Mastodon
Showing posts with label politics. Show all posts
Showing posts with label politics. Show all posts

Ինչու է պետք անպայման գնալ ընտրությունների․ թվերն են խոսում։

ՀԻմա մի քանի կարեւոր բան, թե ինչու պետք է պարտադիր գնալ ընտրությունների։ Եվ կապ չունի, թե ում եք ընտրելու։

Սոցհացրցումները բավականին վատ ազդեցություն ունեն հայաստանյան հասարակության վրա։  Մի մասը պրոֆեսիոնալ չեն։ Մյուսները՝ մի շարք հանգամանքներ հաշվի չեն առնում։ Օրինակ, ռեյթինգային թեկնածուները հեղինակությունը տվյալ հատվածներում, ինչը կարող է բավականին հետաքրքիր փոփոխություններ մտցնի թվերի մեջ։ Իսկ կարեւորը․ շատ մարդկանց հիասթափեցնում են եւ ստիպում մնալ տանը կամ ձայնը տալ ոչ նրան, ում մարդը կցանցկանար։ Քանի որ, բնականաբար, մարդ ուզում է իր ձայնը տված լինի այն ուժին, որը մեծ հավանականությամբ կանցնի ԱԺ։

Բայց եկեք տեսնենք, որ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ։ ՄԻանշանակը մենակ այն է, որ կհաղթի Իմ Քայլը։ Մնացածը կախված է ընտրողներից, այսինքն՝ նաեւ ձեզանից։

Եկեք նայենք։ Անցյալ պարլամենտականներին քվեարկել են 1,575,786 մարդ։ Տեսականորեն քվեարկելու իրավունք ունեցողների թիվը եւս մեկ միլիոնով մեծ է, չնայած այստեղ շատերը պարզապես երկրում չեն։ 2017 ընտրություններին մարդկանց բերում էին ավտոբուսներով, կաշառում էին, այսինքն մոտիվացնում էին գալ ընտրություններին։ Բացի դրանից, մասնակցում էին զոմբի քվեարկողներ։



Հիմա իրավիճակը շատ ավելի հանգիստ է։ Բացի դրանից, չկա հակահեղափոխության նույնիսկ տեսական վտանգ։ Այնպես որ, ենթադրում եմ, ակտիվույթւոնը կլինի առնվազն ոչ ավելի մեծ, իսկ հնարավոր է, որ ավելի ցածր լինի։  Քանի որ Նիկոլին համակրողներից շատերը ապահով են իրենց զգում, հասկանում են, որ ինքն է կրկին դառնում վարչապետ եւ ինչ֊որ տոկոս չի գնա քվեարկելու։ (Չնայած, հիմա խոպանից վերադադրձածների թիվը բավականին մեծ կարող է լինել եվ ազդել վիճակագրության վրա)։

Ենթադրենք, մոտավորապես կրկին 1,5 միլիոն մարդ կգա քվեարկելու։ Իմ Քայլը եւ Նիկոլը վերցնում են, ամենայն հավանականությամբ 70% եւ ավելին։ Հաջորդ ֆավորիտը, Բարգավաճ Հայաստանը, հնարավոր է վերցնի 5-10%: Ստացվում է, որ մնացած 9 կուսակցությւոնների վրա մնում է ամբողջ ձայների ընդամենը  մոտավորապես 20% հատվածԸ։ Այսինքն, միջինացված, ամեն մեկի վրա ընկնում է այնքան, որ վիճակագրական անճշտության մեջ է ընկնում, հարցումները պարզապես չեն կարող կոռռեկտ լինել տվյալ դեպքում, քանի որ իրավիճակը երկրում աննախադեպ է։

Հիմա տեսեք, այդ մոտավոր 20% միասին դա ընդամենը 300 հազար մարդ են։ Եթե ենտադրենք, որ այլեւս ոչ մի քաղաքական ուժ չի վերցնում 5% շեմը, ինչը շատ գհավանական է, պարտադիր երրորդ ուժ մտնում է 2-3% ստացած ուժերից մեկը։ այսինքն, ինչ֊որ ուժ կարող է անցնի ԱԺ զուտ առաջ ընկնելով կես տոկոսով կամ նույնիսկ ավելի փոքր տոկոսով։ Իսկ կես տոկոսը դա ընդամենը 7-8 հազար մարդ են։ Այդ տարբերությունը, որը կբերի հաղթանակի կարող է լինել ընդհանրապես 1-2 հազարին մոտ։ Մի քանի մեծ երեւանյան շենք, մեկ գյուղ կարող են լրջորեն ազդել ընտրությունների արդյունքների վրա։

Իսկ սա նշանակում է, որ առաջին անգամ իսկապես ամեն մեկի ձայնը կարեւոր է։ Տունը նստելով կամ մտածելով, որ «մեկ ա այս ուժը չի հաղթի, էլ ինչու իրան ձայն տամ», մենք մեր ձեռքով կարող ենք վատ առումով ազդել մեր նախընտրած քաղաքական ուժի եւ  անձամբ մեր ապագայի վրա։

Եվ երկրորդը։ Եթե նույնիսկ ձեր նախընտրած ուժը չի անցնում, կարեւոր է որ այն, այնուամենայնիվ, ստանա շատ մարդկանց ձայներ։ Որպեսզի կառավարությունը հետագհայում հասկանա, որ տվյալ մոտեցումը, տվյալ աշխարհահայացքը ունի իր հետեւորդներին։ 

