Շուտվանից նայածս կինոներից չէի գրել։ Էս մեկը որոշեցի խորհուրդ տալ։ Քանի որ շատերը չեն նայի․ վավերագրական ֆիլմ է։ Ու մեջ չկան ոչ մեծ պլանով արյունոտ մռութներով առյուծներ, ոչ էլ շերունի Մորգան Ֆրիմանը, որը անգիր սովորած գիտական միստիկայից ա խոսում, որից գլուխ չի հանում։
Էդվարդ Սնոուդենի մասին ֆիլմ է, որը նկարահանվել է փաստացի պարտիզանական մեթոդներով՝ թաքնվելով աշխարհի ամենաոչսիրուն գաղտնի ծառայությունից։ Ֆիլմը երկար ա, պահեր կան, որ քնացնում ա։ Բայց նայել կարեւոր է, որ հասկանաք, թե ինչ աշխարհում ենքմենք ապրում․ ապագան, վատ ապագան արդեն եկել, մեր վրով անցել է, իսկ մեր բիբինին չի։ Էս ամենը կարելի ա հասկանալ Սնոուդենի փաստաթղթերը կամ Գլեն Գրինվալդի հոդվածները կարդալով։ Բայց դրանք շատ են, ու մեկա գիտեմ, որ կարդացող քիչ է լինելու։ Նենց որ ավելի լավ է նայել։
Ու, բարեբախտաբար, ռուսերեն արդեն պիրատական տարբերակը ցանցում կա ։Ճ
Subscribe to:
Post Comments (Atom)
Կիբերանվտանգություն․ ինչ սպասել ու ինչ անել 2022֊ին
Կիբեր֊վտանգները մեր երկրի եւ հասարակության համար շարունակելու են լինել լուրջ եւ աճող սպառնալիքներ։ Մեր կանխատեսումները 2020-ին առ այն, որ ...
-
Մի քանի գրադարան գրեմ ինքնամեկուսացվածների եւ իրենց երեխաների համար․ Հայերեն լիքը աուդիոգիրք երեխաների համար - Գրքասեր Ամենամեծ ռ...
-
Հայաստանում Ինստագրամի եւ Ֆեյսբուքի հաշիվների վրա հարձակումները, դրանց կոտրելը դարձել են լուրջ խնդիր։ Քանի որ զոհերի մեջ են մեծ քանակով ա...
-
Նոյեմբերի 24-ի լույս գիշերով բազմաթիվ մարդիկ ստացել են նամակ Apple֊ից, ուր իրենց տեղեկացնում էին, որ իրենք հանդիսացել են թիրախ պետական ...
No comments:
Post a Comment