Thursday, March 6, 2014

ԶԼՄ֊ներում Fake֊երի դեմ օրինագծի վերաբերյալ կարծիք

ԱԺ֊ում շրջանառության մեջ է դրվել նոր օրինագիծ, որը ենթադրում է ԶԼՄ֊ների համար պատասխանատվություն է փորձում մտցնել անհայտ, fake աղբյուրների հետ կապված։

Ինձ համար քիչ թե շատ ընդունելի են 9.5 եւ 9.6 կետերը։ Առավելեւս, որ մենք հիմա գտնվում ենք Եվրոպական դատարանի Դելֆիի հետ կապված որոշման տակ, նենց որ դեռ որ սենց ա լինելու։

Բայց․․

Օրինագիծը ունի մի քանի կարեւոր թերություն (չհաշված ընդհանուր երկրի իմիջի համար ռիսկերը, որոնք քիչ չեն)

ա․ Այս պահին մեր օրենսդրությունը նորմալ չի բացատրում, թե ինչ է լրատվամիջոցը։ Նման իրավիճակում դնել այսպիսի պահանջներ, նշանակում է հարվածի տակ դնել գրեթե բոլոր մարդկանց, ով ցանցում գրում է Ֆեյսբուքում, Թվիթերում, բլոգում եւ այլն։ Նայեք, այս սահմանման տակ ընկնում են առնվազն մեկ միլիոն հայերի պրոֆիլներ տարբեր ցանցերում․ 9.3. Սույն հոդվածի իմաստով հրապարակային էլեկտրոնային կայք է համարվում, այն կայքը, որը համացանցի միջոցով հասանելի է անսահմանափակ թվով անձանց, ունի որոշակի հասցե, պարունակում է լրատվական կամ այլ բնույթի տեղեկատվություն` անկախ տեղեկատվության թարմացման պարբերականությունից, պահման ժամանակի տեւողությունից եւ այլ չափանիշներից:

բ․ Խոսք է գնում անհայտ օգտատերերի մասին։ Սա անիմաստ կատեգորիա է ինտերնետում։ Իրականում մենակ Facebook, Linkedin պահանջում, որ մարդ իր իրական տվյալներով ներկայանա։ Այն էլ դա իրավական պահանջ չի, այլ զուտ այդ ցանցերից օգտվելու կանոն։ Մնացած սոցիալական ցանցերում դա ոչ միայն պարտադիր չի, այլ շատ տեղեր լրիվ հակառակն է։ Օրինակ, Livejournal, Wordpress, Blogspot նույն էլեկտրոնային հասցեով կարելի է բացել տասնյակ անաուն հաշիվներ։ Եւ այլն, եւ այլն։

գ․ Էլ չեմ ասում նրա  մասին, որ սոցցացների հարթակները գտնվում են ՀՀ իրավասությունից դուրս, իսկ մեր ոչ մի մարմնին իրենք չեն տրամադրի անհատական տվյալներ՝ եթե տակը չկա քրեական գործ։ Ընդ որում, քրեական գործ, որը իրենց երկրի համար դա իսկապես քրեորեն պատժելի արարք է։ Հավաստիացնում եմ , որ ոչ Facebook, ոչ Odnwoklassniki֊ն պատգամավորին ձեռ առնելու համար մարդու IP հասցեները չեն բացահայտելու։ Ինչից ստացվում է, որ բոլորս անհայտ անձ ենք հանդիսանում ըստ այս օրինագծի։ Մենք բոլորս ֆեյք ենք, իմացեք։ 

դ․ Այս սահմանումը ընդանրապես ոչինչ չի նշանակում․ " Տեղեկատվության հեղինակը համարվում է անհայտ, եթե շահագրգիռ անձը, գործադրելով ողջամիտ ջանքեր, չի կարող նույնականացնել հեղինակին"։ Որն է ցանցում ողջամիտ ջանքը՞․ դիմել ԱԱԾ֊ին, թե հարցնել․ "ապե, դու ֆեյք ես, թեիջնենք ձորը,մի հատ անձդ հաստատես"

ե․ Ավելին, անանուն լինելը, ըստ Եւրոպայի Խորհրդի, որի անդամ է նաեւ Հայաստանը, ունի հատուկ հրչակագիր․ DECLARATIONon freedom of communication on the Internet, որի 7 սկզբունքը հենց անանուն լինելն է․ ԵԽ անդամ երկները պետք է հարգեն մարդու անանուն լինելու իրավունքը․ 


    Principle 7: Anonymity
    In order to ensure protection against online surveillance and to enhance the free expression of information and ideas, member states should respect the will of users of the Internet not to disclose their identity. This does not prevent member states from taking measures and co-operating in order to trace those responsible for criminal acts, in accordance with national law, the Convention for the Protection of Human Rights and Fundamental Freedoms and other international agreements in the fields of justice and the police.
Ուրիշ հարց, որ նորմալ ԶԼՄ֊ները երբեք, երբեք, երբեք մեկ աղբյուրից չեն օգտվում։ Անհայտ աղբյուրից օգտվելու դեպքում (ինչը նորմալ բան է ) պետք է նաեւ այլ, ռեալ աղբյուրներ բերվեն։ Դա դեռ համալսարանում պետք է սովորեն։

