Thursday, April 3, 2014

Վարչապետի հրաժարականի մեմը


Տիգրան Սարգսյանը անսպասելի հրաժարական տվեց։ Հետեւանքները ցանցում դժվար է թերագնահատել:

Ամեն ինչ սկսվեց մեկ օր շուտ, երբ այս ամենը կանխատեսեց
Ван Уату


Ու արդեն հրաժարականից հետո սկսվեց



We Are ARMonymous



Artak Arzumanyan













Armen Mober Suqiasyan



















Ձոն վարչապետին
Ախր դու ինչպես վեր կենաս գնաս,
Ախր դու ինչպես առանց մեզ մնաս,
Ախր ուրիշ տեղ ամեն մի անկապ,
Ապուշ առիթով մեռելոց չկա,
Ախր ուրիշ տեղ ժողովրդի գլխին
Բիոզուգարան նաղդել չկա,
Ախր ուրիշ տեղ ամեն մի դռնից
Ու կաբինետից քեզ քրֆող չկա:
Ախր ուրիշ տեղ Կճոյան չկա,
Ախր ուրիշ տեղ խեղճ ժողովրդին
Թալանելու համար
Կուտակային հորինել չկա,
Ախր ուրիշ տեղ... ստեղ մուսաս գնաց, կարող եք շարունակել դուք:




7or.am























Araks Babayan

Փնտրվում է վարչապետ. աշխատանքի հայտարարություն

Նկարագրություն
Հայաստանի Հանրապետությունը փնտրում է վարչապետի պաշտոնը զբաղեցնել ցանկացող մասնագետների: Վարչապետը պետք է կարողանա ապահովել ինչ-որ (ցանկալի է երկնիշ) տնտեսական աճ, վարել կառավարության նիստեր և մի ամբողջ ազգի անորոշ ժամկետով վարակել լավատես էնտուզիազմով: Աշխատանքային փորձը պարտադիր չէ: Բոլոր խելացի, աշխույժ և լավատես 25-65 տարեկան անձանց քաջալերում ենք ուղարկել ռեզյումեները Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1։
Պարտականություններ
    • Յուրաքանչյուր հինգշաբթի ներկայանալ կառավարության նիստերին և ստեղծել բուռն զարգացող տնտեսության տպավորություն:
    • Համոզիչ բացատրել` ինչու նախորդ հինգշաբթի օրվա բուռն զարգացող տնտեսության պտուղները դեռ չեն երևում:
    • Ելույթ ունենալ Ազգային ժողովում, պատասխանել օրենսդիրների հարցերին, չնեղվել Հրանտ Բագրատյանի հարցերից:
    • Եռամսյակը մեկ բացատրել` ինչու Գյումրիի տեխնոպարկը դեռ չի բացվել:
    • Սրամիտ պատասխաններ տալ երկրում արտագաղթի ուժգնացող տեմպերի մասին:
    • Հայաստան գրավել ներդրումներ: Եթե ներդրումները շահավետ չեն, բացատրել` ինչու կառավարությունը մեղք չունի: