Friday, March 14, 2014

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Ադրբեջանական վիրուս կեղծ ԱԱԾ֊ի անունից նամակի միջոցով

Ադրբեջանցիք ՀՀ ԱԱԾ֊ի անունից վիրուսով նամակներ են ուղարկել։ Նման բան արվել է, եթե հիշում եք, մոտ մի տարի առաջ՝ նախագահականի անունից էր նամակը գալիս։ Նամակից իրականում կցված էր վիրուս։

Եթե նամակը ստացողը գոնե մի քիչ կասկածամիտ ա, բնականաբար, չի բացի։ Եթե մի քիչ խորացած լինի ու բացի header, կտեսնի, որ նամակը ուղարկվել է մեկ այլ հայկական կայքից (որն ադրբեջանցիք կոտրել էին)։

Բայց եթե շատ նաիվ մարդ լինի եւ բացի նամակը, քաշի ֆայլը, մեկ ա մի բան չի ստացվի։ Քանի որ էս դանդալոշ հաքերները ֆայլի վրայի գաղտնաբառը սխալ են գրել եւ բացել չի լինում։ Բեդովլաթներ ։ՃՃՃ

UPDATE. Մուրադյան Ռուբենի մոտ բացվում է ֆայլը, այնպես որ վտանգը լուրջ է

Բայց դե զգույշ եղեք՝ սենց բաները իրանք մի անգամ չեն անում։

Մերսի Circle.am-ի պապա Ավագյան Ավետիսին էս ուրախությունը ուղարկելու համար