Mastodon

Facebook հաշիվը կոտրելու հիմնական ձեւերից մեկը․ ֆիշինգ

Հենց հիմա Ֆեյսբուքում իրականացվում է հայաստանցիների դեմ հարձակում, որի բավականին հաճախ է օգտագործվում, սակայն, սովորաբար, հայերեն չի լինում։ Իհարկե, մեծ հավանականությամբ սա անում են ադրբեջանական հաքերները, բայց իրականում հետքերը գտնել հնարավոր չէ այսպես, նենց որ հարձակման հեղինակները կարող են լինել ուր ասես։

Հիմա բուն հարձակման ձեւը։ Ստեղծվում է էջ, որը նմանակում է հենց Ֆեյսբուքի ադմինիստրացիայի կողմից ստեղծված էջ ֊ հասցեն միտումնավոր պարունակում է կյուրեղատառ տառեր, որպեսզի Ֆեյսբուքի անվտանգության բոտերը միանգամից չհայտնաբերեն նմանակումը


Էջը նշում է հայաստանյան էջեր, վախացնելով, որ խախտել են կանոնները եւ կարգելափակվեն, եթե նշված հղումով չգնան․ 



Եթե մարդ հավատում է, գնում է էջով, ապա հայտնվում է մի կայքում, որը նմանակում է Ֆեյսբուքը, սակայն լրիվ ուրիշ հասցե ունի․


Հաջորդ էջով մարդուց կորզում են իր մուտքային տվյալները․ էլեկտրոնային փոստը եւ գաղտնաբառը


Եթե մարդը բացահայտվում է որպես հարիֆ, որը ներմուծում է գաղտնաբառը, ապա մի հատ էլ առաջարկում են բանկային տվյալները ներմուծի


Ինչը կփրկի սենց դեպքերում՞
ա․ լինել ուշադիր
բ․ չհավատալ ամեն մի գրվածին

1 comment:

  1. Ու ընդհանրապես, հղումների վրա մի սեղմեք, եթե 100% համոզված չեք, որ վստահելի է։

    ReplyDelete

Ինչպե՞ս դուրս գալ էլ փոստի և սոցցանցերի հաշիվներից այլ սարքերից

Քանի որ շատ արցախցիներ թողել են իրենց համակարգիչները Արցախում, եւ այնտեղ իրենք լոգին եղած են իրենց հաշիվներում եւ դա կարող է ընկնել թշնամու ...