Կիբեր֊անվտանգության տեսանկյունից 2019 թվականը բավականին հետաքրքիր էր։ Իհարկե, բազմաթիվ իրադարձություններ պարզապես արդեն շարունակական բնույթ ունեն տարիներ շարունակ։ Օրինակ, ադրբեջանական հաքերների հարձակումները։ Մյուս կողմից, կան նաեւ նորություններ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել։ Իսկ հիմա հերթով․
Ադրբեջանական հաքերային գործոնը
Դեռ 2000-ականից է ընթանում հայ֊ադրբեջանական կիբեր֊հակամարտությունը։ Հիմնականում այն դրսեւորվում է երեք ուղղություններով․ կայքերի վրա հարձակում (defacement), DDoS հարձակումներ եւ հարձակումներ անհատական հաշիվների վրա սոցցանցերում։ 2019 թվականը ադրբեջանական հաքերները նվիրեցին սոցցանցերին եւ էլեկտրոնային փոստերին։ Մի քանի անգամ ինտերնետում տեղադրվել էին օգտատերերի մուտքային տվյալները, որոնք պարունակում էին էլեկտրոնային փոստը եւ գաղտնաբառը։ Մեծ արտահոսքներ եղել են մի քանի անգամ։ Մեկը իրականացվել է հունվարի 20-ին, քանի որ այդ օրը Ադրբեջանում նշում են այսպես կոչված «սեւ հունվարի» օրը։ Արտահոսքը պարունակել է մոտ 2 հազար տվյալ։ Մյուս արտահոսքը, որը պարունոկաում էր մոտ 3 հազար հաշվի տվյալ, եղել է մայիսի 28֊ին։ Ընդհանուր առմամբ կոտրված հաշիվների թիվը կարելի է գնահատել որպես 10 հազարը գերազանցող։ Հարձակումները իրականաուցվում են զուտ ֆիշինգային նամակների միջոցով, ինչպես նաեւ կեղծ ֆեյսբուքյան հաշիվների միջոցով, որոնք ներկայանում են որպես սոցցանցի անվտանգության բաժին եւ առաջարկում են հղումով ինչ֊որ գործողություն կատարել։ Նման հարձակումներից պաշտպանվելու համար հարկավոր է բազային թվային հիգիենայի իմացություն։ Ցավոք սրտի հաջողված հարձակումների թիվը մնում է շատ մեծ։ Դրանց ազդեցությունը ոչ միայն անձնական մակարդակի վրա է մնում, քանի որ, օգտվելով ադմինսիտրատորների վրա հարձակումներից, վերացվում են նաեւ նրանց կողմից տնօրինվող բիզնես էջերը, ինչը պատճառում է նաեւ լուրջ տնտեսական վնաս։
Ֆիշինգ
Ֆիշինգը մնում է հիմնական վտանգներից մեկը։ Ինչպես ասվեց, ադրբեջանական հաքերները հիմնականում հենց ֆիշինգային հարձակումներ են իրականացնում հայաստանյան օգտատերերի դեմ։ Բացի դրանից շատ տարածված են չթիրախավորված ֆիշինգային հարձակումների զոհերը։ Բազմաթիվ օգտատերեր հավատում են, որ շահել են սմարթֆոն եւ մուտքագրում են բանկային քարտի տվյալներ եւ այլն։ Ֆիշինգի ոլորտում նույնպես կա զարգացում․ հայտնվել են հենց հայաստանցիներին թիրախավորող արշավներ։ Այսպես, դեկտեմբերին միանգամից երեք բբջային օպերատորները հայտարարեցին, որ իրենց անունից գովազդային արշավներ են իրականացվում, կեղծ մրցույթի միջոցով մարդկանցից կորզվում են անձնական տվյալներ։ Սա նոր զարգացումներ են Հայաստանի համար։
Սեպտեմբերի 17֊ին ուժայինների իրականացրեցին խուզատկություն Yerevan Today լրատվականի խմբագրությունում, եւ առգրավեցին համակարգիչների կոշտ սկավառակները։ Դեպքը, ըստ ուժայինները, կապ ուներ Վանեցյան ֊ Խաչատրյան գաղտնալսման հետ։ Այսինքն, ներկայացվեց, որ հիմքում քաղաքական պատճառ չկա։ Սակայն բացատրությունների հիմքում ընկած է ակընհայտ տարօրինակ պատճառ․ որ Գուգլի բոտը ինչ-որ ուրիշ օր է գրել։
