Mastodon

Ինչպես ֆեյք Ֆեյսբուքյան հաշիվը դառնում է հայտնի եւ հավաքագրում տեղեկատվություն լրագրողների մասին

 Կա երկու հայտնի բան.

ա. Ադրբեջանական հատուկ ծառայությունները ակտիվորեն օգտագործում են սոցցանցերը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմում

բ. Հայ տղամարդ օգտատերեից շատերը սոցցանցերում կորցնում են իրենց, իրենց ազգային, ընտանեկան եւ անհատական ինքնությունը՝ հանդիպելով "hianaly, heqiatayin" "красаваца'" եւ "yerknayin gegheckutyun" (մեջբերվում են իրական հայտարարագրեր)։


Բնավ, այ երկու փաստերը անձամբ ինձ դարձնում են շատ կասկածամիտ։ Հատկապես, երբ հանդիպում է gegheckutyun արտահայտող նկարներով պրոֆիլ, որտեղ կան բազմաթիվ տարօրինակույթուններ։ Ու որ մի հատ էլ հավեսով տեղեկատվություն ա հավաքագրում։

Հիմա կոնկրետ օրինակ կլինի - բայց անպայման կարդացեք վերջին պարբերությունը։ 

Եվ ասյպես, վերցնենք մի օրինակ ֆեյսբուքյան հաշիվ։ Որը ներկայանում է որպես լրագրող եւ իրավապաշտպան Վանաձորից, որն հիմա աշխատում է գերմանական լրատվամիջոցի վրա։ 

Ծանոթացեք, Софи Чичян։ 




Տեքստերը շատ տարօրինակ են։ Սկսած լեզվի զգացողության բացակայությունը, օրինակ այստեղ «Այս նկարներիս շատ շատեմ սիրում»։ Էլ չասեմ ստորակետ եւ կետ չդնելը։ Բայց ստեղ խոսելու տեղ ունի - գրել ա, որ հայերեն չի ստացել կրթությունը։

Հետո ասում ա, որ ինչ-որ «Բերլիլն Նյուզում» ա աշխատում։ Բայց տենց լրատվական գտնելը դարձավ բարդ խնդիր։ Ես որ չգտա։




Բայց դե ամենավատը էն ա, որ բոլոր նկարները իրենը չեն։ Ցրած են ռուսալեզու մի աղջկա Ինստագրամից։

Սոֆի Չիչյան չկա ընտրողների ռեգիստրում ԿԸՀ կայքում։ Բայց դե լավ, կասեք, կարող է արդեն ՀՀ քաղաքացի չէ։ Բայց.

Sofi Chichian (ինքն իրեն հենց այսպես է ներկայացնում) ընդհանրապես Գուգլում չի հանդիպում գեթ մեկ անգամ - ինքներդ տեսեք: Sofi Chichyan էլ չկա։ 

ՈՒ հետո շատ հետաքրքիր են Սոֆիի հետաքրքրությունները։ Պարբերաբար ուզում է ծանոթանալ լրագրողների.




Հաշիվը բացվել է ապրիլի սկզբին, բայց արդեն ամեն մի լուսանկար ստանում է մի քանի հարյուր լայք, էլ չեմ խոսում մեկնաբանությունների մասին։ 


Մերնսկ ես ունեմ իր հետ մոտ հիսուն ընդհանուր ընկեր։ Մեծ մասը լրագրող ու հանրային անձիգ։

Շատերը ասում են, որ ոչինչ մեկ է ես ամեն ինչ բաց եմ գրում։ Բայց ստեղ ուրիշ սկզբունք է աշխատում։ Մարդ մտնում է, տեսնում է լիքը հայտնի մարդ է հետը ընկերացած, ինքն էլ լրագրող է ներկայանում։ Ուրեմն իրականում վստահելի մարդ է։ 

Այնպես որ, զգուշացեք ֆեյքերից։ Ընկերանալով, դուք իրենց լեգիտիմացնում եք ու նետում հանրային դաշտ։

No comments:

Post a Comment

Ինչպե՞ս դուրս գալ էլ փոստի և սոցցանցերի հաշիվներից այլ սարքերից

Քանի որ շատ արցախցիներ թողել են իրենց համակարգիչները Արցախում, եւ այնտեղ իրենք լոգին եղած են իրենց հաշիվներում եւ դա կարող է ընկնել թշնամու ...