Mastodon
Showing posts with label vita. Show all posts
Showing posts with label vita. Show all posts

ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ ԿԱՐԴԱԼԻՍ՝ ԱՉՔԵՐՍ ԼՑՎՈՒՄ ԵՆ

Ֆեյսբուքում երկար նստելը մարդու մոտ հաճախ առաջացնում է մի շարք հոգեկան շեղումներ։ Վատը այն է, որ դա կատարվում է աննկատ և սահուն, այնպես, որ մարդ ինքն էլ չի զգում փոփոխությունները։ Արդեն բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ կան այն մասին, թե որքան դեպրեսիվ են դառնում մարդիկ սոցիալական ցանցերում նստելուց։ Ինչ֊որ ժամանակ առաջ բացահայտվել էր, որ հենց Ֆեյսբուքի հոգեբանները (խոստովանեք, վախենալու արտահայտություն է) օգտատերերի վրա գիտափորձեր էին իրականացնում։ Օրինակ՝ ցուցադրում էին միայն վատ նորություններ։ Եվ հետո հետեւում էին, թե ինչպես է մարդ անխուսափելի կորցնում կյանքի վառ երանգները։ (Հայաստանում այս գիտափորձը ինքնաբերաբար է իրականացվում, զուտ ֆեյսբուքահայերի դեպրեսիվ եռանդի եւ մունաթի գերուժի շնորհիվ)։

Նման տարօրինակ ազդեցությունների մասին կարելի է երկար խոսել։ Օրինակ՝ ամենավատ մշակութային ազդեցություն ունեցողներից մեկն այն է, որ մարդիկ սկսել են շփվել Մեծերի թեւավոր խոսքերով։ Եվ այս աֆորիզմների շարժումը մի քանի փուլ ունեցավ։

Սկզբից ֆորումներում ու բլոգներում մարդիկ գտնում էին հայտնիների կամ անհայտների հետաքրքիր խոսքերը ու տեղադրում իրենց մոտ։ Ավելի սեփական էռուդիցիան ու ինտելեկտը ցույց տալու համար։

Հետո եկավ թեւավոր խոսքերով կիսվելու ժամանակը։ Երբ դա արվում էր զուտ մարդու տվյալ պահի տրամադրությունը ցույց տալու համար։ Օրինակ՝ եթե մարդ որոշում էր ստարտափ հիմնել, սկսում էր Սթիվ Ջոբսից մեջբերել։ Երբ մարդ որոշում էր կուսակցություն հիմնել՝ Բենջամին Ֆրանկլինից կամ դը Գոլից։ Իսկ եթե շաուրմայի բիզնես՝ Տեսլայից կամ Էլոն Մասքից։

Իսկ հետո եկավ հիման։ Հիման նկարագրելու համար բառեր պետք էլ չեն։ Միայն թեւավոր խոսքեր։ Ընդ որում կապ չունի, թե իրականում ով է ասել, երբ է ասել։ Կարեւորը այն է, թե քանի լայք ու շեյր է ստանում ցանցում տեղադրելիս։



Իրականում, այս գեղեցիկ խոսքերը ասել է ոչ թէ մեծն ֆիզիկոսը, եւ նույնիսկ ոչ Նոամ Չոմսկին, այլ հենց քարոզչության նախարար Գեբելսը։


Բայց դե ճշտված տեղեկատվությունը սոցցանցերի առաջին զոհն է։ (Սա մեջբերում չէ, այլ մեջբերման վրա հիմնված եզրափակիչ նախադասություն)

Տպագրվել է Թերթ․ամ֊ում

ԴՈՒՔ Ո՞ՒՐ ԷԻՔ, ՈՐ ՄԵՆՔ ՄԱՅԴԱՆՎՈՒՄ ԷԻՆՔ ՍՏԵՂ

Յալանուզյան Միքայելի հետ զրուցում էինք անկախության առաջին ամիսների, տարիների մասին։ Սենց զրույցների ժամանակ շատ բաներ ես վերհիշում, ուրիշ հայացքով նայում եղածին։ Խոսակցությունը գնաց 88-92թթ. երիտասարդական շարժումներից։ Ընդհանրապես այդ թվերի ազատական, ժողովրդավարական շարժումներից։ 

