Mastodon

Ինչպես են ադրբեջանական հաքերները կոտրում հայկական ֆեսյբուքները

Ադրբեջանական հաքերները վերջին մեկ տարվա ընթացքում սկսել են թիրախավորել հայկական ֆեսյբուքի օգտատերերին: Վերջին ամսվա ընթացքում կոտրվել են հարյուրավոր պրոֆիլներ:

Ինչի» համար են իրենք դա անում: Հիմնականում, որ գն ու գրեն Ya zdes. Սակայն, նաեւ ավելի խելացի են օգտագործում կոտրած պրոֆիլները: Օրինակ, ռազմական գործողությունների ժամանակ իբր հայերի անունից տարածում են կեղծ տեղեկատվություն: Օրինակ, իբր հայկական կողմը ծանր մարտական կորուստներ ունի:

Իսկ ինչպե՞ս են իրենքք դա իրականացնում, ինչպե՞ս են կորտում պրոֆիլները: Իրականում, ֆեյսբուքյան պրոֆիլը կոտրելը բավականին բարդ գործ է: Եվ կոտրում են ոչ թե Ֆեյսբուքը, այլ օգտատերին: Ամենաընդունված ձեւը՝ ֆիշինգն է: Այսինքն, ձեւ, երբ մարդ ինքն իր ձեռքով նվիրում է իր գաղտնաբառը հաքերներին:

Ամենաթարմ ադրբեջանական տարբերակը: Տարածում են հղում ֆեյսբուքյան հավելվածի (application) վրա: Դա կարող է լինել խաղ, թեստ ու նման մի բան: Կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ սխմողը հայտնվում է նոր էջում, ուր իրեն առաջարկում են ներմուծել նորից իր մուտքանունը եւ գաղտնաբառը: Եվ, վուալյա, դուք ինքներդ նվիրեցիք ձեր գաղտնաբառը ադրբեջանցի հաքերին:


Երբեք մի մուտքագրեք ձեր գաղտնաբառերը կողմնակի հավելվածներում: 



Կամ, ձեզ զգուշացնում են, որ ձեր էջը կարգելափակվի, եթե դուք ինչոր գործողություններ չանեք: Իբր Ֆեյսբուքի անվտանգությունն է ձեզ դիմում: Ու կրկին, առաջարկում են գնալ հղումով ու մուտքագրել մուտքանունն ու գաղտնաբառը:

Ֆեյսբուքը ձեզ երբեք չի դիմի մեկնաբանության ձեւով: Դուք կստանան ներքին հաղորդագրություն: Ու կրկին, ձեզանից չեն ուզենա ներմուծել գաղտնաբառը այլ կայքի վրա:


Որպեսզի ձեզ չկարողանան կոտրել, հետեւեք մի քանի հեշտ, բայց ազդեցիկ քայլերը, որոնք նկարագրված են այստեղ՝ «Ինչպես պաշտպանել Ֆեյսբուքի հաշիվը»:

Ընդհանուր համացանցում անվտանգ լինելու համար կարող եք ներբեռնել «Անձնական Կիբերանվտանգության Հիմունքները» գիրքս: 

Հայաստան եւ Ադրբեջան․ Սոցիալական մեդիաներում կարծիք ձեւավորողները

Ադրբեջանում պետական մակարդակով արդեն մի քանի տարի է ինչ կառուցվում է սոցիալական մեդիաներում աշխատող օգատետերի մեծ խումբ։ Դրանց մի մասը իրական դեմքեր են, հիմնականում իշխող կուսակցության երիթթեւն է; Բացի դրանից մեծ քանակի ֆեյքեր են ստեղծվում, նույնպես ավտոմատացված աշխատող բոթեր։ Որոնք փորձում են լցնել, օրինակ, Թվիթերում հեշթեգերը։ Այսպես, #Armenia հեշթեգը անընդհատ աղտոտվում է ադրբեջանական քարոզչական բոթերի կողմից։


