Skip to main content

Most famous passwords` արա վայ֊վայ

 Splashdata կազմակերպությունը ներկայացրել է 2013 թվականի ամենահաճախ օգտագործվող գաղտնաբառերը,  համեմատած նաեւ 2012 թվականի հետ։ Իրենք օգտագործում են գաղտնաբառերի արտահոսքները, օրինակ, վերջերս կատարված  Adobe֊ի օգատերերի մեծ արտահոսքը։

Մինչեւ կարդաք միջազգային փարձից, մի քանի հետաքրքիր հայկական գաղտնաբառի օրինակ բերեմ (տվյալները վերցրած են ադրբեջանցիներիկողմից կոտրված հայկական մեյլերից)

hayrmer 
mankavarjliana
panasonic
roysrols (էս մեկը իմ սիրածն ա)
shvarts
sirumemqez
surbharutyun
windowsxp
heraxos
arsenarsen

Եվ ահա ամենատարածված գաղտնաբառերի միջազգային տարբերակը՝

Rank
Password
Change from 2012
1
123456
Up 1
2
password
Down 1
3
12345678
Unchanged
4
qwerty
Up 1
5
abc123
Down 1
6
123456789
New
7
111111
Up 2
8
1234567
Up 5
9
iloveyou
Up 2
10
adobe123
New
11
123123
Up 5
12
admin
New
13
1234567890
New
14
letmein
Down 7
15
photoshop
New
16
1234
New
17
monkey
Down 11
18
shadow
Unchanged
19
sunshine
Down 5
20
12345
New
21
password1
Up 4
22
princess
New
23
azerty
New
24
trustno1
Down 12
25
000000
New
  

Comments

Popular posts from this blog

Ով կարո՞ղ է ձեզ գաղտնալսել եւ ինչ անել

Գաղտնալսման թեման Հայաստանում շատ
ակտուալ է․ երբ գաղտնալսում են հենց
գլխավոր գաղտնալսողին, պարզ է, որ առնվազն տեսականորեն վտանգը այդքան էլ
տեսական չէ։ Իսկ եթե գործ ունես լրագրողական գործունեության հետ, ապա հասկանալի է,
որ կարող ես լինել ավելի հավանական թիրախ, քան հասարակ քաղաքացին։ Եվ որպես
լրագրող ունես տեղեկատվութունը պաշտպանելու խնդիր։ Չնայած, սա վերաբերում է
բոլորիս։

Ո՞վ կարող է գաղտնալսել


Որ մարմինները, ընդհանրապես, իրավունք ունեն իրականացնել ՀՀ֊ում
օպերատիվ-հետախուզական գործունեությունմ, որի մի մասը հենց կազմում է գաղտնալսումը։

Ըստ Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին ՀՀ օրենքի 8֊րդ հոդվածի․

Օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում լայն իմաստով
օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն` 1) ոստիկանությունը. 1.1) ռազմական ոստիկանությունը. 2) ազգային անվտանգության մարմինները. 3) հարկային մարմինները. 4) մաքսային մարմինները` մաքսանենգության և այլ հանցագործությունների խափանման ու
բացահայտման նպատակով. 5) քրեակատարողական ծառայությունը` միայն քրեա…

Հաքերները ուղարկում են խայտառակող տեսանյութ հրապարակելու սպառնալիքներ

Այսօր բազմաթիվ մարդիկ ստանում են նամակներ, ուր իրենց սպառնում են հաքերները եւ գումար պահանջում։ (նամակի մոտավոր տեսքը ստորեւ)։ Ի՞նչ են ուզում հաքերները։ Էլեկտրոնային նամակում գրված է, որ իրենք գիտեն ձեր էլեկտրոնային փոստի գաղտնաբառը։ Եվ, հաճախ, իսկապես գրում են գաղտնաբառը, սովորաբար, արդեն հինը, որը մարդ փոխել է, բայց իսկականն է։ Հետո սպառնում են, որ, իմանալով գաղտնաբառը, իրենք կարողացել են ներխուժել համակարգի կամ էլեկտրոնային փոստ, վիրուս տեղադրել սարքում եւ գաղտնի տեսագրել մարդուն։ Ու հիմա սպառնում են ինչ-որ խայտառակող տեսանյութ հրապարակել, եթե մարդ գումար չվճարի։ Ավելին, հաճախ հենց ձեր էլեկտրոնային փոստի հասցեից է գալիս ձեզ նամակը։

Իրականում սա խաբեություն է։ Հունվարի կեսերին ինտերնետում հայտնվեց մի մեծ, միլիարդանոց էլեկտրոնային փոստերի եւ դրանց գաղտնաբառերի արխիվ։Դա տարբեր տեղերից տարբեր ժամանակներին գողացած տվյալներ էին։ Հիմա կիբերհանցագործները այդ արխիվի ցուցակով բոլորին ուղարկում են նման նամակ՝ հույս ունենալով, որ մարդու վրա կազդի այն, որ իսկական գաղտնաբառն է տեսնում, կվախենա …

Ինչու է պետք անպայման գնալ ընտրությունների․ թվերն են խոսում։

ՀԻմա մի քանի կարեւոր բան, թե ինչու պետք է պարտադիր գնալ ընտրությունների։ Եվ կապ չունի, թե ում եք ընտրելու։

Սոցհացրցումները բավականին վատ ազդեցություն ունեն հայաստանյան հասարակության վրա։  Մի մասը պրոֆեսիոնալ չեն։ Մյուսները՝ մի շարք հանգամանքներ հաշվի չեն առնում։ Օրինակ, ռեյթինգային թեկնածուները հեղինակությունը տվյալ հատվածներում, ինչը կարող է բավականին հետաքրքիր փոփոխություններ մտցնի թվերի մեջ։ Իսկ կարեւորը․ շատ մարդկանց հիասթափեցնում են եւ ստիպում մնալ տանը կամ ձայնը տալ ոչ նրան, ում մարդը կցանցկանար։ Քանի որ, բնականաբար, մարդ ուզում է իր ձայնը տված լինի այն ուժին, որը մեծ հավանականությամբ կանցնի ԱԺ։

Բայց եկեք տեսնենք, որ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ։ ՄԻանշանակը մենակ այն է, որ կհաղթի Իմ Քայլը։ Մնացածը կախված է ընտրողներից, այսինքն՝ նաեւ ձեզանից։

Եկեք նայենք։ Անցյալ պարլամենտականներին քվեարկել են 1,575,786 մարդ։ Տեսականորեն քվեարկելու իրավունք ունեցողների թիվը եւս մեկ միլիոնով մեծ է, չնայած այստեղ շատերը պարզապես երկրում չեն։ 2017 ընտրություններին մարդկանց բերում էին ավտոբուսներով…