Իհարկե, մենք 88-ը հիշելիս, հիմնականում խոսում ենք Արցախյան շարժման մասին։ Բայց իրականում դա այդպես էր միայն սկզբնական փուլում։ Երբ դեռ ցույցերին Լենինի նկարներ կային, երբ դեռ համարում էին, որ Կոմկուսում կան լավ ու վատ թևեր, որ Գորբաչովի խալը ժավելի սպիրտով մաքրել կլինի։ Բայց բավականին արագ վիճակը փոխվեց։ Եվ բացի ամենից, շարժումը սկսեց պարունակել իր մեջ նաև երիտասարդական, ժողովրդավարական և այլ տիպի վեկտորներ։ Այդ ընթացքում Հայաստանը շատ արագ դադարեց լինել Սովետական Միության մաս։ Առնվազն հոգեբանորեն Սովետը Հայաստանում փլվել էր։ Այդ տարիներին անեկդոտ էին պատմում, որ ինքնաթիռը Հայաստանից Մերձբալթյան հանրապետություններ թռնում է Սովետական Միության տարածքով։ 

Ավելին, Հայաստանից մարդիկ գնում էին տարբեր սովետական հանրապետություններ, սովորեցնում էին ցույցեր կազմակերպել, բողոքի ակցիաներ տեղը տեղին անել։ Քանի որ նման փորձ մենք ունեինք, մինչև մեր շարժումը Սովետում ցույց անել կարելի էր միայն բանծիկներով ու շործիկներով ու միայն տոնական օրերին։ Իսկ մեկ տարվա առճակատումը կագեբե-ի, սեքսոտների (սա խուժան բառ չէ), բանակի հետ, բազմաթիվ պայքարի կրեատիվ մեթոդների հայտնաբերումը ու կիրառումը հայաստանցիներին դարձրեց իսկական պրոֆեսիոնալ հեղափոխականներ։ Ինչ ասես չէին մտածում այդ օրերին։ Օրինակ, եթե պետք էր հայտարարել գործադուլ, իսկ լրատվամիջոցները քո ձեռքում չեն, Ֆեսյբուք էլ թարսի պես չկա։ Ճիշտ է, կարելի է թռուցիկներ տարածել։ Բայց դրանք գտնում, պոկում էին։ Իսկ կարելի է ավելի կրեատիվ բաներ հորինել։ Օրինակ, մետրոյում մաշինիստը կարող է հայտարարել․ «Դռները փակվում են։ Հաջորդ կայարանը՝ Երիտասարդական։ Համ էլ, ժողովուրդ ջան, վաղվանից գործադուլ ենք սկսում»։ Ու սենց հազար ու մի բան։ Ու ցանկություն կար կիսվելու մնացած անճար ժողովուրդների հետ։  Այնպես որ հայկական էմիսարները ուր ասես չէին հայտնվում այդ օրերին։

Ո՞ւր էին ուկրաինացիք, երբ մենք մայդանը մայդանի վրա էինք անում։

Ընդհանրապես, երիտասարդությունը ապրում էր ոչ միայն ներքին խնդիրներով։ Երբ Տյանանմեն հրապարակում ճնշվեց ուսանողական շարժումը, Երևանում անցկացվեցին չինացի ուսանողների հետ համերաշխության ակցիաներ։ Իսկ հիմա դրա մասին նույնիսկ հայերեն նյութ չկա Վիքիպեդիայում։ 

Ասեմ ավելին, չծիծաղեք։ Եթե այսօրվա միջին ֆեյսբուքյան հայ օգտատիրոջը (էն, որ ասում են ֆեյսբուքահայ) ցույց տային, թե ինչ էր կատարվում Հայաստանում 89-91 թվականներին, բայց չասեին, թե որտեղ ու ինչ է կոնկրետ կատարվում, ապա մեծամասնությունը կասեր, որ սրանք սաղ զոմբիներ են, որ սրանց բոլորին ամերիկացիք փող են տվել, որ հեղափոխություն անեն, որ տեղները չեն շնթրկում, մի հատ էլ փորձում են հարևան երկրներ արտահանել իրանց մայդանը, որ սրանք երկիրն են կործանում։ Ու լիքը ուրիշ բաներ, որոնք լավ բոլորս պատկերացնում ենք։

Tempora mutantur et nos mutantur in illis

հրապարակվել է Թերթ․ամ֊ում

Ի՞նչ վտանգներ են սպառնում այսօր մանկությանը` դասախոսություն ծնողների համար

Համացանցի, համակարգչային խաղերի, շարժական տեխնոլոգիաների (բջջային հեռախոսների, պլանշետների) ազդեցությունը երեխաների վրա: Հնարավոր ապագա զարգացումները: Ինչպես այս ամենի հետ կարող են վարվել ծնողները:

ԴԵՊԻ ԱՐՁԱՆԱՊԱՏԻՎ ԱՊԱԳԱ

-Արձան ա էլի։ -Կարեւորը նման ա։ -Կարեւորը մեր հայ գեներալի/պոետի /գիտնականի /տաքսիդերմիստի /մարկշեյդերի արձանն ա։

Վերջերս, երեւի, հաճախ եք լսում նման արտահայտություններ։ Հատկապես վերջին օրերին, երբ արձանների դավադրության հոտ է գալիս Երեւանում, երբ չենք հասցնում մի հուշարձանը քննարկել ֆեսյբուքներում, գիշերով մեկն էլ ա մտնում քաղաք։

Ու մտքերը սկսում են հոսել․ իսկապես, ինչի՞ հետեւից ենք ընկել։ Արձանը կարեւորը նման լինի։ Որ մոտիկից կարելի լինի հասկանալ, թե ով է։ Կամ գոնե վրայի գրածից հասկացվի։ Ու՞մ է պետք, որ արձանը նաեւ լինի արվեստի գործ։ Արվեստի գործը ո՞րն է։

Այ վերջին հարցի վրա ինձ վերջերս սկսել է կախել։ Նկատել եմ, որ մոտս սկսել է լղոզվել արվեստի վերաբերյալ պատկերացումը։ Ինչն է արվեստի գործ, իսկ ինչը՝ արհեստի, իսկ որը՝ արդեն պահեստի գործ։ Ու սաղ նրանից է, որ շրջապատս տենց է թելադրում։ Շուրջս գեղեցիկն ու հիպերքաղքենյաց դիզայնը իրար քիփ կպած ապրում են։ Շրջապատս նենցն է, որ արվեստն ու փինաչու գործը հավասարություն են ստացել։  Հավասարությունը լավ բան է, բայց ոչ գեղեցիկի հարցում։

Հյուրանոցներում իրար կողք հավասար կարգավիճակում կարող է Վան Գոգի կամ Սարյանի ռեպրոդուկցիա պատին կախած լինի։ Իսկ հենց դիմացի պատին մի հատ քսան կիլոյանոց փրփրագմբիկ ոսկեզօծ շրջանակի մեջ Ռուբենսի ծուռթաթ տնազ փառահեղ ֆորմաներով կիսամերկ կանանցով։ Կողքն էլ մի հատ ա-լյա Մոնդրիան քառակուսիներ։ Իսկ հյուրանոցի լոբբիում 3D նկար է․ եղնիկներ, ջրվեժ, որից իսկական ջուր է թափվում։ Ու միջից ծիտիկների ծլվլոց է լսվում, ու լույս ա պտտվող հետեւի ֆոնին։

Ինչպես խոսել երեխաների հետ պատերազմի մասին

Սա ձայնագրություն է Արեգնազան կրթահամալիրում երեխաների ծնողների հետ հանդիպումից։ Գրվել է ապրիլի 19-ին։

Sex and Love in Hollywood

You say love is in the air? But after 1972 (guess why) we can see the F word usage in movies is dramatically increasing (while nothing is changing with L word). And starting from 2014 there is no bi difference between L and F words.

Hallelujah my children!

data from bookworm:movies

Որ տիպի ֆիլմերից զզվում եմ


Հետեւյալ տիպի ֆիլմերը մոտս մանկական դիատեզ են առաջացնում․

ա․ Ամերիկյան ֆիլմեր սպորտսմենների մասին, որոնց մոտ ողջ ֆիլմը չի ստացվում, իսկ վերջում ստացվում է։ Օրինակ, վերջում ինքը բեյսբոլի ժամանակ ինչոր նենց ա գնդակին խփում, որ էդ հայվանը թռնում ա կողքի ստադիոն։ ՈՒ բոլորը էդ պահին սկսում են բղավել, տղեն էլ ժպտում ու լաց է լինում միառժամանակ։ (ու քանի որ ոչ֊ամերիկացիները բեյսբոլից բան չեն հասկանում, ուղղակի երաժշտությունից ջոգում են՝ տղեն տղայա, տղա)

բ․ Ֆրանսիական ֆիլմեր, ուր միջին տարիքի կանայք տառապում են ինչոր սեռաբարոյական խանգառումների մեծ բույլից, որոնք նույնիսկ ֆրոյդը չէր հորինել, քանի որ էդքան խելառ չէր։ Իսկ ֆիլմի ռեժիսորը ամեն ձեւ մեզ հուշում ա, որ ինքն էլ ա ուզում տենց այլընտրանքային հիվանդ լինել, պարզապես չի հասցնում՝ տուն, տեղ, ընտանիք, լվացքի մեքենա։