Եվ վերջինը, իմ սուբյեկտիվ կարծիքը։ Եթե չգիտեք ում ձայն տաք, բայց բեսամթ մտահոգ չեք, կարող եք ընտրել նրանց, ով կոնստրուրտիվ հակակշիռ կլինի ներկա եւ ապագա կառավարությանը։ Օրինակ, արեւմտամետ «Մենքին», սոցիալ֊դեմոկրատ «Քաղաքացու Որոշումին»։ Կամ՝ ում կցանկանաք։

Կարեւորը․ տանը մի նստեք։ Քվեարկեք։

ՄԱՐՎԻՆ ՀԻՄԵՅԵՐԸ, ԲՈՒԼԴՈԶԵՐԸ ԵՒ #ELECTRICYEREVAN-Ը

2004 թվականի հունիսի հինգին Մարվին Հիմեյերը՝ զոդող վարպետը և ավտոպահեստանոցի տերը, զրահապատ բուլդոզերով դուրս եկավ իր փոքրիկ քաղաքի փողոցները և սկսեց ավիրել քաղաքը, հիմնականում, կոնֆլիկտի մեջ գտնվող ընկերությանը պատկանող և պետական կառույցները, օրինակ, ոստիկանության շենքը։ Մարվինն այնքան լավ էր զրահապատել բուլդոզերը, որը ոստիկանությանը երկար ժամանակ չէր հաջողվում խանգարել իրեն՝ քաղաքը հողին հավասարեցնելը։



Վերջում Մարվինն ինքնասպան եղավ։ Եվ մնաց պատմության մեջ։ Շատերի համար նա առ այսօր հերոս է։ Մարդ, որը գնաց սիստեմի դեմ, որը մինչև վերջ պայքարեց։ Մարդ, որը դեմ գնաց ամենամեծ երկու չարիքների դեմ. պետության և կորպորացիաների։

Անկասկած, Մարվին Հիմեյերի կերպարը շատ տարբեր ձև կարող է ընկալվել և մեկնաբանվել. որպես հերոս, ինչպես արդեն գրեցի, կամ հակառակը՝ որպես հիմար, որը ոչնչի չհասավ, հետն էլ ամեն բան կործանեց։ Կարծիքները Մարվինի մասին, անկասկած, շատ կլինեն։ Կախված նրանից, թե դուք ավելի ձախ եք, թե աջ, կամ, միգուցե, դուք պարզապես կողքով անցնում էիք ու տենց էլ բան չհասկացաք, թե էդ տղեն ինչ էր ուզում։ Երկու բան է անկասկած։ Մեկը, որ Մարվինը յուրահատուկ մարդ էր։ Եվ մյուսը, ինձ համար, Մարվին Հիմեյերը հասարակ մարդու անճարության կապիտալի ու քաղաքական ուժերի հանցավոր սերտաճման դեմ մնացած պայքարի ձևերը սպառած, ողբերգական, մյուս կողմից էլ՝ հավաքական կերպար է։ Եթե պետությունը մարդու դեմ կիրառում է բոլոր պատժիչ մեխանիզմները, սպասարկելով ինչ֊որ նեղ շրջանակների լայն շահերը, երբ մարդուն ոչ մի լծակ չեն թողնում իրավիճակը փոխելու, այ հենց այդ օրերին փողոց են դուրս գալիս Մարվինները, որոնք զրահապատ բուլդոզերից բացի, ուրիշ տարբերակ չեն տեսնում։ Որը էլի տարբերակ չէ, բայց ուրիշ չի երևում։

Մի տարի առաջ էլ մենք դուրս եկանք Բաղրամյանի պողոտա։ Երբ ամեն բան ավարտվեց, ավելի շատ վերլուծություն գրվեց, քան մարդ կար փողոցում։ Ոնց ասես չգնահատվեց եղածը։ Սկսած վերջնական հաղթանակից (կամ պարտությունից), վերջացրած նրանով, որ ամեն բան Բուդդայի երազն է, և Բաղրամյանում ոչինչ չի էլ եղել։ Ես չէի ուզենա հիմա քննարկել, թե Բաղրամյանի շարժման մեջքին կայի՞ն արդյոք դավադիր ուժեր, թե՞ չկային, եթե կային, ապա որոնք էին դրանք։ Այս հարցերը թողնեմ Մարինեին Պետրոսյան, իրա մոտ սահմռկեցուցիչ հարցադրումներն ավելի լավ են ստացում։ Ինձ համար Բաղրամյանը բացի ամենից, ուրիշ բան ցույց տվեց. որ մեր հասարակությունը փնտրում է բողոքելու ձևեր, աշխատող ձևեր։ Չէի ասի, որ արդեն լավ աշխատող լուծումներ կան, բայց ձևեր պետք են ու ավելի շատ նույնիսկ ոչ հասարակությանը, այլ իշխանությանը։ Եթե հասարակության ձայնը լսելու և ընկալելու մեխանիզմները ժանգոտում են, եթե իշխանության մեջ ոտքից գլուխ թաթախված մարդիկ կորցնում են իրականության հետ կապը և ապրում են պերմանենտ իրենց արածից բավարարվածության վիճակում, եթե համոզված են, որ իրենք միշտ ճիշտ են, եթե հասարակ մարդը չունի ոչ մի հնարավորություն ինչ-որ սխալ բան ուղղելու, փողոց է դուրս գալիս զրահապատ բուլդոզերը։ Աշխատասենյակ է մտնում Վերա Զասուլիչը։

