Skip to main content

ԴԵՊԻ ԱՐՁԱՆԱՊԱՏԻՎ ԱՊԱԳԱ

-Արձան ա էլի։ -Կարեւորը նման ա։ -Կարեւորը մեր հայ գեներալի/պոետի /գիտնականի /տաքսիդերմիստի /մարկշեյդերի արձանն ա։

Վերջերս, երեւի, հաճախ եք լսում նման արտահայտություններ։ Հատկապես վերջին օրերին, երբ արձանների դավադրության հոտ է գալիս Երեւանում, երբ չենք հասցնում մի հուշարձանը քննարկել ֆեսյբուքներում, գիշերով մեկն էլ ա մտնում քաղաք։

Ու մտքերը սկսում են հոսել․ իսկապես, ինչի՞ հետեւից ենք ընկել։ Արձանը կարեւորը նման լինի։ Որ մոտիկից կարելի լինի հասկանալ, թե ով է։ Կամ գոնե վրայի գրածից հասկացվի։ Ու՞մ է պետք, որ արձանը նաեւ լինի արվեստի գործ։ Արվեստի գործը ո՞րն է։

Այ վերջին հարցի վրա ինձ վերջերս սկսել է կախել։ Նկատել եմ, որ մոտս սկսել է լղոզվել արվեստի վերաբերյալ պատկերացումը։ Ինչն է արվեստի գործ, իսկ ինչը՝ արհեստի, իսկ որը՝ արդեն պահեստի գործ։ Ու սաղ նրանից է, որ շրջապատս տենց է թելադրում։ Շուրջս գեղեցիկն ու հիպերքաղքենյաց դիզայնը իրար քիփ կպած ապրում են։ Շրջապատս նենցն է, որ արվեստն ու փինաչու գործը հավասարություն են ստացել։  Հավասարությունը լավ բան է, բայց ոչ գեղեցիկի հարցում։

Հյուրանոցներում իրար կողք հավասար կարգավիճակում կարող է Վան Գոգի կամ Սարյանի ռեպրոդուկցիա պատին կախած լինի։ Իսկ հենց դիմացի պատին մի հատ քսան կիլոյանոց փրփրագմբիկ ոսկեզօծ շրջանակի մեջ Ռուբենսի ծուռթաթ տնազ փառահեղ ֆորմաներով կիսամերկ կանանցով։ Կողքն էլ մի հատ ա-լյա Մոնդրիան քառակուսիներ։ Իսկ հյուրանոցի լոբբիում 3D նկար է․ եղնիկներ, ջրվեժ, որից իսկական ջուր է թափվում։ Ու միջից ծիտիկների ծլվլոց է լսվում, ու լույս ա պտտվող հետեւի ֆոնին։

Հետո գնում ես սրճարան։ Իսկ հեռուստացույցով մի բան են ցույց տալիս, իսկ ձայնը ՝ լրիվ ուրիշ բանի է։ Քանի որ էլի՝ ինչ կապ ունի ինչ ա է։ Կարեւորը երկուսն էլ կա․ ձայն ու տեսարան։ Կարեւորը լինի, տեղը դատարկ չմնա հանկարծ։ Իսկ թե ինչ կլինի, կարեւոր չէ։

Հետո դուրս ես գալիս։ Դիմացդ հայտնվում է արհեստական խոտից կիթառը․․․ -Խոտ ա էլի, կարեւորը կանաչ ա, մանր պտպտիկներից ա։ Համ էլ չի փչանում։

Սաղ սկսվում է դպրոցներից։ Որտեղ պատերին զարհուրելի, չռած աչքերով, ասիմետրիկ թշերով մեր մեծերի «նկարներն» են կախված։ Դասագրքերում բաց յախքի գույնի փսիխոդելիկ նկարներ են։ Նկարչության դասին էլ երեխաները տարիներով մուգ յախքի գույնի վազա, ծաղիկ ու մարտի ութի բացիկ են նկարում։ Արվեստի պատմության տեղն էլ շեշտը դրվում է Կոնսերվատորիայի ռեկտորների անունների անգիր սովորելու վրա։ Որ հետո թեստերը հանձնել լինի։

