Mastodon

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑԻԱՆԵՐԸ

Հայաստանյան ցանցի հատվածը վերջին մեկ տարվա ընթացքում խոր վերաձևափոխումների ճանապարհին է։ Բավական լուրջ փոփոխությունները կուտակվում են և մեծ ազդեցություն են ունենալու առաջիկա տարիների ինչպես տեղեկատվական դաշտի զարգացման, այնպես էլ այլ, հարակից տնտեսական, հասարակական, քաղաքական գործընթացների վրա։ Շատ պրոցեսներ արագացել են շնորհիվ թավշյա հեղափոխության, որը լրջորեն «թափ տվեց» տեղեկատվական դաշտը1։
Որո՞նք այն են հիմնական քանակական և որակական փոփոխությունները, որոնք էական ազդեցություն կթողնեն մոտ ապագայի զարգացումների վրա.
ա․ Ինտերնետից օգտվողները դարձել են շատ ավելի մոբիլ։ Դա հետևանք է, մի կողմից, սմարթֆոնների քանակի կտրուկ աճի, մյուս կողմից՝ բջջային օպերատորները կտրուկ իջեցրել են բջջային հեռախոսներով ինտերնետից օգտվելու սակագները, ինչի հետևանքով միջին օգտատիրոջ համար արդեն հասանելի է դարձել ոչ միայն տեքստային և պատկերային բովանդակությունը, այլ նաև տեսանյութերը և ուղիղ եթերները։ Դեռևս մեկ տարի առաջ հիմնական օգտվողները տեսանյութ դիտելիս ստիպված էին գտնել Wi-Fi կապ։ Այսօր շատերն առանց կաշկանդվելու են դիտում տեսանյութերը՝ «ոտքի վրա»։ Զուգահեռ նկատվել է այն բաժանորդների կտրուկ աճ, որոնք հեռախոսով են օգտվում ինտերնետ կապից։ Այս ամենը տեսանյութային բովանդակությունը հասանելի է դարձնում օգտատերերին շուրջօրյա, այլ ոչ միայն այն ժամերին, երբ մարդիկ գտնվում են համակարգչի մոտ կամ հասանելի է Wi-Fi կապը։
բ․ Լրջորեն ձևափոխվում են տեսանյութերը և հեռուստաարտադրանքի սպառումը։ Արդեն համաշխարհային միտում է երիտասարդների շրջանում հեռուստացույցից համացանցին շրջվելը, ինչը բերել է այն բանին, որ հեռուստաընկերությունները պարզապես «միգրացվում» են դեպի ցանց և զուգահեռ այնտեղ ևս գործունեություն են ծավալում։ Մյուս կողմից՝ հայտնվել են բազմաթիվ վիդեոբլոգերներ, որոնք իրական այլընտրանք և մրցակից են խոշոր հեռուստաընկերությունների համար։ Հայաստանում այս գործընթացները մինչև հեղափոխությունը շատ ավելի դանդաղ էին զարգանում, բայց դրանից հետո շատ բան էապես փոխեց։ Անընդհատ սոցցանցերով ընթացող ուղիղ եթերները, լայվերը բերեցին աննախադեպ հետաքրքրության այդ տիպի հաղորդակցման հանդեպ։ Որպես հետևանք, նկատվեց ինտերնետային հեռարձակում իրականացնող հարթակների բաժանորդների աննախադեպ աճ, տեսանյութերի դիտումները նույնպես ռեկորդային էին։ Հասկանալի է, որ հեղափոխական ապրիլ և մայիս ամիսներից հետո դիտումների թիվը նվազել է, սակայն այդ թիվը շարունակում է շատ անգամ գերազանցել մինչհեղափոխական ժամանակաշրջանը (տե՛ս Նկար 1, 2).