Մեքենայի կողքով անցնում է Կիբալչիչը։

Գիշերներով սրտները սարսափով են լցնում Անդրեաս Բաադերն ու Ուլրիկա Մայնհոֆը։

Համաձայնեք, որ չբոլորած մեկ տարվա մեջ հատուկ ծառայությունների կողմից հայտարարված երկու ռազմական ապստամբության բացահայտված դեպքերը մի քիչ շատ են մի երկրի համար։ Ես հիմա էլի չեմ քննարկում, թե որքանով են վստահելի ներկայացված ապացույցները, որքանով է դա սարքած գործ և այլն։ Պարզապես, որպես տեղեկատվական փաստ, նորմալ չէ, երբ երկրում անընդհատ ենթադրյալ ապստամբներ են ձերբակալվում։ Վատ հոտ է գալիս այս ամենից։ Ու սրա մեղավորը հաստատ մենք չենք՝ հասարակ քաղաքացիներս։ Բաղրամյանում մենք փորձեցինք այլ տարբերակներ առաջարկել։ Տեսնենք, թե որ ուղղով կգնանք՝ բուլդոզե՞ր, թե՞ #ElectricYerevan։

ԴՈՒՔ Ո՞ՒՐ ԷԻՔ, ՈՐ ՄԵՆՔ ՄԱՅԴԱՆՎՈՒՄ ԷԻՆՔ ՍՏԵՂ

Յալանուզյան Միքայելի հետ զրուցում էինք անկախության առաջին ամիսների, տարիների մասին։ Սենց զրույցների ժամանակ շատ բաներ ես վերհիշում, ուրիշ հայացքով նայում եղածին։ Խոսակցությունը գնաց 88-92թթ. երիտասարդական շարժումներից։ Ընդհանրապես այդ թվերի ազատական, ժողովրդավարական շարժումներից։ 

Իհարկե, մենք 88-ը հիշելիս, հիմնականում խոսում ենք Արցախյան շարժման մասին։ Բայց իրականում դա այդպես էր միայն սկզբնական փուլում։ Երբ դեռ ցույցերին Լենինի նկարներ կային, երբ դեռ համարում էին, որ Կոմկուսում կան լավ ու վատ թևեր, որ Գորբաչովի խալը ժավելի սպիրտով մաքրել կլինի։ Բայց բավականին արագ վիճակը փոխվեց։ Եվ բացի ամենից, շարժումը սկսեց պարունակել իր մեջ նաև երիտասարդական, ժողովրդավարական և այլ տիպի վեկտորներ։ Այդ ընթացքում Հայաստանը շատ արագ դադարեց լինել Սովետական Միության մաս։ Առնվազն հոգեբանորեն Սովետը Հայաստանում փլվել էր։ Այդ տարիներին անեկդոտ էին պատմում, որ ինքնաթիռը Հայաստանից Մերձբալթյան հանրապետություններ թռնում է Սովետական Միության տարածքով։ 

Ավելին, Հայաստանից մարդիկ գնում էին տարբեր սովետական հանրապետություններ, սովորեցնում էին ցույցեր կազմակերպել, բողոքի ակցիաներ տեղը տեղին անել։ Քանի որ նման փորձ մենք ունեինք, մինչև մեր շարժումը Սովետում ցույց անել կարելի էր միայն բանծիկներով ու շործիկներով ու միայն տոնական օրերին։ Իսկ մեկ տարվա առճակատումը կագեբե-ի, սեքսոտների (սա խուժան բառ չէ), բանակի հետ, բազմաթիվ պայքարի կրեատիվ մեթոդների հայտնաբերումը ու կիրառումը հայաստանցիներին դարձրեց իսկական պրոֆեսիոնալ հեղափոխականներ։ Ինչ ասես չէին մտածում այդ օրերին։ Օրինակ, եթե պետք էր հայտարարել գործադուլ, իսկ լրատվամիջոցները քո ձեռքում չեն, Ֆեսյբուք էլ թարսի պես չկա։ Ճիշտ է, կարելի է թռուցիկներ տարածել։ Բայց դրանք գտնում, պոկում էին։ Իսկ կարելի է ավելի կրեատիվ բաներ հորինել։ Օրինակ, մետրոյում մաշինիստը կարող է հայտարարել․ «Դռները փակվում են։ Հաջորդ կայարանը՝ Երիտասարդական։ Համ էլ, ժողովուրդ ջան, վաղվանից գործադուլ ենք սկսում»։ Ու սենց հազար ու մի բան։ Ու ցանկություն կար կիսվելու մնացած անճար ժողովուրդների հետ։  Այնպես որ հայկական էմիսարները ուր ասես չէին հայտնվում այդ օրերին։

Ո՞ւր էին ուկրաինացիք, երբ մենք մայդանը մայդանի վրա էինք անում։

Ընդհանրապես, երիտասարդությունը ապրում էր ոչ միայն ներքին խնդիրներով։ Երբ Տյանանմեն հրապարակում ճնշվեց ուսանողական շարժումը, Երևանում անցկացվեցին չինացի ուսանողների հետ համերաշխության ակցիաներ։ Իսկ հիմա դրա մասին նույնիսկ հայերեն նյութ չկա Վիքիպեդիայում։ 

Ասեմ ավելին, չծիծաղեք։ Եթե այսօրվա միջին ֆեյսբուքյան հայ օգտատիրոջը (էն, որ ասում են ֆեյսբուքահայ) ցույց տային, թե ինչ էր կատարվում Հայաստանում 89-91 թվականներին, բայց չասեին, թե որտեղ ու ինչ է կոնկրետ կատարվում, ապա մեծամասնությունը կասեր, որ սրանք սաղ զոմբիներ են, որ սրանց բոլորին ամերիկացիք փող են տվել, որ հեղափոխություն անեն, որ տեղները չեն շնթրկում, մի հատ էլ փորձում են հարևան երկրներ արտահանել իրանց մայդանը, որ սրանք երկիրն են կործանում։ Ու լիքը ուրիշ բաներ, որոնք լավ բոլորս պատկերացնում ենք։