Որպես հետեւանք, շատերիս մոտ չի ձեւավորվում մարդավարի ճաշակ, ոճի, գեղեցիկի զգացողություն։ Ու մարդ սկսում է արհեստական խոտը գերադասել, քանի որ հեշտ է լվացվում։ Պատին էլ կախել նկարները ըստ պլպլանության գործակցի։ Սրանից հետո Երեւանում հուշարձանի հարցը վերածվում է զուտ տեղի ու անձի հարցին։ Գեղեցիկն էլ դառնում է դատարկ կատեգորիա։ Կարևորը նման լինի։ Կամ վրայի գրածից պարզ լինի, թե ով է։

Սենց բաներ որ ասում, գրում ես, միշտ հայտնվում են մարդիկ, որ ասում են, թե ճաշակին ընկեր չկա, թե գեղեցիկը հարաբերական է եւ սուբյեկտիվ, որ հարյուր տարի առաջ կանանց գեղեցկության չափանիշները մեկ էին, հիմա՝ ուրիշը։ Կարելի է երկար փիլիսոփայել այս հարցի շուրջ՝ մեջբերելով Շելինգին եւ Հեգելին։ Բայց հարցը հեշտ լուծում ունի։ Կան ինչ֊որ դեպքեր, երբ վիճողը պարզապես ցույց է տալիս, որ բան չի հասկանում։ Եվ վիճելը դառնում է անիմաստ, քանի որ այդ մարդը պարզապես օրգան չունի հասկանալու։ Կան բաներ, որոնց մասին վիճելն անիմաստ է։ Խոտը կանաչ է։ Երկինքը՝ կապույտ։ Մինասը լավ նկարիչ է, իսկ Դեմյան Բեդնին՝ վատ պոետ։ Թառլան Դավիթի արձանը լավն է, իսկ Կարապի լճի միջի տորշերը՝ վատը։ Միքելանջելոյի Դավիթը լավն է, իսկ մարշալ Բաբաջանյանի արձանը վատն է։ Չնայած, վերջին համեմատությունն անելն էլ իմ կողմից էր անճաշակության դրսեւորում։
հրապարակվել է Թերթ․ամ֊ում

Popular posts from this blog

Մեմ․ Այդ տղան Գալուստ Սահակյանն էր ‪#‎GaloMaestro‬ ‪#‎Galustiana‬

Samvel Martirosyan
Մի անգամ փոքր Ալբերտ Այնշտայնին մայրը տարավ Զիգմունդ Ֆրոյդի մոտ։ Փոքր Աբուլիկը չէր խոսում, չնայած արդեն չորս տարեկան էր, եւ մաման մտահոգված էր։ Ֆրոյդը երկար զրուցեց փոքր Այնշտայնի հետ, հետո կանչեց մամային եւ ասաց. « Ձեր տղան պարզապես կյանքից բան չի հասկանում։ Հեռացեք այստեղից, ես անզոր եմ»։ Տխրած մաման եւ փոքրիկ Այնշտայնը իջան Ֆրոյդի գրասենյակից եւ գլուխները կախ քայլեցին փողոցով։ Այդ պահին իրենց մոտեցավ մի փոքրիկ տղա, որը քացով խբեց մամային, թքեց Այնշտայնի երեսին, վերցրեց ձեռքից ջութակը եւ գետնով տվեց։ « Ես քո սենցը ու նենցը»,- առաջին անգամ իր կյանքում խոսեց Ալբերտ Այնշտայնը՝ ուրախացնելով մամային եւ դիմելով տղային։ Այդ տղան Գալուստ Սահակյանն էր։

