Комплекс Баадер-Майнхоф / Der Baader Meinhof Komplex ֊ արժի նայել
Комплекс Баадер-Майнхоф / Der Baader Meinhof Komplex - ֆիլմ, որը արժի նայել, եթե հետաքրքրում են անցյալ դարի երկրորդ կեսի ձախ ծայրահեղական շարժումները, եւրոպական ահաբեկչական խմբերը։ Արկածային թրիլեր֊կրակոցներով ֆիլմեր սիրողների դուրն էլ կգա։
ՖԻլմը շատ կոնկրետ RAF ֊ Rote Armee Fraktion հիմնադրման, գործունեության եւ վախճանի մասին է։ Ուլրիկան Մայնֆով, Գուդրուն Էնսլին, Անդրեաս Բաադեր ֊ եթե էս անունները ձեզ բան չեն ասում, արժի հետաքրքրվել, քանի որ հետաքրքիր ու շատ հակասական կերպարներ են։ Ֆիլմում էլ ռեժիսորը փորձել ա միակողմանի ցույց չտալ կերպաներին, դերասանների խաղն էլ լրիվ տեղն ա (չնայած, կարծում եմ, որ սիմպատիաները ՌԱՖ֊ի հանդեպ մոտը կան)։ Նույնիսկ վերջի մասում ինքնասպանությունների/սպանությունների թեման հաջողացնում է նենց ցույց տալ, որ միանշանակ կարծիք չես ստեղծի, թե իրականում ինչ է եղել։
Գնահատական ֊ 5
IMDB - 7.4
Kinopoisk - 7.6
նայելու հղում
Subscribe to:
Post Comments (Atom)
Կիբերանվտանգություն․ ինչ սպասել ու ինչ անել 2022֊ին
Կիբեր֊վտանգները մեր երկրի եւ հասարակության համար շարունակելու են լինել լուրջ եւ աճող սպառնալիքներ։ Մեր կանխատեսումները 2020-ին առ այն, որ ...
-
Մի քանի գրադարան գրեմ ինքնամեկուսացվածների եւ իրենց երեխաների համար․ Հայերեն լիքը աուդիոգիրք երեխաների համար - Գրքասեր Ամենամեծ ռ...
-
Հայաստանից Google-ում ամենաշատ փնտրվածը ամսվա ընթացքում առանձնապես օրիգինալ չէ Այ ամենաարագ աճող փնտրվող բառերը հետաքրքիր են Փաստաց...
-
Several organizations now providing DDoS protection for independent media, NGO and other public related sites DDoS հարձակումներիցպաշտպանվել...
No comments:
Post a Comment