Skip to main content

Ինչպես է ադրբեջանական ապատեղեկատվությունը ներթափանցում Հայաստան

Ադրբեջանական մամուլը հուլիսի 18֊ին ապատեղեկատվություն նետեց ցանց։ Բաքվում գտնվող Կորյուն Նահապետյանի անունից կեղծ տեղեկատվություն տարածեցին․

Корюн Нагапетян попросил азербайджанскую делегацию не называть армян оккупантами: «Покорно прошу вас. Мы прибыли сюда, чтобы войны больше не было. Мы не желаем войны. У Армении нет ни желания, ни сил воевать». 

Որը ապատեղեկատվություն էր։ 

Սկզբնաղբյուրը ՝ APA ադրբեջանական գործակալությունն էր: Եվ տվյալ նախադասությունը ադրբեջանցիք տարածել են բոլոր լրատվական կայքերով։ Ինչու՞։ Պատասխանը հեշտ է գտնել։ 

Իրականում սա տարօրինակ չէ։ Ադրբեջանում դա ընդունված պրակտիկա է՝ կեղծվում է տեղեկատվություն եւ հետո հրահանգով դա տարածվում բոլոր ԶԼՄ֊ներով։  2013 մայիսին հայկական "Անանուն" հաքերային խումբը հրապարակեց ադրբեջանական Vesti.az հէլեկտրոնային նամակագրությունը, որտեղ նաեւ երեւում էր, թե ինչպես են ԶԼՄ֊ները ստանում քարոզչական շրջաբերականները։ Օրինակ, քարոզչական մեքենայի նախկին ղեկավար տխրահռչակ Էլնուր Ասլանովը խորհուրդ էր տալիս բոլոր կայքերին օգտագործել "հայկական ընդդիմադիր" Armenianreport.com կայքի նյութերը։ Իրականում այդ կայքը ադրբեջանական է։ Նման շրջաբերականները վերահսկվում են հայկական հաքերների կողմից, սակայն միշտ չեն հրապարակվում։

Այս անգամ էլ մենք գործ ունենք նման աշխատանքային ոճի հետ։ Չնայած, որ ներկա լրագրողները շատ են եղել, բոլորը օգտագործել են APA-ի նյութը։ Քանի որ իրականացվել է վերեւից ղեկավարվող քարոզչական գործողություն։

Ցավալին այն է, որ մի շարք հայաստանյան լրատվականներ, առանց մտածելու արտատպել են այս նյութը եւ դրա հիման վրա նույնիսկ վերլուծություններ արել։ Օրինակ, Zham.am մեծ նյութ է պատրաստում այս նախադասության հիմա վրա, գրելով՝ 

"անթույլատրելի է այդպիսի անպատասխանատու ելույթներով հանդես գալը", 

ու հետո եզրակացնում․ "Մտածե՛ք սրա մասին, քանզի դա առաջին հերթին հենց ձեր շահերից է բխում":  Իսկապես որ՝ մտածել ասելուց առաջ միշտ արժե։ 

Նույն նախադասությունը օգտագործել է Հրապարակը։ Նույնը Օպերատիվ․ամ֊ը։ 

Իրականում լրագրողները պետք է միշտ հիշեն, որ․

ա․ Հասկանան, որ ադրբեջանական մամուլը Արցախի հարցում գրեթե միշտ սխալ է մեջբերում բոլոր ոճ֊ադրբեջանցի քաղաքական գործիչների խոսքերը

բ․ Հայաստանյան պատվիրակության Բաքու մեկնելուց առաջ արժեր նախօրոք պայմանավորվել տեղեկատվություն տրամադրելու մասին հենց պատվիրակության անդամների հետ

գ․ Ռիչարդ Կիրակոսյանը իր Թվիթերում շատ ակտիվ լուսաբանում էր ողջ միջոցառումը՝ դա էլ կարող էր լինել վստահելի աղբյուր  



