Mastodon

Անտիվիրուսների փայլն ու թշվառությունը

Անտիվիրուսը կյանքում պետքական բան ա։ Բայց երբ հարցնում են, թե որն ա դրանցից լավը, իսկ ավելի շուտ՝ ամենալավը, խնդիր է առաջանում։ Քանի որ բոլորն էլ վատն են։ Դրանք, անկասկած, ձեզ կպաշտպանեն մի շարք վտանգներից։ Ինչը լավ է։ Բայց, թող ձեր մոտ չառաջանա սխալ պաշտպանվածության զգացողություն։

Բերեմ մի օրինակ։ Կա մի այդպիսի հաքերային խումբ ֊ Fancy Bear կամ APT 28։ Ենթադրաբար, սա ռուսական է։ Ավելին, կարող է եւ աշխատում է հատուկ ծառայությունների համար։ Նույնիսկ, կան կասկածներ, որ այս խումբն է մասնակցել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության վրա հարձակումներում։ Եթե դրանք իսկապես եղել են։

Բացի դրանից կա Գուգլի մի լավ ծրագիր ֊ VirusTotal ֊ որը ստուգում է ֆայլերը կամ հղումները միանգամից տասնյակ անտիվիրուսների միջոցով։

Ուրեմն, Fancy Bear դեռ նոյեմբերին մի վիրուս էր տարածում․ ենթադրաբար իրենցն էր վիրուսը, բայց դա էական չէ։ Այդ ժամանակ ֆայլը ստուգելլիս միայն 11 անտիվիրուսն էր համարում, որ ֆայլը վտանգավոր է։ Այսինքն, եթե ձեր մոտ այդ պահին լինեին Հայաստանում տարածված Ավաստ, Կասպերսկի, Սիմանտեկ, Մաքաֆի, Մայքրոսոֆթի Էսենշըլսը, Դոկտոր Վեբը կամ Յանդեքսի դնս֊բրաուզեր, դրանք կհամարեին, որ ամեն ինչ նորմալ է, եւ դուք գեղեցիկ կվարակվեիք։


Նույն ֆայլը եթե ստուգենք այսօր, ապա արդեն 27 անտիվիրուս է ճանաչում վիրուսը։ Բայց 26 մինչ այսօր համարում դա նորմալ ֆայլ։ Ինչպես, օրինակ, Մայքրոսոֆթը, Դոկտոր Վեբը կամ Յանդեքսը։ 

Նենց որ արխեյին մի եղեք։ Ավելի լավ է ստուգեք հենց ՎայրուսՏոտալով կասկածելի ֆայլերը․ ավելի մեծ են շանսերը բռնացնել վիրուսը։ Չնայած, այստեղ էլ կարող ա խաբնվեք։ Համ էլ, հաշվի առեք, որ պաշտպանվելու համար կան մի շարք կանոններ։ Դրանցից հիմնականները ստեղ մանրամասն գրել եմ. «Անձնական Կիբերանվտանգության Հիմունքները»։ 




Ինչպե՞ս դուրս գալ էլ փոստի և սոցցանցերի հաշիվներից այլ սարքերից

Քանի որ շատ արցախցիներ թողել են իրենց համակարգիչները Արցախում, եւ այնտեղ իրենք լոգին եղած են իրենց հաշիվներում եւ դա կարող է ընկնել թշնամու ...