Mastodon
Showing posts with label censorship. Show all posts
Showing posts with label censorship. Show all posts

Թվային անվտանգությունը կորոնավիրուսի եւ կարանտինի օրերին

Արդյո՞ք կորոնավիրուսը ավելացնում է կիբեր֊վտանգները։ Իսկ բուն կարանտինը լրացուցիչ սպառնալիքների աղբյուր դարձե՞լ է։ Երկու հարցն էլ ունեն դրական պատասխան։ Հերթով դիտարկեն հիմնական մարտահրավերները եւ դրանց դիմակայելու հնարավորությունները։

Մի քանի կարեւոր հանգամանք գոյություն ունի, որոնք ավելացրել են թվային վտանգները․

ա․ Կարանտինի պատճառով դպրոցականները անցել են օնլայն։ Շատ երեխաների համար ցանցը բացառապես անծանոթ էր մին այս պահը, հատկապես կրթսեր դասարանների։ Եվ երեխաների եւ իրենց ծնողների մեծամասնությունը իրազեկ չեն հիմնական անչափահասների թվային անվտանգության սկզբուքներից

բ․ Մարդիկ ստիպված են անցնել էլեկտրոնային առեւտրի եւ օնլայն ծառայությունների։ Ինչը գնալով ավելացնում է հնարավոր հարձակումները, քանի որ շատերը նման փորձ չունեն, քանի որ Հայաստանոմ էլեկտրոնային առեւտուրը ամենազարգացած ճյուղերից չէր

գ․ Ընդհանուր առմամբ մարդիկ ավելի երկար ժամանակ են մնում ցանցում, ավելի շատ են օգտվում զանազան կայքերից եւ ծառայություններինց, ինչը զուտ վիճակագրորեն շատացնում է վտանգների քանակը։

Այս պահին կիբեր-հանցագործները ակտիվացել են, քանի որ իրենց համար երկու կարեւոր հանգամանք գոյություն ունի․

ա․ Ինտերնետում են հայտնվել մեծ քանակի մարդիկ, որոնք շատ քիչ փորձ ունեն ցանցից օգտվելու
բ․ Ընդհանուր ծանր էմոցիոնալ, տնտեսական, հասարակական մթնոլորտը ավելի խոցելի է դարձնում մարդկանց

Բացի դրանից, այս պահին նաեւ Հայաստանի դեմ են ակտիվացել Ադրբեջանի հաքերային խմբերը, ինչպես նաեւ հատուկ ծառայությունները, որոնք փորձում են սոցցանցերում խուճապ սերմանել՝ օգտվելով հայաստանցիների կոտրած ֆեյսբուքյան հաշիվներից, որոնց միջոցով ապատեղեկատվություն են տարածում։

Հիմնական տարածվող խաբեությունները
Ինտերնետային խաբեությունները Հայաստանում գնալով ավելի են տարածվում։ Եվ վերջին ժամանակները բացասական տենդենցն այն է, որ դրանք հայաֆիկացվում են, օգտագոծվում է հայկական կամ հայաստանյան բովանդակություն, կիրառվում են ավելի ու ավելի լավ հայերենով գրված տեքստեր։

Այսօր ամենատարածվածը՝ դա շահումներն են։ Ամեն տիպի եւ տեսակի։ Ամենատարածվողը դա հայ հայտնիների անունից տարածվող առաջարկն է գրել, օրինակ, ազգանունի առաջին տառը եւ դրա դիմաց ստանալ աստղաբաշխական գումարներ։ Հանդիպում են կեղծ Քիմ Քարդաշյանը, Հներիկ Մխիթարյանը, Սիրուշոն, Սերժ Թանկյանը, Շերը, Ջիգարխանյանը եւ այլն։

  

Ահա մի քանի օրինակ, ինչպես նաեւ հետագա շփման մեսենջերով, եթե մարդ մեկնաբանում է նմանատիպ գրառում



Մարդուն առաջարկվում է ստանալ գումարը՝ բնականաբար, տրամադրելով բանկային քարտի տվյալները։

Ej.ru and bet365.com blocked by Russian Roskomnadzor in Armenia

For some users of Armenian ISP Beeline Ej.ru (Russian oppositional media) and bet365.com, which are blocked in Russia by Roskomnadzor, also non accessible in Armenia.

There were several reports before ֊ 1 ,  2 ,  3 , 4. But its the first time when regular media site is blocked in Armenia.

UPDATE. Problem is fixed



Մոռացվելու իրավունք. զրույց Հետքում Արա Ղազարյանի հետ միասին

Մոռացվելու իրավունք. Եվրամիությունը անհատական տվյալների պաշտպանության նոր կարգ է սահմանել, որը կարող է վտանգել ցանցը



Роскомнадзор-ի նոր զոհը՝ Հանրային հեռուստաընկերությունը

Ռոստելեկոմի արգելափակման պատճառով անհասանելի էր Հանրային հեռուստաընկերության հայելային դոմեյներից մեկը՝ publictv.am. Խնդիրը բարձրացնելուց հետո արգելափակումը հեռացվեց մի քանի ժամ անց։

Հայտնաբերեց Khachik Sahakyan֊ը
Նախորդ արգելափակումը։


Free DDoS mitigation servicies for NGOs, indipendent media

Several organizations now providing DDoS protection for independent media, NGO and other public related sites
DDoS հարձակումներիցպաշտպանվելու համար անկախ լրատվամիջոցներին եւ ՀԿ֊ներինայսօր պետք է միայն դիմել հետեւյալ երեք ծառայություններից մեկին

1. Project Galileo provided by CloudFlare


In order to participate in the Project, a website must meet the following criteria:
  • It is engaged in news gathering, civil society, or political/artistic speech.
  • It is the subject of online attacks related to its news gathering, civil society, or political/artistic speech.
  • It is a not-for-profit organization or a small commercial entity.
  • It acts in the public interest, broadly defined.



2. Deflect


To become a Partner

  • You defend Human Rights; run a Civil Society Organisation; produce Independent Media; or work with people who do one of these
  • You have been targeted by DDoS attacks or have reason to fear or anticipate an attack because of the work you do
  • You control the domain registration or DNS records for your website
  • You do not contravene the principles set out in the UDHR in your work
  • You do not promote hate speech or encourage discrimination in your work

Sign up here


3. Google`s Project Shield 


It is still in testing mode. But you can try to try :)

Sign up here


1984+30=NSA

Այսօր Սնոուդենի բացահայտումների տարելիցն է։ ResetTheNet ակցիան փորձում է հնարավորինս շատ օգտատերեի ներգրավել գաղտնալսումների դեմ պայքարին։

Ինչպես խուսափել պետական եւ ոչպետական ցանցային հետապնդումներից։ Սկսենք փոքր քայլերից։

Տարբեր պետությունների կողմից ձեր ցանցում այցելությունների վերահսկողությունը դժվարացնելու համար կարող եք օգտագործել հեշտ, բայց ազդեցիկ HTTPPS everywhere  բրաուզերի հավելվածը, որը բոլոր ձեր այցելությունները կուղարկի գաղտնագրված։ Փոքրիկ, բայց պետքական քայլ է։


Роскомнадзор-ի նոր զոհը Հայաստանում՝ ուկրաինական կայք

Արթուր Ավտանդիլյանը հայտնաբերել է ՀՀ֊ի տարածքում նոր արգելափակված ՌԴ֊ի կողմից կայք ֊ Sosukraina.com

Այս անգամ արգելափակման տակ է ընկել Ուկրաինայից կայք՝ որը ներկայացնում է Կիեւի տեսակետը հակամարտության մասին։ Այսինքն, այս անգամ կարելի է խոսել արդեն խոսքի ազատության հետ խնդիրների եւ քաղաքական ֆիլտրացիայի մասին (չգիտեմ, գիտակցված միտում կա, թե ոչ, բայց հետեւանքները կարելի է այդպես ընդունել)։

Ըստ քննարկաման արձյուքների կարելի է ենթադրել, որ այս անգամ միայն Ռոստելեկոմի օգտվողների մոտ է դիտվում արգելափակումը։ Ինչը հետաքրքիր է՝ ՌԴ֊ից օգտվողներին հաջողվում է անխափան այցելել կայքը։

Նախորդ արգելափակումը

UPDATE - 5 հուլիսի ֊ արգելափակումը հանված է


Роскомнадзор - հերթական զոհը


Տվյալ կայքը հանդիսանում է հերթական Ռուսասատանի Роскомнадзор-ի կողմից արգելափակվածը, որը նույնպես փակվել է մի շարք Հայաստանի օգտվողների համար։

Stepan Grigorian հայտնաբերել, որ իր մոտ կայքը արքելափակված է Ռոստելեկոմից։ 

Ըստ հարցման, հիմնականում արգելափակված է Ռոստելեկոմի եւ դրա կապից օգտվող պրովայդերների մոտ (մյուս կողմից մի շարք օգտվողների մոտ Ռոստելեկոմից բացվում է), նաեւ Օրանժից է նկատվում նման բան։

Նախորդ արգելափակումը

Роскомнадзор֊ը կրկին ներթափանցել է Հայաստան

Տվյալ կայքը չի բացվում Rostelecom֊ից, ինչպես նաեւ իմ Viva-Cell հեռախոսի ինտերնետից։ Ucom, Hi-Line ստուգվել են ֊ կայքը բացվում է։ Արգելափակումը դրվել է ՌԴ֊ի կողմից, ինչը անթույլատրելի է ՀՀ տարածքում։ Կոչ եմ անում պրովայդերներին շտկել այս տխուր փաստը