գ․ Ամերիկյան ֆիլմեր, որտեղ հերը տղուն կյանքի իմաստն ա պատմում ՝ աչքերը լցված։ Տղու չոքերն էլ էդ պահին թուլցած են լինում։ Ու էդ ֆիլմի միակ իմաստն ա՝ էն մնացած երկու ժամը ձեզ էկրանի մոտ պահում էին էս պահի համար։

դ․ Ռուսական ֆիլմեր, որտեղ ոչ ռեժիսրը, ոչ դերասանները չեն հասկանում, թե ինչով են զբաված։ Պարզապես բյուջ կա, պետք ա իրականացնել։

ե․ Ճապոնական եւ կորեական ֆիլմեր, որոնք կարծես լավն են։ Բայց մի բան խանգառում է՝ գլխավոր հերոսները ողջ ֆիլմի ընթացքում լացում են ու բեսամթ տառապում։ Իսկ վերջում արդեն բոլորն են լացում՝ օպերատորը, գրիմյորը, կինոստուդիայի ցերեկային եւ գիշերային պահակները եւ նրանց շները։

զ․ Ֆիլմ, որի ռեժիսորը որոշել է նկարահանել շեդեւրալ ֆիլմ (ուզում է լինել Փարաջանով, Ֆելինի, Տարկովսկի կամ գոնե Բերտոլուչի), որը պետք է մտնի կինոյի անալները։ Որպես հետեւանք նկարահանվում է ֆիլմ, որտեղ կան


  1. շատ երկար անձայն ու անիմաստ, բայց խորիմաստ պահեր, 
  2. խլնքոտ ու փսլնքոտ գլխավոր հերոսուհու տխուր դեմքի մոտիկ կադրեր, 
  3. մի նոտայի տակ գլխավոր հերսոը մեջքից զբոսանքի կադրեր՝ աշնանային արահետով,
  4. եվս մի հիսուն անիմաստ, բայց դանդաղ կադր


է․ Ֆենտեզի ֆիլմեր, որտեղ գլխավոր հերոսները կաշվե լողազգեստով ծիծիկավոր աղջկերք են

ը․ Բոլոր մնացած վատ ֆիլմերը

Կոնչիտան ՀՀ ամենափնտրվող դեմքը

Գոիգլն ասում է, որ վերջին շաբաթվա մեջ ամենաշատ փնտրվողներից եղել է Կոնչիտա Վյուրստը։ Եվ իսկապես, կարծես աշխարհում եւ երկրու ուրիշ բան չի կատարվում։ Հայաստանը եթե Իսլամական Կոնֆերանսի անդամ երկիր դառնար, համարյա մարդ չէր նկատի։ Ու վերջում էլ "и о погоде"




Նախագահական սելֆիների միջազգային օրը

Երեւի արդեն գիտեք, որ Հայաստան է եկել @Րաֆֆին, ինքը @raffi, Twitter-ի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը (Raffi Krikorian)։ Դե եթե երկիր է գալիս փոխնախագահը, ինքը հանդիպում է նախագահի հետ, ու իրանք ի՞նչ են անում։ Այո, սելֆի



Այ մոտվորապես սենց ա արվում՝ նրանց համար, ով սելֆի անել չգիտի



Դե պարզ ա, որ Օբաման էս որ տեսավ, նախանձեց, զանգեց Բայդենին, բա թե, Ջո, թափով արի, Սերժը Թվիթերում առաջ ա ընկել, մի բան պետք ա անենք։



Ու քանի նախագահներով սենց նկարվում էին, էս սաղի մեջ ամենալուզերը Էրդողանն էր, որովհետեւ նստած, նախանձից Գյուլի գալստուկն էր ուտում։ Բա էլ ինչ անի, դրել ա, Թուրքիայում Թվիթերը փակել ա, ինչ բան ասես չի ասել սոցցանցերի մասին, հիմա սաղ տղերքը սելֆի են անում, իսկ Էրդողանը լացումա, ու Գյուլի գալստուկն ա ուտում։

Այ սա համառոտ կոչվում է քաղաքակրթությունների բախում, Clash of Civilizations, ինչպես ասել է ադաշս։

