Mastodon

Կա թրաֆիկ Ֆեյսբուքից դուրս

Հայաստանյան ցանցային մամուլում տիրում է սողացող դեպրեսիա, որը կապված է Ֆեյսբուքի ալգորիթմի փոփոխության հետ, որը բերել է այստեղից այցելությունների քանակի կտրուկ նվազման (տարբեր կայքերի մոտ այս թիվը տարբերվում է )

Օրինակ, ըստ Circle հունիսին լրատվամիջոցների այցելությունների քանակը հասնում էր 1,5 միլիոնի


Դեկտեմբերին, երբ սկսվեց Ֆեյսբուքի նոր ալգորիթմի կիրառումը, իրավիճակը տխրեց։ Եթե միտում կար դեպի աճը, ապա սկսվեց անկում։


Հիմա իրավիճակը ավելի վատ է (չնայած, պետք է հաշվի առնեք, որ Circle֊ից դուրս է մնացել մեկ մեծ լրատվական, բայց հետն էլ մտել են մի քանի նորը, ինչպես նաեւ այն, որ ինչոր ժամանակ Circle լավ չէր հաշվում հայաստանյան թրաֆիկը տեխնիկական պատճառներով։ Վերջին օրերին խնդիրը, կարծես թե շտկվել է, նենց որ մի քիչ աճ երեւում է, բայց ամառվանից մոտ 50% ցածր է)



Իրականում, պետք է հիշել, որ կան այլ սոցցանցեր։ Չասեմ Օդնոկլասնիկի մասին, չնայած, դա էլ է աշխատող տարբերակ։ Կամ VK-ն։ Բայց բացի դրանից կան բազմաթիվ այլ հարթակներ, որոնց վրա վատ չէ աշխատելը։ 

Օրինակ, վերջերս փորձնական որոշեցի հղում տեղադրել Reddit հարթակում, ուր շուտվանից չէի մտել։ Պարզվում է, նույնքանակտիվ համայնք կա, Ֆեյսբուքի ազդեցությունը կարծես չեն էլ զգացել։ Տեղադրեցի Game of Thrones Propaganda Posters գրառումս (պարզ է, որ ներքին հայաստանյան թեմաներով այնտեղ հետաքրքրվողներ շատ չկան, չնայած, եթե ցանկանաք, կարող եք այցելել, օրինակ, Armenian բաժինը, որի մոդերատորը Reddit-ի հիմնադիրներից մեկն է, Ալեքսիս Օհանյանը )

Ինչեւէ՝ ասեմ ձեզ, որ արդյունքը անսպասելի էր։ Գրառումս հայտնվեց Game of Thrones բաժնի ամենապոպուլյարների մեջ։ Եվ, որպես հետեւանք, այս նոր բացված Բանմանում մեկ օրում մոտ 5 այցելու է հայտնվում։ (կարմիր սլաքով նշված է Reddit֊ի ազդեցությունը, դրա հաջորդ օրերին ավելի շատ հաքերային հարձակումների թեմայի ազդեցությունն է)



Ինձ մոտ էլ Ֆեյսբուքը մնում է հիմնական այցելությունների աղբյուրը, բայց Reddit֊ը լուրջ տեղ ունի։ (նաեւ հաշվի առեք, որ կայքը դեռ փնտրող մեքենաների կողմից չի դիտարկվում, Google PR դեռ 0 է)



Իհարկե, սա "լավ" այցելուներ չեն, իրենցից չի ձեւավորվում լոյալ լսարան։ Մյուս կողմից, եկեք հակառակ կողմից նայենք։ Այն, որ Ֆեյսբուքի փոփոխություններից հետո մարդիկ դադարել են մտնել կայքերը խոսում է նույնպես նրա մասին, որ լոյալ լսարան չէր ձեւավորվել, մարդ ինքը կայքը չի մտնում։

No comments:

Post a Comment

Ինչպե՞ս դուրս գալ էլ փոստի և սոցցանցերի հաշիվներից այլ սարքերից

Քանի որ շատ արցախցիներ թողել են իրենց համակարգիչները Արցախում, եւ այնտեղ իրենք լոգին եղած են իրենց հաշիվներում եւ դա կարող է ընկնել թշնամու ...