Mastodon
Showing posts with label ինչպես. Show all posts
Showing posts with label ինչպես. Show all posts

Կիբերանվտանգություն․ ինչ սպասել ու ինչ անել 2022֊ին

 

Կիբեր֊վտանգները մեր երկրի եւ հասարակության համար շարունակելու են լինել լուրջ եւ աճող սպառնալիքներ։ Մեր կանխատեսումները 2020-ին առ այն, որ երկրում կակտիվանան տարբեր պետություններին սպասարկող հաքերային թիմեր, ինչպես նաեւ ներքին հաքերային ակտիվությունը կակտիվանա, փաստացի իրականացվեցին եւ էլ ավելի կխորանան։ Սակայն կան այլ զարգացող վտանգներ։ Դիտարկենք հերթով կիբեռ֊սպառնալիլքները։ 

2021 թվականին կիբերանվտանգության տեսանկյունից մենք ունեցել ենք ինչպես կրկնվող երեւույթներ, այնպես էլ յուրահատուկ զարգացումներ։ 




Կրկնվող երեւույթներից, որոնք մեզ հետ կլինեն նաեւ 2022֊ին հարկ է նշել մի քանի կարեւորը․

  • Ադրբեջանական հաքերները արդեն տասնամյակներ աշխատում են հայաստանյան եւ ընդհանրապես հայկական թիրախների դեմ։ Նման գործողությունները, բնականաբար, միտում չունեն նվազելու։ Թիրախավորվելու են ինչպես կայքերը, այնպես էլ հաշիվները սոցիալական ցանցերում։

  • Կիբեր հանցագործները տարբեր հնարքներով փորձում են մարդկանցից գումար կամ անձնական տվյալներ կորզել։ Այստեղ շարունակաբար աճելու է ներքին շուկայում հարձակումների թիվը, որոնք ավելի վտանգավր են, քանի որ թիրախային են, հիմնվում են տեղական թեմաների վրա, ընկալելի հայերենով են իրականացվում գործընթացները, որոնք ավելի հեշտ են մոլորեցնում մեր քաղաքացիներին։

Սա համատարած, զանգվածային եւ գրեթե անընդհատ բնույթ ունեցող երեւույթներ են։ Սակայն, կարելի է կանխատեսել աճ լուրջ, խորացված եւ թիրախավորված հարձակումների ոլորտում։ Որո՞նք են այն հիմնական լուրջ վտանգները, որոնց մենք կարող ենք հանդիպել եկող տարում։

  •  Արտաքին եւ ընդհանուր տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրավիճակից բխող վտանգները։ Հայաստանը գտնվում է բազմաթիվ երկների եւ գերտերությունների ուշադրության կենտրոնում, հաշվի առնելով ներկա զարգացումները։ Ինչը նշանակում է, որ գնալով աճելու են պետական հաքերային խմբերի կողմից իրականացվող թիրախային հարձակումները, որոնց աճը մենք տեսել ենք արդեն 2021֊ին։ Առնվազն վեց֊յոթ երկիր է կարելի նշել, որոնք ունեն շատ խորը հետաքրքրություններ տարածարջոնում եւ համապատասխան ներուժ բարդ կիբեր֊հարձակումներ իրականացնելու համար հայաստանյան եւ ընդհանրապես հայկական թիրախների դեմ։ Եվ սա չհաշված Թուրիքայի եւ Ադրբեջանի հատուկ ծառայությունները, որոնց հետաքրքրությունը երբեք չի մարել եւ միտում էլ չունի։ Նման պետական հաքերային թիմերը աշխատում են փոքր քանակի թիրախների դեմ, սակայն դրանց գործողությունների ազդեցությունը կարող ա լինել շատ ծանր, ազգային անվտանգության մակարդակով աղետներ առաջացնել։

  •  Մյուս լրջագույն խնդիրն այն է, որ ներքին քաղաքական դաշտում է սկսել ակտիվացում։ Հայաստանը փաստացի արդեն իսկ հայտնվել է այն երկների ցանկում, որոնք, ամենայն հավանականությամբ, կիրառում են իրենց քաղաքացիների դեմ լրտեսական ծրագրեր։ Ամեն դեպքում, արդեն երկար ժամանակ է, ինչ ստացովում են զանազան սիգնալներ, որոնք կարող են նշանակել, որ ուժային կառույցները կիրառում են կիբեր֊լրտեսական գործիքներ կամ գործընթացներ  ներքին դաշտում։ Խնդիրը նրանում է, որ եթե նման գործիքակազմ սկսում է ակտիվորեն կիրառվել երկրի ներսում, այդ պրոցեսները այլեւս շատ բարդ է ոչ միայն կանգնեցնել, այլ նույնիսկ դանդաղեցնել։ Հաշվի նստենք նաեւ այն փաստի հետ, որ վերջին շրջանում արձանագրվել են թվային միջամտության տարբեր տիպի դեպքեր, որոնց հետքերը տանում են ոչ-պետական ոլորտ։ Կարելի է ենթադրել, որ հետեւում կանգնած կարող են լինել ինչպես խոշոր տնտեսական, այնպես էլ քաղաքական ուժեր։ Ինչը դարձնում է իրավիճակի երկրի ներսում խիստ վտանգավոր եւ անվերահսկելի։  

  •  Հայաստանյան բանկերը եւ ֆինանսական հայստատոթւոյւնները դառնում են ավելի ու ավելի հետաքրքիր թիրախ կիբեր֊հանցագործների համար։ Մի քանի պատճառով։ Մարդկանց ներգրավվածությունը օնլայն առեւտրում եւ վարկավորմանը աճում է։ Բանկերը եւ ֆինանսական կազմակերպությունները սկսել են մրցավազք ավելի տեխնիկապես զննված երեւալու համար։ Այս ամենը ստեղծում է ինչպես մարդկային, այնպես էլ տեխնիկական տեսանկյունից պարարտ հող զանգվածային հարձակումների համար։ Ինպես պգտատերերի մակարդակով, այնպես էլ բուն բանկային եւ այլ ֆինանսական ենթակառուցվածքների մակարդակով։

