Internet growth global stats 1995 - 2013
Մյուս տարվա սկզբերին, երեւի թե, աշխարհում արդեն 3 միլիարդ ինտերնետ օգվող լինի։ Այս պահին օգտվողների թիվը կազմում է միջինացված 39%։ Հայաստանում հասել ենք մոտ 60% (երեք տարբեր գնահատականներ կան, որոնք մոտ տաս տոկոսի տարբերություն են տալիս իրար մեջ), միջին եւրոպական ցուցանիշին մոտ ենք՝ 63%:
![]() |
| Internet users growth, 1995-2013. ITU stats |
Gravity, Гравитация ՝ նայել, թե չնայել
Ռուսների պատճառով տիեզերքում արբանյակները սկսում են վարի գնալ։ Ինչի պատճառով Սանդրա Բալոքը եւ Ջորջ Կլունին մնում են տիեզերքում կախված։ Ավելի շուտ, Բալոքի եւ Կլունիի ձայները, քանի որ երկուսն էլ տձեւ սկաֆանդրներում են լող տալիս։
Ամբողջ կինոն տենց տիեզերքում, ամեն ինչ վերջին պահին, հազիվ֊հազ։ Եթե սիրում եք ֆիլմեր, որտեղ բոմբը չի տրաքում 00:01 վրա, էս ֆիլմն էլ դուր կգա։
Եթե կլաուստրոֆոբիա կամ ագորոֆոբիա ունեք, ավելի լավ ա մի նայեք։
Եթե ֆեմինիստ եք,
եթե սիրում եք գրքեր "Ինչպես ընկնել, բայց նորից վեր կենալ", "Ինչպես հաջողակ լինել",
եթե սիրում եք Կլոինիին
մեկ ու կես ժամ ազատ ժամանակ ունեք․ նայեք։
Մնացած դեպքերում պարտադիր դիտումների բան չի։
ԿԱՐԵՒՈՐ․ հաշվի առեք, որ ամբողջ ֆիլմը Բալոքը տնքտնքում ա ու անընդհատ կրկնում է ֆրազներ, մոտավորապես սենց․"Լավ ա, քիչ մնաց, համարյա, այ հիմա լավ ա"։ Եվ եթե մեկը չտեսնի թե ինչ եք նայում, այլ միայն լսի, իրան կթվա, որ դուք XXX ֆիլմ եք նայում
Գնահատական ֊ 3
IMDB - 8.4

Facebook growth in Armenia, 2013
Երեք ամիս անշարժ վիճակից հետո, Ֆեյսբուքը Հայաստանում նորից սկսեց աճել, եւ Դեկտեմբերի երկրորդ կեսին մենք ունենք 560 000 ակտիվ օգտատեր։ Պարզ է, որ սրանցից մի մասը մարքեթինգային, քաղաքական կլոններ, ֆեյքեր են։ Բայց դրանց թիվը աշխարհում չի գերազանցում 5-7%։ Քանի որ Հայաստանում էլ ընտրություններ չկան, մեզ մոտ էլ այդ թիվը չի կարող մեծ լինել ֊ 25-40 000 մոտ
![]() |
| Հայաստանից օգտատերերի աճը Ֆեյսբուքում 2013 թվականի մայիս֊դեկտեմբեր ամիսների ընթացքում |
Google ձեզ հետեւում է։ Լա՞վ իմաստով ։Ճ
Շատերնեն նկատել, որ Գուգլը Gmail-ում գովազդը ցույց է տալիս՝ ելնելով ձեր նամակների բովանդակությունից։ Այսինքն, իրենք կարդում են ձեր նամակները՝ պարտավորվելով ուրիշին չփոխանցել։
Բացի դրանից Android֊ի տակ կա Google now, որը անընդհատ խորհուրդներ ա տալիս։ Այսօր գիշերը գնում եմ օդանավակայան, մեկ էլ հեռախսը ինձ հայտնում է, որ իմ չվերթը ուշանում է։ Հիմնվելով ինձ եկած նամակի վրա, որտեղ կար էլեկտրոնային տոմսը։
Երբ հասնում եմ տեղ, մյուս նամակից գտնում ա հյուրանոցի հասցեն եւ ճանապարհը գծում։
Մի կողմից՝ շատ հարմար ա։ Մյուս կողմից սկսում ես մի ձեւ անհանգստանալ

Հայաստանը ամենավտանգավոր կիբեր տարածքներից է․ Kaspersky Lab
Kaspersky հերթական զեկույցը հերթական նագամ ցույց է տալիս, որ ցանցում Հայաստանը մնում է ամենավտանգավոր երկներից մեկը։ Հաշվարկը կատարվում է ըստ այն համակարգիչների, որոնք ենթարկվում են հարձակման ինտերնետում։ (Պարզ է, որ խոսքը գնում է այն համակարգիչների մասին, որոնց վրա հենց Կասպերսկի է տեղադրված։ )
Սա նշանակում է, որ հայերի իրենց կոմպերից ավելի հաճախ են մտնում վտանգավոր կայքեր․ հիմնականում երգ, ծրագիր քաշելու եւ անպատկառ նկարներ նայելու համար ։Ճ
Անցյալ տարվա համեմատ Ադրբեջանն ա գրավել առաջին տեղը, ուր երկու տարի Ռուսաստան էր գտնվում։ Ցանկում հայտնվել ա Վրաստանը։ Իսկ ԱՄՆ֊ն, որն երկու տարի առաջ 3-րդն էր, այժմ իջել է 25-րդ տեղ։

Մաշտոցը որպես դիզայներ եւ բրենդի մասնագետ
Ռուսաստանի Կենտրոնական բանկը պաշտոնապես ընդունեց ռուբլու տարբերանշանը։ Ծանոթացեք՝ մաշտոցյան Ք տառը (ասում են, թե իրականում ռուսերեն P տառն է գծիկով ։Ճ )
Ընդանրապես, մաշտոցյան տառատեսակները անսպասելի հայտնվում են տարբեր տեղեր։ Օրինակ, ռուսաստանյան ТВЦ հեռուստաալիքի լոգոն, տիպիկ հայկական Ա տառն է
![]() |
| Ռուբլու տարբերանշանը |
Ընդանրապես, մաշտոցյան տառատեսակները անսպասելի հայտնվում են տարբեր տեղեր։ Օրինակ, ռուսաստանյան ТВЦ հեռուստաալիքի լոգոն, տիպիկ հայկական Ա տառն է
![]() |
| ТВЦ հեռուստաալիքի լոգոն |
Աշխարհի բրենդերին դեռ շատ օգտագործելու բան ա մնացել
![]() |
| Վայելչագրություն՝ Ռուբեն Մալայան |
Subscribe to:
Posts (Atom)
-
Մի քանի գրադարան գրեմ ինքնամեկուսացվածների եւ իրենց երեխաների համար․ Հայերեն լիքը աուդիոգիրք երեխաների համար - Գրքասեր Ամենամեծ ռ...
-
Տվյալ դեպքում ID Bank Facebook ads, թիրախավորումը - բոլորը Հայաստանում, 25+ տարիք Link: hxxps://armenia-i-dbank[.]com/banks/LogOn/idram Նու...
-
Քանի որ շատ արցախցիներ թողել են իրենց համակարգիչները Արցախում, եւ այնտեղ իրենք լոգին եղած են իրենց հաշիվներում եւ դա կարող է ընկնել թշնամու ...