Ինչեւէ, այս դեպքի հետ կապված մի քանի խնդիր կա․
Տեխնիկայի առգրավումը խմբագրություններից Հայաստանում չի եղել վաղ իննսունականներից։ Սա վատ նախադեպ է, նույնիսկ հաշվի առնելով հանգամանքները։
Իրավապաշտպան կազմակերպությունները բավականին ուշ եւ ոչ շատ բուռն արտահայտվեցին դեպքի կապակցությամբ։ Ինչը ունի իր պատճառները, երկրում տեղեկատվական պատերազմի նման մի բան է ընթանում, եւ տվյալ խմբագրականը շատերի կողմից դիտարկվում է ոչ միայն որպես լրատվամիջոց, այլ նաեւ պայքարի մի կողմ;
Բայց սա կոնկրետ դեպքի վերաբերող նկատառումներ են։ Կա ավելի ընդհանուր մի խնդիր․ այսօր խմբագրությունները նախօրոք պատրաստ չեն նման դեպքերին։ Տեխնկայի առգրավումը ուժայինների կողմից, կամ, օրինակ, հափշտակումը ինչ-որ մի նենգ կազմակերպության կողմից, որի մասին լրատվականը իրականացնում է հետաքննություն, կարող է ունենալ լուրջ հետեւանքներ․ որոնք շատ դեպքերում չեն գիտակցվում։
Նման վտանգների մասին փորձեցի խոսել մի քանի ազզդեցիկ եւ տարբեր ուղղվածություններ ունեցող ԶԼՄ-ների խմբագրերի հետ։
«Հետք»֊ի տնօրեն Քրիստինե Բարսեղյանի հետ էի խոսում այս դեպքի մասին։ Ինքը, անկասկած, վտանգ չի զգում, որ կարող է հանդիպել առգրավմանը հիմա, բայց «ապագայում ամեն ինչ է հնարավոր է, նենց որ պատրաստ պետք է լինել»։ Առավելեւս, որ վրանգը, իսկապես, ոչ միայն իշխանություններից է գաիս․ սկսած հասարակ գողեիրց, վերջացրած ինչ֊որ մի նենգ օլիգարխիկ կազմակերպությունով։
«Առավոտ»֊ի խմբագիր Աննան Իսրայելյան հաստատ համոզված չէ․ արդյո՞ք վտանգ կա, թե ոչ: Ինչ իմանաս, թե իրավապահների մտքին ինչ կա։ «Ու մեկ էլ չեմ պատկերացնում, թե արդյոք հնարավոր է նախօրոք պաշտպանվել: Կարող է իրենք ավելի լավ մասնագետներ ունեն, որ կարող են կոտրել մեր պաշտպանությունը։ Եթե պաշտպանությունը հնարավոր է, այո, անպայման պետք է իմանալ դրա ձեւերը: »
Սաթիկը Սեյրանյան, «168 Ժամ»֊ի խմբագիր, Ժուռնալիստների միության ղեկավարը շատ ավելի մտահոգված է․ «Իհարկե, վտանգ բոլորն են զգում, որ ցանկացած առիթ կօգտագործվի ու խմբագրություններ կմտնեն, տեխնիկա կառգրավեն, «ինչ-որ բաներ կհայտնաբերեն», ազգի թշնամի կհանեն...Ասեմ ավելին, դրա վտանգը կա հատկապես ընտրություններից հետո, երբ իշխանությունները արդեն հանգիստ կլինեն իրենց գործողությունների մեջ՝ այլևս ժողովրդի ձայնի, քվեարկության ակնկալիք չեն ունենա, ոտքները ամրապնդած կլինեն որպես իշխանություն: Որովհետև սենց անհանդուրժողականություն ազատ խոսքի, այլակարծության հանդեպ չի եղել: Առաջ, իհարկե, իննսունականներին խմբագրություններ են վառել, փակել, ջարդել, բայց գոնե իմացել ենք վտանգը որտեղից ու կոնկրետ անողերին ենք իմացել: Հետո էլ են եղել, վերջին տասնհինգ տարիներին՝ խմբագրությունների դեմ հարձակումներ, բայց հետո պարզվել ա, որ տվյալ լրատվամիջոցի ու օլիգարխի մեջ ա խնդիր էղել, որովհետև միմյանց միջև պայմանավորվածություններ են խախտվել... Հիմա բոլորս ահավոր զգուշավոր ենք դարձել՝ գաղտնալսումների /առավել ևս եթե ԱԱԾ պետին են գաղտնալսում, ուրեմն ում ինչ ուզեն կասեն, կանեն/, խմբագրություններում տեղադրված սարքերի առումով վախեր կան... Ավելին, քաղաքական, տնտեսական -հասարակական գործիչներն էլ են վախենում ոչ միայն հեռախոսով որևէ բան խոսելուց, այլև նույնիսկ տետ-ա-տետ խոսելուց»:
PanARMENIAN.Net գլխավոր խմբագիր Նիկոլայ Թորոսյանի այքան մտահոգված չէ, բայց տեսնում է պատճառներ կանխարգելիչ գործողությունների համար․ «Կարծում եմ, Yerevan.today-ի խմբագրության խուզարկումը քննիչների, մեղմ ասած, շտապողականության հետևանք էր, երբ վերջիններս գործողություններ իրականացրին խմբագրությունում՝ հիմք ընդունելով ընդամենը գուգլից արված ամսաթվի սքրինշոթ, ինչն, իր հերթին, կարող էր բացատրվել որևէ բագով։ Հակված չեմ մտածել, որ սա գործելաոճ կդառնա, սակայն հաշվի առնելով, որ ուժայինների կողմից դեպքի առնչությամբ չեն տրվել բավարար բացատրություններ, բացառել նման դեպքերը ևս չէի շտապի։ Ընդհանրապես կարծում եմ, որ պետության «բարի կամքի» հույսին այս հարցում մնալ չարժե, ու համապատասխան գիտելիքներ ձեռք բերել չի խանգարի։ Հատկապես հաշվի առնելով, որ միայն պետությունը չէ, որ կարող է հետաքրքրված լինել մեր համակարգիչների պարունակությամբ»։
Իսկ հիմա անցնենք բուն կիրառական մասին։
Ո՞րն են տեխնիկայի կորուստը հիմնական վտանգները։ Առաջինն այն է, որ կարող է փակ տեղեկատվության արտահոսք լինել։ Օրինակ, կբացահայտվեն եւ վտանգի տակ կհայտնվեն լրագրողների փակ աղբյուրները։ Մյուս խնդիրը՝ տվյալների ժամանակավոր կամ վերջնական կորուստն է, ինչը կարող է խաթարել խմբագրության աշխատանքը։
Ի՞նչ անել։ Պատրաստվել նման դեպքերին նախօրոգ։
Ինչպե՞ս պաշտպանվել տվյալների արտահոսքից նման դեպքերում։ Խմբագրության ՏՏ մասնագետին արժի խնդրել իրականացնել հետեւյալ քայլերը (լավ կլինի, որ դա անի մասնագետ, որ հետո տեխնիկական խնդիրների արջեւ չկանգնեք։ Բայց, եթե նման մասնագետ չկա այս պահին, դանդաղ, առանց շտապելու սա կարող է անել նաեւ կիրթ ոչ-մասնագետը)
Առաջինը․ կարեւոր ֆայլերը, կոշտ սկավառակները, կրիչները պետք է գազտնագրվեն։ Այդ դեպքում նույնիսկ եթե համակարգիչը հայտնվի մեկ ուրիշի ձեռքերում, հնարավոր չի լինի ստանալ մուտք դեպի տվյալները։ Դուք կարող եք օգրվել հենց Windows ներդրված BitLocker ծրագրից, որի մանրամասն ներդրման քայլերը ներկայացված են տվյալ տեսանյութում ֊
Հաշվի առեք, որ սա աշխատում է Professional, Enterprise Վինդոուզի տարբերակներում։ Կարելի է կիրառել Veracrypt անվճար ծրագիրը, որը աշխատում է նաեւ MacOS, Linux օպերացիոն համակարգերի վրա։ Ինչն է կարեւոր․ այս ծրագրի միջոցով կարելի է ստեղծել գաղտնագրված տիրույթ, որը նաեւ թաքնված է, չիմացող մարդը նույնիսկ չի իմանա գաղտնագրված ֆայլերի գոյության մասին․ Մանրամասն ֊ այստեղ
կամ այստեղ․
Տեղեկատվության պաշտպանությունից բացի խմբագրությունը առգրավման դեպքում ունենում է այլ խնդիր․ աշխատանքի շարունակականության ապահովումը։ Տվյալ դեպքում ամենամեծ խնդիրը դա լրատվականի աշխատանքային ֆայլերի եւ արխիվների կորուստն է։ Այս խնդիրը իրականում ոչ միայն առգրավման հետ է կապված, ֆայլերը կարող են պարզապես փչանալ համակարգչի հետ, կամ գաղտնագրվեն կրիպտովիրուսների պատճառով։ Այդ իսկ պատճոռով, գերադասելի է կարեւոր ֆայլերը ունենալ երեք տարբերակով։ Օրինակ, պահել արտաքին կոշտ սկավառակների կամ ֆլեշլաների վրա։ Նաեւ լավ լուծում է ունենալ մեկ պահեստային տարբերակ ամպային պահեստում, օրինակ, Google Drive: Այդ դեպքում, խմբագրությունը շատ հեշտ վերականգնում է իր աշխատանքը, քանի որ ֆայլերը հասանելի են լինում լրագրողներին ցանցով։ Հասկանալի է, որ բոլոր ամպային պահեստից օգտվող լրագրողների մոտ պետք է միացված լինի երկփուլային մոիտքի տարբերակը։
Գրառումը պատրաստվել է Շվեդիայի եւ Internews (Audience understanding and digital support ծրագրի ) ֆինասնական աջակցությամբԼ Տվյալ հրապարակումը արտահայտում է միայն հեղինակի կարծիքները։
ՀՀ-ում թավշյա հեղափոխության ընթացքում սոցիալական մեդիաներն ունեցան ամենակարևոր դերերից մեկը։ Հիմնական հաղորդակցամիջոցը ավանդական ԶԼՄ-ից տեղափոխվեց դեպի նորագույն տեխնոլոգիաներ, ուղիղ եթերներ սոցիալական հարթակներում։ Նույնիսկ օնլայն լրատվականներն այդքան մեծ ազդեցություն չունեցան տվյալ ժամանակահատվածում։
Բնականաբար, Հայաստանի թիվ 1 սոցիալական ցանցը՝ Ֆեյսբուքը, որն ունի ամենամեծ լսարանը, ամենահիմնական հարթակն էր, որտեղ ծավալվում էին քննարկումները և տարածվում էին նյութերը։ Ավելին, վերջին ամսվա ընթացքում հայաստանյան Ֆեյսբուքի լսարանը մոտ 10% աճ ունեցավ․ 1 մլն 100 հազ. ակտիվ օգտատերից մինչև 1 մլն 200 հազ. ակտիվ օգտատեր1։
Ինչպես հետևում է, օրինակ, հոդվածի հեղինակի Թվիթերի հաշվի (https://twitter.com/Kornelij) այցելությունների դինամիկայից, ապրիլի 15-ից հետո նկատվում է գրառումների դիտումների կտրուկ աճ (տե՛ս Նկար 1).
Գերակտիվ էր նաև Ինստագրամը։ Այստեղ լսարանը հասնում է ֆեյսբուքյան լսարանի կեսին․ 560 հազ. ակտիվ օգտատեր։ Սակայն այս լսարանն ավելի երիտասարդ է, մոտ 80%-ը կազմում են մինչև 35 տարեկան երիտասարդները։
Կտրուկ ավելացել էր նաև Թվիթերի լսարանը. սոցցանցի յուրահատկություններից մեկն այն է, որ հարթակն ավելի բաց է որոնումների համար, և ընթերցողների զգալի մասն արտասահմանցիներ են, որոնց հետաքրքրում է Հայաստանի ներքաղական կյանքը (տե՛ս Նկար 1, 2):
Սակայն ամենահեղափոխականը տեղեկատվական հոսքերում ուղիղ եթերների գերակշռումն էր։ Հիմնական լսարանը միտված էր օգտվելու Ֆեյսբուքի և Յութուբի ուղիղ եթերներից։
Որպես հետևանք՝ ինտերնետ կապը ծայրահեղ ծանրաբեռնված է աշխատել, սպառումը, ըստ պրովայդերների, գերազանցել է բնական վիճակի 300%-ը․ «Թրաֆիկի ծավալների նման կտրուկ աճին տեխնիկապես որևէ ցանց պատրաստ չէ։ Սովորաբար ցանցի և կապուղիների պլանավորումը կատարվում է թրաֆիկի օրինաչափ ծավալներից մոտ 20-30% ավելի ռեզերվային թողունակությունն ապահովելու հաշվարկով։ Իսկ վերջին օրերին թրաֆիկի պահանջարկն ավելացել է ոչ թե 20, 30 կամ 50, այլ միջինը մոտ 300%-ով»2։
Հիմնական լրատվամիջոցները, որոնք իրականացրել են ուղիղ եթերներ ապրիլ-մայիսի ընթացքում, իրենց ողջ պատմության մեջ ամենադիտված տեանյութերն են արձանագրել այդ ժամանակահատվածում (տե՛ս Նկար 3-5).