Tempora mutantur et nos mutantur in illis

հրապարակվել է Թերթ․ամ֊ում

Սահմանադրական հանրաքվեի ձայների բաշխումը ըստ մարզերի

Ամենաքիչ «Այո» հավաքել է Շիրակը եւ Երեւանը։ Ամենաշատը՝ Վայոց Ձորը եւ Արարատը։ 
Տվյալները պաշտոնական են, ըստ ԿԸՀ֊ի կայքի տրամադրած




Ինչ՞ու ադրբեջանցիք հարձակվեցին ուղղաթիռի վրա․ վարկած


Հայաստանյան ուղղաթիռի վրա հարձակումը ադրբեջանցիների կողմից պետք է, երեւի թե, դիտել մի շարք այլ նման դեպքերի հետ կապված։ Օրինակ, Ռամիլ Սաֆարովի տոնական ազատումը, հայ պատանդների Մանվել Սարիբեկյանի եւ Կարեն Պետրոսյանի գերության մեջ սպանությունները եւ այլ նման սադրանքները։ Ամեն անգամ, երբ երկրի ներսում իրավիճակը սրում է, կամ գլուխ են բարձրացնում Ալիեւներին մրցակից կլանները, Իլհամը գնում է նման քայլերի, որպեսզի ներքաղաքական դաշտը հակահայկականության շուրջ միավորի։ 

Հիմա էլ, վերջին օրերին Ադրբեջանում իրավիճակը արագորեն սկսեց փոխվել․

  • Ընդդիմությունը, որը, կարծես թե , կործանվել էր, եւ վախում էլ էր փողոց դուրս գալ ոստիկանական ռեպրեսիաներից ահաբեկված, անցկացրեց բավականին մեծ ցույց ընդդեմ հենց Ալիյեվի




  • Նավթի գները շարունակում են ընկնել։ Եվ դա մտահոգում է ոչ միայն Կրեմլին




  • Միջազգային կառույցներում Ադրբեջանի վրա ճնշումը այս պահին աննախադեպ ա



  • Հայերն էլ , թարսի պես, խոշորագույն զորավարժություններ են սկսել հենց սահմանի մոտ։ Տեղի բնակչությունը, որը միլիոնին մոտ է, ահաբեկված է մերոնց դրխկոցներից։ Ասւոմ են, որ շատերը տներից փախչում են։


Սենց վիճակում շատ հավանական են սադրանքները սահմանին։ Ու սա էլ հերթական ցավալի դեպքը։ Ցավոք, Ադրբեջանի իշխանությունը հիմնվում է հակահայկականության վրա։ Եվ հենց ներսում մի բան նենց չի գնում, մեր հաշվին իրավիճակը փորձում են շտկել։ Իլհամը երկրի ներսում նեղն էր ընկել ու որոշեց հայերի արյունով իրավիճակը շտկել, հաասարակությանը համախմբել։ 

Կարծում եմ, այն, որ աննախադեպ հարձակում է եղել, հասկանալի է բոլորին, եւ ադրբեջանական բանակայիններին էլ է թարազուից քցել։ Շատ հավանական ա, որ շատերի համար այնտեղ էլ անսպասելի է եղել։ Ինչի պատճառով մամուլում անընդհատ էշություններ են գրում հիմա։



 Դե էլ չասեմ, որ Ադրբեջանի ՊՆ֊ն նույն հաղորդագրության մեջ երկու պարբերություններում իրեն հակասում է, մեկ գրում են , որ հարձակվելու փորձ ա եղել, մեկ՝ որ հարձակվել է։ Մեջբերեմ, առանց փոփոխելու․


Շարունակաբար մեր դիրքերի վրա մարտական մանևրներ կատարող թշնամու ռազմական ավիացիան այսօր ավելի բացահայտ կերպով մարտական կուրս դուրս
գալով` մեր դիրքերի վրա կրակ բացելու փորձ է կատարել:
Նոյեմբերի 12-ին` մոտ ժամը 13:45-ին, առաջնագծի Աղդամի շրջանի       ուղղության Քենգերլի գյուղից 1700 մ դեպի հյուսիս-արևելք Հայաստանի Հանրապետության զինված ուժերին պատկանող Մի-24 տիպի ուղղաթիռը, իջնելով մարտական կուրսի, հարձակվել է մեր դիրքերի վրա:

Lobbyists of Azerbaijan in PACE


This guys signed without any reason very controversial anti-Armenian documents which includes not only political but also factual mistakes - document called "The application of sanctions against Armenia for its armed occupation of Azerbaijani territories"  (list did not contain members from Azerbaijan and Turkey). So we can call this guys lobbyists of Azerbaijan in PACE



  • Francesco Maria AMORUSOBEItaly(01/08/1956 - )SenatorPopolo della LibertàSenato della RepubblicaPalazzo Madama, 00186 - Roma
  •  Membership of political groups:- Representatives not belonging to a Political Group (28/06/2013 - ) (Member)
    • Pedro AZPIAZUBESpain(28/04/1957 - )DeputyPNV (Parti Nationaliste Basque)Congreso de los DiputadosC/ Floridablanca s/n, 28071 - Madrid

