Քանի որ շատ արցախցիներ թողել են իրենց համակարգիչները Արցախում, եւ այնտեղ իրենք լոգին եղած են իրենց հաշիվներում եւ դա կարող է ընկնել թշնամու ձեռքը, ապա մի քանի քայլով դուրս ենք քցում մեզ այլ սարքերից։
Օրինակները տրված են հեռախոսից, քանի որ շատերը հիմա չունեն համակարգիչ։
Սա պետք կգա բոլորին, այլ դեպքերում էլ։
Facebook
Գնում ենք քայլերով. Վերեւի աջ անկյունում մեր մռութին ենք սխմում, հետո իջնում ներքեւ, մտնում կարգավորումներ, Настройки.
Արդյո՞ք կորոնավիրուսը ավելացնում է կիբեր֊վտանգները։ Իսկ բուն կարանտինը լրացուցիչ սպառնալիքների աղբյուր դարձե՞լ է։ Երկու հարցն էլ ունեն դրական պատասխան։ Հերթով դիտարկեն հիմնական մարտահրավերները եւ դրանց դիմակայելու հնարավորությունները։
Մի քանի կարեւոր հանգամանք գոյություն ունի, որոնք ավելացրել են թվային վտանգները․
ա․ Կարանտինի պատճառով դպրոցականները անցել են օնլայն։ Շատ երեխաների համար ցանցը բացառապես անծանոթ էր մին այս պահը, հատկապես կրթսեր դասարանների։ Եվ երեխաների եւ իրենց ծնողների մեծամասնությունը իրազեկ չեն հիմնական անչափահասների թվային անվտանգության սկզբուքներից
բ․ Մարդիկ ստիպված են անցնել էլեկտրոնային առեւտրի եւ օնլայն ծառայությունների։ Ինչը գնալով ավելացնում է հնարավոր հարձակումները, քանի որ շատերը նման փորձ չունեն, քանի որ Հայաստանոմ էլեկտրոնային առեւտուրը ամենազարգացած ճյուղերից չէր
գ․ Ընդհանուր առմամբ մարդիկ ավելի երկար ժամանակ են մնում ցանցում, ավելի շատ են օգտվում զանազան կայքերից եւ ծառայություններինց, ինչը զուտ վիճակագրորեն շատացնում է վտանգների քանակը։
Այս պահին կիբեր-հանցագործները ակտիվացել են, քանի որ իրենց համար երկու կարեւոր հանգամանք գոյություն ունի․
ա․ Ինտերնետում են հայտնվել մեծ քանակի մարդիկ, որոնք շատ քիչ փորձ ունեն ցանցից օգտվելու
բ․ Ընդհանուր ծանր էմոցիոնալ, տնտեսական, հասարակական մթնոլորտը ավելի խոցելի է դարձնում մարդկանց
Բացի դրանից, այս պահին նաեւ Հայաստանի դեմ են ակտիվացել Ադրբեջանի հաքերային խմբերը, ինչպես նաեւ հատուկ ծառայությունները, որոնք փորձում են սոցցանցերում խուճապ սերմանել՝ օգտվելով հայաստանցիների կոտրած ֆեյսբուքյան հաշիվներից, որոնց միջոցով ապատեղեկատվություն են տարածում։
Հիմնական տարածվող խաբեությունները
Ինտերնետային խաբեությունները Հայաստանում գնալով ավելի են տարածվում։ Եվ վերջին ժամանակները բացասական տենդենցն այն է, որ դրանք հայաֆիկացվում են, օգտագոծվում է հայկական կամ հայաստանյան բովանդակություն, կիրառվում են ավելի ու ավելի լավ հայերենով գրված տեքստեր։
Այսօր ամենատարածվածը՝ դա շահումներն են։ Ամեն տիպի եւ տեսակի։ Ամենատարածվողը դա հայ հայտնիների անունից տարածվող առաջարկն է գրել, օրինակ, ազգանունի առաջին տառը եւ դրա դիմաց ստանալ աստղաբաշխական գումարներ։ Հանդիպում են կեղծ Քիմ Քարդաշյանը, Հներիկ Մխիթարյանը, Սիրուշոն, Սերժ Թանկյանը, Շերը, Ջիգարխանյանը եւ այլն։
Ահա մի քանի օրինակ, ինչպես նաեւ հետագա շփման մեսենջերով, եթե մարդ մեկնաբանում է նմանատիպ գրառում
Մարդուն առաջարկվում է ստանալ գումարը՝ բնականաբար, տրամադրելով բանկային քարտի տվյալները։
Կիբեր֊անվտանգության տեսանկյունից 2019 թվականը բավականին հետաքրքիր էր։ Իհարկե, բազմաթիվ իրադարձություններ պարզապես արդեն շարունակական բնույթ ունեն տարիներ շարունակ։ Օրինակ, ադրբեջանական հաքերների հարձակումները։ Մյուս կողմից, կան նաեւ նորություններ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել։ Իսկ հիմա հերթով․
Ադրբեջանական հաքերային գործոնը
Դեռ 2000-ականից է ընթանում հայ֊ադրբեջանական կիբեր֊հակամարտությունը։ Հիմնականում այն դրսեւորվում է երեք ուղղություններով․ կայքերի վրա հարձակում (defacement), DDoS հարձակումներ եւ հարձակումներ անհատական հաշիվների վրա սոցցանցերում։ 2019 թվականը ադրբեջանական հաքերները նվիրեցին սոցցանցերին եւ էլեկտրոնային փոստերին։ Մի քանի անգամ ինտերնետում տեղադրվել էին օգտատերերի մուտքային տվյալները, որոնք պարունակում էին էլեկտրոնային փոստը եւ գաղտնաբառը։ Մեծ արտահոսքներ եղել են մի քանի անգամ։ Մեկը իրականացվել է հունվարի 20-ին, քանի որ այդ օրը Ադրբեջանում նշում են այսպես կոչված «սեւ հունվարի» օրը։ Արտահոսքը պարունակել է մոտ 2 հազար տվյալ։ Մյուս արտահոսքը, որը պարունոկաում էր մոտ 3 հազար հաշվի տվյալ, եղել է մայիսի 28֊ին։ Ընդհանուր առմամբ կոտրված հաշիվների թիվը կարելի է գնահատել որպես 10 հազարը գերազանցող։ Հարձակումները իրականաուցվում են զուտ ֆիշինգային նամակների միջոցով, ինչպես նաեւ կեղծ ֆեյսբուքյան հաշիվների միջոցով, որոնք ներկայանում են որպես սոցցանցի անվտանգության բաժին եւ առաջարկում են հղումով ինչ֊որ գործողություն կատարել։ Նման հարձակումներից պաշտպանվելու համար հարկավոր է բազային թվային հիգիենայի իմացություն։ Ցավոք սրտի հաջողված հարձակումների թիվը մնում է շատ մեծ։ Դրանց ազդեցությունը ոչ միայն անձնական մակարդակի վրա է մնում, քանի որ, օգտվելով ադմինսիտրատորների վրա հարձակումներից, վերացվում են նաեւ նրանց կողմից տնօրինվող բիզնես էջերը, ինչը պատճառում է նաեւ լուրջ տնտեսական վնաս։
Ֆիշինգ
Ֆիշինգը մնում է հիմնական վտանգներից մեկը։ Ինչպես ասվեց, ադրբեջանական հաքերները հիմնականում հենց ֆիշինգային հարձակումներ են իրականացնում հայաստանյան օգտատերերի դեմ։ Բացի դրանից շատ տարածված են չթիրախավորված ֆիշինգային հարձակումների զոհերը։ Բազմաթիվ օգտատերեր հավատում են, որ շահել են սմարթֆոն եւ մուտքագրում են բանկային քարտի տվյալներ եւ այլն։ Ֆիշինգի ոլորտում նույնպես կա զարգացում․ հայտնվել են հենց հայաստանցիներին թիրախավորող արշավներ։ Այսպես, դեկտեմբերին միանգամից երեք բբջային օպերատորները հայտարարեցին, որ իրենց անունից գովազդային արշավներ են իրականացվում, կեղծ մրցույթի միջոցով մարդկանցից կորզվում են անձնական տվյալներ։ Սա նոր զարգացումներ են Հայաստանի համար։
Գաղտնալսման թեման Հայաստանում շատ ակտուալ է․ երբ գաղտնալսում են հենց գլխավոր գաղտնալսողին, պարզ է, որ առնվազն տեսականորեն վտանգը այդքան էլ տեսական չէ։ Իսկ եթե գործ ունես լրագրողական գործունեության հետ, ապա հասկանալի է, որ կարող ես լինել ավելի հավանական թիրախ, քան հասարակ քաղաքացին։ Եվ որպես լրագրող ունես տեղեկատվութունը պաշտպանելու խնդիր։ Չնայած, սա վերաբերում է բոլորիս։
Ո՞վ կարող է գաղտնալսել
Որ մարմինները, ընդհանրապես, իրավունք ունեն իրականացնել ՀՀ֊ում օպերատիվ-հետախուզական գործունեությունմ, որի մի մասը հենց կազմում է գաղտնալսումը։
Օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում լայն իմաստով օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն`
1) ոստիկանությունը.
1.1) ռազմական ոստիկանությունը.
2) ազգային անվտանգության մարմինները.
3) հարկային մարմինները.
4) մաքսային մարմինները` մաքսանենգության և այլ հանցագործությունների խափանման ու բացահայտման նպատակով.
5) քրեակատարողական ծառայությունը` միայն քրեակատարողական հիմնարկներում:
Սակայն բուն գաղտնալսողների ցանկը սահմանափակվում է ԱԱԾ֊ով ու Ոստիկանությունով։
Ինչպես ասաց փաստաբան Արա Ղազարյանը, Ոստիկանությունում կա հատուկ օպերատիվ բաժին, որը միայն կարող է իրականացնել գաղտնալսում։ Իհարկե, միայն դատարանի որոշումով։ Ոստիկանությունը օգտվում է ԱԱԾ֊ի ենթակառուցվածքներից։ (Ըստ օրենքի, միայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը)
ԱՆշուշտ, այստեղ կա մեծ խնդիր։ Փաստացի, ԱԱԾ֊ն անընդհատ ներգրավված է ոչ միայն հետախուզական, այլ նաեւ հետաքննական գործընթացների մեջ, եւ ոստիկանների կողմից իրականացվող օպերատիվ աշխատանքների ընթացքում իրականացվող գաղտնալսումները հասանելի են նաեւ Ազգային անվտանգությանը։ Ինչը դարձնում է ԱԱԾ֊ն շատ ավելի ազդեցիկ մարմին։ Ընդ որում, դրա գործառույթներից ելնելով, հետաքննական գործությեության ընթացքում իրականացվողն էլ է ընկնում գաղտնիության տակ եւ մնում է անվերահսկելի հասարակության կողմից։
Ի՞նչ են մտածում խմբագիրները
«Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանի մոտեցումը այնպիսին է, որ ընդհանուր առմամբ զգուշությունը լրագրողի համար լավ բան է, սակայն հիմա ինքը վտանգ չի տեսնում․ «Գաղտնալսման ենթարկվելու հատուկ մտավախություն չունեմ: Միաժամանակ, կարծում եմ, որ բոլոր ժամանակներում եւ բոլոր երկրներում լրագրողները փորձում են զգայուն թեմաների մասին հեռախոսով չխոսել՝ հնարավոր ռիսկերից խուսափելու համար: Բայց, կրկնեմ, որեւէ պատճառ չեմ տեսնում կարծելու, որ այսօր Հայաստանում հնարավոր գաղտնալսման թեման առավել արդիական է դարձել»:
Ըստ iLur.am խմբագրի Քրսիտինե Խանումյանի, խնդիրը նաեւ նրանում է, որ ոչ միայն պետական մարմինները կարող են գաղտնալսել․ « Նորմա՞լ է «գաղտնալսվելը»: Ոչ: Դա պետք է տեղի ունենա միայն ծայրահեղ դեպքերում՝ միայն պետական անվտանգությանն առնչվող հարցերի շրջանակում: Ոչ թե մտացածին, այլ՝ իրական: Մնացած բոլոր դեպքերում գաղտնալսումը հանցագործություն է եւ անթույլատրելի: Առավել դատապարտելի է, երբ պետության մեջ գաղտնալսելու հնարավորություն է ունենում մասնավոր անձը: Այսինքն, հարցն անգամ քննարկման ենթակա չէ: Դա հանցանք ու ճնշում է, եւ վերջ: Իսկ իրավական ու բովանդակային տեսանկյունից դուրս, զուտ տեխնիկական առումով անձամբ իմ լրագրողական գործունեության համար գաղտնալսումը խոչընդոտ չի եղել, քանի որ այսպես ասած «ինչ խոսել եմ հեռախոսով, այդ ամենը հետո գրել եմ նյութերիս մեջ»: Ի դեպ, սա ասում եմ որպես մարդ, ում տարիներով գաղտնալսել են: 2008 թվականին գաղտնալսման պատճառով իմ հեռախոսը ամիսներով չի անջատվել, չնայած, որ ես մի քանի ամիս միտումնավոր չեմ վճարել հեռախոսային խոսակցություններիս համար: Ամիսներ անց այդ ամբողջ ամիսների պարտքը ստիպված եմ եղել միանգամից վճարել: Այսինքն՝ գաղտնալսեն, թե ոչ՝ ես իմ գործը անում եմ: Բայց կարծում եմ՝ կգտնվեն լրագրողներ, որոնց պարագայում այդ գաղտնալսումները կարող են դառնալ հետագա շանտաժի եւ լրագրողական գործունեությունը սահմանափակելու միջոց: Այսինքն, եթե լրագրողի ինչ-ինչ խոսակցություններ այլ անձանց տրամադրության տակ չհայտնվեին եւ չդառնային ճնշման միջոց, նա կարող էր ավելի ազատ լիներ իր մասնագիտական գործունեության մեջ»:
Լրագրողները, իմ փորձից ասեմ, որպես մարդ, որը բազմաթիվ թրեյնինգներ է անցկացրել, Հայաստանում բավականին քիչ են մտահոգվում անվտանգության թեմաներով։ Սակայն, ինչպես ասվում է․ եթե դու պարանոյիկ ես, դա դեռ չի նշանակում, որ քեզ չեն հետեւում։ Այնպես որ, արժի մի քանի բան հաշվի առնել, որպեսզի պաշտպանվել նույնիսկ տեսական գաղտնալսումից։ Առավելեւս, որ լրագրողը անընդհատ աշխատում է գաղտնի աղբյուրների հետ, եւ հենց աղբյուրների պաշտպանությունը պետք է մոտիվացնի նրան ավելի զգուշավոր լինել կոմւնիկացվելուց։