  •  Պետական համակարգը գնում է դեպի ավելի խորը թվայնացում, էլեկտրոնային կառավարության գործիքակազմը համալրվում է եւ մոտակա ժամանակահատվածում կստանանք որակապես ավելի զարգացած համակարգեր։ Ինչը նաեւ նշանակում է՝ ավելի թիրախավորված եւ ավելի շատ հնարավոր խոցելիություններով։ Հնարավոր են ոչ միայն կառույցների աշխատանքերի խաթարումներ, այնպես էլ՝ անձնական տվյալների զանգվածային արտահոսքներ։

  •  Գոյություն ունեն վտանգներ կրիտիկական ենթակառուցվածքների մակարդակով հարձակումների։ Պատերազմի փորձը, երբ Արցախում թշնամուն հաջողվեց կիբեր֊հարձակման միջոցով խաթարել բջջային կապը, ցույց է տալիս, որ մենք պատրաստ չենք նման հարձակումների։

Ի՞նչ անել

2021 թվականի հիմնական կիբերանվտանգության խնդիրները Հայաստանում

 

2021֊ը, անկասկած, ավելի թեթեւ տարի էր կիբեր֊վտանգների ըեսանկյունից, քան նախորդ ծանր տարին։ Շատ հարցերում իրավիճակը ավելի հանգիստ էր, չկային զանգվածային հարձակումներ, որոնք անցյալ տարի տեղի էին ունենում ամառվանից սկցված մինչեւ պատերազմը։

Մյուս կողմից, բավականին քիչ տեսանելի կամ հանրային հնչեղություն չստացած գործընթացները խոսում են այն մասին, որ Հայաստանի որպես պետություն, ինչպես նաեւ հանրային մակարդակով խոցելությունները կիբեր֊հարձակումների հանդեպ շարունակում են աճել։

Սա պայմանավորված է մի քանի գործոնով․

  • Աճում է երկրի եւ բնակչության թվայնացումը, ինչը բացում է նոր խոցելի հանգույցներ։ Մյուս կողմից ընդհանուր գրագիտության աճը շատ ավելի կամաց է ընթանում

  • Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական բարդ գործընթացների կիզակետում, ինչի պատճառով տեղեկատվություն ստանալու մեջ հետաքրքրվածների թիվը աճել է

  • Աճում է ներքին կիբեր֊հանցագործների թիվը, ինչը դարձնում է հարձակումները ավելի թիրախավորված եւ վտանգավոր։


Ներքին կիբեր֊վտանգների աճ


Հայաստնը միշտ եղել է երկիր, ուր հիմնական հաքերային վտանգները ունեցել են արտաքին բնույթ։ Այստեղ տարբեր գործոններ են ազդել, որոնց պատճառով մինչեւ վերջերս լուրջ կամ կիսա֊լուրջ հաքերային թիմերիը գերադասում էին երկրից դուրս աշխատել՝ հիմնականում հայրենասիրական ոլորտում։

Վերջին տարիներին սկսեցին շատանալ կիբեր֊խաբեբաները, որոնք այս կամ այն կերպով գումար էին կորզում: Սակայն բավականին նոր երեւույթ է դարձել հայաստանյան հաշիվների վրա հարձակումները հայալեզու հաքերների կողմից։ Որոնք լավ տեղյակ են ներքին խոհանոցին, հայերեն են խոսում, ինչը հեշտացնում է հարձակումները։ Այս հաքերները հիմնականում զբաղված են շանտաժով։ Կոտրում են հաշիվը, հետո գումար պահանջու՝ սպառնալով հակառակ դեպքում հրապարակել զոհի ներքին նամակագրությունները։ Միանգամից ասեմ․ հիմնականում, եթե գումար եք վճարում, ապա սպառնալիքները չեն դադարում։ Հասկանում են, որ դուք վճարունակ եք, ու սկսում են էլի ու էլի գումարներ կորզել։ Ասեմ, որ հարձակվողները հայեր են, բայց ոչ բոլորն են Հայաստանում գտնվում։



Հաքերի եւ զոհի նամակագրության օրինակ

Նաեւ նշենք, թե ինչ անել, եթե նման հաձակման զոհ եք դարձել։ Եվ ամենակարեւորը․ ինչպես անել, որ չդառնաք նման հարձակման զոհ 

Թիրախային հարձակումներ պետականամետ հաքերների կողմից


Հայաստանցիները եւ ընդհանրապես հայերը աշխարհով մեկ արդեն տարիներ շարունակ հանդիսանում են թիրախ ադրբեջանական եւ թուրքական հաքերային խմբավորումների համար։ Դրանց մեջ կան ակընհայտորեն թիմեր, որոնք կամ պետական են, կամ աջակցում են պետական կառույցներին։ Այսպես օրինակ, տարվա ընթացքում ադրբեջանական Azerbaijan Cyber Army թիմը կոտրել են 70-ից ավելի հայաստանյան կայք։ Դժվար է հստակ ասել, թե որքանով են այս թիմի հաքերները կապված պետական կառույցների հետ։

Սակայն վերջին ժամանակներում սկսվել է ակտիվացում այլ երկների պետական հաքերային թիմերի կողմից։ Ինչպես նաեւ արդեն կարելի ա արձանագրել, որ կան բավականին հիմնավոր կասկածներ խոսելու ներքին հարձակումների մասին։

Նշենք ամենաաղմկարեւոր եւ հիմնավորումներ ունեցող դեպքերը, որտեղ երեւում են տարբեր պետությունների կողմից կիբեր հարձակումները․

Հուլիսի 14֊ին Google֊ում հայտարարեցին, որ հայտնաբերել են երեք զրոյական օրվա (Zero Day) խոցելիություններ, որոնք թույլ են տվել բրաուզերի մակարդակով հարձակումներ իրականացնել։  Հարձակումների թիրախները եղել են Հայաստանում։ Հարձակման համար օգտագործվել են կեղծ կայքեր որոնք նմանակել են հայաստանյան հակտնի լրատվականները․ lragir[.]org, armradio[.]org, asbares[.]com, armtimes[.]net, armlur[.]org, armenpress[.]org, hraparak[.]org, armtimes[.]org, hetq[.]org. Հղումները վարակված կայքերի վրա տարածվել են էլեկտրոնային փոստի միջոցով։ Գուլգում համոզված են, որ հարձակումը իրականացվել է պետական հաքերների կողմից՝ առանց նշելու պետությունը։ Սակայն, հարձակման լրջությւոնը, նաեւ դրա ֆինանսապես թանկ լինելը խոսում է այն մասին, որ սա կարող էր իրականացվել միայն մի քանի երկրի հաքերների կողմից, երկների, ուր գոյություն ունեն իսկապես լուրջ կիբեր֊հարձակումների հզորություններ։

Զուգահեռ Microsoft֊ում հայտնում են, որ հայտնաբերել են կրկին զրոյական օրվա հարձակում, ուր զոհերի ցանկում կային թիրախներ Հայաստանից։  Citizen Lab կողմից իրականացված հետաքննությունը թույլ է տալիս իմանալ, որ հարձակման համար օգտագործվել է իսրայելական Candiru կազմակերպությոան արտադրության վնասակար ծրագիրը։ Այս անգամ զոհերը ստանում էին հղում, որը տանում էր Արմենպրեսին նմանակող կայքի armenpress[.]net. 

