Skip to main content

Posts

Showing posts from 2016

Քիչ հայտնի, բայց լավ ու նոր սերիալներ

Մի քանի լավ սերիալ հավաքեցի, որ համ լավն են, համ էլ մեյնսթրիմ չեն:


Dirk Gently's Holistic Detective Agency / Детективное агентство Дирка Джентли - բեսամթ սյուռ, ամերիկա-բրիտանական հումորի խառնուրդ: Ու ամենակարեւորը՝ Դուգլաս Ադամսի սերիայի հիման վրա: Հետն էլ նախկին Ֆրոդո Բեգինսն ա խաղում:



Человек в высоком замке/The Man in the High Castle - Հենց նոր սկսվել ա երկրորդ սեզոնը: Առաջինը Ֆիլիպ Դիքի հայտնի գործն էր: Հենց նոր ցանց լցրեցին երկրորդ սեզոնը լրիվ: Հիմա արդեն Ամազոնի սցենարն ա գնում: Ով չի կարդացել. այլընտրանքային պատմություն, նցիստական Գերմնիան ու Ճապոնիան հաղթել են, կիսել են աշխարհը, սենց մազալու բաներ:

Проповедник/Preacher - դե, էս մի քանի ամսական ա արդեն: Բայց եթե չեք նայել, ուշացնում եք: Արժի նայել մենակ վերջին սերիայի համար: Կոմիքսների հիման վրա է նկարած, բայց նենց չի, որ նման ա:


Лондонград - Ռուսաստանյան սերիալների սիրահար չեմ: Բայց էս մեկը լավն էր: Բեսամթ անհարթ ա: Բայց նայվում ա: Իրադարձությունները Լոնդոնում են հիմնականում, կիսադետեկտիվ ա:

Mobile users number in Armenia - 2016 3Q data

Mobile users number in Armenia in 3Q of 2016 (compared with 2016 2Q data


 3486480   - the number increased by 52 084 since 2016 2Q(penetration ~ 120%)


Distribution by mobile operators (and changes since 2014 4Q):


Vivacell - 2 112 606  (+28 444)Beeline -  890 507 (+26 945)Ucom  -  483 367  (-3 305)


The number of mobile users using internet from phone is 1 891 078 (+ 229 132)

Distribution by mobile operators (and changes since 2016 2Q):

Vivacell - 1 259 602   (+200 524)Armentel/Beeline - 365 042  (+27 147) Ucom -266 434( +1 461)More about internet penetration in mobile in 2016 is here

Internet usage in Armenia - 2016 3Q data stats

Internet consumption in Armenia, data from 2016 3Q (some data from 2016 1Q).

All data from 3 mobile operators and all bigest ISPs web-sites.  (Data compared with  2016 2Q )։

General data:


Broadband subscriptions: 265 480 (+4 835)

Mobile broadband subscriptions:  247 140  (+15 442)

Mobile phone internet users:   1 891 078  (+ 229 132)Total internet subscriptions2 403 698 (+248 270)



Data by operators and ISPs: 
Armentel  -

Broadband subscriptions -  142 607 (data from 2016 2Q compared with 2016 1Q)  (-+770) (Average internet consumption per subscription:  49 154 MB (+ 2  045 MB) )mobile broadband user   50 113(+7 469 )     (Average internet consumption per subscription:   10 283  MB (+756 MB)) mobile users using internet from phone  365 042  (+27 147)  


Vivacell -


mobile broadband users   72 368  (+4 763) (Average internet consumption per subscription: 15 339 MB(+247 MB) )  mobile users using internet from phone 1 259 602  (+200 524)
Ucom 

Broadband subscriptions -   77 954 (data from 2016 1Q)  …

ՀԱՅ ՀԱՔԵՐՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ․ ՍԿԻԶԲԸ

Իհարկե, այսօր դժվար է ասել, թե ով կամ ովքեր էին առաջին հայ հաքերները։ Սակայն պատմության մեջ ֆիքսվել է այն օրը, երբ հայաստանյան հաքերները իրականացրել են առաջին գործողությունը, որի մասին հայտնի է դառել լայն հասարակական զանգվածներին։ Խոսքը գնում է 2000 թվականի հունվար֊փետրվարի մասին։ Այդ օրերին իրականացվել է ինտերնետի պատմության մեջ առաջին միջազգային հաքերային պատերազմներից մեկը։

Ամեն բան սկսվեց նրանից, երբ ամերիկահայերի կողմից 1999 թվականին բացվեց քարոզչական բնույթի aliyev.com կայքը, որի վրա, ինչպես հասկանալի է, տեղադրված էր տեղեկատվություն Հեյդար Ալիևի մասին։ Բնականաբար կայքում Ալիևը ներկայացվում էր բացասական երանգներով, որպես կոռումպացված, ոչ֊լեգիտիմ բռնապետ։ Այն տարիներին, երբ ընդհանուր հայկական կամ ադրբեջանական կայքերի թիվը հազիվ հասնում էր տասնյակների, սա լուրջ տեղեկատվական պատերազմի հայտարարության պես մի բան էր։ 

Եվ արդեն 2000 թվականի հունվարին ադրբեջանական կողմից հետևեց պատասխանը։ Երկու հաքերային խումբ, որոնք իրենց անվանում էին Green Revenge և Hijack Team 187, հունվարի վերջին օրերի…

Mobile users number in Armenia - 2016 data

Mobile users number in Armenia in 2Q of 2016 (compared with 2014 4Q data


 3 434 396   - the number increased by 10 160 since 2014 4Q(penetration ~ 120%)


Distribution by mobile operators (and changes since 2014 4Q):


Vivacell - 2 084 162 (-61 304)Beeline -  863 562 (+86 384)Ucom (former Orange) -   486 672 (-14 920)


The number of mobile users using internet from phone is 1 661 946

Distribution by mobile operators (and changes since 2014 4 Q):

Vivacell - 1 059 078 (+6 680)Armentel/Beeline - 337 895 (+22 957)Ucom -  264973( +9 592)More about internet penetration in mobile in 2016 is here



Copy:     Armenia  mobile  subscribers         
Create pie charts

Internet usage in Armenia - 2016 2Q data stats

Internet consumption in Armenia, data from 2016 2Q (some data from 2016 1Q).

All data from 3 mobile operators and all bigest ISPs web-sites.  (Data compared with  2014 4Q )։

General data:


Broadband subscriptions: 261 784 (+15 395)


Mobile broadband subscriptions:  231 698(- 25 912)


Mobile phone internet users:    1 661 946(+39 229)Total internet subscriptions2 155 428 (+28712)

Data by operators and ISPs: 
Armentel  -

Broadband subscriptions -141 837 (data from 2016 1Q)  (-8 519) (Average internet consumption per subscription:  47 109  MB (+ 14 447 MB) )mobile broadband user  42 644(- 1484  )     (Average internet consumption per subscription:   9 527 MB (+1 429 MB)) mobile users using internet from phone  337 895 (+22 957)   (Average internet consumption per subscription: 309 MB (+101 MB) )



Vivacell -


mobile broadband users   68 231 (data from 2016 1Q) (- 14 526) (Average internet consumption per subscription: 16 285 MB (data from 2016 1Q) (+6 562 MB) )  mobile users using internet from phone…

ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ ԿԱՐԴԱԼԻՍ՝ ԱՉՔԵՐՍ ԼՑՎՈՒՄ ԵՆ

Ֆեյսբուքում երկար նստելը մարդու մոտ հաճախ առաջացնում է մի շարք հոգեկան շեղումներ։ Վատը այն է, որ դա կատարվում է աննկատ և սահուն, այնպես, որ մարդ ինքն էլ չի զգում փոփոխությունները։ Արդեն բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ կան այն մասին, թե որքան դեպրեսիվ են դառնում մարդիկ սոցիալական ցանցերում նստելուց։ Ինչ֊որ ժամանակ առաջ բացահայտվել էր, որ հենց Ֆեյսբուքի հոգեբանները (խոստովանեք, վախենալու արտահայտություն է) օգտատերերի վրա գիտափորձեր էին իրականացնում։ Օրինակ՝ ցուցադրում էին միայն վատ նորություններ։ Եվ հետո հետեւում էին, թե ինչպես է մարդ անխուսափելի կորցնում կյանքի վառ երանգները։ (Հայաստանում այս գիտափորձը ինքնաբերաբար է իրականացվում, զուտ ֆեյսբուքահայերի դեպրեսիվ եռանդի եւ մունաթի գերուժի շնորհիվ)։

Նման տարօրինակ ազդեցությունների մասին կարելի է երկար խոսել։ Օրինակ՝ ամենավատ մշակութային ազդեցություն ունեցողներից մեկն այն է, որ մարդիկ սկսել են շփվել Մեծերի թեւավոր խոսքերով։ Եվ այս աֆորիզմների շարժումը մի քանի փուլ ունեցավ։

Սկզբից ֆորումներում ու բլոգներում մարդիկ գտնում էին հայտնիներ…

Ինչ անել, եթե ինտերնետը արգելափակվել է

Ինտերնետը եթե արգելափակվի (թու֊թու֊թու), դուք ունեք մի քանի պարզ եւ անվճար տարբերակ համակարգչի եւ հեռախոսի համար, որոնք թույլ կտալ հանգիստ այցելել բոլոր կայքերը։

Արգելափակումները շրջանցելու համար գոյություն ունեն շատ մեծ քանակի ծրագրեր։ Լավագույնները, իհարկե, վճարովի են։ Անվճարները ունենում են կամ թրաֆիկի կամ արագության սահմանափակումներ։ Նշեմ մի քանիսը, որոնք համ անվճար են, համ էլ կգոհացնեն միջին օգտվողին․

ZenMate ֊ սա ունի համ կոմպերի համար ծրագրեր ֊ Վինդոուզի եւ Մակի համար, համ էլ բրաուզերների ֊ Քրոմ, Ֆայերֆոքս, Օպերա, ինչպես նաեւ Անդրոյիդ ու Այֆոնների համարհավելվածներ։ 

HotspotShield - սա նույնպես բազմակողմանի է ֊ Վինդոուզի եւ Մակի համար,  ինչպես նաեւ Անդրոյիդ ու Այֆոնների համարհավելվածներ։  Նաեւ կա հավելված Վինդոուզ հեռախոսներ կրող ճարահատյալների համար։ 

Psiphon - Սա աշխատում է Վինդոուզի եւ Անդրոյիդի տակ։ 

Ընդհանրապես, նման ծրագրերը, որոնք ապահովում են գաղտնագրված VPN թունելային կապ, պետք է միշտ միացնել, եթե դուք օգտվում եք հանրային վայ֊ֆայ կետերից։ Հակառակ դեպքում ձեր տվյալները կարող…

ՄԱՐՎԻՆ ՀԻՄԵՅԵՐԸ, ԲՈՒԼԴՈԶԵՐԸ ԵՒ #ELECTRICYEREVAN-Ը

2004 թվականի հունիսի հինգին Մարվին Հիմեյերը՝ զոդող վարպետը և ավտոպահեստանոցի տերը, զրահապատ բուլդոզերով դուրս եկավ իր փոքրիկ քաղաքի փողոցները և սկսեց ավիրել քաղաքը, հիմնականում, կոնֆլիկտի մեջ գտնվող ընկերությանը պատկանող և պետական կառույցները, օրինակ, ոստիկանության շենքը։ Մարվինն այնքան լավ էր զրահապատել բուլդոզերը, որը ոստիկանությանը երկար ժամանակ չէր հաջողվում խանգարել իրեն՝ քաղաքը հողին հավասարեցնելը։



Վերջում Մարվինն ինքնասպան եղավ։ Եվ մնաց պատմության մեջ։ Շատերի համար նա առ այսօր հերոս է։ Մարդ, որը գնաց սիստեմի դեմ, որը մինչև վերջ պայքարեց։ Մարդ, որը դեմ գնաց ամենամեծ երկու չարիքների դեմ. պետության և կորպորացիաների։

