Skip to main content

Ինչպես պաշտպանել Facebook պրոֆիլը հաքերներից

Քանի  որ ադրբեջանական հաքերները թարազուից ընկել են ու հերթով կոտրում են հայկական Ֆեյսբուքյան պրոֆիլներ, կարճ գրեմ, թե ոնց չհայտնվել վատ վիճակում․

ա․ Մի կտացրեք ամեն ինչի փայտփորիկի պես՝ ուշադիր նայեք նկարին, հղմանը, մարդու կողմից գրված մեկնաբանությանը։ Օրինակ, կարղ է նկարի վրա Youtube տեսանյութ լինել, բայց տակի հղումը լրիվ ուրիշ տեղ է տանում։  Եթե ինչոր բան կասկածելի է, ուրեմն ավելի լավ ա անցնել կողքով։

Անծանոթ ափփլիքեյշններ մի տեղադրեք։ Դրանք առանց ձեզ ասելու ինչ ասես չեն անի։ Այստեղից ստուգվեք, բոլոր անծանոթ ափփերը անջատեք։

բ․ Ընդանրապես ուշադիր եղեք՝ վտանգը կարող է հենց ձեր ընկերոջից գալ

Իսկ հիմա պաշտպանենք կոնկրետ ձեր պրոֆիլը․

1․ Նորմալ մեյլի վրա կցեք պրոֆիլը։ Ամենալավը Gmail. Լավ կանեք եւս մեկ մեյլ նշեք որպես այլընտրանքային

2. Մեյլի եւ Ֆեյսբուքի գաղտնաբառերը պարտադիր պետք է տարբերվեն

3. Գնում ենք ՖԲ settings>>mobile եւ ավելացնում ենք ձեր բջջային հեռախոսը։ Սա թույլ կտա հեռախոսը օգտագործել անվտանգության մեջ։



4. Հիմա, գնում ենք ՖԲ անվտանգության բաջին։ Դա արվում է վերեւի աջ անկյունից ֊ settings֊ից։ Կամ, ավելի հեշտ՝ սեխմում եք այս հղումը

Միացնում ենք Login notifications - սա եթե միացնեք, ամեն անգամ, եթե ինչոր մեկը ուրիշսրքից կմտնի, լոգին կլինի ձեր պրոֆիլը, դուք կստանաք հաղորդագրություն։ Կարող եք որոշել՝ sms, թե email։ Հաշվի առեք, որ sms֊ները ռոումինգով չեն հասնում։ Կամ կարող եք երկուսն էլ ընտրել։



Հիմա ամենակարեւորը․ դուք կարող եք միացնել Two-factor authentication , որը նշանակում է, որ եթե ուրիշի մոտ կա նույնիսկ ձեր գաղտնաբառը, նա չի կարող մտնել ձեր պրոֆիլը առանց հատուկ կոդի։ Միացնում ենք Login Approvals, ինչից հետո ամեն անգամ նոր սարքով մտնելուց գաղտնաբառը մուտքագրելուց հետո դուք պետք է նաեւ մուտքագրեք հատուկ կոդ։


Եթե դուք սմարթֆոն ունեք, որի վրա տեղադրված է Facebook app, ապա միացնում եք Gode Generator, եւ  հավելվածը ինքը կես րոպեն մեկ գեներացնում է նոր կոդ։


Կա նաեւ սրա sms-ով տարբերակը, բայց սա միշտ չէ նորմալ աշխատում, բացի դրանից արդեն կան սրա հաք անելու օրինակներ։
Բացի դրանից,կարող եք սեխմել Get codes եւ ստանալ մի քանի կոդ, որոնք մի անգամ կարելի է ամեն մտնելուց օգտագործել՝ամեն մեկը վառվում է օգտագործելուց հետո։ Սա պետք կգա, եթե հանկարծ հեռախոսը վարի գնաց։ Եթե ծանոթ եւ վստահելի սարք է, կարող եք նշել, որ էլ չհարցնի։

Հասկանալլի է, որ այս ամենը պետք է միասին անել։ Առանձին֊առանձին լրիվ ուրիշ էֆեկտ կտա, եւ կարող է չապահովել լավ անվտանգությունը։

Իսկ եթե ձեզ արդեն կոտրել են, եւ այս ամենը չի հասցրել օգնել, այցելեք այս հղումը եւ հետեւեք քայլերին։ Մինչ այդ համակարգիչը հակավիրուսով սկան արեք, եթե ձեր բախտը չի բերել եւ դուք Windows եք օգտագործում :)

