Mastodon

ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (2017Թ.)

Հայաստանում ինտերնետ կապի ներթափանցումը 2015 և 2016թթ. փոխվել է մոտ 10%-ով․ համապատասխանաբար՝ բնակչության 55.29% և 64.2%-ն էր օգտվում ինտերնետ կապից1։ 2017թ. ինտերնետ կապի օգտագործումն ինչ-որ չափով վերաբաշխվել է, նոր հարթակներ են առաջ անցել, ձևափոխվել են սոցիալական մեդիաների լսարանները։
Ստորև ներկայացնենք հիմնական ցուցանիշները, որոնք վերաբերում են 2017թ. կեսին, երկրորդ և երրորդ եռամսյակին՝ համեմատելով նախորդ ցուցանիշների հետ։ ՏՀՏ տվյալները վերցված են կազմակերպությունների պաշտոնական հաշվետվություններից, որոնք հրապարակվում են եռամսյակը մեկ և տեղադրվում կազմակերպությունների կայքերում։ (Տվյալները 2017թ. երկրորդ կիսամյակի վերաբերյալ են։ Աճը փակագծերում համեմատվում է 2017թ. առաջին եռամսյակի տվյալների հետ2

Բջջային կապի բաժանորդագրություններ

Բջջային կապի ընդհանուր բաժանորդների թիվը կազմել է 3 462 956 - աճը եռամսյակում կազմել է 61 537։
Բաշխումն ըստ օպերատորների․
• Vivacell - 2 107 603 (+33 174)
• Beeline - 913629 (+37 269)
• Ucom (former Orange) - 441724 (-8 906)

Ինտերնետի սպառում

Տվյալներն ըստ խոշոր մատակարարների․
Armentel -
• Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների) - 142 379 (տվյալները 2016թ. չորրորդ եռամսյակի համեմատ(-662)
• Շարժական լայնաշերտ կապի բաժանորդագրություններ 62 231 (+3 649)
• Տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդներ (հեռախոսի միջոցով) - 387 630 (+40 780)
Vivacell -
• Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ» (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների) - 72,798 (- 1 725)
• Տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդներ (հեռախոսի միջոցով) - 1 283 151 (+22 279)
Ucom -
• Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների) - 92 402 (+1 260)
• Շարժական լայնաշերտ կապի բաժանորդագրություններ - 129 112 (+4 468)
• Բջջային հեռախոսներով ինտերնետից օգտվողները - 205 298 (-66 675)
Rostelecom -
• Լայնաշերտ ինտերնետի բաժանորդագրություններ - 42 210 (+1585)
2017թ. առաջին եռամսյակի համեմատ, երբ ոլորտում նկատվում են տեմպերի աճի նվազում և նույնիսկ ցուցանիշների նահանջ, կարելի է տեսնել, որ հեռահաղորդակցության ոլորտը սկսել է ավելի աշխուժանալ։
Սոցիալական մեդիաների ոլորտում Հայաստանի ցանցային հատվածում նույնպես նկատվում են փոփոխություններ՝ նախորդ տարվա ցուցանիշների համեմատ։ Հիմնական լուրջ փոփոխությունն է Ինստագրամի կտրուկ աճը։
Օդնոկլասնիկին կարծես թե նահանջում է, և արդեն կարելի է ասել՝ այն չի հանդիսանում Հայաստանի թիվ մեկ սոցիալական ցանցը։ Ըստ Liveinternetտվյալների, Օդնոկլասնիկի այցելուների թիվը 2017թ. նվազել է, և հոկտեմբերին օրական կտրվածքով այցելուների թիվը հասել է 692 հազարի (տե՛ս Նկար 1).


2017թ. երրորդ եռամսյակում Ֆեյսբուքի այցելությունների թիվն ամսական կտրվածքով հասնում է արդեն 1 մլն 100 հազ.-ի, օրական կտրվածքով հարթակ այցելում է մոտ 690 հազար օգտատեր։ Այսինքն՝ թիվը հավասարվել է Օդնոկլասնիկի այցելուներին, ինչը հիմնականում եղել է Օդնոկլասնիկի այցելուների թվի նվազման պատճառով, քանի որ Ֆեյսբուքի դեպքում մեկ տարվա մեջ լսարանի աճը կազմել է ընդամենը 10%։
Ըստ Սիմիլարվեբի գնահատականի՝ Ֆեսյբուքի այցելուներն արդեն գերազանցում են Օդնոկլասնիկիին3։ Նաև առաջ է ընկել Յութուբը, որը դառնում է ակտիվ վիդեոբլոգերային հարթակ Հայաստանում, ինչը վերջին տարվա նորությունն է (տե՛ս Նկար 2).

Լսարանի լուրջ աճ է դիտվել Ինստագրամում։ Այստեղ տվյալ պահին Հայաստանից ամսական կտրվածքով այցելուների թիվը հասնում է 430 հազարի, իսկ օրական օգտատերերինը՝ 210 հազարի։ Համեմատության համար նշենք, որ մեկ տարի առաջ տվյալ ցուցանիշները կազմում էին 200 հազար և 110 հազար՝ համապատասխանաբար։ Այսինքն՝ Ինստագրամում մենք ունենք կրկնակիից ավելի աճ։
Թվիթեր և Վկոնտակտե հարթակների վերաբերյալ դժվար է գնահատականներ տալ։ Թվիթերն առայսօր չի հաջողում վիճակագրություն տալ փոքր շուկաների վերաբերյալ։ Իսկ Վկոնտակտեն, փաստացի, մեծամասնությունն օգտագործում է զուտ որպես երաժշտություն լսելու կամ ֆիլմեր դիտելու հարթակ։ Հայաստանում այն չի դառնում սոցցանցային մեծ շփման տիրույթ։
1 Ձևաչափ կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշների՝ ըստ հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ), http://mtcit.am/edfiles/files/Hashvetvutyunner/Havelvac1%202016.pdf
2 Համացանցի և բջջային կապի ներթափանցումը Հայաստան. 2016 թվական, http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=15955&sphrase_id=62912
3 Top sites ranking for all categories in Armenia, October 2017, https://www.similarweb.com/top-websites/armenia


Ինչպե՞ս դուրս գալ էլ փոստի և սոցցանցերի հաշիվներից այլ սարքերից

Քանի որ շատ արցախցիներ թողել են իրենց համակարգիչները Արցախում, եւ այնտեղ իրենք լոգին եղած են իրենց հաշիվներում եւ դա կարող է ընկնել թշնամու ...