Ինչպե՞ս խուսափել գաղտնալսումից
Այսպիսով․ ինչպես խուսափել գաղտնալսումներից։ Մի քանի կետով մի քանի խորհուրդ․
ա․ Պետք է ապրել կանխավարկածով, որ GSM կապը, այսինքն, բջջային հեռախոսակապը եւ SMS֊ները, հուսալի չեն։
բ․ Օգտագործելով սարքից սարք գաղտնագրում (end-to-end encryption) կիրառող մեսենջերները՝ դուք դարձնում եք անմիջական գաղտնալսումը գրեթե անհնարին (առնվազն տեղական հատուկ ծառայությունների համար)։ Բացի դրանից, ձեր գրառումները եւ խոսակցությունները հասանելի չեն բաց տեսքով նաեւ հենց այդ ծառայությունները տրամադրող կազմակերպություններին։ Այսինքն, իրենց սերվերներից նույնպես արտահոսք լինել չի կարող։ Նման գաղտնագրում օգտագործվում է Facebook Messenger֊ում, եթե միացնում եք secret conversation, Viber֊ում, WhatsApp֊ում, Telegram֊ում, եթե միացնում եք secret chat, Signal֊ում: Signal֊ը նաեւ բաց կոդերով ծրագիր է, այսինքն, կարող եք համոզված լինել, որ մեջը արտադրողի կողմից ներդրում արված չէ։ Մնացած մեսենջերները կարող են պարունակել ներքին խոցելիություններ, որոնց մասին մենք կարող ենք իմանալ միայն տարիներ անց։ Այնպես որ, գերադասելի է օգտվել Սիգնալից։
Գ․ Եթե խոսքը գնում է գրավոր գաղտնի տեղեկատվության մասին, ապա գերադասելի է այն ոչնչացնել երկու հեռախոսների վրա։ Քանի որ միշտ չէ, որ դուք կարող եք համոզված լինել, որ ձեր զրուցակիցը չի մոռանա հեռացնել իր սարքից տեղեկատվությունը, ապա միացրեք խոսակցության ինքնաոչնչացումը Messenger֊ում, Telegram֊ում եւ այլն, WhatsApp֊ում ավարտից հետո կարող եք երկկողմանի ջնջել հաղորդագրությունները։
դ․ եթե դուք անհատական լուրջ թիրախ եք, ապա պետք է ուշադրություն դարձնեք նաեւ բուն հեռախոսի պաշտպանությանը։ Հատուկ ծառայությունները աշխարհում իրականացնում են նաեւ հարձակումներ հենց սարքերի վրա։ Հաճախ, եթե իրենք այդ հնարավորությունները տեխնիկապես չունեն, ապա վարձում են մասնագետների, որոնք գոյություն ունեն միջազգային շուկայում։ Հայաստանի ուժային կառույցների կողմից նման սցենարների իրականացման մասին մենք տեղեկատվություն չունենք։ Սակայն, օրինակ, Ադրբեջանը միջազգային շուկայից նման գնումներ իրականացնում է։ Եվ հայաստանյան լրագրողը տեսականորեն կարող է դառնալ թիրախ ադրբեջանական հատուկ ծառայությունների համար։ Այս դեպքում, եթե սմարթֆոն եք կրում, առնվազն պետք է խուսափել ոչ֊պաշտոնական տեղերից ներբեռնել հավելվածներ եւ ունենալ միշտ թարմացվող օպերացիոն համակարգով հեռախոս։ Այսինքն, ունենալ թարմացվող iPhone։ Կամ, եթե Android հեռախոս եք կրում, այն պետք է նույնպես թարմացվող լինի, ինչը այս դեպքում ավելի բարդ է։ Քանի որ արտադրողների մեծ մասը բավականին շուտ դադադրեցնում են սմարթֆոնների սպասարկումը։ Այդ իսկ պատճառով գերադասելի է ունենալ «մաքուր» Անդրոյիդով հեռախոս, որը ամիսը մեկ ստանում է անվտանգության թարմացումներըւ։ Նման հեռախոսների ցանկը կարելի է գտնել այստեղ։
Ե․ Եթե դուք համարում եք, որ այնքան լուրջ թիրախ եք, որ ձեր հետեւից ընկած է մի ողջ օպերատիվ խումբ, ապա հարկավոր է դադադրել կարդալ այս հոդվածը եւ շաատ ավելի լուրջ մտահոգվել ձեր անվտանգության հարցերով, քանի որ միայն վերոհիշյալ կետերը ձեր համար խաղալիք են։
1. Օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն`
1) ոստիկանությունը.