Ինչ վերաբերում է ֆեյսբուքյան ուղիղ եթերներին, ապա այս գործիքն օգտագործվում էր բազմաթիվ քաղաքացիների կողմից։ Իհարկե, ամենաազդեցիկ ֆեյսբուքյան էջն այս ընթացքում Նիկոլ Փաշինյանինն էր (տե՛ս Նկար 6):
Ավելին, Փաշինյանի ուղիղ եթերները ռեկորդային դիտումներ էին գրանցում Հայաստանի համար։ Նորանշանակ վարչապետի ուղիղ եթերը Բաղրամյան 26-ից դիտվել է մեկ միլիոն անգամ, ինչը հայաստանյան Ֆեյսբուքի հատվածի համար աննախադեպ է (տե՛ս Նկար 7):
Թավշյա հեղափոխությունը նոր ձևաչափեր ստեղծեց Հայաստանի սոցիալական մեդիաների, ինչպես նաև ընդհանուր տեղեկատվական դաշտում, ինչի հետևանքներն ավելի ցայտուն կերևան մոտ ապագայում, երբ նոր մոտեցումները դառնան առօրեական։
1 Ֆեյսբուքի գովազդային հարթակի տրամադրած տվյալներն են։
Ինտերնետը եթե արգելափակվի (թու֊թու֊թու), դուք ունեք մի քանի պարզ եւ անվճար տարբերակ համակարգչի եւ հեռախոսի համար, որոնք թույլ կտալ հանգիստ այցելել բոլոր կայքերը։
Արգելափակումները շրջանցելու համար գոյություն ունեն շատ մեծ քանակի ծրագրեր։ Լավագույնները, իհարկե, վճարովի են։ Անվճարները ունենում են կամ թրաֆիկի կամ արագության սահմանափակումներ։ Նշեմ մի քանիսը, որոնք համ անվճար են, համ էլ կգոհացնեն միջին օգտվողին․
ZenMate ֊ սա ունի համ կոմպերի համար ծրագրեր ֊ Վինդոուզի եւ Մակի համար, համ էլ բրաուզերների ֊ Քրոմ, Ֆայերֆոքս, Օպերա, ինչպես նաեւ Անդրոյիդ ու Այֆոնների համարհավելվածներ։ HotspotShield - սա նույնպես բազմակողմանի է ֊ Վինդոուզի եւ Մակի համար, ինչպես նաեւ Անդրոյիդ ու Այֆոնների համարհավելվածներ։ Նաեւ կա հավելված Վինդոուզ հեռախոսներ կրող ճարահատյալների համար։ Psiphon - Սա աշխատում է Վինդոուզի եւ Անդրոյիդի տակ։ Ընդհանրապես, նման ծրագրերը, որոնք ապահովում են գաղտնագրված VPN թունելային կապ, պետք է միշտ միացնել, եթե դուք օգտվում եք հանրային վայ֊ֆայ կետերից։ Հակառակ դեպքում ձեր տվյալները կարող են գողանալ կամ այլ վնաս պատճառել։ Սրանք նաեւ ապահովում են ընդհանրապես ձեր կապի գաղտնագրում եւ գաղտնալսման դեմ են աշխատում։ Եթե դուք խնդիր ունեք ձեր անձը լրջորեն թաքցնելու, ապա գերադասելի օգտվել Tor համակարգից։ Սա շատ ավելի դանդաղացնում է կապը, բայց ձեր անոնիմությունը դարձնում է շատ ավելի հուսալի։
Իսկ եթե հակառակը, դուք հայտնվել եք մի տարածքում, ուր անջատվել է բջջային ինտերնետը եւ կապը, ապա կարող եք օգտվել Firechatծրագրից, որը հեռախոսների միջեւ ստեղծում է չատի հնարավորություն առանց կապի։ Միայն պայմանը՝ հեռախոսների շղթայի միջի կապերը չպետք է գերազանցեն 60 մետրը։ Սա աշխատում է Android , iOS համակարգերում։
2004 թվականի հունիսի հինգին Մարվին Հիմեյերը՝ զոդող վարպետը և ավտոպահեստանոցի տերը, զրահապատ բուլդոզերով դուրս եկավ իր փոքրիկ քաղաքի փողոցները և սկսեց ավիրել քաղաքը, հիմնականում, կոնֆլիկտի մեջ գտնվող ընկերությանը պատկանող և պետական կառույցները, օրինակ, ոստիկանության շենքը։ Մարվինն այնքան լավ էր զրահապատել բուլդոզերը, որը ոստիկանությանը երկար ժամանակ չէր հաջողվում խանգարել իրեն՝ քաղաքը հողին հավասարեցնելը։
Վերջում Մարվինն ինքնասպան եղավ։ Եվ մնաց պատմության մեջ։ Շատերի համար նա առ այսօր հերոս է։ Մարդ, որը գնաց սիստեմի դեմ, որը մինչև վերջ պայքարեց։ Մարդ, որը դեմ գնաց ամենամեծ երկու չարիքների դեմ. պետության և կորպորացիաների։