Ժամանակի ընկալումը՝ ինչպես է փոխվել ծխախոտի հանդեպ վերաբերմունքը

Այս պահին, երբ մեր պատգամավորները գնում են ալկոհոլի գովազդը հեռուստատեսություն վերադարձնելու տխմարագույն քայլի, հարկ է հիշել, որ վախտին ոչ միայն ծխախոտը գովազդվում էր ավելի լայն,բայց նույնիսկ համարվում էր օգտակար մմի բան։ Նենց որ, "պահի կենացը" խմողներին ԱԺ֊ում արժի միպահ մտածել, որ ամեն ինչ չի, որ այս պահին ճիշտ ես համարում, հետո այդպես է դիտվում։ Իսկ ալկոհոլի գովազդը նույնիսկ այս պահին ճիշտ չի թվում։ Օրինակ, ինձ։

(Ով չի տեսել՝ համեցեք կոկաինի եւ հերոինի գովազդները մանչուկների համար տեսնելու)


Ռուսաստանի մեծն ցար Նիկոլայ Երկրորդը իր դուստր Անաստասիայի հետ՝ ծխելիս

Գիտելիքի փոխանցման ձևերը. ինչպես ամեն ինչ փոխեց ինտերնետը

Հարցազրույց Բուն TV-ին տեղեկատվության, կրթության, սերնդների կապերի եւ ինտերնետի մասին։

Կոկաին, Հերոին, Մորֆին՝ լավագույնը միայն երեխաներին

Այ մի հատ նայեք մեկ դար վաղեմություն ունեցող գովազդներ են՝ երեխաների համար կոկաին, կամ հերոին՝ ամենալավ դեղն էր հազի համար։ Նորածինների դուրս եկող ատամներիցավի համար ինչ՞ն է ամենալավը։ Իհարկե, մորֆինը։ Եվ այլն, եւ այլն։

Խնդալու բան ա, չէ։ Բա հիմա հակառակ կողմից նայեք՝ պատկերացնում եք, թե հիմա ինչքան բան ձեզ համոզում են, որ ամենաանվտանգու օգտակարն են։ Իսկ մի հիսուն տարի հետո ոստիկանությունում հատուկ վարչություն կբացեն, որ դրանց տարածողներին բռնեն։ Բիգմակի կամ ասպիրինի ոստիկանության վարչության գնդապետ՝ վատ չի հնչում։

Կոկաինը երեխաների ատամների լավն է ուզում

Հերոինը համարվում էր լավագույն հազի դեղը

Ասպիրին էլ պետք չի, երբ կա հերոինը

Բա մազերի համար ինչ լավ է կոկաինը

Транслит - կակ մնօգօ վ էտօմ զվուկե, im arew, akhpers

Որոշեցի անդրադառնալ իմ տրանսլիտային հավաքածուին այն պահից հետո, երբ VKontakte  մի հայկական հայրենասիրական խմբում գտա այս հիպեր տրանսլիտային պատկերը, որից իմ ներքին աշխարհը 270 աստիճանով շուռ եկավ։ Որոշեցի, ձեր ներքին աշխարհն էլ տակնուվրա անել․



Իրականում տրանսլիտը դառնում է այնպիսի մի գործոն, որով սեր են բացատրվում



պետական կառույցներն են մեզ հետ շփվում, եւ մեզ առաջարկում են ավտոկայանատեղի թուրքը վճարել կամ թեյի գծին միանալ։ 



Վերջի վերջո, տրանսլիտը անհուն կրիածիվների տեղ է տալիս


Translit akbar!




Աղբ թե զիբիլ կամ պատասխան Արցախյան պատերազմից

Հաճախ հնչող մտքերից մեկն այն է, որ հայերը սիրում են շրջակա միջավայրը աղտոտել։ Ավելի շուտ, կարելի է ասել՝ այնքան չեն սիրում շրջակա միջավայրը (որը սկսվում է անմիջապես սեփական տան շեմից այն կողմ), որ ակտիվորեն պայքարում է դրա դեմ ՝ աղբը հավասարաչափ սփռելով։

Նոր Տարվանից հետո հատկապես աղբը դառնում է մեր կյանքի մի մասը՝ քանի որ աղբահանումը կատվածահարվում է։


Իրականում, սա հերթական սխալ ընդանրացումներից է։ Քանի որ, օրինակ, Գորիսում չես հանդիպի նույն զիբիլախտը, ինչ հաճախ նորմալ է դառնում Երեւանում։ 