    • Robert BIEDROŃBEPoland(13/04/1976 - )DeputyYour Move (TR)SejmChancellerie du Sejm ul. Wiejska 4/6/8, PL - 00-902 - Warszawa

    •  Membership of political groups:- Socialist Group (31/01/2012 - ) (Member)- Representatives not belonging to a Political Group (23/01/2012 - 31/01/2012) (Member)    
      • Philippe BLANCHARTBEBelgique(13/12/1963 - )DéputéPSHouse of RepresentativesNatieplein, 2, 1008 - Brussels
      •  Membre des groupes politiques :- Groupe socialiste (21/01/2013 - ) (Member) 

Խաղաղապահները Արցախում՝ 2008֊ի պատկերասրահ

2008֊ին, երբ Մադրիդյան սկզբուքները սկսեցին թափով ֆռացնել դաշտում (դա այն սկզբունքներն են, որոնք շատերի անակնալի են բերել երեկ, չնայած, որ ոչ մի նոր բան չէր հայտարարված իրականում, այլ կրկնլե է Մադրիդյան սկզբուքները), OpenArmenia ֆորումում եւ Livejournal-ում տենց մի ակցիա անցկացրեցինք։ Իմաստը այն էր, որ խաղաղապահ զորքերը, փորձը ցույց է տալիս, լուրջ կոնֆլիկտների ժամանակ անվտանգություն չեն կարողանում ապահովել ֊ օրինակները տասնյակն են (Հենց 2008 երկու օրինակ ՝ Դարֆուրում տարիներ շարունակվող ցեղասպանությունը, Կոնգոյի օրինակը)։ Եվ որ լավագույն խաղաղապահները դա մեր բանակն է։

Այսպիսով ֊
Выставка "Карабахский Миротворец 2008"




Հեղինակ՝ Понч



Հեղինակ՝ Gost

Map of Armenia and Azerbaijan / Карта Армении и Азербайджана

Քանի որ քարտեզներ պարունակող չորս կայքերի վերաբերյալ խոսակցություններ են սկսվել, մի քանի պարզաբանում բերեմ։ Հայ դիզայների կողմից ստեղծվել է երկու քարտեզ ֊ Հայաստանի եւ Ադրբեջանի, որոնք ներկայացնում են դե֊ֆակտի իրավիճակը։ Որպես պատասխան ադրբեջանցիք ստեղծել են դրա երկու ֆանտասմագորիկ կայք։

Сайт с векторной картой Армении - карта реальной, дефакто Армении, включает республику и Карабах в пределах контроля ВС и пограничными службами страны. Карта в свободном доступе и открыта для любого типа использования

Vector printable map of Armenia - map of  Republic of Armenia within state-controlled borders - includes Karabakh. Map is in public domain free for use and share

Map of Armenia and Karabakh
Карта Армении и Карабаха


Сайт с векторной картой Азербайджана - включает в себя дефакто Азербайджан - ту часть - которая контролируется государственными структурами Азербайджанской Республики. Карта в свободном доступе и открыта для любого типа использования

Vector printable map of Azerbaijan - map of de-facto Azerbaijan Republic within state-controlled borders. Map is in public domain free for use and share

Adobe Illustrator
Corel Draw File
Scalable Vector Graphics File
Encapsulated PostScript File
JPG File
Portable Network Graphics File

Map of Azerbaijan Republic
Карта Азербайджана


А это ответный ресурс азербайджанского дизайнера - который сделан в стиле нуар-ну-очень-хочется - карта Азербайджана содержит половину современной Армении.

maps-azerbaijan.com - whish-to-have-in-nationalist-mode-level-80 map of Azerbaijan created as an asnwer - includes half of recent Armenia :)

Аналогичная сюрреалистическая карта Армении - включающая половину республики -
maps-armenia.com - the same surrealistic picture - map of the half of Armenia


Так же существует цельная карта Южного Кавказа - Map of South Caucasus

карта Южного Кавказа
 
Map of South Caucasus

Эльнур Асланов- подлый нурсист и дальнейший разгром азербайджанской пропаганды


Месяц  назад в Азербайджане начались гонения против молодой команды пропагандистов. Было возбуждено уголовное дело против шефа азербайджанского агитпропа Эльнура Асланова. Основной диагноз - Асланов нурсист (гюленист). Реальная причина точно неизвестна - думаю, скорее он начал воображать, что значит что-то серьезное в апшеронской политике и решил прыгнуть выше лысины.

Но Асланов не один в когорте. Самые прекрасные сливы президентская администрация делает через ресурс Haqqin.az, принадлежащий квази-оппозиционеру Эйнулле Фатулаеву ( который в свое время отсидел в тюрьме за то, что посмел высказать часть правды про ходжалинские события). В опаду попал также шеф Центра Стратегических Исследований при Президенте Азербайджана Фархад Мамедов. Также и депутат Джейхун Османлы, курирующий молодежные программы, а также молодежь за рубежом.

Под разгром нурсистов попал Рауф Мардиев - шеф молодежной зондер-команды Ирели (бедный Мардиев, которые в Твиттере проявлял гиперактивность, после 2 ареля, когда был опубликован материал в Haqqin надолого замолчал - и сейчас изредка пытается подавать голос - судя по всему его судьба еще окончательно не решена)

Под удар подпадает и правая рука Асланова - Рахман Гаджиев - редактор принадлежащего Эльнуру 1news.az - до последнего времени это издание было каноническим рупором бакинской пропаганды.