Նոյեմբերի 24֊ին մի քանի տասնյակ մարդ Հայաստանում ստացավ նամակ Apple֊ից այն մասին, որ իրենց վրա իրականացվել է հարձակման փորձ պետական հաքերային թիմի կողմից։ CyberHUB-AM տվյալներով, հայտնի է քսանից ավելի նման նամակ ստացողների մասին Հայաստանում։ Նամակների ստացումից մի քանի ժամ առաջ Apple-ը հայտնել էր, որ դատի է տալիս իսրայելական NSO Group կազմակերպությանը, որն լրտեսական ծրագրեր է ստեղծում եւ վաճառում պետական կառույցներին, հետախուզական գործողությունների համար։ Ծրագիրը կոչվում է Pegasus, եւ ամենայն հավանականությամբ, նամակը հենց այս ծրագրի հավանական զոհերին է ուղղվել։

Ինչպես պաշտպանվել Ինստագրամի եւ Ֆեյսբուքի վրա հարձակումներից

Հայաստանում Ինստագրամի եւ Ֆեյսբուքի հաշիվների վրա հարձակումները, դրանց կոտրելը դարձել են լուրջ խնդիր։ Քանի որ զոհերի մեջ են մեծ քանակով անչափահասներ։ Ինչպես նաեւ սա մեծ տնտեսական հետեւանքներ է ունենում, քանի որ նաեւ կոտրում են մեծ քանակով բիզնես էջեր։ Խոսքը գնում է հազարավոր հաշիվների մասին։ Հստակ վիչակագրություն ոչ ոք չունի, քանի որ շատ դեպքերում տեղեկատվությունը չի հանրայնացվում։

Ո՞վքեր են կոտրողները


Կա հիմնականում մի քանի տիպ հարձակվողների։

Մեկը բոլորիս քաջ ծանոթ ադրբեջանցի հաքերներն են։ Իրենք հարձակումները իրականացնում են անընդհատ ռեժիմով։ Իրենց համար տարվա եղանակ կամ իրավիճակային փոփոխություններ գոյություն չունեն։ Արդեն տարիներ շարունակ, հիմնականում Ապրիլյանից հետո ադրբեջանական հաքերները ռեժիմով հարձակվում են հայկական հաշիվների վրա։ Ինչի՞ համար են դա անում։ Երկու հիմնական դրդապատճառ կա։ Մեկը՝ զուտ վնաս տալն է հայերին։ Սա կենսակերպ է եւ սրա դեմ բան անել չես կարող։ Մյուս դրդապատճառը՝ տիրանալ հաշվին, տեղեկատվություն կորզել, նաեւ օգտագործել հայկական հաշիվները ապատեղեկատվություն, խուճապ առաջացնող լուրեր տարածելու համար։

Կա վատ նորություն։ Հայտնվել են հայ հաքերներ։ Որոնք լավ տեղյակ են ներքին խոհանոցին, հայերեն են խոսում, ինչը հեշտացնում է հարձակումները։ Այս հաքերները հիմնականում զբաղված են շանտաժով։ Կոտրում են հաշիվը, հետո գումար պահանջու՝ սպառնալով հակառակ դեպքում հրապարակել զոհի ներքին նամակագրությունները։ Միանգամից ասեմ․ հիմնականում, եթե գումար եք վճարում, ապա սպառնալիքները չեն դադարում։ Հասկանում են, որ դուք վճարունակ եք, ու սկսում են էլի ու էլի գումարներ կորզել։ Ասեմ, որ հարձակվողները հայեր են, բայց ոչ բոլորն են Հայաստանում գտնվում։

 
Հաքերի եւ զոհի նամակագրության օրինակ 

Կան նաեւ միջազգային կիբերհանցագործներ, որոնց համար կարեւոր չէ դու ով ես։ Պարզապես կոտրում են հաշիվդ, օրինակ, վերավաճառելու համար։ Կամ զուտ հաքերային գործիքները ստուգելու, վարժվելու, հաճախ նույնիսկ այլ նման հաքերների մոտ պարծենալու համար։ Սրանք մեկ կան, մեկ չկան։

Ինչպե՞ս են կոտրում հաշիվները


Բոլոր տիպի հաքերները չունեն առանձնապես լուրջ գործիքակազմ։ Հիմնական մեթոդը՝ այդպես կոչված ֆիշինգն է։ Երբ զոհին ուղարկվում է ինչ֊որ տիպի կեղծ նամակ, որով մարդուն դրդում են ինքնակամ հանձնել հաքերին իր գաղտնաբառերը։

Հիմնականում դա արվում է երկու ձեւով։ Մարդուն կամ վախացնում են, որ իր էջը կամ պրոֆիլը կարգելափակվի, քանի որ ինքը խախտել է, օրինակ, հեղինակային իրավունքը կամ այլ կանոններ։ Եվ առաջարկվում է անցնել հղումով, լրացնել ինչ֊որ մի հայտ, որը կփրկի հաշիվը արգելափակումից։

Կամ, մարդուն հայտնում են, որ ինքը ստացել է կապույտ նշանը իր պրոֆիլի համար, կամ մրցանակ է շահել եւ այլ նման ուրախալի լուրեր։ Եվ կրկին, առաջարկվում է անցնել ինչ֊որ մի հղումով, այդ նվերը ստանալու համար։


 


Կեղծ նամակներից մեկը, իբր Ֆեյսբուքի անունից

Բոլոր դեպքերում էլ հաքերային հղումը տանում է ինչ֊որ մի էջի, որը նմանակում է Ֆեյսբուքի կամ ինստագրամի մուտքային էջը։ Մարդ լրացնելով մուտքանունն ու գաղտնաբառը, նվիրում է դրանք հաքերներին։

