Mastodon

Ինչպես ակտիվացնել Gmail 2-Step Verification

Եթեդուք ակտիվացնեք Gmail 2-Step Verification , ապա նույնիսկ եթե չարագործը իմանա ձեր էլեկտրոնային փոստի գաղտնաբառը, չի կարողանա ներթափանցել։ Ամեն անգամ անծանոթ համակարգչից կամ հեռախոսից, պլանշետից մտնելուց դուք պետք է ներմուծեք գաղտնաբառից բացի լրացուցիչ կոդ, որը կամ գեներացվում է հատուկ բջջային հավելվածի կողմից, կամ sms-ով։

Հաշվի առեք, որ ինտերնետ ակումբից, հանրային համակարգիչներից օգտվելուց գրեթե 100% հավանականություն կա, որ ձեր գաղտնաբառը կհայտնվի ուրիշի ձեռքերում։ Այնպես որ սա արժի միացնել։

Ակտիվացնելու համար գնում ենք աջ անկյուն եւ մտնում settings


Ընտրում ենք Security բաժինը




Այստեղ ընտրում ենք 2-Step Verification, միացնում ենք, եւ քայլերով գնում։ 

Այստեղ  դուք ունեք երկու տարբերակ։ Եթե Android հեռախոս ունեք, ապա ձեր մոտ տեղադրվում է կոդը գեներացնող Google Authenticator հավեվածը։ 

Ակտիվացնելուց հետո դուք ունեք կարգավորումների էջ։ Դուք կարող եք ոչ թե հավելվածով կոդը ստանալ, այլ sms-ով ֊ տես բ․ տարբերակը։ Բացի դրանից, կարող եք գեներացնել իննը լրացուցիչ կոդ եւ դրանք տպել։ Սա այն դեպքերի համար է, երբ դուք գնում եք երկրից դուրս եւ կապ չեք ունենալու ֊ տես գ․ տարբերակը։ 


Եթե դուք սա ակտիվացնեք, ձեր անձնական համակարգիչը կամ հեռախոսը կավելացնեք առաջին անգամ մտնելուց վստահելի սարքերի ցանկի մեջ եւ այլեւս պետք չի լինի կոդը ներմուծել։ 

No comments:

Post a Comment

Ինչպե՞ս դուրս գալ էլ փոստի և սոցցանցերի հաշիվներից այլ սարքերից

Քանի որ շատ արցախցիներ թողել են իրենց համակարգիչները Արցախում, եւ այնտեղ իրենք լոգին եղած են իրենց հաշիվներում եւ դա կարող է ընկնել թշնամու ...