И вотт - по новым разоблачениям в дело вшиваются мейлы американского аналитического центра Stratfor  с крайне неоднозначной репутацией. Тут у нас Асланов общается с представителями Stratfor и выглядит очень открытым человеком, что уже вменяется в вину. В действительности эти мейлы были слиты давно - полтора года назад и представлены в WIkileaks, но сейчас они читаются уже под другим светом.

Что интересно - в самом конце  статьи представлена также переписка другой медийной персоны - имя которой закрашено. Привожу цитату:

Исходя из известных искушенному читателю соображений, мы специально закрасили имена адресатов Лоурен Гудрич. Дело в том, что письмо Гудрич было послано работнику одного из азербайджанских информагентств, где она также передавала свои почтения шефу этого агентства. Содержание ее послания удивило нас, так как до сих пор все думали, что Асланов в деле наращивания своих планов использовал только информационный ресурс 1news.az. Выходит, что пагубное влияние бывшего завотдела Администрации президента распространилось и на другие структуры. Сам шеф агентства, о котором говорилось выше, не оставляет своих прямых следов в переписке, не вступает в электронный контакт. Шеф сливает информацию заокеанским эмиссарам через посредника, который работает в агентстве.

Кто эта загадочная личность и что за агенство под прицелом? Речь о Зауре Гасанове Zaur Hasanov, hasanovz@yahoo.com)  представитель агенства АПА - Azeri Press Agency - вот оно письмо в открытом виде.

А шеф агентства Вюсала Махиргызы тоже присутствует в письмах - также и здесь-
Pls introduce Vusala Mahirqizi as "General Director of independent
Azerbaijani Azeri Press Agency" 

Одним словом - нудно ожидать серьезных изменений в азербайджанском медиа-поле, потому что после слива 1news.az  будут сливать APA - а может и весь АПА-Холдинг, в который кроме apa.az входят vesti.az, ekonomist.az




Վարչապետի հրաժարականի մեմը


Տիգրան Սարգսյանը անսպասելի հրաժարական տվեց։ Հետեւանքները ցանցում դժվար է թերագնահատել:

Ամեն ինչ սկսվեց մեկ օր շուտ, երբ այս ամենը կանխատեսեց
Ван Уату


Ու արդեն հրաժարականից հետո սկսվեց



We Are ARMonymous



Artak Arzumanyan



Խոջալուի ողբերգություն․ պատասխաններ մի քանի հարցերի

Քանի որ մոտակա օրերիս Ադրբեջանի քարոզչությունը լցնելու է միլիոններ Խոջալուի թեման բարձրացնելու համար աշխարհով մեկ, պետք է ձեռքի տակ ունենալ հակափաստարկներ։ Ճիշտ բացատրական աշխատանքը կարող է միլիոնները ջրել։ (Atletico֊ի դեպքը արդեն դրա վառ օրինակն է՝ շատ մեծ գումարը ջրվեց մեր ԱԳՆ֊ի, Ֆուտբոլի ֆեդերաիցայի եւ, իհարկե, հարյուրավոր ֆուտբոլասերների ջանքերի շնորհիվ) Այդ իսկ պատճառով բերեմ մի քանի քիչ հիշատակվող փաստարկ ադրբեջանական քարոզչական թեզերի վերաբերյալ (կարեւոր է, քանի որ հիմնականում ցանցում պտտվում են նույն փաստարկները, օրինակ Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցը, ուր նա Ադրբեջանի Ազգային Ճակատի վրա է քցում Խոջալուի պատասխանատվությունը ֊ ռուսերեն եւ անգլերեն)․

ա․ Չնայած, որ իրադարձությունները վերաբերում են Խոջալուի բնակիչներին, զոհերի հիմնական թիվը եղել է Աղդամի մոտ, որը գտնվում էր ադրբեջանական վերահսկողոության տակ։ 

բ․ Բացի դրանից, զոհերի հիմնական թիվը՝ դա այն մարդիկ են, որոնց տեղական իշխանությունները տիրություն չեն արել, չեն հետեւել, որպեսզի մարդիկ հեռանան մարդասիրական միջանցքով։ Այդ մարդիկ մոլորվել եւ սառել են։ Առա այսօր իրենց թիվը հայտնի չէ։ 

գ․ Ադրբեջանցիները, իմանալով, որ հայերը հարձակվելու են, մարդկանց չէին տարահանում Խոջոլուից։ Առաջին հերթին թույլ չէին տալիս դուրս գալ քաղաքից թուրք մեսխեթցիներին (տեսանյութերը այստեղ են
Ադրբեջանցի խմբագիր Էյնուլլա Ֆաթուլայեւը պատմում է, որ կովերին եւ ոչխարներին էվակուացնում էին, իսկ մարդկանց ոչ  (ռուսերեն եւ անգլերեն)

Ռամիզ Ֆաթալիեւը ընդունում է, որ դա քաղաքական որոշում է եղել (ռուսերեն եւ անգլերեն)


До событий в Ходжалы оставалось 4 дня. 22 февраля в присутствии президента, премьер-министра, председателя КГБ и других состоялось совещание Совета Национальной Безопасности.
До сегоднешнего дня никто не знает, где же была совершена ошибка и кто ее совершил. В время совещания было принято решение не выводить людей из Ходжалы.