Իսկ սա նախագծի հեղինակներն են եւ տեքստը․


Հեղինակներ` Արփինե ՀովհաննիսյանԴավիթ Հարությունյան,Թեւան ՊողոսյանԷլինար ՎարդանյանՆաիրա Զոհրաբյան,Արմեն ՌուստամյանՍտեփան ԴեմիրճյանԷդմոն Մարուքյան,Գագիկ ՋհանգիրյանՀեղինե Բիշարյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածում՝


1) 9-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասությունով. «Տեղեկատվության հեղինակը համարվում է անհայտ, եթե շահագրգիռ անձը, գործադրելով ողջամիտ ջանքեր, չի կարող նույնականացնել հեղինակին՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է տեղ գտել վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը:»:
2) լրացնել 9.1-ին, 9.2-րդ, 9.3-րդ, 9.4-րդ, 9.5-րդ եւ 9.6-րդ մասերով.
« 9.1. Լրատվական գործունեություն իրականացնողը ազատվում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը վերարտադրելու համար պատասխանատվությունից, եթե ներկայացնում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղակատվության հեղինակին նույնականացնող տվյալներ:
9.2. Զրպարտության կամ վիրավորանքի դեպքում անձը կարող է հրապարակային էլեկտրոնային կայքի իրավատիրոջից պահանջել հեռացնել իրավատիրոջ կայքում տեղ գտած զրպարտություն կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունը: Իրավատերը պարտավոր է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը հեռացնել պահանջը ներկայացնելուց հետո՝ անհապաղ բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում:
9.3. Սույն հոդվածի իմաստով հրապարակային էլեկտրոնային կայք է համարվում, այն կայքը, որը համացանցի միջոցով հասանելի է անսահմանափակ թվով անձանց, ունի որոշակի հասցե, պարունակում է լրատվական կամ այլ բնույթի տեղեկատվություն` անկախ տեղեկատվության թարմացման պարբերականությունից, պահման ժամանակի տեւողությունից եւ այլ չափանիշներից:
9.4. Սույն հոդվածի իմաստով հրապարակային էլեկտրոնային կայքի իրավատեր է համարվում այն անձը, ով ունի մեկնաբանությունը հեռացնելու իրավունք եւ տեխնիկական հնարավորություն:
9.5.Համապատասխան լրատվության միջոցը պատասխանատվություն է կրում էլեկտրոնային կայքում տեղ գտած վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունների համար, եթե վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը հեռացնելու վերաբերյալ պահանջ ներկայացնելուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ քան 12 ժամվա ընթացքում, չի հեռացնում մեկնաբանությունը կամ հրաժարվում է հեռացնել այն:
9.6.  Հրապարակային էլեկտրոնային կայքի իրավատիրոջ կողմից վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը հեռացնելու վերաբերյալ պահանջը չկատարելու դեպքում տուժողը իրավունք ունի դատական կարգով հրապարակային էլեկտրոնային կայքի իրավատիրոջից պահանջել հետեւյալ միջոցներից մեկը կամ մի քնանիսը`հրապարակային ներողություն խնդրել, հեռացնել վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը եւ վճարել վիրավորանքի կամ զրպարտության սույն հոդվածով նախատեսված չափի փոխհատուցում` անկախ մեկնաբանության հեղինակին պահանջ ներկայացնելու հանգամանքից»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀՀ քաղաքացիական օրենսգրքում (այսուհետ՝Օրենսգիրք) նախատեսվող լրացումները պայմանավորված են այն հանգամանքով, որ վերջին շրջանում լայն տարածում է ստացել  սոցիալական ցանցերում կեղծ օգտատերերի («ֆեյքերի») միջոցով վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվության տարածումը, որը խախտում է մի շարք անձանց ՀՀ Սահմանադրությամբ եւ միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող  անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, արժանապատվության իրավունքը:  Խնդիրը առավել կարեւորվում է նրանով, որ մի շարք լրատվական միջոցներ վերարտադրում եւ տարածում են կեղծ օգտատերերի զրպարտություն  կամ վիրավորանք պարունակող տեղեկատվությունը, դրանք առավել հանրայնացնելով, ինչի հետեւանքով այդ տեղեկատվությունը հայտնի է դառնում նույնիսկ այն անձանց, ովքեր գրանցված չեն սոցիալական ցանցերում: Նշված խնդիրը ներկայումս լուրջ մտահոգություն է առաջացնում ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար մասնագետների, բլոգերների մոտ, այնպես էլ համացանցից օգտվող բազմաթիվ անձանց մոտ: Ուստի կարեւոր է սահմանել այն լրատվական միջոցների պատասխանատվությունը, որոնք տարածում են կեղծ օգտատերերի  հրապարակումները եւ մեկնաբանությունները:
Նախագծով առաջարկվում է Օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 9-րդ մասում նախատեսել, թե ով է համարվում  անհայտ հեղինակ այն դեպքում, երբ լրատվական գործունեություն իրականացնողը տարածել է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվություն, եւ տեղեկատվության հեղինակը հայտնի չէ:  Հարկ է նշել, որ նման սահմանումը առավել հստակություն կմտցնի գործող իրավակարգավորման մեջ եւ հնարավորություն կտա խուսափել մի շարք գործնական խնդիրներից: Միեւնույն ժամանակ նախագծի 1087.1-ին հոդվածի լրացվող 9.1-ին մասում սահմանվում է, որ լրատվության միջոցը ազատվում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը վերարտադրելու համար պատասխանատվությունից, այն դեպքերում, երբ ներկայացնում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվության հեղինակին նույնականացնող տվյալներ: Նման կարգավորմամբ լրատվական գործունեություն իրականացնողը կազատվի անհայտ հեղինակի՝ զրպարտություն կամ վիրավորանք պարունակող տեղեկատվության վերատադրելու համար պատասխանատվությունից, եթե ներկայացնի տեղեկատվության իրական հեղինակին նույնականացնող տվյալներ:
Նախագծով առաջարկվող նորույթն են  1087.1 հոդվածի 9.2-րդ, 9.3-րդ, 9.4-րդ, 9.5-րդ, 9.6-րդ մասերով նախատեսված լրացումները, որոնց համաձայն լրատվության միջոցը պատասխանատվություն է կրում իր էլեկտորոնային կայքում տեղ գտած, անհայտ հեղինակների վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունների  համար: Նշված կարգավորումը համապատասխանում է  նաեւ Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի մոտեցումներին («Renaud V France», «Delfi AS vs Estonia» եւ այլն): Մասնավորապես, 2013 թվականին «Delfi AS vs Estonia» գործի շրջանակներում Եվրոպական դատարանը նշել է, որ դիմումատու ընկերությանը իր լրատվական կայքում տեղակայված նյութերի առնչությամբ ընթերցողների կողմից արված զրպարտչական մեկնաբանությունների համար քաղաքացիաիրավական պատասխանատվության ենթարկելը չի հակասում Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով պաշտպանվող խոսքի ազատության իրավունքին (դիմումատու ընկերությունն Էստոնիայում լրատվական գործունեություն իրականացնող եւ հանրային լայն շրջանակներին հայտնի Դելֆի ընկերությունն է): Միեւնույն ժամանակ Դատարանը նշել է, որ դիմումատու ընկերությանը քաղաքացիաիրավական պատասխանատվության ենթարկելը համաչափ եւ հիմավորված է, քանի որ մեկնաբանությունները ծայրահեղ վիրավորական են, ընկերությունը ոչինչ չի ձեռնարկել այդ մեկնաբանությունները հեռացնելու համար, ինչպես նաեւ ստացել է եկամուտ այդ մեկնաբանությունների համար, քանի որ այդ մեկնաբանություններից էր կախված ընկերության գովազդային եկամուտը: Բացի  վերոգրյալից դատարանը սահմանել է, որ համաչափ չէ զրպարտչական մեկնաբանությունների հեղինակների նույնականացման պարտականությունը տուժողի (գործի շրջանակներում) վրա դնելը:  Այսպես՝ դատարանը սահմանել է. «Հաշվի առնելով պետությունների 8-րդ հոդվածով սահմանված  պոզիտիվ պարտավորությունները, որոնք ընդգրկում են անհատների միջեւ շփման ոլորտում անձնական կյանքի նկատմամբ հարգանքի ապահովման չափանիշների սահմանումը՝ Դատարանը համոզված չէ, որ միայն զրպարտչական մեկնաբանությունների հեղինակների դեմ հայտ ներկայացնելու չափանիշը (ինչպես առաջարկում է դիմողը) այս գործում  կապահովի տուժող անձի անձնական կյանքի պաշտպանությունը: Ինչպես նշվել է,  դիմող ընկերությունը ընտրությունն էր թողնել ոչ գրանցված օգտատերերի մեկնաբանությունները եւ այդպիսի վարքագծով ենթադրվում է, որ այն իր վրա վերցրել է որոշակի պատախանատվություն մեկնաբանությունների համար:»:
Այսպիսով ՝ կարելի է ամրագրել, որ նախագծով առաջարկվող կարգավորումը ոչ միայն կլուծի ներկայումս լայնորեն տարածում գտած խնդիրները, այլ նաեւ համապատասխանում է Եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշմանը: