Mastodon

ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ ԿԱՐԴԱԼԻՍ՝ ԱՉՔԵՐՍ ԼՑՎՈՒՄ ԵՆ

Ֆեյսբուքում երկար նստելը մարդու մոտ հաճախ առաջացնում է մի շարք հոգեկան շեղումներ։ Վատը այն է, որ դա կատարվում է աննկատ և սահուն, այնպես, որ մարդ ինքն էլ չի զգում փոփոխությունները։ Արդեն բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ կան այն մասին, թե որքան դեպրեսիվ են դառնում մարդիկ սոցիալական ցանցերում նստելուց։ Ինչ֊որ ժամանակ առաջ բացահայտվել էր, որ հենց Ֆեյսբուքի հոգեբանները (խոստովանեք, վախենալու արտահայտություն է) օգտատերերի վրա գիտափորձեր էին իրականացնում։ Օրինակ՝ ցուցադրում էին միայն վատ նորություններ։ Եվ հետո հետեւում էին, թե ինչպես է մարդ անխուսափելի կորցնում կյանքի վառ երանգները։ (Հայաստանում այս գիտափորձը ինքնաբերաբար է իրականացվում, զուտ ֆեյսբուքահայերի դեպրեսիվ եռանդի եւ մունաթի գերուժի շնորհիվ)։

Նման տարօրինակ ազդեցությունների մասին կարելի է երկար խոսել։ Օրինակ՝ ամենավատ մշակութային ազդեցություն ունեցողներից մեկն այն է, որ մարդիկ սկսել են շփվել Մեծերի թեւավոր խոսքերով։ Եվ այս աֆորիզմների շարժումը մի քանի փուլ ունեցավ։

Սկզբից ֆորումներում ու բլոգներում մարդիկ գտնում էին հայտնիների կամ անհայտների հետաքրքիր խոսքերը ու տեղադրում իրենց մոտ։ Ավելի սեփական էռուդիցիան ու ինտելեկտը ցույց տալու համար։

Հետո եկավ թեւավոր խոսքերով կիսվելու ժամանակը։ Երբ դա արվում էր զուտ մարդու տվյալ պահի տրամադրությունը ցույց տալու համար։ Օրինակ՝ եթե մարդ որոշում էր ստարտափ հիմնել, սկսում էր Սթիվ Ջոբսից մեջբերել։ Երբ մարդ որոշում էր կուսակցություն հիմնել՝ Բենջամին Ֆրանկլինից կամ դը Գոլից։ Իսկ եթե շաուրմայի բիզնես՝ Տեսլայից կամ Էլոն Մասքից։

Իսկ հետո եկավ հիման։ Հիման նկարագրելու համար բառեր պետք էլ չեն։ Միայն թեւավոր խոսքեր։ Ընդ որում կապ չունի, թե իրականում ով է ասել, երբ է ասել։ Կարեւորը այն է, թե քանի լայք ու շեյր է ստանում ցանցում տեղադրելիս։



Իրականում, այս գեղեցիկ խոսքերը ասել է ոչ թէ մեծն ֆիզիկոսը, եւ նույնիսկ ոչ Նոամ Չոմսկին, այլ հենց քարոզչության նախարար Գեբելսը։


Բայց դե ճշտված տեղեկատվությունը սոցցանցերի առաջին զոհն է։ (Սա մեջբերում չէ, այլ մեջբերման վրա հիմնված եզրափակիչ նախադասություն)

Տպագրվել է Թերթ․ամ֊ում

No comments:

Post a Comment

Ինչպե՞ս դուրս գալ էլ փոստի և սոցցանցերի հաշիվներից այլ սարքերից

Քանի որ շատ արցախցիներ թողել են իրենց համակարգիչները Արցախում, եւ այնտեղ իրենք լոգին եղած են իրենց հաշիվներում եւ դա կարող է ընկնել թշնամու ...