Skip to main content

Posts

Showing posts from July, 2016

Ռուսաստանյան ֆեյքերի ֆաբրիկան Թվիթերում․ գրառումներ Հայաստանի վերաբերյալ

ԱՄՆ֊ում արդեն երկար ժամանակ ուսումնասիրվում է Ռուսաստանի Դաշնության պետական մակարդակով ենթադրաբար սոցիալական ցանցերում հակաամերիակյան գործողությունների թեման։ Ենթադրվում է, որ մեծ քանակի թրոլլեր, ֆեյք պրոֆիլներ ունեցել են մանիպուկյատիվ, քարոզչական ազդեցություն ամերիկյան հասարակության վրա։

Նույն թրոլլերը ազդեցությւոն ունեն նաեւ այլ թեմաների շուրջ տարածվող տեղեկատվական հոսքերի վրա։ Այսպես, Քեսաբի դեպքերի ժամանակ մենք արդեն հանդիպեցինք նմանատիպ ֆեյքային ալիքի, որը փորձում էր #SaveKessab թեման տանել լրիվ ուրիշ ուղությամբ ֊ այստեղ կան մանրամասներ ապատեղակատվության մասին։ Նաեւ 2017֊ին արդեն գրել էի այն պասին, թե ոնց է ռուսաստանյան թրոլլերի ֆաբրիկան ներազդեցության փորձ արել մեր ընտրությունների վրա ֊ նյութը անգլերեն է։ Եվ հենց այսօր պարզ դարձավ, որ թրոլլերի ֆաբրիկայում ստացվել է հրահանգ ակտիվանալ Հայաստանի ուղղությամբ։

ՄԻ քանի օր առաջ հրապարակվել է մոտ երեք միլիոն գրառում Թվիթերում, որոնք, ենթադրաբար, կատարվել են Ռուսաստանում գրնվող Агентство интернет-исследований (Internet Research Agency) կ…

Ինչ անել, եթե ինտերնետը արգելափակվել է

Ինտերնետը եթե արգելափակվի (թու֊թու֊թու), դուք ունեք մի քանի պարզ եւ անվճար տարբերակ համակարգչի եւ հեռախոսի համար, որոնք թույլ կտալ հանգիստ այցելել բոլոր կայքերը։

Արգելափակումները շրջանցելու համար գոյություն ունեն շատ մեծ քանակի ծրագրեր։ Լավագույնները, իհարկե, վճարովի են։ Անվճարները ունենում են կամ թրաֆիկի կամ արագության սահմանափակումներ։ Նշեմ մի քանիսը, որոնք համ անվճար են, համ էլ կգոհացնեն միջին օգտվողին․

ZenMate ֊ սա ունի համ կոմպերի համար ծրագրեր ֊ Վինդոուզի եւ Մակի համար, համ էլ բրաուզերների ֊ Քրոմ, Ֆայերֆոքս, Օպերա, ինչպես նաեւ Անդրոյիդ ու Այֆոնների համարհավելվածներ։ 

HotspotShield - սա նույնպես բազմակողմանի է ֊ Վինդոուզի եւ Մակի համար,  ինչպես նաեւ Անդրոյիդ ու Այֆոնների համարհավելվածներ։  Նաեւ կա հավելված Վինդոուզ հեռախոսներ կրող ճարահատյալների համար։ 

Psiphon - Սա աշխատում է Վինդոուզի եւ Անդրոյիդի տակ։ 

Ընդհանրապես, նման ծրագրերը, որոնք ապահովում են գաղտնագրված VPN թունելային կապ, պետք է միշտ միացնել, եթե դուք օգտվում եք հանրային վայ֊ֆայ կետերից։ Հակառակ դեպքում ձեր տվյալները կարող…

ՄԱՐՎԻՆ ՀԻՄԵՅԵՐԸ, ԲՈՒԼԴՈԶԵՐԸ ԵՒ #ELECTRICYEREVAN-Ը

2004 թվականի հունիսի հինգին Մարվին Հիմեյերը՝ զոդող վարպետը և ավտոպահեստանոցի տերը, զրահապատ բուլդոզերով դուրս եկավ իր փոքրիկ քաղաքի փողոցները և սկսեց ավիրել քաղաքը, հիմնականում, կոնֆլիկտի մեջ գտնվող ընկերությանը պատկանող և պետական կառույցները, օրինակ, ոստիկանության շենքը։ Մարվինն այնքան լավ էր զրահապատել բուլդոզերը, որը ոստիկանությանը երկար ժամանակ չէր հաջողվում խանգարել իրեն՝ քաղաքը հողին հավասարեցնելը։



Վերջում Մարվինն ինքնասպան եղավ։ Եվ մնաց պատմության մեջ։ Շատերի համար նա առ այսօր հերոս է։ Մարդ, որը գնաց սիստեմի դեմ, որը մինչև վերջ պայքարեց։ Մարդ, որը դեմ գնաց ամենամեծ երկու չարիքների դեմ. պետության և կորպորացիաների։

Անկասկած, Մարվին Հիմեյերի կերպարը շատ տարբեր ձև կարող է ընկալվել և մեկնաբանվել. որպես հերոս, ինչպես արդեն գրեցի, կամ հակառակը՝ որպես հիմար, որը ոչնչի չհասավ, հետն էլ ամեն բան կործանեց։ Կարծիքները Մարվինի մասին, անկասկած, շատ կլինեն։ Կախված նրանից, թե դուք ավելի ձախ եք, թե աջ, կամ, միգուցե, դուք պարզապես կողքով անցնում էիք ու տենց էլ բան չհասկացաք, թե էդ տղեն ինչ էր ուզ…