Mastodon

Hacking of Armenian and Azerbaijani sites in 2011-2014

Այսօրվա զանգվածային հարձակումով հայկական կայքերի վրա բացվեց 2014 թվականի  հայ֊ադրբեջանական  հաքերային պատերազմի սեզոնը։ Այս տարվա ընթացքում ընդհանուր առմամբ կոտրվել է 71 հայկական կայք (մի քանիսը կոտրվել են օրեր առաջ եւ ոչ բոլորը ադրբեջանցիների կողմից)։ Կարծում եմ, մոտակա օրերս ցուցակում կավելանա մի շարք ադրբեջանական կայք՝ ի պատասխան այս հարձակման։

Վիաճակագրական գրաֆիկները (Cybergates-ի կողմից տրամադրված) ըստ տարիների (կարմիրով՝ .az, .կապույտով՝ ․am կայքերն են) ցույց են տալիս, որ դեպի 2013 թվական Հայաստանում իրավիճակը համեմատաբար լավացել է, Ադրբեջանում՝ հակառակը, ինչը պայմանավորված է հայկական հաքերային խմբերի ակտիվացմամբ։

Նայելուց հաշվի առեք, որ ցուցակում չեն ներգրավվել այլ դոմենային տիրույթներում գտնվող ադրբեջանական եւ հայկական կայքերը։ Բացի դրանից, Ադրբեջանի վրա ակտիվ աշխատում են իրանցիները, իսկ մեր դեմ՝ թուրքերը։







Կոտրված հայկական կայքերի ցանկը՝ ադրբեջանական "սեւ հունվար" հարձակումը

Այս պահին կոտրվել են

tsarukyan.am
www.furniwood.am
old.ffa.am
adla.am
roseart.am
magnum.am
agroinput.am
slando.am
transmega.am
officemarket.am
www.4u.am
it-support.am
www.mks-kahuyq.am
www.serva.am
www.villa-hrazdan.am

www.autogaz.am
www.spring.am
www.steptour.am
www.eurofasad.am
www.dentax.am
www.unimed.am
www.beautyarmenia.am
www.avanguard.am
www.kahuiq.amwww.menok.am
www.onewaytour.am
www.sacvoyage.am
www.tototour.amamref.am
onewayhostel.am
www.pizzeria.am
www.jraberd.nk.am
edu.nkr.am
mud.nkr.am
sport.nkr.am
www.police.nkr.am
www.asu.am
www.transmega.am

Game of Thrones Propaganda Posters

Իմ թուլությունը գեղարվեստական գործերի հիման վրա քարոզչական պաստառներն են։  Ցանցում հավաքածստեղադրեմ մի տեղ՝  Game of Thrones















Youtube-ի գաղտնիքները

Շատ հաճախ դժվար է կռահել, թե ինչ մի հերթական բառադիություն կդառնա ամենադիտվողը Youtube-ում։ Այ օրինակ, էսօր ԱՄՆ֊ում դիտումներով երկրորդ տեղը այս բարձրակարգ եւբարձրաճաշակ, բովանդակալից եւ պերճապաճույճ տեսանյութն է ՝ 5 Միլիոնից ավել դիտումներով։




Իսկ Ռուսաստանում այս տեսանյութնէ, որը բացահայտում է ԱՄՆ֊ի իրական իրականությունը

Escape Plan, План побега` նայել, թե չնայել

Ուրեմն Սայթ֊Նովեն, Ջիմի Հենդրիքսը ու Բռուսլինը Ստալոնեն ու Շվարցենեգերը միասին, լավ իմաստով քյարթու մարտաֆիլմում, դետեկտիվային տարրերով։

Աշխարհի ամենապինդ բանտը, աշխարհի ամենախորամանկ բանտերից փախնողը, մի քանի հատ էլ սենց ամենաներ։ Էդ բանտում էլ պահվում են աշխարհի ամենավատ մարդիկ։ Մենակ թե պարզ չի, թե խի դրանց չեն վերացնում, այլ սենց սիլիբիլիզմով տարիներ պահում են։ Բայց դե քյարթու մարտաֆիլմի ժանրը պահանջում է տենց տարօրինակ գիգանտիզմ։

Քյարթիզմը նաեւ նրանում է, որ ատրճանակով մի հոգին մի տաս հոգու ավտոմատներով փռում ա, փամփուշտները պրծնում են մենակ սցենարիստի կամային որոշումով։ Բայց ընդհանուր առմամբ դիսերտացիայով Ռեմբոն ա։

Կարճ ասած, ոնց հասկացաք՝ եթե սիրում եք Ստալոնեին, Շվարցին, մարտաֆիլմեր՝ պետք ա նայել։

Գնահատական ֊ 4+
IMDB - 7


Google Plus Ripples ` տեղյակ եղեք նյութերի տարածման մասին

Facebook֊ը գնալով ավելի տոտալիտար համակարգ է դառնում՝ զրկելով օգտատերերին ինքնուրույն որոշել, թե ինչ են ուզում տեսնել։ Անընդհատ փոխվող ալգորիթմը բերում է նրան, որ կարելի է միայն կռահել, թե որ գրառումը երբ եւ ում կդառնա հասանելի։ Բացի դրանից, հայտնի չէ, թե ով եւ երբ է տարածել այս կամ այն հղումը։

Սրան հակառակ Google Plus ցանցում գործում է թափանցիկ Google Plus Ripples, որը թույլ է տալիս իմանալ, թե ինչպես է տարածվել այս կամ այն նյութը այս ցանցում։ Յուրաքանչյուր գրառման (գրառումը պետք է արված լինի լրիվ բաց, public, եւ պետք է մի քանի +1 ունենա) վերեւի աջ անկյունի սլաքով բացվող մենյուն տալլիս է View Ripples տարբերակը։ Որը կարող է ցույց տալ, թե երբ եւ ոնց է տարածվել գրառումը։

Օրինակ, վերցնենք Photoshop նոր 3D ֆունկցիայի մասին գրառումը: Այստեղ կարելի է տեսնել, թե ով է տարածել գրառումը։



Նաեւ կարելի է տեսնել, թե ժամանակի ընթացքում երբ է նյութը տարածվել։ Ինչ լեզուներով, միջինում քանի հոգանոց շղթաներ են ձեւավորվել։ 


Բացի դրանից յուրաքանչյուր հղման համար կարելի է գեներացնել Ripple։ Պետք է վերցնել այս հղումը եւ ավելացնել դրան = նշանից հետո ձեր ուզած հասցեն։

Օրինակ, վերցնում ենք հղումը https://plus.google.com/ripple/details?url=
ավելացնում սրան այս կայքի "Մաշտոցը որպես դիզայներ․․․" գրառման հասցեն http://www.banman.am/2013/12/Mashtots-as-a-brand-master.html եւ ստանում սրա բաց արված տարածումները, դրան կատարված մեկնաբանությունների հետ միասին 




Scam, ֆինանսների նախարարության անունից

 Տարածվում է Ֆեյսբուքում, գովազդի միջոցով