1.1) ռազմական ոստիկանությունը.
2) ազգային անվտանգության մարմինները.
3) հարկային մարմինները.
4) մաքսային մարմինները` մաքսանենգության և այլ հանցագործությունների խափանման ու բացահայտման նպատակով.
5) քրեակատարողական ծառայությունը` միայն քրեակատարողական հիմնարկներում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմիններն իրենց կառուցվածքում պետք է ունենան համապատասխան ստորաբաժանումներ, որոնց վրա է դրված օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը: Այդ ստորաբաժանումների կառուցվածքը, ենթակայությունը, ինչպես նաև աշխատանքի կազմակերպման և օպերատիվ-հետախուզական միջոցառումների փաստաթղթավորման կարգը սահմանում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարը:
3. Օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցներն իրենց գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում են օրենքով և ենթարկվում իրենց անմիջական ղեկավարին: Հրաման կամ ցուցում ստանալու դեպքում օպերատիվ ստորաբաժանման աշխատակիցը պարտավոր է ստացած հրամանի կամ ցուցումի օրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր զեկուցել հրամանը կամ ցուցումը տվողին կամ նրա վերադասին կամ նրանց փոխարինող անձին: Եթե ցուցում տվողը գրավոր հաստատում է տրված հրամանը կամ ցուցումը, ապա օպերատիվ ստորաբաժանման աշխատակիցը պարտավոր է դա կատարել, բացառությամբ, եթե դա կհանգեցնի օրենքով սահմանված քրեական պատասխանատվության: Օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի կողմից այդ հրամանի կամ ցուցումի կատարման համար պատասխանատվությունը կրում է դրանք գրավոր հաստատած անձը:
4. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատակիցները կարող են համատեղ ընդունված գերատեսչական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով համագործակցել սույն օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելիս:
5. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներից:
Հոդված 9. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը (վերնագիրը խմբ. 08.04.09 ՀՕ-87-Ն) 1. Սույն օրենքով նախատեսված հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն ապահովում է միայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը (այսուհետ` Գլխավոր վարչություն) այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների միջնորդության հիման վրա` սույն օրենքով սահմանված կարգով: 2. Գլխավոր վարչության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարը: Գլխավոր վարչության անմիջական ղեկավարումն իրականացնում է Գլխավոր վարչության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարի ներկայացմամբ: Գլխավոր վարչության պետի պաշտոնն ազգային անվտանգության մարմիններում ծառայողների գլխավոր խմբի պաշտոն է: 3. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-270-Ն) 4. Գլխավոր վարչությունը հեռահաղորդակցության օպերատորի մոտ ապահովում է համապատասխան օպերատիվ-տեխնիկական անհրաժեշտ պայմաններ` սույն օրենքով լիազորված մարմինների կողմից հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու համար:
Գրառումը պատրաստվել է Շվեդիայի եւ Internews (Audience understanding and digital support ծրագրի ) ֆինասնական աջակցությամբԼ Տվյալ հրապարակումը արտահայտում է միայն հեղինակի կարծիքները։
Սեպտեմբերի 17֊ին ուժայինների իրականացրեցին խուզատկություն Yerevan Today լրատվականի խմբագրությունում, եւ առգրավեցին համակարգիչների կոշտ սկավառակները։ Դեպքը, ըստ ուժայինները, կապ ուներ Վանեցյան ֊ Խաչատրյան գաղտնալսման հետ։ Այսինքն, ներկայացվեց, որ հիմքում քաղաքական պատճառ չկա։ Սակայն բացատրությունների հիմքում ընկած է ակընհայտ տարօրինակ պատճառ․ որ Գուգլի բոտը ինչ-որ ուրիշ օր է գրել։
Ինչեւէ, այս դեպքի հետ կապված մի քանի խնդիր կա․
Տեխնիկայի առգրավումը խմբագրություններից Հայաստանում չի եղել վաղ իննսունականներից։ Սա վատ նախադեպ է, նույնիսկ հաշվի առնելով հանգամանքները։