Comments

Popular posts from this blog

Ով կարո՞ղ է ձեզ գաղտնալսել եւ ինչ անել

Գաղտնալսման թեման Հայաստանում շատ
ակտուալ է․ երբ գաղտնալսում են հենց
գլխավոր գաղտնալսողին, պարզ է, որ առնվազն տեսականորեն վտանգը այդքան էլ
տեսական չէ։ Իսկ եթե գործ ունես լրագրողական գործունեության հետ, ապա հասկանալի է,
որ կարող ես լինել ավելի հավանական թիրախ, քան հասարակ քաղաքացին։ Եվ որպես
լրագրող ունես տեղեկատվութունը պաշտպանելու խնդիր։ Չնայած, սա վերաբերում է
բոլորիս։

Ո՞վ կարող է գաղտնալսել


Որ մարմինները, ընդհանրապես, իրավունք ունեն իրականացնել ՀՀ֊ում
օպերատիվ-հետախուզական գործունեությունմ, որի մի մասը հենց կազմում է գաղտնալսումը։

Ըստ Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին ՀՀ օրենքի 8֊րդ հոդվածի․

Օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում լայն իմաստով
օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն` 1) ոստիկանությունը. 1.1) ռազմական ոստիկանությունը. 2) ազգային անվտանգության մարմինները. 3) հարկային մարմինները. 4) մաքսային մարմինները` մաքսանենգության և այլ հանցագործությունների խափանման ու
բացահայտման նպատակով. 5) քրեակատարողական ծառայությունը` միայն քրեա…

Հաքերները ուղարկում են խայտառակող տեսանյութ հրապարակելու սպառնալիքներ

Այսօր բազմաթիվ մարդիկ ստանում են նամակներ, ուր իրենց սպառնում են հաքերները եւ գումար պահանջում։ (նամակի մոտավոր տեսքը ստորեւ)։ Ի՞նչ են ուզում հաքերները։ Էլեկտրոնային նամակում գրված է, որ իրենք գիտեն ձեր էլեկտրոնային փոստի գաղտնաբառը։ Եվ, հաճախ, իսկապես գրում են գաղտնաբառը, սովորաբար, արդեն հինը, որը մարդ փոխել է, բայց իսկականն է։ Հետո սպառնում են, որ, իմանալով գաղտնաբառը, իրենք կարողացել են ներխուժել համակարգի կամ էլեկտրոնային փոստ, վիրուս տեղադրել սարքում եւ գաղտնի տեսագրել մարդուն։ Ու հիմա սպառնում են ինչ-որ խայտառակող տեսանյութ հրապարակել, եթե մարդ գումար չվճարի։ Ավելին, հաճախ հենց ձեր էլեկտրոնային փոստի հասցեից է գալիս ձեզ նամակը։

Իրականում սա խաբեություն է։ Հունվարի կեսերին ինտերնետում հայտնվեց մի մեծ, միլիարդանոց էլեկտրոնային փոստերի եւ դրանց գաղտնաբառերի արխիվ։Դա տարբեր տեղերից տարբեր ժամանակներին գողացած տվյալներ էին։ Հիմա կիբերհանցագործները այդ արխիվի ցուցակով բոլորին ուղարկում են նման նամակ՝ հույս ունենալով, որ մարդու վրա կազդի այն, որ իսկական գաղտնաբառն է տեսնում, կվախենա …

Ինչու է պետք անպայման գնալ ընտրությունների․ թվերն են խոսում։

ՀԻմա մի քանի կարեւոր բան, թե ինչու պետք է պարտադիր գնալ ընտրությունների։ Եվ կապ չունի, թե ում եք ընտրելու։

Սոցհացրցումները բավականին վատ ազդեցություն ունեն հայաստանյան հասարակության վրա։  Մի մասը պրոֆեսիոնալ չեն։ Մյուսները՝ մի շարք հանգամանքներ հաշվի չեն առնում։ Օրինակ, ռեյթինգային թեկնածուները հեղինակությունը տվյալ հատվածներում, ինչը կարող է բավականին հետաքրքիր փոփոխություններ մտցնի թվերի մեջ։ Իսկ կարեւորը․ շատ մարդկանց հիասթափեցնում են եւ ստիպում մնալ տանը կամ ձայնը տալ ոչ նրան, ում մարդը կցանցկանար։ Քանի որ, բնականաբար, մարդ ուզում է իր ձայնը տված լինի այն ուժին, որը մեծ հավանականությամբ կանցնի ԱԺ։

Բայց եկեք տեսնենք, որ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ։ ՄԻանշանակը մենակ այն է, որ կհաղթի Իմ Քայլը։ Մնացածը կախված է ընտրողներից, այսինքն՝ նաեւ ձեզանից։

Եկեք նայենք։ Անցյալ պարլամենտականներին քվեարկել են 1,575,786 մարդ։ Տեսականորեն քվեարկելու իրավունք ունեցողների թիվը եւս մեկ միլիոնով մեծ է, չնայած այստեղ շատերը պարզապես երկրում չեն։ 2017 ընտրություններին մարդկանց բերում էին ավտոբուսներով…