Monday, April 21, 2014

Հայաստանի մամուլի ռեյթինգը / Armenian media ranking

Մեդիաների ռեյթինքավազքի բացակայությունը բավականին քչացրել է հիստերիկ ակտիվությունը ՖԲ֊ում, ինչը շատ դրական է։ Մյուս կողմից, ընդանրապես չհասկանալ, թե որ լրատվամիջոցը ավելի այցելվող է, որը չէ՝ դա էլ մի բան չէ։ Որոշեցի ընտրել միջինը։ Այսօր գոյություն ունեն երկու մեծ համակարգեր, որոնք հաշվարկում են գլոբալ ռեյթինգներ. ավելի հայտնի Alexa.com, եւ բավականին նոր SImilarweb: Ես երկար զննելուց հետո կանգ առար Similarweb-ի վրա, քանի որ այ տրամադրում է նաեւ միջին շաբաթական կտրվածքով այցելությունները։ Համեմատելով ինձ հասանելի մի շարք կայքերի Google Anlytics, Yandex Metrika տվյալները, եկա եզրակացության, որ տվյալները համեմատելի են։ Բացի դրանից, Alexa-ի տվյալներում բավականին շատ են տարօրինակությունները։ Օրինակ, dasaran.am֊ը գտնվում է շատ ցածր 102-րդ տեղում, Linkedin-ը, հակառակը, շատ բարձր դիրքեր ունի եւ այլն։ Եվ եթե չանցնենք թվերի, չխորանանք, թե ամեն կես ժամը ով է ավելի առաջ, այլ վերցնենք շաբաթական կտրվածքով, ապա նման պատկերը կարեւոր է մոտավորապես հասկանալու իրավիճակը։ Նաեւ, այս համակարգի լավը այն է, որ "սեւ" թրաֆիկը, որը գեներացվում է բոթերով, դուրս է մնում, չի հաշվարկվում։

Այնպես որ, ամեն երկուշաբթի կներկայացնեմ իրավիճակը հայկական մամուլում։ Հաշվի առեք, որ հաշվարկը շաբաթական կտրվածքով է արվում։ Սա ցույց է տալիս այցելությունները Հայստանից, այն կայքերը, որոնք շատ այցելուներ ունեն նաեւ դրսից, օրինակ Azatutyun, Panarmenian եւ այլն, այդ պատճառով ավելի ցածր դիրքեր ունեն։ Այնպես որ դիտարկվում է կայքերի ռեյթինգը Հայաստանում, այլ ոչ ընդհանուր։ Ներկայացվում են Հայաստանից ամենաայցելված կայքերի 100-ից լրատվականները։



RankMedia
1News.am
2Blognews.am
3Tert.am
41in.am
5  Hottv.am
Shamshyan.com
7Mamul.am
Slaq.am
9Sport.news.am
10 Shanttv.com
11 Lragir.am
12 Lurer.com
13  Bestinfo.am
14 Panorama.am
15Asekose.am
16Mediamall.am
17 Operativ.am
18 Azatutyun.am
19 Bravo.am
20 Aravot.am
21 168.am