Իրավապաշտպան կազմակերպությունները բավականին ուշ եւ ոչ շատ բուռն արտահայտվեցին դեպքի կապակցությամբ։ Ինչը ունի իր պատճառները, երկրում տեղեկատվական պատերազմի նման մի բան է ընթանում, եւ տվյալ խմբագրականը շատերի կողմից դիտարկվում է ոչ միայն որպես լրատվամիջոց, այլ նաեւ պայքարի մի կողմ;
Բայց սա կոնկրետ դեպքի վերաբերող նկատառումներ են։ Կա ավելի ընդհանուր մի խնդիր․ այսօր խմբագրությունները նախօրոք պատրաստ չեն նման դեպքերին։ Տեխնկայի առգրավումը ուժայինների կողմից, կամ, օրինակ, հափշտակումը ինչ-որ մի նենգ կազմակերպության կողմից, որի մասին լրատվականը իրականացնում է հետաքննություն, կարող է ունենալ լուրջ հետեւանքներ․ որոնք շատ դեպքերում չեն գիտակցվում։
Նման վտանգների մասին փորձեցի խոսել մի քանի ազզդեցիկ եւ տարբեր ուղղվածություններ ունեցող ԶԼՄ-ների խմբագրերի հետ։
«Հետք»֊ի տնօրեն Քրիստինե Բարսեղյանի հետ էի խոսում այս դեպքի մասին։ Ինքը, անկասկած, վտանգ չի զգում, որ կարող է հանդիպել առգրավմանը հիմա, բայց «ապագայում ամեն ինչ է հնարավոր է, նենց որ պատրաստ պետք է լինել»։ Առավելեւս, որ վրանգը, իսկապես, ոչ միայն իշխանություններից է գաիս․ սկսած հասարակ գողեիրց, վերջացրած ինչ֊որ մի նենգ օլիգարխիկ կազմակերպությունով։
«Առավոտ»֊ի խմբագիր Աննան Իսրայելյան հաստատ համոզված չէ․ արդյո՞ք վտանգ կա, թե ոչ: Ինչ իմանաս, թե իրավապահների մտքին ինչ կա։ «Ու մեկ էլ չեմ պատկերացնում, թե արդյոք հնարավոր է նախօրոք պաշտպանվել: Կարող է իրենք ավելի լավ մասնագետներ ունեն, որ կարող են կոտրել մեր պաշտպանությունը։ Եթե պաշտպանությունը հնարավոր է, այո, անպայման պետք է իմանալ դրա ձեւերը: »
Սաթիկը Սեյրանյան, «168 Ժամ»֊ի խմբագիր, Ժուռնալիստների միության ղեկավարը շատ ավելի մտահոգված է․ «Իհարկե, վտանգ բոլորն են զգում, որ ցանկացած առիթ կօգտագործվի ու խմբագրություններ կմտնեն, տեխնիկա կառգրավեն, «ինչ-որ բաներ կհայտնաբերեն», ազգի թշնամի կհանեն...Ասեմ ավելին, դրա վտանգը կա հատկապես ընտրություններից հետո, երբ իշխանությունները արդեն հանգիստ կլինեն իրենց գործողությունների մեջ՝ այլևս ժողովրդի ձայնի, քվեարկության ակնկալիք չեն ունենա, ոտքները ամրապնդած կլինեն որպես իշխանություն: Որովհետև սենց անհանդուրժողականություն ազատ խոսքի, այլակարծության հանդեպ չի եղել: Առաջ, իհարկե, իննսունականներին խմբագրություններ են վառել, փակել, ջարդել, բայց գոնե իմացել ենք վտանգը որտեղից ու կոնկրետ անողերին ենք իմացել: Հետո էլ են եղել, վերջին տասնհինգ տարիներին՝ խմբագրությունների դեմ հարձակումներ, բայց հետո պարզվել ա, որ տվյալ լրատվամիջոցի ու օլիգարխի մեջ ա խնդիր էղել, որովհետև միմյանց միջև պայմանավորվածություններ են խախտվել... Հիմա բոլորս ահավոր զգուշավոր ենք դարձել՝ գաղտնալսումների /առավել ևս եթե ԱԱԾ պետին են գաղտնալսում, ուրեմն ում ինչ ուզեն կասեն, կանեն/, խմբագրություններում տեղադրված սարքերի առումով վախեր կան... Ավելին, քաղաքական, տնտեսական -հասարակական գործիչներն էլ են վախենում ոչ միայն հեռախոսով որևէ բան խոսելուց, այլև նույնիսկ տետ-ա-տետ խոսելուց»:
PanARMENIAN.Net գլխավոր խմբագիր Նիկոլայ Թորոսյանի այքան մտահոգված չէ, բայց տեսնում է պատճառներ կանխարգելիչ գործողությունների համար․ «Կարծում եմ, Yerevan.today-ի խմբագրության խուզարկումը քննիչների, մեղմ ասած, շտապողականության հետևանք էր, երբ վերջիններս գործողություններ իրականացրին խմբագրությունում՝ հիմք ընդունելով ընդամենը գուգլից արված ամսաթվի սքրինշոթ, ինչն, իր հերթին, կարող էր բացատրվել որևէ բագով։ Հակված չեմ մտածել, որ սա գործելաոճ կդառնա, սակայն հաշվի առնելով, որ ուժայինների կողմից դեպքի առնչությամբ չեն տրվել բավարար բացատրություններ, բացառել նման դեպքերը ևս չէի շտապի։ Ընդհանրապես կարծում եմ, որ պետության «բարի կամքի» հույսին այս հարցում մնալ չարժե, ու համապատասխան գիտելիքներ ձեռք բերել չի խանգարի։ Հատկապես հաշվի առնելով, որ միայն պետությունը չէ, որ կարող է հետաքրքրված լինել մեր համակարգիչների պարունակությամբ»։
Իսկ հիմա անցնենք բուն կիրառական մասին։
Ո՞րն են տեխնիկայի կորուստը հիմնական վտանգները։ Առաջինն այն է, որ կարող է փակ տեղեկատվության արտահոսք լինել։ Օրինակ, կբացահայտվեն եւ վտանգի տակ կհայտնվեն լրագրողների փակ աղբյուրները։ Մյուս խնդիրը՝ տվյալների ժամանակավոր կամ վերջնական կորուստն է, ինչը կարող է խաթարել խմբագրության աշխատանքը։
Ի՞նչ անել։ Պատրաստվել նման դեպքերին նախօրոգ։
Ինչպե՞ս պաշտպանվել տվյալների արտահոսքից նման դեպքերում։ Խմբագրության ՏՏ մասնագետին արժի խնդրել իրականացնել հետեւյալ քայլերը (լավ կլինի, որ դա անի մասնագետ, որ հետո տեխնիկական խնդիրների արջեւ չկանգնեք։ Բայց, եթե նման մասնագետ չկա այս պահին, դանդաղ, առանց շտապելու սա կարող է անել նաեւ կիրթ ոչ-մասնագետը)
Առաջինը․ կարեւոր ֆայլերը, կոշտ սկավառակները, կրիչները պետք է գազտնագրվեն։ Այդ դեպքում նույնիսկ եթե համակարգիչը հայտնվի մեկ ուրիշի ձեռքերում, հնարավոր չի լինի ստանալ մուտք դեպի տվյալները։ Դուք կարող եք օգրվել հենց Windows ներդրված BitLocker ծրագրից, որի մանրամասն ներդրման քայլերը ներկայացված են տվյալ տեսանյութում ֊
Հաշվի առեք, որ սա աշխատում է Professional, Enterprise Վինդոուզի տարբերակներում։ Կարելի է կիրառել Veracrypt անվճար ծրագիրը, որը աշխատում է նաեւ MacOS, Linux օպերացիոն համակարգերի վրա։ Ինչն է կարեւոր․ այս ծրագրի միջոցով կարելի է ստեղծել գաղտնագրված տիրույթ, որը նաեւ թաքնված է, չիմացող մարդը նույնիսկ չի իմանա գաղտնագրված ֆայլերի գոյության մասին․ Մանրամասն ֊ այստեղ
կամ այստեղ․
Տեղեկատվության պաշտպանությունից բացի խմբագրությունը առգրավման դեպքում ունենում է այլ խնդիր․ աշխատանքի շարունակականության ապահովումը։ Տվյալ դեպքում ամենամեծ խնդիրը դա լրատվականի աշխատանքային ֆայլերի եւ արխիվների կորուստն է։ Այս խնդիրը իրականում ոչ միայն առգրավման հետ է կապված, ֆայլերը կարող են պարզապես փչանալ համակարգչի հետ, կամ գաղտնագրվեն կրիպտովիրուսների պատճառով։ Այդ իսկ պատճոռով, գերադասելի է կարեւոր ֆայլերը ունենալ երեք տարբերակով։ Օրինակ, պահել արտաքին կոշտ սկավառակների կամ ֆլեշլաների վրա։ Նաեւ լավ լուծում է ունենալ մեկ պահեստային տարբերակ ամպային պահեստում, օրինակ, Google Drive: Այդ դեպքում, խմբագրությունը շատ հեշտ վերականգնում է իր աշխատանքը, քանի որ ֆայլերը հասանելի են լինում լրագրողներին ցանցով։ Հասկանալի է, որ բոլոր ամպային պահեստից օգտվող լրագրողների մոտ պետք է միացված լինի երկփուլային մոիտքի տարբերակը։
Գրառումը պատրաստվել է Շվեդիայի եւ Internews (Audience understanding and digital support ծրագրի ) ֆինասնական աջակցությամբԼ Տվյալ հրապարակումը արտահայտում է միայն հեղինակի կարծիքները։
Մի հարց տամ․ հանդիպե՞լ եք արդյոք լրագրողական հետազոտություն Booz Allen Hamilton կազմակերպության գործունեության մասին Հայաստանում։ Շատ հավանական է, որ չեք էլ լսել այդ կազմակերպության մասին։ Բանն այն է, որ այս կազմակերպությունում է աշխատել Էդվարդ Սնոուդենը․ այն հանդիսանում է NSA կցորդ, ավելի մանրամասն Գարդիանի հոդվածում։ Մյուս կողմից Booz Allen Hamilton ունի ներդրում ՀՀ ֆինանսական համակարգի ՏՏ զարգացման մեջ։
Ստորեւ կգտնեք մի շարք փաստեր։ Որոնք, մի գուցե եւ, ոչինչ չեն նշանակում մերպարագայում։ Բայց, համաձայնեք, որ այս կազմակերպության գործունեությունը Հայաստանում առնվազն լրագրողների համար պետք է հետաքրքիր լինի։
Booz Allen Hamilton հայտնի է հետախուզական ծրագրերի հետ կապված սկանդալներով։ Օրինակ, Անոնիմուսի կողմից բացահատումները 2011 թվականին ցույց տվեցին, որ կազմակերպությունը օգնում էր մի շարք երկներին, նեռարյալ Ադրբեջանը, հետեւել այլախոհներին․
Members of the international hacking group Anonymous claim to have documents and e-mails that put Virginia-based consulting company Booz Allen Hamilton at the center of accusations of developing software used against dissidents in countries including Azerbaijan.
