Mastodon
Showing posts with label places. Show all posts
Showing posts with label places. Show all posts

Երեք օր Բրյուսելյում

Բուծիկային թաղամաս էի ընկել

Բայց նյութապաշտության կենտրոնում հայտնաբերվեց կաթոլիկ եկեղեցի

Դանդոլոյի գերեզմանը ավիրված քաղաքաի ավիրված տաճարում

Էնրիկո Դանդոլո (Enrico Dandolo, Henricus Dandolo) ֊ Վենետիկի կույր դոժը։ Այս մարդու անունը դժվար թե շատերը հիշեն։ Բայց նա ներկա կապիտալիզմի հիմքերում է եղել։ Նա կրոնական արմատներ ունեցող խաչակրաց արշավանքները վերածեց թալանի։ Նույն մարդը հիմք է դրել Բյուզանդիայի կործանմանը եւ Օսմանյան կայսրության ամրապնդմանը։

90 տարեկան կույր դոժ Դանդոլոն, օգտվելով խաչակիրների ծանր ֆինանսական վիճակից, սկսզբից պարտադրեց, որ դրանք գրավեն Վենետիկի տնտեսական մրցակից Զարա քաղաքաաը՝ օրը կաթոլիկ քաղաք էր, Դալմացիայում ֊ հիմա դա Խորվատիայում է։ Դրանից հետո Դանդոլոն պարտադրեց գրավել եւ թալանել Կոնստանտինապոլիսը։ Ինչից հետո խաչակրաց արշավանքները կորցրեցին իրենց կրոնական իմաստը։ Բյուզանդիան ժամանակավոր կազմալուծվեց։ Իսկ Վենետիկի համար սկսվեց տնտեսական ոսկե դարը։

Վերջին անգամ Սոֆիայի տաճարում հայտնաբերեցի , որ Դանդոլոն թաղված է տաճարում։ Թուրքերը ինչ ասես պղծել են, խաչերը տաշել են,  բայց Դանդոլոյի գերեզմանին ձեռք չեն տվել։ Երեւի տենց էլ պետք ա լիներ․ նույն գործն են արել տղերքը։ Ավիրողինավիրված տաճարում թաղելը


Դանդոլոյի գերեզմանը Սոֆիայի տաճարում

Armenian 12-14th century cemetery khachkars in Aghveran

Խաչքարները գտնվում են Aghveran Park Resort պանսիոնատի տարածքում։ Վախտին դա Սովմինի պանսիոնատն էր ու , երեւի, մինստրները համարում էին դա սնդուսափայլ ունենալ սենց մի բան հենց պանսիոնատի տարածքում։ Գերեզմանոցը շատ փոքր է, բայց ֆանտաստիկ խաչքարներ կան, մի քանիսը կարմիր որդանով ներկած։





Stockholm, Gamla Stan - Ստոքհոլմի հին քաղաքը

Եվրոպայում ամենահետաքրքիր մասը լինում է Հին քաղաքում (երեւի, չհաշված Պրահան, ուր ողջ քաղաքն է Հին քաղաք ու Երեւանը, որը Պրահայի հայելային արտացոլումն է)։ Տուրիստները, անկասկած, համը հանում են, բայց Ստոքհոլմում այդքան շատ չէին։




Armenia from the air

Երբ խախտում ես օրենքները եւ միացնում հեռախոսը ։Ճ Խանգարողը միայն տուրբինն ա




Երեւան՝ խաշի սեզոնից դբա Վերնիսաժ

 Հայտնի բան է՝ Երեւանում նորմալ գարուն չի լինում, մի քանի օրվա բան է։ Գարունը դա պարզապես միջանկյալ մեկ շաբաթ է խաշի սեզոնի եւ Վերնիսաժի սեզոնի միջեւ։ Աչքիս, սեզոնափոխություն է սպասվում





Քարտեզ․ Սիրիահայերի բիզնեսները Երեւանում / Map. Syrian Armenians businesses in Yerevan

Կարծում եմ, բոլորս կարող ենք օգնել մեր սիրիահայ բարեկամներին, որոնք հիմա փորձում են իրենց զանազան բիզնեսները հիմնել Հայասատանում։ Օգնել կարող ենք՝ օգտվելով իրենց ձեռնարկություներից, խանությերից եւ այլն։

Ես ստեղծել եմ այսպիսի միքարտեզ,որտեղ ձեզանից ամեն մեկը կարող է իր իմացած խանութը, մեքենաների վերանորոգման կետը եւ այլն քարտեզի վրա։ Տեղադրելը շատ հեշտ է՝ մանրամասն ներկայացրել եմ սստորեւ։
Լավկլինի, եթե մի երկու խոսքով նկարագրեք ձեր նշված կետը։ Էլ ավելի լավ կլին՝ որ լուսանկարներ նույնպես ներբեռնեք։

Քարտեզը տեղադրված է այս հասցեով
Նոր կետ կարող եք առաջադրել կամ հենց քարտեզի վրայից, կամ այս հղումով։ (անմիջապես չի հայտնվի քարտեզի վրա՝ ես պետք է ստուգեմ ։Ճ )
Հենց հիմա, եթե կոնկրետ տենց մի խանութ կամ սպասարկման կետ գիտեք, տեղադրեք



Այսպիսով, աջի վերեւի անկյունից սկսում ենք տեղադրել նոր կետը

Google ձեզ հետեւում է։ Լա՞վ իմաստով ։Ճ

Շատերնեն նկատել, որ Գուգլը Gmail-ում գովազդը ցույց է տալիս՝ ելնելով ձեր նամակների բովանդակությունից։ Այսինքն, իրենք կարդում են ձեր նամակները՝ պարտավորվելով ուրիշին չփոխանցել։

Բացի դրանից Android֊ի տակ կա Google now, որը անընդհատ խորհուրդներ ա տալիս։ Այսօր գիշերը գնում եմ օդանավակայան, մեկ էլ հեռախսը ինձ հայտնում է, որ իմ չվերթը ուշանում է։ Հիմնվելով ինձ եկած նամակի վրա, որտեղ կար էլեկտրոնային տոմսը։



Երբ հասնում եմ տեղ, մյուս նամակից գտնում ա հյուրանոցի հասցեն եւ ճանապարհը գծում։



Մի կողմից՝ շատ հարմար ա։ Մյուս կողմից սկսում ես մի ձեւ անհանգստանալ 

Scam, ֆինանսների նախարարության անունից

 Տարածվում է Ֆեյսբուքում, գովազդի միջոցով