Mastodon

Որ տիպի ֆիլմերից զզվում եմ


Հետեւյալ տիպի ֆիլմերը մոտս մանկական դիատեզ են առաջացնում․

ա․ Ամերիկյան ֆիլմեր սպորտսմենների մասին, որոնց մոտ ողջ ֆիլմը չի ստացվում, իսկ վերջում ստացվում է։ Օրինակ, վերջում ինքը բեյսբոլի ժամանակ ինչոր նենց ա գնդակին խփում, որ էդ հայվանը թռնում ա կողքի ստադիոն։ ՈՒ բոլորը էդ պահին սկսում են բղավել, տղեն էլ ժպտում ու լաց է լինում միառժամանակ։ (ու քանի որ ոչ֊ամերիկացիները բեյսբոլից բան չեն հասկանում, ուղղակի երաժշտությունից ջոգում են՝ տղեն տղայա, տղա)

բ․ Ֆրանսիական ֆիլմեր, ուր միջին տարիքի կանայք տառապում են ինչոր սեռաբարոյական խանգառումների մեծ բույլից, որոնք նույնիսկ ֆրոյդը չէր հորինել, քանի որ էդքան խելառ չէր։ Իսկ ֆիլմի ռեժիսորը ամեն ձեւ մեզ հուշում ա, որ ինքն էլ ա ուզում տենց այլընտրանքային հիվանդ լինել, պարզապես չի հասցնում՝ տուն, տեղ, ընտանիք, լվացքի մեքենա։

գ․ Ամերիկյան ֆիլմեր, որտեղ հերը տղուն կյանքի իմաստն ա պատմում ՝ աչքերը լցված։ Տղու չոքերն էլ էդ պահին թուլցած են լինում։ Ու էդ ֆիլմի միակ իմաստն ա՝ էն մնացած երկու ժամը ձեզ էկրանի մոտ պահում էին էս պահի համար։

դ․ Ռուսական ֆիլմեր, որտեղ ոչ ռեժիսրը, ոչ դերասանները չեն հասկանում, թե ինչով են զբաված։ Պարզապես բյուջ կա, պետք ա իրականացնել։

ե․ Ճապոնական եւ կորեական ֆիլմեր, որոնք կարծես լավն են։ Բայց մի բան խանգառում է՝ գլխավոր հերոսները ողջ ֆիլմի ընթացքում լացում են ու բեսամթ տառապում։ Իսկ վերջում արդեն բոլորն են լացում՝ օպերատորը, գրիմյորը, կինոստուդիայի ցերեկային եւ գիշերային պահակները եւ նրանց շները։

զ․ Ֆիլմ, որի ռեժիսորը որոշել է նկարահանել շեդեւրալ ֆիլմ (ուզում է լինել Փարաջանով, Ֆելինի, Տարկովսկի կամ գոնե Բերտոլուչի), որը պետք է մտնի կինոյի անալները։ Որպես հետեւանք նկարահանվում է ֆիլմ, որտեղ կան


  1. շատ երկար անձայն ու անիմաստ, բայց խորիմաստ պահեր, 
  2. խլնքոտ ու փսլնքոտ գլխավոր հերոսուհու տխուր դեմքի մոտիկ կադրեր, 
  3. մի նոտայի տակ գլխավոր հերսոը մեջքից զբոսանքի կադրեր՝ աշնանային արահետով,
  4. եվս մի հիսուն անիմաստ, բայց դանդաղ կադր


է․ Ֆենտեզի ֆիլմեր, որտեղ գլխավոր հերոսները կաշվե լողազգեստով ծիծիկավոր աղջկերք են

ը․ Բոլոր մնացած վատ ֆիլմերը

No comments:

Post a Comment

Ինչպե՞ս դուրս գալ էլ փոստի և սոցցանցերի հաշիվներից այլ սարքերից

Քանի որ շատ արցախցիներ թողել են իրենց համակարգիչները Արցախում, եւ այնտեղ իրենք լոգին եղած են իրենց հաշիվներում եւ դա կարող է ընկնել թշնամու ...