․․․․

Մի օր հանճարեղ Թոմաս Էդիսոնը որոշեց գնալ հանճարեղ Նիկոլա Տեսլայի տուն՝ զուտ Ամանորը շնորհավորելու նպատակով։ Վերցրեց հետը բոնբոնյերկա, մի շիշ Բորդո։ Չնայած՝ տոնական օրվան եւ ընտիր կարմիր գինուն, Տեսլան շատ անտրամադիր էր։ "Ինչու՞ ես անտրամադիր, Նիկոլա Տեսլա", ֊ հարցրեց Էդիսոնը։ "Ոնց չտխրեմ, Թոմաս Էդիսոն",…

Ադրբեջանական դիրքերը Նախիջեւանում եւ Արենի գյուղը

Ադրբեջնական պաշտպանության նախարարուէթյունը հունիսի 20-ին տարածել է մեծ կես-ժամանոց տեսանյութ Նախիջեւանում իրենց գործողությունների մասին։

Դրվագներից մեկում հայտարարվում է, որ Արենի գյուղը եւ Երեւան-Եղեգնաձոր հատվածը փաստացի բանակի նշանակետի տակ են գտնվում ադրբեջանցիների առաջխաղացման պատճառով։ Էկեք նայենք քարտեզով հերավոռություննեռը։ Իրականում, ես տեղյակ չեմ, սա նոր դիրք է, թե եղել է, բայց կարելի է հասկանալ դիրքի հեռավորությունը Արենի գյուղիցից եւ մայրուղուց, որը ռազմավարական բնույթի ճանապարհ է դեպի Արցախ բանակի շարժի համար։

Սա ադրբեջանական ռազմական լրագրողն, որը ցույց է տալիս Արենի գյուղը



Քարտեզի վրա այս հատվածը մոտավորապես այստեղ է


Նույն հատվածը վերեւից ։ Այստեղ նշել եմ Az մոտավոր ադրբեջանական դիրքերը։ Սահմանը շատ պայմանական է, բայց տեղանքից երեւում է, որ մոտավոր այնտեղ են ավարտվում մշակված հողերը, որոնք պատկանում են Արենիի գյուղացիներին։ Եվ Արենի կետով նշված է վերջին գյուղի տունը, մի քիչ էլ դեպի ադրբեջանական կողմ 

Մինչեւ այգիների սկզբնամասը մոտ 1800 մետր է, այսինքն դա հասանելի է ադրբ…

Ինչպես են ադրբեջանական հաքերները կոտրում հայկական ֆեսյբուքները

Ադրբեջանական հաքերները վերջին մեկ տարվա ընթացքում սկսել են թիրախավորել հայկական ֆեսյբուքի օգտատերերին: Վերջին ամսվա ընթացքում կոտրվել են հարյուրավոր պրոֆիլներ:

Ինչի» համար են իրենք դա անում: Հիմնականում, որ գն ու գրեն Ya zdes. Սակայն, նաեւ ավելի խելացի են օգտագործում կոտրած պրոֆիլները: Օրինակ, ռազմական գործողությունների ժամանակ իբր հայերի անունից տարածում են կեղծ տեղեկատվություն: Օրինակ, իբր հայկական կողմը ծանր մարտական կորուստներ ունի:

Իսկ ինչպե՞ս են իրենքք դա իրականացնում, ինչպե՞ս են կորտում պրոֆիլները: Իրականում, ֆեյսբուքյան պրոֆիլը կոտրելը բավականին բարդ գործ է: Եվ կոտրում են ոչ թե Ֆեյսբուքը, այլ օգտատերին: Ամենաընդունված ձեւը՝ ֆիշինգն է: Այսինքն, ձեւ, երբ մարդ ինքն իր ձեռքով նվիրում է իր գաղտնաբառը հաքերներին:

Ամենաթարմ ադրբեջանական տարբերակը: Տարածում են հղում ֆեյսբուքյան հավելվածի (application) վրա: Դա կարող է լինել խաղ, թեստ ու նման մի բան: Կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ սխմողը հայտնվում է նոր էջում, ուր իրեն առաջարկում են ներմուծել նորից իր մուտքանունը եւ գաղտնաբառը: Եվ, վուա…