Ի՞նչ անել, որ չկոտրեն


Առաջինը, ամեն անգամ լավ մտածել, ուսումնասիրել նամակը։ Հաստատ համոզվել, որ Ֆեյսբուքի անունից ուղարկված հղման հասցեն տանում է հենց Ֆեյսբուքի վրա, այլ ոչ ինչ֊որ մի նման հասցեով։ Ֆեյսբուքի հասցեն հենց facebook.com է, ոչ ավել, ոչ պակաս։ Նույնն էլ վերաբերում է Instagram.com֊ին։ Եթե կամայական տեղ մուտքագրում եք գաղտնաբառը, ուշադիր կարդացեք հասցեն, տառ առ տառ, մի քանի անգամ։

Եթե սոցցանցի ադմինիստրացիայից է եկել նամակը, ապա իմացեք, որ նույն բովանդակությունը դուք պետք է ունենաք ծանուցումներում։

Ֆեյսբուքն ու Ինստագրամը ձեր հետ չեն շփվի անհասկանալի պրոֆիլներից։ Տենց չի լինում։

Ու նաեւ ինտերնետում երկնքից ընկած նվերներ ստանալուց մի քանի անգամ մտածեք։ Կամ նույնիսկ կարող եք չմտածել էլ․ տենց բան պարզապես չի լինում։

Իհարկե, եթե մի քիչ գլուխ հանում եք, ավելի լավ է միացրեք երկփուլային վավերացում, 2 factor authentication.

Ինչպես միացնել դա Ֆեյսբուքում, ինստագրամում։ 

Այս դեպքում նույնիսկ եթե սխալվեք, շտապեք ու հաքերին նվիրեք ձեր գաղտնաբառը, ապա ինքը չի կարողանա ներխուժել ձեր հաշիվ, քանի որ չի ունենա լրացուցիչ կոդը, որը դուք ստանում եք հեռախոսի վրա։

Նաեւ եւս մի կարեւորագույն կանոն․ ձեր բոլոր գաղտնաբառերը պետք է տարբեր լինեն։ Հակառակ դեպքում, եթե հաքերի ձեռքում հայտնիվ մեկ գաղտնաբառ, նա կկարողանա կոտրել ձեր բոլոր հաշիվները։

Իսկ ի՞նչ անել, եթե արդեն կոտրել են


Ցավոք, արդեն գործը խիստ բարդանալու է։ Ավելի լավ է այս կետին չհասցնեք։ Բայց եթե հասել եք, փորձեք տվյալ հղումներով վերականգնել։

Ֆեյսբուքը վերականգնելու համար․ այստեղ
 Ինստագրամը վերականգնելու համար․ այստեղ

Եթե չի ստացվում, կրկին ու կրկին փորձեք, լինում է, որ տասերորդ անգամից հաջողվում է։ Բայց, մեծ է հավանականությունը, որ կարող է անհաջող լինեն բոլոր փորձերը։ Այնպես որ, ավելի լավ է անփորձանք, այս կետին չհասնեք:


Գրառումը պատրաստվել է Շվեդիայի եւ Internews (Audience understanding and digital support ծրագրի ) ֆինասնական աջակցությամբԼ Տվյալ հրապարակումը արտահայտում է միայն հեղինակի կարծիքները։

Օնլայն գրադարաններ կորոնավիրուսին դիմակայելու համար


Մի քանի գրադարան գրեմ ինքնամեկուսացվածների եւ իրենց երեխաների համար․


  • Հայերեն լիքը աուդիոգիրք երեխաների համար - Գրքասեր



  • Ամենամեծ ռուսալեզու գրադարանը, գրեթե ամեն ինչ կա - Flibusta


      Լինում են, որ գրքերը փակված են։ Այդ դեպքում օգտվեք Տելեգրամի բոտից - գրքի անունը գրում ես- ուղարկում ա քեզ @flibustafreebookbot - ես որ սենց եմ քաշում։


  • Ինտերնետի արխիվը - անհնարին քանակի գիրք, կինո, նույնիսկ հին համակարգչային խաղեր։ Իհարկե, միայն հեղինակային իրավունքից արդեն դուրս եկած - Archive.org




  • Իսկ եթե ուզում եք հեղինակային իրավունքի մեջ գտնվեղ, բայց անվճար - ապա rutracker.org - տոռենտով գրեթե ամեն ինչ

Ինչպես են ադրբեջանական հաքերները կոտրում հայկական ֆեսյբուքները

Ադրբեջանական հաքերները վերջին մեկ տարվա ընթացքում սկսել են թիրախավորել հայկական ֆեսյբուքի օգտատերերին: Վերջին ամսվա ընթացքում կոտրվել են հարյուրավոր պրոֆիլներ:

Ինչի» համար են իրենք դա անում: Հիմնականում, որ գն ու գրեն Ya zdes. Սակայն, նաեւ ավելի խելացի են օգտագործում կոտրած պրոֆիլները: Օրինակ, ռազմական գործողությունների ժամանակ իբր հայերի անունից տարածում են կեղծ տեղեկատվություն: Օրինակ, իբր հայկական կողմը ծանր մարտական կորուստներ ունի:

Իսկ ինչպե՞ս են իրենքք դա իրականացնում, ինչպե՞ս են կորտում պրոֆիլները: Իրականում, ֆեյսբուքյան պրոֆիլը կոտրելը բավականին բարդ գործ է: Եվ կոտրում են ոչ թե Ֆեյսբուքը, այլ օգտատերին: Ամենաընդունված ձեւը՝ ֆիշինգն է: Այսինքն, ձեւ, երբ մարդ ինքն իր ձեռքով նվիրում է իր գաղտնաբառը հաքերներին:

Ամենաթարմ ադրբեջանական տարբերակը: Տարածում են հղում ֆեյսբուքյան հավելվածի (application) վրա: Դա կարող է լինել խաղ, թեստ ու նման մի բան: Կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ սխմողը հայտնվում է նոր էջում, ուր իրեն առաջարկում են ներմուծել նորից իր մուտքանունը եւ գաղտնաբառը: Եվ, վուալյա, դուք ինքներդ նվիրեցիք ձեր գաղտնաբառը ադրբեջանցի հաքերին:


Երբեք մի մուտքագրեք ձեր գաղտնաբառերը կողմնակի հավելվածներում: 



Կամ, ձեզ զգուշացնում են, որ ձեր էջը կարգելափակվի, եթե դուք ինչոր գործողություններ չանեք: Իբր Ֆեյսբուքի անվտանգությունն է ձեզ դիմում: Ու կրկին, առաջարկում են գնալ հղումով ու մուտքագրել մուտքանունն ու գաղտնաբառը:

Ֆեյսբուքը ձեզ երբեք չի դիմի մեկնաբանության ձեւով: Դուք կստանան ներքին հաղորդագրություն: Ու կրկին, ձեզանից չեն ուզենա ներմուծել գաղտնաբառը այլ կայքի վրա:


Որպեսզի ձեզ չկարողանան կոտրել, հետեւեք մի քանի հեշտ, բայց ազդեցիկ քայլերը, որոնք նկարագրված են այստեղ՝ «Ինչպես պաշտպանել Ֆեյսբուքի հաշիվը»:

Ընդհանուր համացանցում անվտանգ լինելու համար կարող եք ներբեռնել «Անձնական Կիբերանվտանգության Հիմունքները» գիրքս: 

Անտիվիրուսների փայլն ու թշվառությունը

Անտիվիրուսը կյանքում պետքական բան ա։ Բայց երբ հարցնում են, թե որն ա դրանցից լավը, իսկ ավելի շուտ՝ ամենալավը, խնդիր է առաջանում։ Քանի որ բոլորն էլ վատն են։ Դրանք, անկասկած, ձեզ կպաշտպանեն մի շարք վտանգներից։ Ինչը լավ է։ Բայց, թող ձեր մոտ չառաջանա սխալ պաշտպանվածության զգացողություն։

Բերեմ մի օրինակ։ Կա մի այդպիսի հաքերային խումբ ֊ Fancy Bear կամ APT 28։ Ենթադրաբար, սա ռուսական է։ Ավելին, կարող է եւ աշխատում է հատուկ ծառայությունների համար։ Նույնիսկ, կան կասկածներ, որ այս խումբն է մասնակցել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության վրա հարձակումներում։ Եթե դրանք իսկապես եղել են։

Բացի դրանից կա Գուգլի մի լավ ծրագիր ֊ VirusTotal ֊ որը ստուգում է ֆայլերը կամ հղումները միանգամից տասնյակ անտիվիրուսների միջոցով։

Ուրեմն, Fancy Bear դեռ նոյեմբերին մի վիրուս էր տարածում․ ենթադրաբար իրենցն էր վիրուսը, բայց դա էական չէ։ Այդ ժամանակ ֆայլը ստուգելլիս միայն 11 անտիվիրուսն էր համարում, որ ֆայլը վտանգավոր է։ Այսինքն, եթե ձեր մոտ այդ պահին լինեին Հայաստանում տարածված Ավաստ, Կասպերսկի, Սիմանտեկ, Մաքաֆի, Մայքրոսոֆթի Էսենշըլսը, Դոկտոր Վեբը կամ Յանդեքսի դնս֊բրաուզեր, դրանք կհամարեին, որ ամեն ինչ նորմալ է, եւ դուք գեղեցիկ կվարակվեիք։


Նույն ֆայլը եթե ստուգենք այսօր, ապա արդեն 27 անտիվիրուս է ճանաչում վիրուսը։ Բայց 26 մինչ այսօր համարում դա նորմալ ֆայլ։ Ինչպես, օրինակ, Մայքրոսոֆթը, Դոկտոր Վեբը կամ Յանդեքսը։ 

Նենց որ արխեյին մի եղեք։ Ավելի լավ է ստուգեք հենց ՎայրուսՏոտալով կասկածելի ֆայլերը․ ավելի մեծ են շանսերը բռնացնել վիրուսը։ Չնայած, այստեղ էլ կարող ա խաբնվեք։ Համ էլ, հաշվի առեք, որ պաշտպանվելու համար կան մի շարք կանոններ։ Դրանցից հիմնականները ստեղ մանրամասն գրել եմ. «Անձնական Կիբերանվտանգության Հիմունքները»։ 




Ինչ անել, եթե ինտերնետը արգելափակվել է

Ինտերնետը եթե արգելափակվի (թու֊թու֊թու), դուք ունեք մի քանի պարզ եւ անվճար տարբերակ համակարգչի եւ հեռախոսի համար, որոնք թույլ կտալ հանգիստ այցելել բոլոր կայքերը։

Արգելափակումները շրջանցելու համար գոյություն ունեն շատ մեծ քանակի ծրագրեր։ Լավագույնները, իհարկե, վճարովի են։ Անվճարները ունենում են կամ թրաֆիկի կամ արագության սահմանափակումներ։ Նշեմ մի քանիսը, որոնք համ անվճար են, համ էլ կգոհացնեն միջին օգտվողին․

ZenMate ֊ սա ունի համ կոմպերի համար ծրագրեր ֊ Վինդոուզի եւ Մակի համար, համ էլ բրաուզերների ֊ Քրոմ, Ֆայերֆոքս, Օպերա, ինչպես նաեւ Անդրոյիդ ու Այֆոնների համարհավելվածներ։  

HotspotShield - սա նույնպես բազմակողմանի է ֊  Վինդոուզի եւ Մակի համար,  ինչպես նաեւ Անդրոյիդ ու Այֆոնների համարհավելվածներ։  Նաեւ կա հավելված Վինդոուզ հեռախոսներ կրող ճարահատյալների համար։ 

Psiphon - Սա աշխատում է Վինդոուզի եւ Անդրոյիդի տակ։ 

Ընդհանրապես, նման ծրագրերը, որոնք ապահովում են գաղտնագրված VPN թունելային կապ, պետք է միշտ միացնել, եթե դուք օգտվում եք հանրային վայ֊ֆայ կետերից։ Հակառակ դեպքում ձեր տվյալները կարող են գողանալ կամ այլ վնաս պատճառել։ Սրանք նաեւ ապահովում են ընդհանրապես ձեր կապի գաղտնագրում եւ գաղտնալսման դեմ են աշխատում։ 

