Քանի որ վերջին օրերին արդեն մի քանի մարդ հարցնում է, թե ինչպես գտնի իր կորցրած հեռախոսը կամ պլանշետը, ապա աասեմ, որ խնդիրը նրանում է, որ շատերը չեն ակտիվացնում սարքի գտնելու ֆունկցիան։
iOS դեպքում ֊ iPhone, iPad ֊
Գնում եք Settings հետո iCloud. Հետո ակտիվացնում եք, եթե անջատված է,
If Find My iPhone ( iPad , iPod).
Եթե կորել է սարքը (վայ֊վայ֊վայ), ապա ձեր Apple ID ֊ով մտնում եք icloud.com/#find ։ Այստեղ արդեն կարող եք տեսնել , թե վերջին անգամ երբ է ձեր սարքը օնլայն եղել։ Եթե այս պահին ցանցում չէ սարքը, միացնում եք
“Notify me when found”, այս դեպքում հենց սարքը մտնի ցանց, դուք նամակ կստանաք։
Android դեպքում
քաշում եք եւ տեղադրում Android Device Manager հավելվածը, որը հենց Google արտադրել (Չգիտեմ, թե ինչու չեն մտցրել Անդրոյիդի բազային փաթեթի մեջ)։
Կորելու դեպքում մտնում եք հետեւյալ հասցեով ֊ https://www.google.com/android/devicemanager։
Այստեղից կարող եք ոչ միայն հեռախոսը գտնել, այլ նաեւ ստիպել, որ այն զանգի, եթե նույնիսկ ձայնը անջատված է (սա ավելի հաճախ է պետք գալիս տան պայմաններում)։ Ինչպես նաեւ ամբողջությամբ մաքրել հեռախոսը, որպեսզի ձեր տվյալները չընկնեն ուրիշի ձեռքը։
Subscribe to:
Post Comments (Atom)
Կիբեր֊անվտանգությունը 2021 թվականի․ սպասումները եւ անելիքները
Հաշվի առնելով 2020 թվականի իրողությունները, կապված կորոնվարիուսի եւ Արցախյան պատերազմի հետ, ինչպես նաեւ սպասվող քաղաքական եւ հասարակակա...


-
2020 թվականը կիբեռսպառնալիքների տեսանկյունից, երեւի թե, ամենաբարդ տարին է եղել Հայաստանի համար։ Տարվա առաջին հատվածում հիմնական խնդիրները...
-
Մի քանի գրադարան գրեմ ինքնամեկուսացվածների եւ իրենց երեխաների համար․ Հայերեն լիքը աուդիոգիրք երեխաների համար - Գրքասեր Ամենամեծ ռ...
-
Հենց հիմա Ֆեյսբուքում իրականացվում է հայաստանցիների դեմ հարձակում, որի բավականին հաճախ է օգտագործվում, սակայն, սովորաբար, հայերեն չի լինում։...

No comments:
Post a Comment