Comments

Popular posts from this blog

Ով կարո՞ղ է ձեզ գաղտնալսել եւ ինչ անել

Գաղտնալսման թեման Հայաստանում շատ
ակտուալ է․ երբ գաղտնալսում են հենց
գլխավոր գաղտնալսողին, պարզ է, որ առնվազն տեսականորեն վտանգը այդքան էլ
տեսական չէ։ Իսկ եթե գործ ունես լրագրողական գործունեության հետ, ապա հասկանալի է,
որ կարող ես լինել ավելի հավանական թիրախ, քան հասարակ քաղաքացին։ Եվ որպես
լրագրող ունես տեղեկատվութունը պաշտպանելու խնդիր։ Չնայած, սա վերաբերում է
բոլորիս։

Ո՞վ կարող է գաղտնալսել


Որ մարմինները, ընդհանրապես, իրավունք ունեն իրականացնել ՀՀ֊ում
օպերատիվ-հետախուզական գործունեությունմ, որի մի մասը հենց կազմում է գաղտնալսումը։

Ըստ Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին ՀՀ օրենքի 8֊րդ հոդվածի․

Օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում լայն իմաստով
օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն` 1) ոստիկանությունը. 1.1) ռազմական ոստիկանությունը. 2) ազգային անվտանգության մարմինները. 3) հարկային մարմինները. 4) մաքսային մարմինները` մաքսանենգության և այլ հանցագործությունների խափանման ու
բացահայտման նպատակով. 5) քրեակատարողական ծառայությունը` միայն քրեա…

Facebook հաշիվը կոտրելու հիմնական ձեւերից մեկը․ ֆիշինգ

Հենց հիմա Ֆեյսբուքում իրականացվում է հայաստանցիների դեմ հարձակում, որի բավականին հաճախ է օգտագործվում, սակայն, սովորաբար, հայերեն չի լինում։ Իհարկե, մեծ հավանականությամբ սա անում են ադրբեջանական հաքերները, բայց իրականում հետքերը գտնել հնարավոր չէ այսպես, նենց որ հարձակման հեղինակները կարող են լինել ուր ասես։

Հիմա բուն հարձակման ձեւը։ Ստեղծվում է էջ, որը նմանակում է հենց Ֆեյսբուքի ադմինիստրացիայի կողմից ստեղծված էջ ֊ հասցեն միտումնավոր պարունակում է կյուրեղատառ տառեր, որպեսզի Ֆեյսբուքի անվտանգության բոտերը միանգամից չհայտնաբերեն նմանակումը


Էջը նշում է հայաստանյան էջեր, վախացնելով, որ խախտել են կանոնները եւ կարգելափակվեն, եթե նշված հղումով չգնան․ 
Եթե մարդ հավատում է, գնում է էջով, ապա հայտնվում է մի կայքում, որը նմանակում է Ֆեյսբուքը, սակայն լրիվ ուրիշ հասցե ունի․

Հաջորդ էջով մարդուց կորզում են իր մուտքային տվյալները․ էլեկտրոնային փոստը եւ գաղտնաբառը

Եթե մարդը բացահայտվում է որպես հարիֆ, որը ներմուծում է գաղտնաբառը, ապա մի հատ էլ առաջարկում են բանկային տվյալները ներմուծի

Ինչը կփրկի սեն…

Օնլայն գրադարաններ կորոնավիրուսին դիմակայելու համար

Մի քանի գրադարան գրեմ ինքնամեկուսացվածների եւ իրենց երեխաների համար․


Հայերեն լիքը աուդիոգիրք երեխաների համար - Գրքասեր


Ամենամեծ ռուսալեզու գրադարանը, գրեթե ամեն ինչ կա - Flibusta

      Լինում են, որ գրքերը փակված են։ Այդ դեպքում օգտվեք Տելեգրամի բոտից - գրքի անունը գրում ես- ուղարկում ա քեզ @flibustafreebookbot - ես որ սենց եմ քաշում։


Ինտերնետի արխիվը - անհնարին քանակի գիրք, կինո, նույնիսկ հին համակարգչային խաղեր։ Իհարկե, միայն հեղինակային իրավունքից արդեն դուրս եկած - Archive.org



Իսկ եթե ուզում եք հեղինակային իրավունքի մեջ գտնվեղ, բայց անվճար - ապա rutracker.org - տոռենտով գրեթե ամեն ինչ