Անկասկած, Մարվին Հիմեյերի կերպարը շատ տարբեր ձև կարող է ընկալվել և մեկնաբանվել. որպես հերոս, ինչպես արդեն գրեցի, կամ հակառակը՝ որպես հիմար, որը ոչնչի չհասավ, հետն էլ ամեն բան կործանեց։ Կարծիքները Մարվինի մասին, անկասկած, շատ կլինեն։ Կախված նրանից, թե դուք ավելի ձախ եք, թե աջ, կամ, միգուցե, դուք պարզապես կողքով անցնում էիք ու տենց էլ բան չհասկացաք, թե էդ տղեն ինչ էր ուզում։ Երկու բան է անկասկած։ Մեկը, որ Մարվինը յուրահատուկ մարդ էր։ Եվ մյուսը, ինձ համար, Մարվին Հիմեյերը հասարակ մարդու անճարության կապիտալի ու քաղաքական ուժերի հանցավոր սերտաճման դեմ մնացած պայքարի ձևերը սպառած, ողբերգական, մյուս կողմից էլ՝ հավաքական կերպար է։ Եթե պետությունը մարդու դեմ կիրառում է բոլոր պատժիչ մեխանիզմները, սպասարկելով ինչ֊որ նեղ շրջանակների լայն շահերը, երբ մարդուն ոչ մի լծակ չեն թողնում իրավիճակը փոխելու, այ հենց այդ օրերին փողոց են դուրս գալիս Մարվինները, որոնք զրահապատ բուլդոզերից բացի, ուրիշ տարբերակ չեն տեսնում։ Որը էլի տարբերակ չէ, բայց ուրիշ չի երևում։
Մի տարի առաջ էլ մենք դուրս եկանք Բաղրամյանի պողոտա։ Երբ ամեն բան ավարտվեց, ավելի շատ վերլուծություն գրվեց, քան մարդ կար փողոցում։ Ոնց ասես չգնահատվեց եղածը։ Սկսած վերջնական հաղթանակից (կամ պարտությունից), վերջացրած նրանով, որ ամեն բան Բուդդայի երազն է, և Բաղրամյանում ոչինչ չի էլ եղել։ Ես չէի ուզենա հիմա քննարկել, թե Բաղրամյանի շարժման մեջքին կայի՞ն արդյոք դավադիր ուժեր, թե՞ չկային, եթե կային, ապա որոնք էին դրանք։ Այս հարցերը թողնեմ Մարինեին Պետրոսյան, իրա մոտ սահմռկեցուցիչ հարցադրումներն ավելի լավ են ստացում։ Ինձ համար Բաղրամյանը բացի ամենից, ուրիշ բան ցույց տվեց. որ մեր հասարակությունը փնտրում է բողոքելու ձևեր, աշխատող ձևեր։ Չէի ասի, որ արդեն լավ աշխատող լուծումներ կան, բայց ձևեր պետք են ու ավելի շատ նույնիսկ ոչ հասարակությանը, այլ իշխանությանը։ Եթե հասարակության ձայնը լսելու և ընկալելու մեխանիզմները ժանգոտում են, եթե իշխանության մեջ ոտքից գլուխ թաթախված մարդիկ կորցնում են իրականության հետ կապը և ապրում են պերմանենտ իրենց արածից բավարարվածության վիճակում, եթե համոզված են, որ իրենք միշտ ճիշտ են, եթե հասարակ մարդը չունի ոչ մի հնարավորություն ինչ-որ սխալ բան ուղղելու, փողոց է դուրս գալիս զրահապատ բուլդոզերը։ Աշխատասենյակ է մտնում Վերա Զասուլիչը։
Մեքենայի կողքով անցնում է Կիբալչիչը։
Գիշերներով սրտները սարսափով են լցնում Անդրեաս Բաադերն ու Ուլրիկա Մայնհոֆը։
Համաձայնեք, որ չբոլորած մեկ տարվա մեջ հատուկ ծառայությունների կողմից հայտարարված երկու ռազմական ապստամբության բացահայտված դեպքերը մի քիչ շատ են մի երկրի համար։ Ես հիմա էլի չեմ քննարկում, թե որքանով են վստահելի ներկայացված ապացույցները, որքանով է դա սարքած գործ և այլն։ Պարզապես, որպես տեղեկատվական փաստ, նորմալ չէ, երբ երկրում անընդհատ ենթադրյալ ապստամբներ են ձերբակալվում։ Վատ հոտ է գալիս այս ամենից։ Ու սրա մեղավորը հաստատ մենք չենք՝ հասարակ քաղաքացիներս։ Բաղրամյանում մենք փորձեցինք այլ տարբերակներ առաջարկել։ Տեսնենք, թե որ ուղղով կգնանք՝ բուլդոզե՞ր, թե՞ #ElectricYerevan։
