Skip to main content

ՄԱՐՎԻՆ ՀԻՄԵՅԵՐԸ, ԲՈՒԼԴՈԶԵՐԸ ԵՒ #ELECTRICYEREVAN-Ը

2004 թվականի հունիսի հինգին Մարվին Հիմեյերը՝ զոդող վարպետը և ավտոպահեստանոցի տերը, զրահապատ բուլդոզերով դուրս եկավ իր փոքրիկ քաղաքի փողոցները և սկսեց ավիրել քաղաքը, հիմնականում, կոնֆլիկտի մեջ գտնվող ընկերությանը պատկանող և պետական կառույցները, օրինակ, ոստիկանության շենքը։ Մարվինն այնքան լավ էր զրահապատել բուլդոզերը, որը ոստիկանությանը երկար ժամանակ չէր հաջողվում խանգարել իրեն՝ քաղաքը հողին հավասարեցնելը։



Վերջում Մարվինն ինքնասպան եղավ։ Եվ մնաց պատմության մեջ։ Շատերի համար նա առ այսօր հերոս է։ Մարդ, որը գնաց սիստեմի դեմ, որը մինչև վերջ պայքարեց։ Մարդ, որը դեմ գնաց ամենամեծ երկու չարիքների դեմ. պետության և կորպորացիաների։

Անկասկած, Մարվին Հիմեյերի կերպարը շատ տարբեր ձև կարող է ընկալվել և մեկնաբանվել. որպես հերոս, ինչպես արդեն գրեցի, կամ հակառակը՝ որպես հիմար, որը ոչնչի չհասավ, հետն էլ ամեն բան կործանեց։ Կարծիքները Մարվինի մասին, անկասկած, շատ կլինեն։ Կախված նրանից, թե դուք ավելի ձախ եք, թե աջ, կամ, միգուցե, դուք պարզապես կողքով անցնում էիք ու տենց էլ բան չհասկացաք, թե էդ տղեն ինչ էր ուզում։ Երկու բան է անկասկած։ Մեկը, որ Մարվինը յուրահատուկ մարդ էր։ Եվ մյուսը, ինձ համար, Մարվին Հիմեյերը հասարակ մարդու անճարության կապիտալի ու քաղաքական ուժերի հանցավոր սերտաճման դեմ մնացած պայքարի ձևերը սպառած, ողբերգական, մյուս կողմից էլ՝ հավաքական կերպար է։ Եթե պետությունը մարդու դեմ կիրառում է բոլոր պատժիչ մեխանիզմները, սպասարկելով ինչ֊որ նեղ շրջանակների լայն շահերը, երբ մարդուն ոչ մի լծակ չեն թողնում իրավիճակը փոխելու, այ հենց այդ օրերին փողոց են դուրս գալիս Մարվինները, որոնք զրահապատ բուլդոզերից բացի, ուրիշ տարբերակ չեն տեսնում։ Որը էլի տարբերակ չէ, բայց ուրիշ չի երևում։

Մի տարի առաջ էլ մենք դուրս եկանք Բաղրամյանի պողոտա։ Երբ ամեն բան ավարտվեց, ավելի շատ վերլուծություն գրվեց, քան մարդ կար փողոցում։ Ոնց ասես չգնահատվեց եղածը։ Սկսած վերջնական հաղթանակից (կամ պարտությունից), վերջացրած նրանով, որ ամեն բան Բուդդայի երազն է, և Բաղրամյանում ոչինչ չի էլ եղել։ Ես չէի ուզենա հիմա քննարկել, թե Բաղրամյանի շարժման մեջքին կայի՞ն արդյոք դավադիր ուժեր, թե՞ չկային, եթե կային, ապա որոնք էին դրանք։ Այս հարցերը թողնեմ Մարինեին Պետրոսյան, իրա մոտ սահմռկեցուցիչ հարցադրումներն ավելի լավ են ստացում։ Ինձ համար Բաղրամյանը բացի ամենից, ուրիշ բան ցույց տվեց. որ մեր հասարակությունը փնտրում է բողոքելու ձևեր, աշխատող ձևեր։ Չէի ասի, որ արդեն լավ աշխատող լուծումներ կան, բայց ձևեր պետք են ու ավելի շատ նույնիսկ ոչ հասարակությանը, այլ իշխանությանը։ Եթե հասարակության ձայնը լսելու և ընկալելու մեխանիզմները ժանգոտում են, եթե իշխանության մեջ ոտքից գլուխ թաթախված մարդիկ կորցնում են իրականության հետ կապը և ապրում են պերմանենտ իրենց արածից բավարարվածության վիճակում, եթե համոզված են, որ իրենք միշտ ճիշտ են, եթե հասարակ մարդը չունի ոչ մի հնարավորություն ինչ-որ սխալ բան ուղղելու, փողոց է դուրս գալիս զրահապատ բուլդոզերը։ Աշխատասենյակ է մտնում Վերա Զասուլիչը։

Մեքենայի կողքով անցնում է Կիբալչիչը։

Գիշերներով սրտները սարսափով են լցնում Անդրեաս Բաադերն ու Ուլրիկա Մայնհոֆը։

Համաձայնեք, որ չբոլորած մեկ տարվա մեջ հատուկ ծառայությունների կողմից հայտարարված երկու ռազմական ապստամբության բացահայտված դեպքերը մի քիչ շատ են մի երկրի համար։ Ես հիմա էլի չեմ քննարկում, թե որքանով են վստահելի ներկայացված ապացույցները, որքանով է դա սարքած գործ և այլն։ Պարզապես, որպես տեղեկատվական փաստ, նորմալ չէ, երբ երկրում անընդհատ ենթադրյալ ապստամբներ են ձերբակալվում։ Վատ հոտ է գալիս այս ամենից։ Ու սրա մեղավորը հաստատ մենք չենք՝ հասարակ քաղաքացիներս։ Բաղրամյանում մենք փորձեցինք այլ տարբերակներ առաջարկել։ Տեսնենք, թե որ ուղղով կգնանք՝ բուլդոզե՞ր, թե՞ #ElectricYerevan։

Comments

Popular posts from this blog

Հաքերները ուղարկում են խայտառակող տեսանյութ հրապարակելու սպառնալիքներ

Այսօր բազմաթիվ մարդիկ ստանում են նամակներ, ուր իրենց սպառնում են հաքերները եւ գումար պահանջում։ (նամակի մոտավոր տեսքը ստորեւ)։ Ի՞նչ են ուզում հաքերները։ Էլեկտրոնային նամակում գրված է, որ իրենք գիտեն ձեր էլեկտրոնային փոստի գաղտնաբառը։ Եվ, հաճախ, իսկապես գրում են գաղտնաբառը, սովորաբար, արդեն հինը, որը մարդ փոխել է, բայց իսկականն է։ Հետո սպառնում են, որ, իմանալով գաղտնաբառը, իրենք կարողացել են ներխուժել համակարգի կամ էլեկտրոնային փոստ, վիրուս տեղադրել սարքում եւ գաղտնի տեսագրել մարդուն։ Ու հիմա սպառնում են ինչ-որ խայտառակող տեսանյութ հրապարակել, եթե մարդ գումար չվճարի։ Ավելին, հաճախ հենց ձեր էլեկտրոնային փոստի հասցեից է գալիս ձեզ նամակը։

Իրականում սա խաբեություն է։ Հունվարի կեսերին ինտերնետում հայտնվեց մի մեծ, միլիարդանոց էլեկտրոնային փոստերի եւ դրանց գաղտնաբառերի արխիվ։Դա տարբեր տեղերից տարբեր ժամանակներին գողացած տվյալներ էին։ Հիմա կիբերհանցագործները այդ արխիվի ցուցակով բոլորին ուղարկում են նման նամակ՝ հույս ունենալով, որ մարդու վրա կազդի այն, որ իսկական գաղտնաբառն է տեսնում, կվախենա …

Ով կարո՞ղ է ձեզ գաղտնալսել եւ ինչ անել

Գաղտնալսման թեման Հայաստանում շատ
ակտուալ է․ երբ գաղտնալսում են հենց
գլխավոր գաղտնալսողին, պարզ է, որ առնվազն տեսականորեն վտանգը այդքան էլ
տեսական չէ։ Իսկ եթե գործ ունես լրագրողական գործունեության հետ, ապա հասկանալի է,
որ կարող ես լինել ավելի հավանական թիրախ, քան հասարակ քաղաքացին։ Եվ որպես
լրագրող ունես տեղեկատվութունը պաշտպանելու խնդիր։ Չնայած, սա վերաբերում է
բոլորիս։

Ո՞վ կարող է գաղտնալսել


Որ մարմինները, ընդհանրապես, իրավունք ունեն իրականացնել ՀՀ֊ում
օպերատիվ-հետախուզական գործունեությունմ, որի մի մասը հենց կազմում է գաղտնալսումը։

Ըստ Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին ՀՀ օրենքի 8֊րդ հոդվածի․

Օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում լայն իմաստով
օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն` 1) ոստիկանությունը. 1.1) ռազմական ոստիկանությունը. 2) ազգային անվտանգության մարմինները. 3) հարկային մարմինները. 4) մաքսային մարմինները` մաքսանենգության և այլ հանցագործությունների խափանման ու
բացահայտման նպատակով. 5) քրեակատարողական ծառայությունը` միայն քրեա…

Как из аэропорта Звартноц туристу попасть в Ереван

В Армении общественный транспорт пока работает не так чтобы регулярно, Скорее - наоборот. Итак - как попасть в Ереван, если вы прилетели в аэропорт Звартноц и пока не разбираетесь в транспорте? Аэропорт не так далеко от города - примерно 15 км. Но , скажем, метро или поездов до Еревана нет.

1 вариант. Сесть к таксистам, которые сразу же пристают к вам на выходе. Этот вариант сулит вам массу приятных неожиданностей. Так что лично я бы вам его не советовал.

2 вариант. Автобус. Найти его надо на выходе из здания аэропорта у парковки. Автобус едет каждые полчаса в промежутке от 7 до 22 часов, а ночью - каждый час. Он доезжает до центра Еревана. Стоит 300 драмов - примерно 60 центов.

3 вариант. Купить прямо в аэропорту симку и зарегить аккаунт одного из такси-агрегаторов - Yandex, GG, Utaxi, Rocket и т.д.

В случае с Яндексом можете не пользуясь новой симкой или роумингом, в дополнение к имеющемуся стандартному варианту, заказать машину прямо в аэропорту, так как они уже вывесили заявление о…