«ՓԱՐԿԻՆԳ ՍԻԹԻ ՍԵՐՎԻՍ» ՝ անպատասխան հարցերի օֆիս

Երկու օր առաջ հասկացա, որ արդեն տարին վերջանում է, եւ կայանատեղերի համար վճարելու ժամանակն է գալիս։ Որոշեցի միանգամից մեկ տարվա համար վճարեմ կայքից։ Առցանց վճարումների ժամանակ օգտագործվում է Պետական վճարումների էլեկտրոնային համակարգը եւ ArCa֊ն։

Կարճ ասած, վճարեցի, վերջում որ պետք ա հետ բերեր PCS.am կայքի վրա, բազաները կախեցին եւ տենց էլ չհասկացա՝ վճարումս տեղ նստեց, թե ոչ։ ArCa֊ից գումարը գնաց, բայց դե համոզված լինելու համար, որ տեղ հասել ա, որոշեցի գրել Փարկինգ Սիթիի մեյլով, որը տրված էր կայքում կապ հաստատելու համար․ info@psc.am.

Բայց, պարզվեց, էդ մեյլով գրելն ու չգրելը նույն հաշիվ ա․ չի հասնում տեղ։ Սերվիս եմ ասել։ Էլ բա կսպասես, որ ձյունն ու սառույցը կմաքրեն կայանատեղերից։


Comments

Popular posts from this blog

Վանեցյանի եւ Խաչատրյանի գաղտնալսումը․ տեսանյութի տարածման մի քանի մանրամասն

Երեւանում ընտրողների թիվը մեծ էր, թե փոքր

Հաքերները ուղարկում են խայտառակող տեսանյութ հրապարակելու սպառնալիքներ