Սակայն, սոցիալական ցաներում արդեն երկար ժամանակ է հենց նմանատիպ լցոնումների դեմ աշխատում է ալգորիթմ, որը թույլ չի տալիս մեխանիկական լցումներին իշխել տեղեկատվական դաշտում։ Այստեղ հաշվի առնվում նաեւ ռեալ լայքերն ու ռեթվիթները, պրոֆիլների ակտիվությունը եւ մի շարք այլ հանգամանքներ, որոնք պետք է հոսքերը դարձնեն ավելի որակյալ։ 

Անտիվիրուսների փայլն ու թշվառությունը

Անտիվիրուսը կյանքում պետքական բան ա։ Բայց երբ հարցնում են, թե որն ա դրանցից լավը, իսկ ավելի շուտ՝ ամենալավը, խնդիր է առաջանում։ Քանի որ բոլորն էլ վատն են։ Դրանք, անկասկած, ձեզ կպաշտպանեն մի շարք վտանգներից։ Ինչը լավ է։ Բայց, թող ձեր մոտ չառաջանա սխալ պաշտպանվածության զգացողություն։

Բերեմ մի օրինակ։ Կա մի այդպիսի հաքերային խումբ ֊ Fancy Bear կամ APT 28։ Ենթադրաբար, սա ռուսական է։ Ավելին, կարող է եւ աշխատում է հատուկ ծառայությունների համար։ Նույնիսկ, կան կասկածներ, որ այս խումբն է մասնակցել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության վրա հարձակումներում։ Եթե դրանք իսկապես եղել են։

Բացի դրանից կա Գուգլի մի լավ ծրագիր ֊ VirusTotal ֊ որը ստուգում է ֆայլերը կամ հղումները միանգամից տասնյակ անտիվիրուսների միջոցով։

Ուրեմն, Fancy Bear դեռ նոյեմբերին մի վիրուս էր տարածում․ ենթադրաբար իրենցն էր վիրուսը, բայց դա էական չէ։ Այդ ժամանակ ֆայլը ստուգելլիս միայն 11 անտիվիրուսն էր համարում, որ ֆայլը վտանգավոր է։ Այսինքն, եթե ձեր մոտ այդ պահին լինեին Հայաստանում տարածված Ավաստ, Կասպերսկի, Սիմանտեկ, Մաքաֆի, Մայքրոսոֆթի Էսենշըլսը, Դոկտոր Վեբը կամ Յանդեքսի դնս֊բրաուզեր, դրանք կհամարեին, որ ամեն ինչ նորմալ է, եւ դուք գեղեցիկ կվարակվեիք։


Նույն ֆայլը եթե ստուգենք այսօր, ապա արդեն 27 անտիվիրուս է ճանաչում վիրուսը։ Բայց 26 մինչ այսօր համարում դա նորմալ ֆայլ։ Ինչպես, օրինակ, Մայքրոսոֆթը, Դոկտոր Վեբը կամ Յանդեքսը։ 

Նենց որ արխեյին մի եղեք։ Ավելի լավ է ստուգեք հենց ՎայրուսՏոտալով կասկածելի ֆայլերը․ ավելի մեծ են շանսերը բռնացնել վիրուսը։ Չնայած, այստեղ էլ կարող ա խաբնվեք։ Համ էլ, հաշվի առեք, որ պաշտպանվելու համար կան մի շարք կանոններ։ Դրանցից հիմնականները ստեղ մանրամասն գրել եմ. «Անձնական Կիբերանվտանգության Հիմունքները»։ 




Քիչ հայտնի, բայց լավ ու նոր սերիալներ

Մի քանի լավ սերիալ հավաքեցի, որ համ լավն են, համ էլ մեյնսթրիմ չեն:


Dirk Gently's Holistic Detective Agency / Детективное агентство Дирка Джентли - բեսամթ սյուռ, ամերիկա-բրիտանական հումորի խառնուրդ: Ու ամենակարեւորը՝ Դուգլաս Ադամսի սերիայի հիման վրա: Հետն էլ նախկին Ֆրոդո Բեգինսն ա խաղում:



Человек в высоком замке/The Man in the High Castle - Հենց նոր սկսվել ա երկրորդ սեզոնը: Առաջինը Ֆիլիպ Դիքի հայտնի գործն էր: Հենց նոր ցանց լցրեցին երկրորդ սեզոնը լրիվ: Հիմա արդեն Ամազոնի սցենարն ա գնում: Ով չի կարդացել. այլընտրանքային պատմություն, նցիստական Գերմնիան ու Ճապոնիան հաղթել են, կիսել են աշխարհը, սենց մազալու բաներ:

Проповедник/Preacher - դե, էս մի քանի ամսական ա արդեն: Բայց եթե չեք նայել, ուշացնում եք: Արժի նայել մենակ վերջին սերիայի համար: Կոմիքսների հիման վրա է նկարած, բայց նենց չի, որ նման ա:


Лондонград - Ռուսաստանյան սերիալների սիրահար չեմ: Բայց էս մեկը լավն էր: Բեսամթ անհարթ ա: Բայց նայվում ա: Իրադարձությունները Լոնդոնում են հիմնականում, կիսադետեկտիվ ա:

Mobile users number in Armenia - 2016 3Q data

Mobile users number in Armenia in 3Q of 2016 (compared with 2016 2Q data


 3486480   - the number increased by 52 084 since 2016 2Q (penetration ~ 120%)


Distribution by mobile operators (and changes since 2014 4Q):


  • Vivacell - 2 112 606  (+28 444)
  • Beeline -   890 507   (+26 945)
  • Ucom  -  483 367   (-3 305)



The number of mobile users using internet from phone is 1 891 078 (+ 229 132)

Distribution by mobile operators (and changes since 2016 2Q):

  • Vivacell - 1 259 602    (+200 524)
  • Armentel/Beeline - 365 042   (+27 147) 
  • Ucom -   266 434  ( +1 461)
More about internet penetration in mobile in 2016 is here

Internet usage in Armenia - 2016 3Q data stats

Internet consumption in Armenia, data from 2016 3Q (some data from 2016 1Q).

All data from 3 mobile operators and all bigest ISPs web-sites.  (Data compared with  2016 2Q )։

General data:


  • Broadband subscriptions: 265 480 (+4 835)


  • Mobile broadband subscriptions:  247 140  (+15 442)


  • Mobile phone internet users:   1 891 078   (+ 229 132)
Total internet subscriptions2 403 698 (+248 270)



Data by operators and ISPs: 

Armentel  -

  • Broadband subscriptions -  142 607  (data from 2016 2Q compared with 2016 1Q)  (-+770) (Average internet consumption per subscription:  49 154 MB (+ 2  045 MB) )
  • mobile broadband user   50 113  (+7 469 )     (Average internet consumption per subscription:   10 283  MB (+756 MB)) 
  • mobile users using internet from phone  365 042   (+27 147)    



Vivacell -


  • mobile broadband users   72 368   (+4 763)
(Average internet consumption per subscription: 15 339 MB  (+247 MB) ) 
  • mobile users using internet from phone 1 259 602  (+200 524)

Ucom 


  • Broadband subscriptions -   77 954   (data from 2016 1Q)  (+1 899)   (Average internet consumption per subscription: 59 788  MB (-40 MB) )
  • mobile broadband user 124 659   (+3836)   (Average internet consumption per subscription:  16 445 MB (- 554 MB) ) 
  • mobile users using internet from phone  266 434  ( +1 461)


Rostelecom


  • Broadband subscriptions - 35 819  (data from 2016 2Q compared with 2016 1Q) (+675)  (Average internet consumption per subscription:   74 676  MB (+ 1 205 MB)

    Interactive


  • Broadband subscriptions -   5  212 (data from 2016 2Q compared with 2016 1Q) (+86) 

Arpinet


  • Broadband subscriptions -  2 675 (+102)

Web


  • Broadband subscriptions -   1 213   (data from 2016 2Q) (+28)





Scam, ֆինանսների նախարարության անունից

 Տարածվում է Ֆեյսբուքում, գովազդի միջոցով