Եթե դուք խնդիր ունեք ձեր անձը լրջորեն թաքցնելու, ապա գերադասելի օգտվել  Tor համակարգից։ Սա շատ ավելի դանդաղացնում է կապը, բայց ձեր անոնիմությունը դարձնում է շատ ավելի հուսալի։

Իսկ եթե հակառակը, դուք հայտնվել եք մի տարածքում, ուր անջատվել է բջջային ինտերնետը եւ կապը, ապա կարող եք օգտվել Firechat ծրագրից, որը հեռախոսների միջեւ ստեղծում է չատի հնարավորություն առանց կապի։ Միայն պայմանը՝ հեռախոսների շղթայի միջի կապերը չպետք է գերազանցեն 60 մետրը։ Սա աշխատում է Android , iOS համակարգերում։


Ինչպես Facebook-ում տեղադրել 360° ֆոտոներ

Ֆոտոները պետք է պատրաստվեն սֆերիկ ֆորմատով ֊ պանորաման հերիք չէ։ Մի շարք Անդրոիդ հեռախոսների վրա հենց մայրական ֆոտո հավելվածը ունի սֆերաներ նկարելու հնարավորություն։ Եթե չկա, կարելի է քաշել նորը: Կամ iPhone համար Գուգլի քարտեզային ֆոտո հավելվածը։


Եթե սֆերիկ ֆոտո եք անում, մենակ Ֆեյսբուք մի քցեք, ձեր Գուգլ լոգինով մտեք Գուգլի քարտեզներ, եւ ֆոտոն քցեք  համապատասխան վայրում։ Դրանով ավելի կհարստացնեք Հայաստանի պատկերը քարտեզի վրա։ Նույն նկարը Ֆեյսում ու Գուգլում։


Ինչպես խոսել երեխաների հետ պատերազմի մասին

Սա ձայնագրություն է Արեգնազան կրթահամալիրում երեխաների ծնողների հետ հանդիպումից։ Գրվել է ապրիլի 19-ին։

Ինչպես Youtube տեսանյութից սարքել GIF

Էն պահից, ինչ Ֆեյսբուքը միացրեց գիֆերը, Հայաստանում սկսվեց գիֆացավը։ (Աշխրքի երեսին գիֆերը շուտվանից էին պոպուլյար, օրինակ, այն պատճառով, որ Ֆեյսբուքից դուրս ուրիշ տեղեր էլ են մտնում, օրինակ, Tumblr, որտեղ գիֆերը շուտվանից կային)

Հիմա, ինչպես Youtube տեսանյութից սարքել GIF։ Վերցնում ենք տեսանյութ, օրինակ, Մահացած Քենեդիները կոլեկտիվի "Արձակուրդները Քամբոջայում" գործը, որի հասցեն ունի սենց տեսք ֊ https://www.youtube.com/watch?v=5u-nu1ZrgUA

ՀԻմա ֊ youtube բառն հասցեում կպցնում ենք gif ֊ ստացվում է https://www.gifyoutube.com/watch?v=5u-nu1ZrgUA։

Գնում ենք ու հայտնվում հատուկ տեղ, ուր կարող ենք ընտրել գիֆի սկզբի ու ավարտի պահերը, ինչը չեմ բացատրում, քանի որ կհասկանաք

Կարող եք նաեւ ավելացնել ձախից Caption կոճակը ու տեքստ մտցնել տեսանյութի մեջ՝ ընդ որում որոշելով դրա հայտնվելու ու կորելու պահը, գույնը, չափսը, տեղը։

Ու տենց ֊

Ինչպես ազատվել ֆեյսբուքյան վիրուսներից

Այսպիսով․ Ինչպես ազատվել ֆեյսբուքից եկած վիրուսներից


Սկզբից սկսենք նրանից, թե ինչպես եք վարակվել։ Կտացնելով ինչոր մի բան, որը չպետք է կտացնեիք։ Օրինակ, սենց մի նամակ․




Բայց մենակ կտացնելը քիչ է։ Հայտնվելով կտացրած տեղը պետք է խուսափել երկու բանից․

ա․ Չի կարելի ոչ մի բան ներբեռնել։ Հաքերները կառաջարկեն, օրինակ, իբր թարմացնել Ֆլեշ փլեյերը, բայց դրա տեղը ձեզ վիրուս կկերակրեն, որը դուք ինքներդ կտեղադրեք ձեր համակարգչի վրա

բ․ Չի կարելի թույլ տալ տեղադրել հավելված։ Այսօրվա ֆեյսբուքի վիրուսների մեծ մասը փորձում է անել հենց հետեւյալը․ տեղադրել ձեր Google Chrome֊ի վրա, որը Հայաստանում ամենատարածված դիտարկիչն է, հավելված ֊ extension։ Սրա վատը այն է, որ համակարգիչը սա որպես վիրուս չի տեսնում։ Հավելվածը տեղադրելն էլ մարդ պետք է ինքն անի, համաձայնելով նմանատիպ պատուհանի առաջարկածի հետ․


Եթե դուք երկու բանն էլ չեք արել ապա նույնիսկ կտացնելով վրուսային հղմանը, ամենայն հավանականությամբ չեք վարակվել։ Իրականում, վարակվելը այնքան էլ հեշտ չէ։ Բայց բոլորս գիտենք, որ մենք ջանք չենք խնայում, որ վարակվենք։ Հիմա․

Ինչ անել, եթե արդեն վարակվել եք․

ա․ Ստուգեք ամբողջ համակարգիչը հակավիրուսային ծրագրով, որպեսզի մաքրվեք հնարավոր վիրուսներից։ Եթե չունեք անտիվիրուս, ապա ամենաներքեւում տեղադրված է անվճար ծրագրերի ցանկը․ անպայման ներբեռնեք, տեղադրեք, պահեք միշտ միացրած եւ թարմ։ Արդեն ձեր կյանքի փորձը ցույց է տվել, որ դուք պրոֆեսիոնալ վարակվող եք, այնպես որ անտիվիրուս ձեր համակարգչին պետք է․ գոնե ձեզանից պաշտպանվելու համար ։Ճ

բ․ Հակավիրուսով ստուգելուց հետո մի հատ restart արեք համակարգիչը

գ․ Հիմա մաքրում ենք ֆեյսբության վիրուսների հիմնական բունը․ Google Chrome֊ի հավելվածների ֊ extension ֊ մեջ։ Տեսանյութում ներկայացված է, թե ինչպես է պետք ջնջել հավելվածը։ Դուք պետք է մտնեք եւ ջնջեք ամեն անծանոթ եւ անհասկանալի բան հավելվածների բաժնում․ 




դ․ Հաճախ վիրուսը արգելափակում է մուտքը դեպի հավելվածների բաժինը՝ որ չկարողանանք հեռացնել։ Այդ դեպքում պարզապես ջնջեք ամբողջ Գուգլ Խրոմը ձեր համակարգչից ու հետո նորից տեղադրեք։ Վիրուսը կանհետանա։ 

Հաշվի առեք, որ վիրուսները անընդհատ ենթարկվում են մուտացիաների, եւ, հնարավոր է, որ այս մեթոդը ինչոր դեպքերում չաշխատի 

Անվճար անտիվիրուսներ․ 


Ինչպես Facebook֊ում փակել կոնկրետ կայքից բոլոր նյութերը

Շատ հեշտ, երկու քայլով․

ա․ Կտացնում եք գրառման վերեւի աջ անկյունը
բ․ Արգելափակում բոլոր այս կայքից նյութերը
դ․ Վուալյա


Ինչպես արգելել Facebook֊ին արգելել տանել հեռախոսի համարները

Ֆեյսբուքի հավելվածը սկսել ա  մարդկանց ախմախաբարո ստիպել, որ հեռախոսի կոնտակտները սինխրոնիզացնի պրոֆիլի հետ։ Շատ հաճախ մարդիկ չեմ նկատում, թե ոնց թույլ են տալիս սինխրոնիզացիան։ Իսկ իրենց դա պետք ա, որ մեր օգնությամբ նոր կապեր հաստատեն ՖԲ֊ի մեջ։ Օրինակ, դուք զանգում եք կաֆել խբողին, կես ժամ հետո ՖԲ֊ն իրան առաջարկում ա որպես հնարավոր ընկեր։

Հիմա, ոնց սա անջատենք։ Բացում ենք հավելվածը ֊ գնումվերեւի աջ անկյունը, երեք գծիկները։ Հետո app setings - Continious contacts upload -անջատում ենք։

Как удалить webarchive? Ինչպե՞ս հեռացնել webarchive

webarchive հավելվածը հիմա ոչ միայն խանգարում է ձեզ կարդալ ուրիշների հղումները, այլ նաեւ ձեր Ֆեյսբուքի պատին տեղադրում է գովազդ, ոնց որ ՖԲ֊ի գովազդը քիչ էր։

Screenshot . Արման Ղարիբյան


Հեռացնելու ձեւը՝ տեսանյութիկում․


Ինչպես արագ թվայնացնել այցեքարտերը եւ ազատվել դրանցից

Այցեքարտը այսօրվա հայ մտավորականի կյանքի ամենամեծ խնդիրներից մեկն է։ Դրանք գնալով շատանում են, պետքականները միշտ կորում են, անպետքները ահյտնվում են ամենուր՝ թունավորելով կյանքը։

Ես իմ համար լուծում վերջապես գտա։ Այցեքարտապահարանները հանգիստ կարող եք թափել, դրանցից օգուտ չկա՝ երբ դրանց թիվը տասից անցնում է։ Շատ ավելի հեշտ լուծում կա։

 Գրանցվում եք, եթե դեռ գրանցված չէիք Evernote.com. Հեռախոսի վրա քաշում հավելվածը՝ Android, iOS, Windows, Blackberry.

Ստեղծում եք նոր Notebook, որտեղ մենակ այցեքարտեր կքցեք.

Հետո վերցնում եք այցեքարտը, միացնում հավելվածը, New note>>Camera>>Document։ Ու թեգեր եք հնարում ու վեռնագրեր, որպեսզի ինչոր կերպ դասակարգեք քարտերը։ Օրինակ՝ լրագրող, պատգամավոր, միլիոնատեր, կաֆելչիկ եւ այլն։

Evernote լավը էն ա, որ մեջը OCR ֆունկցիա կա։ Էդ նշանակում ա, որ բոլոր լուանկարների վրայի բառերը եւ թվերը փնտրվող են։ Այսինքն, եթե կոնկրետ մարդու ազգանունը կամ անունը փնտրեք, դա կգտնի ձեզ պետք եղած այցեքարտի նկարը։

Քարտերը կամ նույնիսկ քարտերի ողջ թղթապանակը կարող եք նաեւ բացել ուզած անձանց համար։ Օրինակ, օֆիստ մենեջերի։

Մնում ա խոմյակություն չանել ու թափել արդեն սկան արած այցեքարտերը ։Ճ

P.S. հայերենը չի ճանաչում, դա հաշվի առեք։ Մենակ նկար կմնա


Ինչպես գտնել կորցրած iPhone, iPad, Android խելախոս կամ պլանշետ

Քանի որ վերջին օրերին արդեն մի քանի մարդ հարցնում է, թե ինչպես գտնի իր կորցրած հեռախոսը կամ պլանշետը, ապա աասեմ, որ խնդիրը նրանում է, որ շատերը չեն ակտիվացնում սարքի գտնելու ֆունկցիան։

iOS դեպքում ֊  iPhone, iPad ֊

Գնում եք Settings հետո iCloud. Հետո ակտիվացնում եք, եթե անջատված է,
If Find My iPhone ( iPad , iPod).

Եթե կորել է սարքը (վայ֊վայ֊վայ), ապա ձեր Apple ID ֊ով մտնում եք icloud.com/#find ։ Այստեղ արդեն կարող եք տեսնել , թե վերջին անգամ երբ է ձեր սարքը օնլայն եղել։ Եթե այս պահին ցանցում չէ սարքը, միացնում եք
“Notify me when found”, այս դեպքում հենց սարքը մտնի ցանց, դուք նամակ կստանաք։

Android դեպքում 

քաշում եք եւ տեղադրում Android Device Manager հավելվածը, որը հենց Google արտադրել (Չգիտեմ, թե ինչու չեն մտցրել Անդրոյիդի բազային փաթեթի մեջ)։

Կորելու դեպքում մտնում եք հետեւյալ հասցեով ֊ https://www.google.com/android/devicemanager։

Այստեղից կարող եք ոչ միայն հեռախոսը գտնել, այլ նաեւ ստիպել, որ այն զանգի, եթե նույնիսկ ձայնը անջատված է (սա ավելի հաճախ է պետք գալիս տան պայմաններում)։ Ինչպես նաեւ ամբողջությամբ մաքրել հեռախոսը, որպեսզի ձեր տվյալները չընկնեն ուրիշի ձեռքը։


How to report Ilham Aliyev`s Twitter account for harassment - by Yerkirmedia

  1. Log into Twitter;
  2. Visit Aliyev's page at https://twitter.com/presidentaz OR by searching @presidentaz;
  3. Click the "wheel" icon on top right and select "Block or Report" link
  4. From the pop-up, select "This user is abusive" and then "Harassment" as the reason;
  5. From the Report page that opens up, select "I am being directly mentioned" and "I am being referenced in some other way" considering he is referring to Armenians in general in his abusive tweets.

