Skip to main content

Քարտեզ․ Սիրիահայերի բիզնեսները Երեւանում / Map. Syrian Armenians businesses in Yerevan

Կարծում եմ, բոլորս կարող ենք օգնել մեր սիրիահայ բարեկամներին, որոնք հիմա փորձում են իրենց զանազան բիզնեսները հիմնել Հայասատանում։ Օգնել կարող ենք՝ օգտվելով իրենց ձեռնարկություներից, խանությերից եւ այլն։

Ես ստեղծել եմ այսպիսի միքարտեզ,որտեղ ձեզանից ամեն մեկը կարող է իր իմացած խանութը, մեքենաների վերանորոգման կետը եւ այլն քարտեզի վրա։ Տեղադրելը շատ հեշտ է՝ մանրամասն ներկայացրել եմ սստորեւ։
Լավկլինի, եթե մի երկու խոսքով նկարագրեք ձեր նշված կետը։ Էլ ավելի լավ կլին՝ որ լուսանկարներ նույնպես ներբեռնեք։

Քարտեզը տեղադրված է այս հասցեով
Նոր կետ կարող եք առաջադրել կամ հենց քարտեզի վրայից, կամ այս հղումով։ (անմիջապես չի հայտնվի քարտեզի վրա՝ ես պետք է ստուգեմ ։Ճ )
Հենց հիմա, եթե կոնկրետ տենց մի խանութ կամ սպասարկման կետ գիտեք, տեղադրեք



Այսպիսով, աջի վերեւի անկյունից սկսում ենք տեղադրել նոր կետը




Հետո կետին անուն ենք տալիս ֊ Title, որով դա կերեւա քարտեզի վրա
2 - նկարագրում ենք, թե դա ինչ է
3 - ընտրում ենք թե դա ինչ է․ սնսդի հետ է կապված, առեւտրի, մեքենաների կամ այլ մի բան է։ Այս ընտրությունը թույլ կտա գույներով տարբերել քարտեզի վրա տարբեր տիպի կետերը
4 - էս կետը բաց եմ թողել ։Ճ
5 - նշում եք քարտեզի վրա տեղը։ Կամ գրում եք հասցենեւ տալիս find location - սա միշտ չի ախատում։ Դրա համար կարող եք ձեռքով կարմիր պիպիչը տեղադրել քարտեզի վրա
6 - Գրում եք հասցեն ֊ գոնեմոտավոր ֊ փողոցը
Կարող եք ավելացնել լուսանկարներ


Քարտեզի վրա այս դուրս պրծնող մենյուի միջոցով կարող եք ֆիլտրել։ Օրինակ, եթե սեխմեք Food / Սնունդ, ապա կտեսնեք միայն սննդի կետերը առանց մնացածների




Comments

Popular posts from this blog

Ով կարո՞ղ է ձեզ գաղտնալսել եւ ինչ անել

Գաղտնալսման թեման Հայաստանում շատ
ակտուալ է․ երբ գաղտնալսում են հենց
գլխավոր գաղտնալսողին, պարզ է, որ առնվազն տեսականորեն վտանգը այդքան էլ
տեսական չէ։ Իսկ եթե գործ ունես լրագրողական գործունեության հետ, ապա հասկանալի է,
որ կարող ես լինել ավելի հավանական թիրախ, քան հասարակ քաղաքացին։ Եվ որպես
լրագրող ունես տեղեկատվութունը պաշտպանելու խնդիր։ Չնայած, սա վերաբերում է
բոլորիս։

Ո՞վ կարող է գաղտնալսել


Որ մարմինները, ընդհանրապես, իրավունք ունեն իրականացնել ՀՀ֊ում
օպերատիվ-հետախուզական գործունեությունմ, որի մի մասը հենց կազմում է գաղտնալսումը։

Ըստ Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին ՀՀ օրենքի 8֊րդ հոդվածի․

Օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում լայն իմաստով
օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն` 1) ոստիկանությունը. 1.1) ռազմական ոստիկանությունը. 2) ազգային անվտանգության մարմինները. 3) հարկային մարմինները. 4) մաքսային մարմինները` մաքսանենգության և այլ հանցագործությունների խափանման ու
բացահայտման նպատակով. 5) քրեակատարողական ծառայությունը` միայն քրեա…

Facebook հաշիվը կոտրելու հիմնական ձեւերից մեկը․ ֆիշինգ

Հենց հիմա Ֆեյսբուքում իրականացվում է հայաստանցիների դեմ հարձակում, որի բավականին հաճախ է օգտագործվում, սակայն, սովորաբար, հայերեն չի լինում։ Իհարկե, մեծ հավանականությամբ սա անում են ադրբեջանական հաքերները, բայց իրականում հետքերը գտնել հնարավոր չէ այսպես, նենց որ հարձակման հեղինակները կարող են լինել ուր ասես։

Հիմա բուն հարձակման ձեւը։ Ստեղծվում է էջ, որը նմանակում է հենց Ֆեյսբուքի ադմինիստրացիայի կողմից ստեղծված էջ ֊ հասցեն միտումնավոր պարունակում է կյուրեղատառ տառեր, որպեսզի Ֆեյսբուքի անվտանգության բոտերը միանգամից չհայտնաբերեն նմանակումը


Էջը նշում է հայաստանյան էջեր, վախացնելով, որ խախտել են կանոնները եւ կարգելափակվեն, եթե նշված հղումով չգնան․ 
Եթե մարդ հավատում է, գնում է էջով, ապա հայտնվում է մի կայքում, որը նմանակում է Ֆեյսբուքը, սակայն լրիվ ուրիշ հասցե ունի․

Հաջորդ էջով մարդուց կորզում են իր մուտքային տվյալները․ էլեկտրոնային փոստը եւ գաղտնաբառը

Եթե մարդը բացահայտվում է որպես հարիֆ, որը ներմուծում է գաղտնաբառը, ապա մի հատ էլ առաջարկում են բանկային տվյալները ներմուծի

Ինչը կփրկի սեն…

Օնլայն գրադարաններ կորոնավիրուսին դիմակայելու համար

Մի քանի գրադարան գրեմ ինքնամեկուսացվածների եւ իրենց երեխաների համար․


Հայերեն լիքը աուդիոգիրք երեխաների համար - Գրքասեր


Ամենամեծ ռուսալեզու գրադարանը, գրեթե ամեն ինչ կա - Flibusta

      Լինում են, որ գրքերը փակված են։ Այդ դեպքում օգտվեք Տելեգրամի բոտից - գրքի անունը գրում ես- ուղարկում ա քեզ @flibustafreebookbot - ես որ սենց եմ քաշում։


Ինտերնետի արխիվը - անհնարին քանակի գիրք, կինո, նույնիսկ հին համակարգչային խաղեր։ Իհարկե, միայն հեղինակային իրավունքից արդեն դուրս եկած - Archive.org



Իսկ եթե ուզում եք հեղինակային իրավունքի մեջ գտնվեղ, բայց անվճար - ապա rutracker.org - տոռենտով գրեթե ամեն ինչ