Wednesday, June 4, 2014

300 спартанцев: Расцвет империи / 300: Rise of an Empire` նայել, թե չնայել

300 спартанцев: Расцвет империи / 300: Rise of an Empire ֊ եթե առաջին ֆիլմը նայել եք ու դուրներդ եկել ա, ստիպված պետք ա սա էլ նայեք։ Եթե, հակառակը, դուրներդ առաջինը չի եկել, սա հաստատ չեք նայում, գնում եք ուրիշ գործերով։

Ընդհանուր առմամբոգեշնչող է թեման՝ երիտասարդ Հունաստանը եւ հին դեւերիլծի տակ գտնվող պարսկաստանը։ Իսկապես, այն ժամանակ աշխարհի ճակատագիրն էր լուծվում՝դա իմ կարծիքն էլ է։ Բայց ֆիլմից եթե հակարծ սպասեք պատմական ճշգրտություն՝ ինքներդ ձեզ հիմարի տեղը կդնեք։ Պոստմոդերնիստական կոմիքսի հիման վրա ֆիլմում կարեւորը հեղինակն է, ոչ թե պատմական իրականությունը։

Համեմատած առաջին ֆիլմի հետ՝  թույլ է։ Ընդհանուր ոճ պահպանել չի հաջողվել, հատվածաբար շատ պրոզայիկ է, կտորներով՝ գեր֊ֆիքստուլ։ Ու դետալները չափից դուրս շատ են։ Բայց նայել արժի։

Եթե կեսից որոշեք անջատել, գոնե անցեք տիտրերին ու անպայման նայեք ֊ ֆիլմի ամենահաջողված մասն է։

Գնահատական ֊  4 -
IMDB - 6.6
Kinopoisk - 7.1

նայելու հղում