Անկասկած, Մարվին Հիմեյերի կերպարը շատ տարբեր ձև կարող է ընկալվել և մեկնաբանվել. որպես հերոս, ինչպես արդեն գրեցի, կամ հակառակը՝ որպես հիմար, որը ոչնչի չհասավ, հետն էլ ամեն բան կործանեց։ Կարծիքները Մարվինի մասին, անկասկած, շատ կլինեն։ Կախված նրանից, թե դուք ավելի ձախ եք, թե աջ, կամ, միգուցե, դուք պարզապես կողքով անցնում էիք ու տենց էլ բան չհասկացաք, թե էդ տղեն ինչ էր ուզ…

Բաց տվյլաների շտեմարանները Հայաստանում․ պետական սեգմենտի քարտեզագրում

Զանազան պետական գերատեսչությունների կուտակած ու հրապարակած բաց տվյալները (Open Data) Հայաստանում այսօր բավական մեծ զանգվածներ են կազմում: Արդեն իսկ կան մի քանի ցայտուն օրինակներ, երբ բաց տվյալների օգտագործումն ունեցել է դրական ազդեցություն: Տվյալների մի շարք շտեմարաններ լրագրողական հակակոռուպցիոն և քաղաքացիական հետաքննությունների մեծ ներուժ ունեն, օրինակ՝ «Մեկ անձից կատարվող գնումներ», «ՊՈԱԿ-ների ֆինանսավորում», «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրեր»: Սրանք օրինակներ են, երբ տվյալների շտեմարանները հետազոտողին թույլ են տալիս որոնողական ինքնուրույն աշխատանք կատարելու: Սակայն կարևոր է նաև , որպեսզի տվյալները հնարավոր լինի ավտոմատացված մշակման ենթարկել, ինչպես նաև վիզուալ կերպով ներկայացնել: Այսպես, օրինակ, Շվեդիայի կառավարությունը հատուկ API է տրամադրում վիճակագրական տվյալները ավտոմատացված եղանակով ստանալու և մշակելու համար: Իսկ ամերիկյան կառավարությունը՝ առանձին մեծ գործիք, որի միջոցով հնարավոր է բաց տվյալների վիզուալիզացիան: Հայաստանի դեպքում գոյություն ունի տվյալների վիզուալիզացի…

Mapping Open Data in Armenia

The accumulated and released open data of many state institutions make up quite large volumes in Armenia today. There are already a few vivid examples when the use of open data has had a positive effect. A number of databases have large potential for anti-corruption and civic journalistic investigations; for example, "Purchases made by one person," "SNCO Financing," "High-ranking officials' declarations." These are examples when databases allow a researcher to carry out independent research work. But it's also important for the data to be subjected to automated processing as much as possible, as well as presented visually. Thus, for example, the Swedish government provides a special API to receive and process statistical data in an automated fashion, while the US government provides a separate large tool through which visualization of open data is possible. In Armenia's case, there is one publicly known data visualization tool: the interactive bu…

Ինչպես չդառնալ զոմբի. Barcamp Yerevan 2016

Իմ ներկայացումը Barcamp Yerevan 2016֊ում․ "Ինչպես չդառնալ զոմբի"․





Սա էլ սլայդերը



Barcamp Yerevan: Ինչպես չդառնալ զոմբի from Samvel Martirosyan

ՀԱՐԿԱՅԻՆ ԲԱՐԵՇՐՋԱՎԵՐԱԸՆՏԻՐԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ N+1֊ՐԴ ՓՈՒԼԻՆ

Հարկային օրենսգիրքը հերթական անգամ բարեշրջվում է։ Կամ շրջափոխվում է։ Թե բարեփոխվում է։ Լավ չեմ հիշում։ Բայց էդ անտերի հետ հերթական անգամ ինչ֊որ բան է կատարվում։ Կառավարությունը, ինչպես միշտ, համարում է, որ սա մոտեցնում է հարկային դաշտը իդեալականին։ Արդեն կասկածներ կան, որ հարկային դաշտը վերածվելու է ելիսեյան դաշտերի, ուր երջանիկ զվռնելու են մեր երանելի քաղաքացիները՝ թիթեռնիկներ ու բզեզիկներ բռնելով։