Anonymous adviser Barrett Brown claimed on the group’s Radio Payback show earlier today that the software had led to pro-democracy dissidents in Azerbaijan, where Booz Allen has offices, getting arrested. The software creates “armies of fake people” through social media sites like Facebook, he said, which results in identifying dissidents with anonymous profiles, a method also known as astroturfing.
2005-2008 թվականներին կազմակերպությւոնը իրականացրել է Հայաստանում ծրագիր՝ ներդնելով հարկային համակարգի ծրագրային կորիզը․
Booz Allen has supported tax reform efforts, including in the Republic of Armenia, where from 2005 to 2008 the firm redesigned State Tax Services`s core processes and IT systems...
Տեղյակ չեմ, թե հիմա կազմակերպությւոնը գոյություն ունի Հայաստանում, թե ոչ, սակայն կան տվյալները․
Armenia Branch Director/Caucasus Regional Manager
Mr. Vyacheslav Mikhailov
Address
26/1 Vazgen Sargsyan str., suite 313, Yerevan 0010
FinFisher եւ Hacking Team կազմակերպությունները պատրաստում են վիրուսներ պետական մարմինների համար; Պաշտոնապես դա արվում է, օրինակ, ոստիկանների համար, որ իրենք կարողանան գաղտնի ներթափանցել մանկապիղծերի համակարգիչների մեջ։ Իրականում հիմնականում սա օգտագործվում է շատ երկներում ընդդիմադիրներին, ակտիվիստներին հետեւելու համար։ Իսկ հետեւելու հնարավորությունները շատ մեծ են ֊ նամակագրությունները կարդալուց սկսած մինչեւ լապտոպի տեսախցիկը եւ միկրոֆոնը աննկատ միացնելն ա ու հետեւելը մարդուն։
Տվյալ վիրուսները չեն հայտնաբերվել մինչեւ վերջերս հակավիրուսային ծրագրերով, քանի որ օգտվել են տարբեր չբացահայտված Zero Day խոցելիություններից։
Detect 2.0 ծրագիրը թույլ է տալիս հայտնաբերել նման ծրագրեր ձեր համակարգչերում։ Հայաստանի իշխանությունների վերաբերյալ չկա տեղեկատվություն, որ իրենք կիրառել են այս երկու կազմակերպությունների վիրուսները։ Սակայն, Ադրբեջանը եւ Թուրքիան ակտիվ օգտվել են այս կազմակերպությունների ծառայություններից։ Եվ չի բացառվում, որ հայերի համակարգիչները փորձել են վարակել։ Նենց որ արժի մի հատ ստուգվել։
Ներբեռնել պետք է այստեղից ֊ detect.exe ֆայլը։ Խոդի տալ անջատած ինտերնետով։ Աջ քլիք անել սկզբից եւ միացնել որպես ադմինիստրատոր։
Facebook-ի վերջին Government Requests Report համաձայն՝ 2014 թվականի հունվար֊հունիսին պետական մարմիններից եղել է 4 հարցում 6 օգտատերերի վերաբերյալ, մեկ դեքում հայտը ստացել է պատասխան։
Անցյալ տարվա ընթացքում եղել է ընդամենը 1 հարցում մեկ օգտատերի վերաբերյալ, որը մերժվել է։
Armenia Requests for Data
We respond to valid requests relating to criminal cases. Each and every request we receive is checked for legal sufficiency and we reject or require greater specificity on requests that are overly broad or vague.