դ․ Ադրբեջանական կողմը խոսում է 613 խաղաղ զոհվածների մասին։ Զոհվածների թվի եւ ցուցակների վերաբերյալ իրականում կան տարաձայնություններ հենց Ադրբեջանում։ Բացի դրանից նույն մարդիկ գրանցված են մի քանի անգամ, այստեղ են ներառվել նաեւ զինյալները։ Մանրամասն ցուցակների հետ մանիպուլյացիաների վերաբերյալ՝ այստեղ եւ այստեղ 

ե․ Թոմաս դե Վաալի կողմից մեջբերվող Սերժ Սարգսյանի խոսքերը, որոնք անընդհատ օգտագործվում են որպես ապացույց, որ հայերի կողմից պլանավորված ակցիա է եղել, հերքում է հենց դե Վաալը ՝ այստեղ։

Ավելի մանրամասն ու այլ փաստեր այստեղ ռուսերեն, անգլերեն եւ մի շարք այլ լեզուներվ։

Տեսանյութերի շտեմարան

Անգլերեն կարճ նկարագրական նյութ



Մեծ ֆիլմը․

Между голодом и огнем. Власть ценою жизней.



Between hunger and fire: Power at the expense of lives



Khojaly massacre

Աբդուլա Գյուլի դեմ Թվիթերում ակցիա է ընթանում

Աբդուլա Գյուլը ունի Թվիթերում բավականին շատ ընթերցվող հաշիվ՝ մոտ 4, 3  միլիոն ընթերցող։ Ընդդիմադիրները դրա դեմ սկսել են յուրահատուկ բողոքի ակցիա՝ կոչ են անում unfollow անել։

Որպես հետեւանք, երկու օրվա ընթացքում Գյուլը կորցրել է Թվիթերում 100 հազարից ավելի հետեւորդ ֊ 4, 383 միլիոնից մինչեւ  4, 278 միլիոն։ Եվ շարունակում է իջնել։




Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի ելույթերի բառային ամպերը

Սերժ Սարգսյանի Երկրապահի համաժողովի եւ Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանի համաժողովի ելույթների կոնտենտ անալիզը

Սերժ Սարգսյան





Գագիկ Ծառուկյան


Սերգեյ Նիգոյան, Сергій Нігоян, Sergey Nigoyan - first victim of Euromaidan


Սերգեյ Նիգոյան (ուկր.՝ Сергій Нігоян1993 թ. մարտի 2 — 2014 թ. հունվարի 22Կիև), ազգությամբ հայ Ուկրաինայիքաղաքացի, Եվրոմայդանի ցուցարարներից և պահակներից մեկը։․․․․
Զոհվել է հունվարի 22-ին Կիևի «Դինամո» մարզադաշտի մերձակայքում Բերկուտի դիպուկահարի գնդակից


Сергій Гарегінович Нігоян (вірм. Սերգեյ Նիգոյան2 березня 1993Березнуватівка — 22 січня 2014Київ) — громадянин України українсько-вірменського походження, протестувальник Євромайдану, один з охоронців ЄвроМайдану.․․․․․Загинув 22 січня від кулі снайпера під час подій біля стадіону «Динамо» на Грушевського під час Європейської революції в Україні.






















Ռոբերտ Քոչարյան vs Տիգրան Սարգսյան․ բառախաղեր

Քոչարյան ֊ Սարգսյան երկխոսությունը ինձ մոտ երկու միտք առաջացրեց։ Առաջինը ավելի շուտ հարց հանրության անունից․ "Հանկարծ հոմ չենք խանգարում երկուսիդ"։ Իսկ երկրորդը՝ վարչապետը խորացած պատասխան է գրում, իսկ Քոչարյանը իրան պարզապես բարձրակարգ տրոլինգի ա ենթարկում, ու որ սենց գնա, Տիգրան Սարգսյանը, եթե չփոխի իր մարտավարությունը, նյարդային հյուծման շեմին կհասնի։

Ես էլ որոշեցի նայել զուտ բառախաղի տեսանկյունից՝ թե որ բառերն են ավելի շատ կիրառվել պատասխաններում։ Ինչքան բառը մեծ՝ այնքան ավելի շատ անգամ է կիրառվել

Այսպիսով, Քոչարյանի առաջին հարցազրույցը


Տիգրան Սարգսյանի պատասխանը


Եվ Քոչարյանի երկրորդ պատասխանը


Done with Wordle



Сеанс референдума, с дальнейшим разгромом оппозиции

 


Самвел Мартиросян

Референдум по конституционным изменениям, о котором так долго говорили власть и оппозиция Армении, свершился. Результаты плебисцита оказались сокрушительными для противников Роберта Кочаряна. По официальным данным Центризбиркома, опубликованным уже днем 28 ноября, за конституционные изменения проголосовали 93,3 % избирателей, против – всего 5,4 %. Всего в голосовании участвовали 65,3 % от общего числа избирателей, то есть более 1,5 млн. человек.
Оппозиция сразу же после голосования выступила с заявлением, обвинив власти в фальсификации результатов референдума. По данным оппозиционного штаба, который отслеживал ситуацию на местах с помощью своих наблюдателей, в голосовании участвовало всего 16,3% от числа зарегистрированных избирателей. Кроме того, от оппозиционных наблюдателей поступили десятки жалоб о разнообразных грубых правонарушениях, которые имели место на референдуме.
Протесты оппозиции частично поддержали и наблюдатели от Парламентской Ассамблеи Совета Европы. Армения не приглашала на референдум наблюдателей от международных организаций. А мониторинговая группа ПАСЕ из 14 человек, конечно же, не могла серьезно провести свою работу на более чем 1900 избирательных участках, которые есть в республике. Несмотря на это, европейские наблюдатели не преминули заметить, что чересчур низкая активность на избирательных участках никак не вяжется с таким большим процентом участия на референдуме, заявленным ЦИК. (Активность на референдуме оказалась практически равна участию избирателей на президентских выборах в 2003 году). По мнению группы ПАСЕ, очевидно, что во время проведения референдума были добавлены новые голоса, которые стали результатом махинаций. Однако в тоже время наблюдатели не забыли добавить, что все же у них не вызывает сомнения, что за внесение изменений в Конституцию проголосовало необходимое число избирателей – не менее 782 тыс. человек. Одним словом, представители ПАСЕ сделали заявление, поддержав власти страны, оставив в то же время возможность в будущем критиковать Роберта Кочаряна. И раскритиковали за безобразные нарушения на одних избирательных участках, и похвалили за отлично организованный референдум на других. "Были случаи фальсификации подписей и вбрасывания бюллетеней. Голосование военнослужащих показало отсутствие свободного волеизъявления, которое является основной демократии[...] Фальсификации, которые были отмечены на референдуме, противоречат интересам и целям армянского народа",- говорят евронаблюдатели, добавляя при этом, что референдум в целом прошел при соблюдении международных стандартов.
Результаты референдума будут иметь серьезное влияние для будущего страны, как об этом не раз говорили народу представители власти. Но не только потому, что меняется основной закон страны, что происходят серьезные изменения в структуре разделения ветвей власти и т.д. Причина более прозаическая. Все референдумные перипетии привели к полной инфляции оппозиционных сил в Армении. Соответственно власть получает полный карт-бланш на подготовку и проведение парламентских выборов в 2007 и президентских выборов в 2008 году.
Радикалы, которые долго и упорно пытаются провести в республике революцию, естественно вновь активизировались. Ведь до выборов в 2007 году референдум оказался единственно удачным моментом для вывода народных масс на улицу. Уже два года как граждане Армении являются зрителями театрального представления, название которому – попытка оппозиции устроить революцию. Оппоненты Роберта Кочаряна безуспешно стараются поднять народные массы на "оранжевую революцию", воодушевленные примерами Грузии и Украины. Однако все старания оппозиционеров не приводят к успеху – общество те же примеры, похоже, не слишком вдохновляют. Провалив возможность в 2003 году, когда в стране друг за другом прошли президентские и парламентские выборы, объединенная оппозиция находилась и находится в постоянном поиске удачного повода для возобновления попыток. Потом была крупная попытка захватить власть в апреле 2004 года, но и она не увенчалась успехом, столкнувшись с жесткой, карательной реакцией власти.
Оппозиция беспрерывно говорит о революции, которая вот-вот должна свершиться. Уже два года недовольная часть народа кормится обещаниями о смене власти, периодически сообщаются точные даты свержения "режима Кочаряна". Причем если в начале оппозиция была более или менее объединена, то теперь в рядах потенциальных мятежников царит полный разброд, так как под общим оранжевым знаменем собрались силы с взаимоисключающими мировоззрениями. В результате в республике имеется довольно большое количество политических сил, жаждущих смены власти, однако ни одна партия не в состоянии предложить населению республики чего-нибудь нового. Единственное желание и политическая платформа революционеров – это сместить Роберта Кочаряна и его команду, после чего, согласно обещаниям, Армения должна зацвести, как Эдемский сад. При этом очевидно, что в случае гипотетической смены власти немедленно начнется разброд внутри самой оппозиции, так как цементирует их единство лишь общее желание занять место Кочаряна.
Полный разброд в рядах оппозиции, которая себя кроме как "объединенной" не называет – налицо. Еще за десять дней до референдума революционеры призывали народ голосовать против поправок. Причем в начале негативное отношение к пакету реформ выражалось одной фразой: "Кочарян не легитимный президент и не имеет права менять Конституцию". Потом уже пошли в ход более или менее логичные аргументы. А в последние дни революционеры решили, что надо бойкотировать референдум. В последний момент оппозиционные партии пошли на совершенно непоследовательный шаг, отозвав с избирательных комиссий своих представителей. Ничем иным, кроме как предательством интересов избирателей этот шаг назвать нельзя. Фактически, оказавшись один на один с избирательными урнами, ставленники власти на местах спокойно занимались фальсификациями, отнимая у граждан их свободный выбор. Собственными руками оппозиционеры отправили власти фальсифицировать референдум, чтобы потом цинично призывать простой люд к неповиновению и штурму президентского дворца.
Недееспособность оппозиции, неспособность совершить хоть один позитивный шаг, направленный на улучшение общественной атмосферы, привела к полной инфляции среди населения самой идеи "оппозиционности". Оппозиционеры за все время своего буйства ни разу не обратились к проблемам простых граждан, не было ни одного конкретного шага по защите прав населения, которое попирается чиновниками направо и налево. Более того, оппозиция больше года бойкотировала заседания Национального Собрания, отказавшись и от этой возможности участия в решении конкретных проблем Армении.
Можно констатировать, что так называемая "объединенная оппозиция" таковой не является уже во всех смыслах, так как не может войти с обществом в диалог, предлагает только сместить Роберта Кочаряна, не имея ничего другого предложить. Революционеры превратились в очень удачный придаток власти, давая ей возможность закручивать гайки перед угрозой "оранжевой" и главное – бессмысленной и непонятной революции. А об угрозе революции и говорить не приходится. Оппозиция набирает на свои митинги от силы 2-3 тысячи человек. Это не значит, что в стране так мало недовольных. Население просто перестало видеть разницу между властями и оппозицией, которые чудовищно далеки от народа. Так что, призраку оранжевой революции, который бродит по Армении уже два года, придется и далее оставаться в роли шумного, но бесплотного духа.

Scam, ֆինանսների նախարարության անունից

 Տարածվում է Ֆեյսբուքում, գովազդի միջոցով