Շնորհակալ եմ Երվանդին Աղաբաբյան այս զարհուրելի փաստը հայտնաբերելու համար

Update. Rostelecom Հայաստանից հայտնեցին, որ խնդիրը լուծված է




Այսպիսի արգելափակիչ էջ է բացվում  Rostelecom֊ից եւ Viva-Cell֊ից


Հիշեցնեմ նախորդ նման արգելափակման դեպքը

Tor usage in Armenia, Azerbaijan, Georgia, Turkey, Iran


Number of daily users using anonymity software Tor per countries

Armenia ֊ about 1000


Azerbaijan - about 2000


Georgia - about 3000

Ռուսաստանում քաղաքական արգելափակումներ են սկսել ցանցում

Մի խնդրանք ՀՀ֊ում բնակվող ընթերցողներից՝ անցնել այս ցուցակով, եւ ստուգել, բացվում են այս կայքերը ձեր մոտ, թե ոչ։ 

Այսօրվանից ՌԴ ինտերնետ ֆիլտրները առաջին անգամ սկսել են բացահայտ կիրառվել ակընհայտ քաղաքական ճնշման համար։ 

Փորձը ցույց է տալիս, որ տեխնիկական պատճառներով մենք էլ ենք ընկնում ժամանակ առ ժամանակ այդ սահմանափակումների տակ։ Ինչի մասին ընդհամենը մի քանի օր առաջ էի գրել։ Ինձ մոտ Բիլայնից ամեն ինչ նորմալ բացվում է։ Ի՞նչպես է մյուս պրովայդերների մոտ 

Պահպանենք Հայաստանում ցանցը բաց եւ ազատ

  



Ռուսաստանի ինտերնետ գրաքննությունը նորից ազդում է Հայաստանի վրա

Ռուսաստանի Դաշնությունը արդեն երկար ժամանակ է կիրառում է կայքերի արգելափակման արգելափակումը, որը կատարվում է առանց դատարանի որոշման եւ IP հասցեով (ինչի հետեւանքով արգելափակվում են, հաճախ, նաեւ կայքեր, որոնք գտնվում են նույն IP հասցեի տակ)։

2012 թվականին արձանագրվեցին դեպքեր, երբ այդ արգելափակումը ազդեց Հայաստանում գտնվող օգտվողների վրա։  Սրա շուրջ բարձրացած աղուկը բերեց հարցի լուծմանը՝ Հայաստանի պրովայդերները, որոնք օգտվում են Ռուսաստանի կապուղիներից, միջոցներ են ձեռնարկում, որպեսզի մեր վրա արգելափակումը չանդրադառնա։

Ցավոք սրտի, իրավիճակը կրկին բարդացել է, քանի որ մի քանի օրվա ընթացքում արձանագրվեցին մի քանի դեպքեր, երբ կրկին ՌԴ գրաքննությունը սկսել է կիրառվել ՀՀ կիբերտարածքում, ինչը անթույլատրելի է։

Կրկին կոչ եմ անում պրովայդերներին հետեւել, որպեսզի Ռուսաստանի կասկածելի օրենքները չտարածվեն Հայաստանի կիբերտարածքում, սա, մեղմ ասած, անթույլատրրելի է։ 

Իսկ հիմա օրինակները․

Դեպք ա․ Էդուարդ Ղազանչյանը հայտնաբերեց, որ հայկական Electra.am կայքը արգելափակված է Հայաստանի մի շարք պրովայդերների մոտ, ընդ որում կայքի տեղը հայտնված էջում հստակ գրվում է, որ կայքը արգելափակված է ըստ ՌԴ օրենսդրության (կարեւոր է հասկանալ, որ կայքը աշխատում է,պարզապես դեպի կայք մուտքն է արգելափակվում ՌԴ պրովայդերների կողմից

Էդուարդի բացատրությունը

Rsotelecom Հայաստանը բլոկավորում է http://108.162.196.72
հասցեն, քանի որ այն գրանցված է ռոսկոմնադզորի արգելված կայքերի ռեեստրում:


Electra.am գտնվում է տվյալ IP հասցեի վրա, որի վրա տեղադրված է արգելափակման մասին ծանուցումը


Դեպք Բ․ Shur Dabavog հայտնաբերել է, որ Jonswoth.com նույնպես արգելափակված է Հայաստանում, ընդ որում կրկին՝ ՌԴ օրենքների հիման վրա։ Կայքը չի բացվում Rostelecom, Ucom, Beeline, Orange պրովայդերներից






Դեպք Գ։ Ռուբեն Մուրադյանը նկատել է, որ Rutor.org կայքը, որը կրկին արգելքի տակ է ՌԴ֊ում, չի բացվում մի շարք հայկական պրովայդերների մոտից։ (ADC, Ucom, Beeline բաժանորդների մի մասի մոտ կայքը արգելափակված է) Այս դեպքը մի քիչ անհասկանալի է, քանի որ կայքը պարզապես չի բացվում, առանց ծանուցման

Scam, ֆինանսների նախարարության անունից

 Տարածվում է Ֆեյսբուքում, գովազդի միջոցով