Յալանուզյան Միքայելի հետ զրուցում էինք անկախության առաջին ամիսների, տարիների մասին։ Սենց զրույցների ժամանակ շատ բաներ ես վերհիշում, ուրիշ հայացքով նայում եղածին։ Խոսակցությունը գնաց 88-92թթ. երիտասարդական շարժումներից։ Ընդհանրապես այդ թվերի ազատական, ժողովրդավարական շարժումներից։
Իհարկե, մենք 88-ը հիշելիս, հիմնականում խոսում ենք Արցախյան շարժման մասին։ Բայց իրականում դա այդպես էր միայն սկզբնական փուլում։ Երբ դեռ ցույցերին Լենինի նկարներ կային, երբ դեռ համարում էին, որ Կոմկուսում կան լավ ու վատ թևեր, որ Գորբաչովի խալը ժավելի սպիրտով մաքրել կլինի։ Բայց բավականին արագ վիճակը փոխվեց։ Եվ բացի ամենից, շարժումը սկսեց պարունակել իր մեջ նաև երիտասարդական, ժողովրդավարական և այլ տիպի վեկտորներ։ Այդ ընթացքում Հայաստանը շատ արագ դադարեց լինել Սովետական Միության մաս։ Առնվազն հոգեբանորեն Սովետը Հայաստանում փլվել էր։ Այդ տարիներին անեկդոտ էին պատմում, որ ինքնաթիռը Հայաստանից Մերձբալթյան հանրապետություններ թռնում է Սովետական Միության տարածքով։
Ավելին, Հայաստանից մարդիկ գնում էին տարբեր սովետական հանրապետություններ, սովորեցնում էին ցույցեր կազմակերպել, բողոքի ակցիաներ տեղը տեղին անել։ Քանի որ նման փորձ մենք ունեինք, մինչև մեր շարժումը Սովետում ցույց անել կարելի էր միայն բանծիկներով ու շործիկներով ու միայն տոնական օրերին։ Իսկ մեկ տարվա առճակատումը կագեբե-ի, սեքսոտների (սա խուժան բառ չէ), բանակի հետ, բազմաթիվ պայքարի կրեատիվ մեթոդների հայտնաբերումը ու կիրառումը հայաստանցիներին դարձրեց իսկական պրոֆեսիոնալ հեղափոխականներ։ Ինչ ասես չէին մտածում այդ օրերին։ Օրինակ, եթե պետք էր հայտարարել գործադուլ, իսկ լրատվամիջոցները քո ձեռքում չեն, Ֆեսյբուք էլ թարսի պես չկա։ Ճիշտ է, կարելի է թռուցիկներ տարածել։ Բայց դրանք գտնում, պոկում էին։ Իսկ կարելի է ավելի կրեատիվ բաներ հորինել։ Օրինակ, մետրոյում մաշինիստը կարող է հայտարարել․ «Դռները փակվում են։ Հաջորդ կայարանը՝ Երիտասարդական։ Համ էլ, ժողովուրդ ջան, վաղվանից գործադուլ ենք սկսում»։ Ու սենց հազար ու մի բան։ Ու ցանկություն կար կիսվելու մնացած անճար ժողովուրդների հետ։ Այնպես որ հայկական էմիսարները ուր ասես չէին հայտնվում այդ օրերին։
Ո՞ւր էին ուկրաինացիք, երբ մենք մայդանը մայդանի վրա էինք անում։
Ընդհանրապես, երիտասարդությունը ապրում էր ոչ միայն ներքին խնդիրներով։ Երբ Տյանանմեն հրապարակում ճնշվեց ուսանողական շարժումը, Երևանում անցկացվեցին չինացի ուսանողների հետ համերաշխության ակցիաներ։ Իսկ հիմա դրա մասին նույնիսկ հայերեն նյութ չկա Վիքիպեդիայում։
Ասեմ ավելին, չծիծաղեք։ Եթե այսօրվա միջին ֆեյսբուքյան հայ օգտատիրոջը (էն, որ ասում են ֆեյսբուքահայ) ցույց տային, թե ինչ էր կատարվում Հայաստանում 89-91 թվականներին, բայց չասեին, թե որտեղ ու ինչ է կոնկրետ կատարվում, ապա մեծամասնությունը կասեր, որ սրանք սաղ զոմբիներ են, որ սրանց բոլորին ամերիկացիք փող են տվել, որ հեղափոխություն անեն, որ տեղները չեն շնթրկում, մի հատ էլ փորձում են հարևան երկրներ արտահանել իրանց մայդանը, որ սրանք երկիրն են կործանում։ Ու լիքը ուրիշ բաներ, որոնք լավ բոլորս պատկերացնում ենք։
Tempora mutantur et nos mutantur in illis հրապարակվել է Թերթ․ամ֊ում
FinFisher եւ Hacking Team կազմակերպությունները պատրաստում են վիրուսներ պետական մարմինների համար; Պաշտոնապես դա արվում է, օրինակ, ոստիկանների համար, որ իրենք կարողանան գաղտնի ներթափանցել մանկապիղծերի համակարգիչների մեջ։ Իրականում հիմնականում սա օգտագործվում է շատ երկներում ընդդիմադիրներին, ակտիվիստներին հետեւելու համար։ Իսկ հետեւելու հնարավորությունները շատ մեծ են ֊ նամակագրությունները կարդալուց սկսած մինչեւ լապտոպի տեսախցիկը եւ միկրոֆոնը աննկատ միացնելն ա ու հետեւելը մարդուն։
Տվյալ վիրուսները չեն հայտնաբերվել մինչեւ վերջերս հակավիրուսային ծրագրերով, քանի որ օգտվել են տարբեր չբացահայտված Zero Day խոցելիություններից։
Detect 2.0 ծրագիրը թույլ է տալիս հայտնաբերել նման ծրագրեր ձեր համակարգչերում։ Հայաստանի իշխանությունների վերաբերյալ չկա տեղեկատվություն, որ իրենք կիրառել են այս երկու կազմակերպությունների վիրուսները։ Սակայն, Ադրբեջանը եւ Թուրքիան ակտիվ օգտվել են այս կազմակերպությունների ծառայություններից։ Եվ չի բացառվում, որ հայերի համակարգիչները փորձել են վարակել։ Նենց որ արժի մի հատ ստուգվել։
Ներբեռնել պետք է այստեղից ֊ detect.exe ֆայլը։ Խոդի տալ անջատած ինտերնետով։ Աջ քլիք անել սկզբից եւ միացնել որպես ադմինիստրատոր։
Երկու լավ ափլիքեյշն Բաղրամյանի վրա կազմակերպվելու համար․
ա․ Firechat ֊ սա այնե դեպքերի համար է, երբ մարդկանց քանակի պատճառով բջջային կապը չի դիմանում եւ հնարավոր չի լինում օգտվել ոչ չաթերից, ոչ հեռախոսներից։
Firechat թույլ է տալիս իրար հետ շփվել երբ չկա ոչ հեռախոսի կապ, ոչ վայֆայ։ Ծրագիրը Bluetooth, WiFi օգտագործելով ստեղծում է հեռախոսների միջեւ կապ, մենակ թե շղթայի մասերը իրարից հիսուն մետրից չկտրվեն։ Եվ կարելի ա չաթվել ինքնաթիռում, կամ Բաղրամյանի պողոտայի վրա։
Մինչեւ փողոց գալը գրանցեք աքաունթ։
Ես արդեն չաթրում ստեղծել եմ ֊ փնտրեք Chatrooms մասում #electroam եւ շփվեք։
բ․ Sphere ֊ համախբվելու, հարցերին պատասխան ստանալու ափլիքեյշն։ Հմա
էլ ինքը Հայաստանում աարտադրվում։ Կարողանում էք գրել հարցը, փնտրել հարց տվողներին, տեղադրել հարցերի շառավիղը՝ այսինքն, որքանով հեռու է ձեզանից հարց տվողը։
Գրանցումը՝ պարզապես կպցնում եք ձեր ՖԲ պրոֆիլը ու պլծ։
Several organizations now providing DDoS protection for independent media, NGO and other public related sites
DDoS հարձակումներիցպաշտպանվելու համար անկախ լրատվամիջոցներին եւ ՀԿ֊ներինայսօր պետք է միայն դիմել հետեւյալ երեք ծառայություններից մեկին
1. Project Galileo provided by CloudFlare
In order to participate in the Project, a website must meet the following criteria:
It is engaged in news gathering, civil society, or political/artistic speech.
It is the subject of online attacks related to its news gathering, civil society, or political/artistic speech.
It is a not-for-profit organization or a small commercial entity.
Որպես հետեւանք, երկու օրվա ընթացքում Գյուլը կորցրել է Թվիթերում 100 հազարից ավելի հետեւորդ ֊ 4, 383 միլիոնից մինչեւ 4, 278 միլիոն։ Եվ շարունակում է իջնել։