    Also on this page, select "Someone on Twitter is engaging in harassing or abusive behavior", and answer "Yes" to the threat being one of physical harm.

    Enter Aliyev's username @presidentaz where it asks, and enter the link of one of Aliyev's 50+ tweets threatening war. My sugestion - https://twitter.com/presidentaz/status/497364584743718913 


  6. This page is a little longer, and also requires you to enter a description of the threat, then sign with your details. As Armenia doesn't appear as an option in the dropdown, you may have to select OTHER.


  7. Then click SUBMIT.

This tutorial produced by Yerkirmedia.am

Free DDoS mitigation servicies for NGOs, indipendent media

Several organizations now providing DDoS protection for independent media, NGO and other public related sites
DDoS հարձակումներիցպաշտպանվելու համար անկախ լրատվամիջոցներին եւ ՀԿ֊ներինայսօր պետք է միայն դիմել հետեւյալ երեք ծառայություններից մեկին

1. Project Galileo provided by CloudFlare


In order to participate in the Project, a website must meet the following criteria:
  • It is engaged in news gathering, civil society, or political/artistic speech.
  • It is the subject of online attacks related to its news gathering, civil society, or political/artistic speech.
  • It is a not-for-profit organization or a small commercial entity.
  • It acts in the public interest, broadly defined.



2. Deflect


To become a Partner

  • You defend Human Rights; run a Civil Society Organisation; produce Independent Media; or work with people who do one of these
  • You have been targeted by DDoS attacks or have reason to fear or anticipate an attack because of the work you do
  • You control the domain registration or DNS records for your website
  • You do not contravene the principles set out in the UDHR in your work
  • You do not promote hate speech or encourage discrimination in your work

Sign up here


3. Google`s Project Shield 


It is still in testing mode. But you can try to try :)

Sign up here


Երեխաներին համացանցում պաշտպանելու ամենահեշտ ձեւերը՝ Microsoft, iOS, Yandex DNS

Հայտնի բան է, որ երեխան մի քանի քլիքով կարող է նորմալ կայքից հայտնվի արգելված իրեն համար բովանդակություն ունեցող կայքերի վրա։ Դրա դեմ պայքարելու համար գոյություն ունեն հատուկ  ծնողական վերահսկողության ծրագրեր (parental control), որոնք թույլ են տալիս կարգավորել երեխայի այցելվող կայքերի տեսակները եւ, նույնիսկ, համակարգչից օգտվելու ժամանակը։ Իրականում, վերջին օպերացիոն համակարգերում արդեն նմանատիպ ծրագրեր կան ներդրված։

Օրինակ, Windows արդեն Vista-ից ունի ներդրած համակարգ, որը միացնելու եւ կարգավորելու համար կարելի է կարդալ այստեղ։ Սրալավն այն է,որ կարելի է, օրինակ, սահմանափակել խաղերը նույնպես (չնայած, երեխեքը ցանցում հետո կգտնեն մի բան :) )

iOS (iPhone, iPad, iPod) համար նույնպես կարելի է միացնել ներքին կարգավորումներից։

Այս ամենի վատն էն ա, որ ծնողներից շատերը գլուխ չեն հանում, թե ոնց միացնեն, ոնց հետեւեն եւ այլն։ Կա ծնողական վերահսկողության ծայրահեղ հեշտ տարբերակը ֊ Yandex DNS: Այս դեպքը ծնողից պահանջում է մեկ անգամ դնել կարգավորումները, որից հետո ամբողջ թրաֆիկը գնալու է Yandex-ի սերվերներով, եւ Յանդեքսն է զտելու կայքերը, թույլ չտալով, որ երեխան մտնի արգելված կամ վիրուսներով վարակված, խաբեբահների կողմից ստեղծված կայքերը։ Այսինքն, ծնողը այլեւս չի միջամտում։

Այս մեթոդը նույնպես ունի իր բացասական կողմերը․

ա․ Գոյություն ունի  հավանականություն, որ համակարգչի թրաֆիկը կվերահսկվի ՌԴ գաղտնի ծառայությունների կողմից։ Սակայն, եթե երեխան է միայն օգտագործում համակարգիչը, առանձնապես վտանգ դրանից չկա, բացի նրանից, որ ընկեր մայորի ուղեղը կարող է հալվել։

բ․ Քանի որ Yandex-ը գտնվում է ՌԴ֊ում, ապա իրենց կողմից տրամադրվող թրաֆիկից դուրս կմնան մի շարք կայեր, որոնք արգելափակված են ՌԴ֊ում։ Բայց, քանի որ կրկին երեխաների մասին է խոսքը, սա իր դրական պահն ունի, քանի որ երեխային անհասանելի են լինելու կայքեր, որտեղ գրվում է ինքնասպանությունների, թմրադեղերի եւ քաղաքականության մասին։ Ինչը երեխայի հոգեկան առողջության համար միայն դրական ազդեցություն կունենա ։Ճ

Եթե այս ամենը ձեզ չվախացրեց, ապա այսպես կարող եք կարգավորել երեխայի համակարգիչը Windows Vista, 7․ Այլ համակարգերի վրա տեղադրելու համար տես այստեղ (Հաշվի առեք, որ ամեն ինչից ոչ մի ծրագիր չի պաշտպանում։ Օրինակ, նույն Youtube-ում կան շատ տեսանյութեր, որոնք պարունակում են սարսափելի դաժան բովանդակություն, եւ դա չի արգելափակվի)


Scam, ֆինանսների նախարարության անունից

 Տարածվում է Ֆեյսբուքում, գովազդի միջոցով