Thursday, June 26, 2014

Հարձակում հայկական կայքերի վրա․ պարզաբանում

Այսօր ադրբեջանական AntiArmenia հաքերային թիմը կրկնել է իր հարձակումը մարզպետարանների կայքերի վրա։ Նախորդ անգամ, մայիսի 12-ի հարձակման ժամանակ, հաքերներին հաջողվել էր տեղադրել ներքին գաղտնի լծակներ, որոնց միջոցով  կարողացել են նորից մտնել կայքերը (դրանք արդեն հեռացվել են)։ Բացի դրանից, հաքերներին մայիսին հաջողվել էր տեղեկանալ ներքին փնտրող համակարգից, spider, որը երրորդ կողմի արտադրված եւ երրորդ կողմի վրա տեղադրված համակարգ է։

Նույն համակարգգը գործել է նաեւ president.am, mfa.am կայքերի հետ, որոնք արդեն գտնվում են ԱԱԾ֊ի վերահսկողության տակ։ Հաքերներին հաջողվել է կոտրել այդ երրորդ կողմի, վերահսկողության տակ չգտնվող փնտրող համակարգը եւ այդտեղ փոփոխություններ կատարել։ Որպես հետեւանք president.am, mfa.am փնտրելու համակարգերում հայտնվել էին դրսի համակարգի վրա ներմուծված ադրբեջանական պատկերներ եւ հայհոյանքներ։  Փաստորեն, կայքերը չեն կոտրվել, բայց վրաները դրսից ներքաշված պատկերներ են հայտնվել։

Այս պահին ամեն ինչ, կարծես, վերականգնված ա