Ավելին ասեմ։ Շատ էի լսել, որ Արցախում պատերազմի ժամանակ ռմբակոցություններից հետո կանայք անմիջապես դուրս էին գալիս փողոց եւ մաքրում, ավլում, թափում։ Եվ ահա դրա ապացույցը՝ 1992 թվականի նկար ա։ Երեխեքով, մեծերով մաքրում են հայաթը։ Բա լվացքները ։Ճ

Major Clashes in High Karabakh
© Jon Jones/Sygma/Corbis


Բուդիլնիկ

Դե ինչ, ժամանակն է վերաիմաստավորել 2014֊ը։ Արդեն օր ու կես անցել ա, արդեն կարելի է խորը եզրակացություններ կատարել։

Լավ տաք տարի է, չենք կարող թաքցնել

me shoq me urakhuchjun

Պարզվեց, Ֆեյսբուքից ու Թվիթերից մարդկանց պոկել չի ստացվում։ Մի կողմով ծամում էին, մյուս կողմով արագ֊արագ գրում։ Ու թեգ անում անտանելի արագ


Կարեւոր սուբստանցիաներից․ 
Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ բուդը ճիշտ բան ա


Դեռ խնդիր է մնում ամեն մի բանից մի կտոր ուտելը, ուտելիքը փչացնելը


Հետո ստիպված տոննաներով ուտելիք ենք թափում։ Բա դա բան ա, որ անում ենք։ Առանց էն էլ աղբահանումը լռվել ա անցյալ տարվա նոյեմբերի մեջ։ 


Ինչեւէ, կարեւորը ատամ չցավա, ջուր չսառի․ հիմա օգնող չի լինի


Պինդ կացեք, մարտի 8-ին մնաց 66 օր



Շնորհավոր Ամանորը եւ Բարի Ախորժակը

Նոր Տարին հենց հունվարի մեկին նշելը աշխարհի ամենաանիմաստ տոներից մեկն է՝ հունվարի 1-ը ոչ աստղագիտական, ոչ աստղաբանական, ոչ աստվածաբանական տեսանկյունից իմաստ չունի։  Պարզպաես որոշվել է, որ այդպես պետք է լինի ու վերջ։ Հրամանով։




Օրինակ, Ռուսաստանում Պետրոս Մեծը հրամայեց

7208 году декабря в 20 день великий государь царь и великий князь Петр Алексеевич, всея Великия и Малыя и Белыя России указал сказать:
Известно ему великому государю стало, не только что во многих европейских христианских странах, но и в народах словенских, которые с восточною православною нашею церковью во всем согласны, как: волохи, молдавы, сербы, долматы, болгары, и самые его великого государя подданные черкасы и все греки, от которых вера наша православная принята, все те народы согласно лета свои счисляют от Рождества Христова в восьмой день спустя, то есть, генваря с 1 числа, а не от создания мира, за многую рознь и считание в тех летах, и ныне от Рождества Христова доходит 1699 год, а будущего генваря с 1 числа настает новый 1700 год, купно и новый столетний век; и для того доброго и полезного дела указал впредь лета счислять в приказах, и во всяких делах и крепостях писать с нынешнего генваря с 1 числа от Рождества Христова 1700 года.

Ու մարդիկ ստիպված սկսեցին հենց այդ օրը ուտել֊խմել֊ուրախանալ։

Իսկ Սովետներում էլ ավելի եռանդով էին նշում Նոր տարին, քանի որ բոլշեվիկները լավ հասկացան, որ Սուրբ Ծնունդից շեղելու համար ամենալավ ձեւն ա։ Ու հիմա հին սովետականները չեն հասկանում, թե Եւրոպաներում ինչու են մարդիկ սենց թեթեւի մեջ հունվարի մեկը նշում՝ առանց ինքնամոռաց շուխուռի։ 



Իսկ մեզ մոտ հիմա դրա տակ ընդանրապես ոչ մի իմաստ չկա։

Բայց ամենաանիմաստ բաները ամենահավեսովն են մարդիկ անում


Մեկ կարեւոր իմաստ կարող էր լինել․ մի քիչ նստել, խորհել, վերաիմաստավորել անցյալ տարին, մտածել հաջորդ տարվա մասին։ Բայց դե ոնց հասցնես, եթե նախորդող մեկ շաբաթը բոլորը վազվզում են խանությերով, մյուս շաբաթն էլ վազվզածը ուտում են։


Նենց որ շնորհավոր ձեր բարի ախորժակ  






Scam, ֆինանսների նախարարության անունից

 Տարածվում է Ֆեյսբուքում, գովազդի միջոցով