեմ պայքարին։

Ինչպես խուսափել պետական եւ ոչպետական ցանցային հետապնդումներից։ Սկսենք փոքր քայլերից։

Տարբեր պետությունների կողմից ձեր ցանցում այցելությունների վերահսկողությունը դժվարացնելու համար կարող եք օգտագործել հեշտ, բայց ազդեցիկ HTTPPS everywhere  բրաուզերի հավելվածը, որը բոլոր ձեր այցելությունները կուղարկի գաղտնագրված։ Փոքրիկ, բայց պետքական քայլ է։


Роскомнадзор-ի նոր զոհը Հայաստանում՝ ուկրաինական կայք

Արթուր Ավտանդիլյանը հայտնաբերել է ՀՀ֊ի տարածքում նոր արգելափակված ՌԴ֊ի կողմից կայք ֊ Sosukraina.com

Այս անգամ արգելափակման տակ է ընկել Ուկրաինայից կայք՝ որը ներկայացնում է Կիեւի տեսակետը հակամարտության մասին։ Այսինքն, այս անգամ կարելի է խոսել արդեն խոսքի ազատության հետ խնդիրների եւ քաղաքական ֆիլտրացիայի մասին (չգիտեմ, գիտակցված միտում կա, թե ոչ, բայց հետեւանքները կարելի է այդպես ընդունել)։

Ըստ քննարկաման արձյուքների կարելի է ենթադրել, որ այս անգամ միայն Ռոստելեկոմի օգտվողների մոտ է դիտվում արգելափակումը։ Ինչը հետաքրքիր է՝ ՌԴ֊ից օգտվողներին հաջողվում է անխափան այցելել կայքը։

Նախորդ արգելափակումը

UPDATE - 5 հուլիսի ֊ արգելափակումը հանված է


300 спартанцев: Расцвет империи / 300: Rise of an Empire` նայել, թե չնայել

300 спартанцев: Расцвет империи / 300: Rise of an Empire ֊ եթե առաջին ֆիլմը նայել եք ու դուրներդ եկել ա, ստիպված պետք ա սա էլ նայեք։ Եթե, հակառակը, դուրներդ առաջինը չի եկել, սա հաստատ չեք նայում, գնում եք ուրիշ գործերով։

Ընդհանուր առմամբոգեշնչող է թեման՝ երիտասարդ Հունաստանը եւ հին դեւերիլծի տակ գտնվող պարսկաստանը։ Իսկապես, այն ժամանակ աշխարհի ճակատագիրն էր լուծվում՝դա իմ կարծիքն էլ է։ Բայց ֆիլմից եթե հակարծ սպասեք պատմական ճշգրտություն՝ ինքներդ ձեզ հիմարի տեղը կդնեք։ Պոստմոդերնիստական կոմիքսի հիման վրա ֆիլմում կարեւորը հեղինակն է, ոչ թե պատմական իրականությունը։

Համեմատած առաջին ֆիլմի հետ՝  թույլ է։ Ընդհանուր ոճ պահպանել չի հաջողվել, հատվածաբար շատ պրոզայիկ է, կտորներով՝ գեր֊ֆիքստուլ։ Ու դետալները չափից դուրս շատ են։ Բայց նայել արժի։

Եթե կեսից որոշեք անջատել, գոնե անցեք տիտրերին ու անպայման նայեք ֊ ֆիլմի ամենահաջողված մասն է։

Գնահատական ֊  4 -
IMDB - 6.6
Kinopoisk - 7.1

նայելու հղում



Google - right to be forgotten

Եվրոպան հասավ նրան, որ պարտադրեց Գուգլին հեռացնել ինդեքսից անձանց վերաբերյալ տվյալներ։ Այդպես կոչված մոռացվելու իրավունքն է։ Դա չի նշանակում, որ կայքերից կհեռացվի տեղեկատվությունը, բայց դա չի գտնվի փնտրելուց։

Որոշումը լավը չէ․ փաստացի, անհատին տալիս են իրավունք խմբագրել ցանցը։ Բայց դե որոշումը կա, նենց որ օգտվել դրանից կարելի է։

Սկզբից կարող եք տեսնել, թե ինչպես եք երեւու գուգլից ֊ այստեղ (սա նրանց համար է, ով գրանցված է Գուգլում)

Հետո կարող եք դիմել, որպեսզի ձեր անձի վերաբերյալ տեղեկատվությունը հեռացվի կամ չհայտնվի Գուգլում

Իսկ այստեղ նշված է, թե ինչ տիպի տեղեկատվություն կարող եք պահանջել, որ հեռացվի, իսկ որը՝ ոչ։ Օրինակ, ձեր հեռախոսի համարը չեն հեռացնի, իսկ ստորագրության լուսանկարը՝ այո, ինչու չէ։

Իսկ այստեղ Մելանյա Բարսեղյանի նյութն է այս ամենի մասին, ուր ես մունաթ եմ գալիս նույն այս ամենի վերաբերյալ



Տվյալների արտահոսքներ - ադրբեջանական հաքերային թիմերի կողմից

 Վերջին օրերին մի քանի արտահոսքի մասին է խոսքը։  Երկուսը ներկայացվել են Anti-Armenia թիմի կողմից։  Մեկը, իբր պետական տվյալներ են գողացել։ Սա...