Mastodon

Gravity, Гравитация ՝ նայել, թե չնայել

Ռուսների պատճառով տիեզերքում արբանյակները սկսում են վարի գնալ։ Ինչի պատճառով Սանդրա Բալոքը եւ Ջորջ Կլունին մնում են տիեզերքում կախված։ Ավելի շուտ, Բալոքի եւ Կլունիի ձայները, քանի որ երկուսն էլ տձեւ սկաֆանդրներում են լող տալիս։

Ամբողջ կինոն տենց տիեզերքում, ամեն ինչ վերջին պահին, հազիվ֊հազ։ Եթե սիրում եք ֆիլմեր, որտեղ բոմբը չի տրաքում 00:01 վրա, էս ֆիլմն էլ դուր կգա։

Եթե կլաուստրոֆոբիա կամ ագորոֆոբիա ունեք, ավելի լավ ա մի նայեք։

Եթե ֆեմինիստ եք,
եթե սիրում եք գրքեր "Ինչպես ընկնել, բայց նորից վեր կենալ", "Ինչպես հաջողակ լինել",
եթե սիրում եք Կլոինիին
մեկ ու կես ժամ ազատ ժամանակ ունեք․ նայեք։

Մնացած դեպքերում պարտադիր դիտումների բան չի։

ԿԱՐԵՒՈՐ․ հաշվի առեք, որ ամբողջ ֆիլմը Բալոքը տնքտնքում ա ու անընդհատ կրկնում է ֆրազներ, մոտավորապես սենց․"Լավ ա, քիչ մնաց, համարյա, այ հիմա լավ ա"։ Եվ եթե մեկը չտեսնի թե ինչ եք նայում, այլ միայն լսի, իրան կթվա, որ դուք XXX ֆիլմ եք նայում

Գնահատական ֊ 3
IMDB - 8.4




No comments:

Post a Comment

Ինչպե՞ս դուրս գալ էլ փոստի և սոցցանցերի հաշիվներից այլ սարքերից

Քանի որ շատ արցախցիներ թողել են իրենց համակարգիչները Արցախում, եւ այնտեղ իրենք լոգին եղած են իրենց հաշիվներում եւ դա կարող է ընկնել թշնամու ...