Սա այսպես էլ լինելու է՝ հաստատ։ Եթե լսել միայն կառավարությանը։ Բայց դե այսօր կառավարությանը լսել մոդայիկ չէ։ Ես կասեի՝ սեքսի չէ։ Ավելին՝ երբեք չի էլ եղել։ Իսկ երբ մարդ կառավարությանը լսում է, բայց չի լսում, ինքը ամեն անգամ հարկային փոփոխություններին նայում է որպես հերթական մեքենայության։ Մեր հանրությունը հարկային ծառայությունից միշտ վատն է սպասում։ Իսկ հարկային փոփոխությունները ընկալում են որպես փորձ էլ ավելի դժոխային վիճակի հասցնել եղած ահավորը եւ սահմռկեցուցիչը։

Ու հիմա էլի մեր շեմին չոքել է հարկային շրջափոխումը։ Թե բարեշրջումը։ Էլի մոռացա։ Ինչ֊որ բան փոխվելու է։ Մեծ մասը փոփոխություների…

Հարձակում հայկական մեյլերի վրա ֊ ադրբեջանական հետք

Վերջին օրերին մի շարք ինտերնետից օգտվողներ սկսել են ստանալ էլեկտրոնային նամակներ, որոնց հիմնական իմաստը հետեւյալն է․ տեքստում գրվում է, իբր մեյլի ադմինիստրացիայի կողմից, որ օգտվողի մեյլը արգելափակվելու է, կամ ջնջվելու է։ Նամակը պահանջում է մտնել հղումով եւ հաստատել, որ մեյլը ձերն է՝ ներմուծելով գաղտնաբառը եւ հեռախոսի համարը։

ԿԱՐԵՎՈՐ Ա․ Երբեք չի կարելի սեղմել մեյլում տրված հղմանը։ Եթե պետք է մտնել մեյլ, կամ ինչ֊որ բան հաստատել․ ձեռքով հավաքեք հացեն։ Քանի որ մեյլի մեջ հաճախ լրիվ ուրիշ հասցե ա տրվում, դուք հայտնվում եք ուրիշ տեղ եւ ձեր ձեռքով հաքերներին տրամադրում եք ձեր գաղտնաբառը։ Բա ամոթ չի՞։ 

Իսկ հիմա կոնկրետ օրինակը․ գալիս է սենց նամակ․

Hello example@mail.ru,
We have processed suspension of your email. due to mail violation and policy abuse noticed. Click HERE to confirm ownership and verify example@mail.ru NOTE: Failure to oblige will lead to mail malfunction, loss of files and final De-activation of mail box. Best Regards, Mail Team ------------------------- mail sent to: iska…

Ինչպես Facebook-ում տեղադրել 360° ֆոտոներ

Ֆոտոները պետք է պատրաստվեն սֆերիկ ֆորմատով ֊ պանորաման հերիք չէ։ Մի շարք Անդրոիդ հեռախոսների վրա հենց մայրական ֆոտո հավելվածը ունի սֆերաներ նկարելու հնարավորություն։ Եթե չկա, կարելի է քաշել նորը: Կամ iPhone համար Գուգլի քարտեզային ֆոտո հավելվածը։


Եթե սֆերիկ ֆոտո եք անում, մենակ Ֆեյսբուք մի քցեք, ձեր Գուգլ լոգինով մտեք Գուգլի քարտեզներ, եւ ֆոտոն քցեք  համապատասխան վայրում։ Դրանով ավելի կհարստացնեք Հայաստանի պատկերը քարտեզի վրա։ Նույն նկարը Ֆեյսում ու Գուգլում։


ԴՈՒՔ Ո՞ՒՐ ԷԻՔ, ՈՐ ՄԵՆՔ ՄԱՅԴԱՆՎՈՒՄ ԷԻՆՔ ՍՏԵՂ

Յալանուզյան Միքայելի հետ զրուցում էինք անկախության առաջին ամիսների, տարիների մասին։ Սենց զրույցների ժամանակ շատ բաներ ես վերհիշում, ուրիշ հայացքով նայում եղածին։ Խոսակցությունը գնաց 88-92թթ. երիտասարդական շարժումներից։ Ընդհանրապես այդ թվերի ազատական, ժողովրդավարական շարժումներից։ 

Իհարկե, մենք 88-ը հիշելիս, հիմնականում խոսում ենք Արցախյան շարժման մասին։ Բայց իրականում դա այդպես էր միայն սկզբնական փուլում։ Երբ դեռ ցույցերին Լենինի նկարներ կային, երբ դեռ համարում էին, որ Կոմկուսում կան լավ ու վատ թևեր, որ Գորբաչովի խալը ժավելի սպիրտով մաքրել կլինի։ Բայց բավականին արագ վիճակը փոխվեց։ Եվ բացի ամենից, շարժումը սկսեց պարունակել իր մեջ նաև երիտասարդական, ժողովրդավարական և այլ տիպի վեկտորներ։ Այդ ընթացքում Հայաստանը շատ արագ դադարեց լինել Սովետական Միության մաս։ Առնվազն հոգեբանորեն Սովետը Հայաստանում փլվել էր։ Այդ տարիներին անեկդոտ էին պատմում, որ ինքնաթիռը Հայաստանից Մերձբալթյան հանրապետություններ թռնում է Սովետական Միության տարածքով։ 

Ավելին, Հայաստանից մարդիկ գնում էին տարբեր սովետական հանրա…

Ի՞նչ վտանգներ են սպառնում այսօր մանկությանը` դասախոսություն ծնողների համար

Համացանցի, համակարգչային խաղերի, շարժական տեխնոլոգիաների (բջջային հեռախոսների, պլանշետների) ազդեցությունը երեխաների վրա: Հնարավոր ապագա զարգացումները: Ինչպես այս ամենի հետ կարող են վարվել ծնողները:

Աղցք, Արշակունիների դամբարան

ԴԵՊԻ ԱՐՁԱՆԱՊԱՏԻՎ ԱՊԱԳԱ

-Արձան ա էլի։ -Կարեւորը նման ա։ -Կարեւորը մեր հայ գեներալի/պոետի /գիտնականի /տաքսիդերմիստի /մարկշեյդերի արձանն ա։

Վերջերս, երեւի, հաճախ եք լսում նման արտահայտություններ։ Հատկապես վերջին օրերին, երբ արձանների դավադրության հոտ է գալիս Երեւանում, երբ չենք հասցնում մի հուշարձանը քննարկել ֆեսյբուքներում, գիշերով մեկն էլ ա մտնում քաղաք։

Ու մտքերը սկսում են հոսել․ իսկապես, ինչի՞ հետեւից ենք ընկել։ Արձանը կարեւորը նման լինի։ Որ մոտիկից կարելի լինի հասկանալ, թե ով է։ Կամ գոնե վրայի գրածից հասկացվի։ Ու՞մ է պետք, որ արձանը նաեւ լինի արվեստի գործ։ Արվեստի գործը ո՞րն է։

Այ վերջին հարցի վրա ինձ վերջերս սկսել է կախել։ Նկատել եմ, որ մոտս սկսել է լղոզվել արվեստի վերաբերյալ պատկերացումը։ Ինչն է արվեստի գործ, իսկ ինչը՝ արհեստի, իսկ որը՝ արդեն պահեստի գործ։ Ու սաղ նրանից է, որ շրջապատս տենց է թելադրում։ Շուրջս գեղեցիկն ու հիպերքաղքենյաց դիզայնը իրար քիփ կպած ապրում են։ Շրջապատս նենցն է, որ արվեստն ու փինաչու գործը հավասարություն են ստացել։  Հավասարությունը լավ բան է, բայց ոչ գեղեցիկի հարցում։

Հյուրանոցներու…