Նման քանակական աճը, որը դիտվում է ոչ միայն Յութուբում, այլ նաև Ֆեյսբուքի տեսանյութերի դիտումներում, մեծ հավանականությամբ կբերի ավանդական հեռուստատեսության ազդեցության անկմանը և օնլայն տեսանյութերի գերիշխող դիրքի ձևավորմանը։ Անկասկած, ավանդական հեռուստաընկերությունները, որոնք մոտ ժամանակներս արդեն կատարել են կամ կկատարեն դեպի ցանց միգրացիա, կշարունակեն ունենալ իրենց լսարանը, պարզապես արդեն նոր հարթակներում, որոնք նաև թելադրում են ավելի ուժեղ կապ լսարանի հետ։ Մյուս կողմից՝ կարելի է ակնկալել ավելի լուրջ մրցակցություն զուտ օնլայն հարթակների, ինչպես նաև վիդեոբլոգերների հետ։
գ․ Արմատական փոփոխություններ են կատարվում սոցիալական ցանցերում։ Երկու տարի առաջ առաջնային դիրքեր ուներ Օդնոկլասնիկի ռուսաստանյան հարթակը2։ Մեկ տարի առաջ այս հարթակը սկսեց նահանջել, սակայն շարունակում էր լինել թիվ մեկ սոցցանցը Հայաստանում։ Հեղափոխությունը վերջնականորեն կոտրեց Օդնոկլասնիկիի մենաշնորհը․ լսարանի բավական մեծ տոկոս փաստացի ներգաղթեց Ֆեյսբուք, քանի որ այստեղ էին իրականացվում հիմնական ուղիղ եթերները։ Տվյալ պահին Ֆեյսբուքը ամենաայցելվող սոցցանցն է Հայաստանում, որի լսարանը շարունակում է աճել, մինչդեռ Օդնոկլասնիկին անընդհատ կորցնում է Հայաստանից իր այցելուներին։
Զուգահեռ կտրուկ աճ գրանցեցին այլ սոցիալական հարթակները․ Instagram, LInkedin, Twitter։ Այս տարի սկսում է նշմարվել բազմազանություն սոցիալական ցանցերի տեսանկյունից, հասարակությունը կառչած չէ լոկ Ֆեյսբուքից և Օդնոկլասնիկիից։
Կարելի է եզրակացնել, որ ցանցը կտրուկ ակտիվացել է և դառնում է ավելի բազմազան, ինչը հնարավորություններ է բացում նաև տնտեսական ոլորտում՝ հատկապես հաշվի առնելով, որ տվյալ պահին օնլայն առևտուրը նույնպես վերելք է ապրում Հայաստանում։
1 Սամվել Մարտիրոսյան, Ուղիղ եթերների հեղափոխությունը (ինչպես ձևափոխվեց տեղեկատվական դաշտը), http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=17416&sphrase _id=68116
2 Սամվել Մարտիրոսյան, Սոցիալական ցանցերը Հայաստանում․ 2016-ի աշուն, https://media.am/Social-networks-in-Armenia-2016-autumn

Երեւանում ընտրողների թիվը մեծ էր, թե փոքր

Հիմա, երբ պարզ է, որ «Իմ քայլը» վերցրել է ձայների խեղդող մեծամասնությունը, վեճը գնալու է նրա շուրջ, թե  մասնակցությունը մեծ էր, թե մարդիկ բոյկոտել են ու էլի նման բաներ։

Էկեք նայենք։


Էս ընտրություններին եղել է գրանցված  848 343  ընտրող։  2017 թվականի ավագանու ընտրություններում գրանցված են եղել 842 151 երեւանցի ընտրող։ Այսինքն, Ընտրողների թիվը ֊ թղթի վրա ֊ աճել է 6 հազարով։ Մինչ դեռ իրական ապրողների թիվը նվազել է արտագաղթի հետեւանքներով՝ մենք չգիտենք , թե իրականում ինչքանով։

Ավելին, այդ գրանցվածների թիվն էլ միայն (եթե համարենք, որ զոմբի֊ընտրողներ իրականում չկան, եւ բոլորը իրական մարդիկ են) Երեւանում հաշվառվածներն են։ Դրանցից քանիսն են ապրում Հայաստանից դուրս, լինելով ՀՀ քաղաքացի, դժվար է ասել։ Բայց, կարծում եմ, տոկոսը մեծ է: Այսինքն, կարելի է ենթադրել, որ տվյալ պահին Երեւանում ապրողները եւ գտնվողները, որոնք հաշվառված են հենց Երեւանում, մոտավորապես 700 հազարի մոտ կլինի։

Մասնակցության տոկոսը այս տարի եղել է 43,65%, անցյալ տարի՝ մոտ 41: 2018 մասնակցել է 370 323 քաղաքացի։ Անցյալ տարի՝ 345 158։ Հաղթող հանրապետականներին 2017 թվականին այս  մասնակցության տոկոսը լրիվ գոհացրել է, մինչ  դեռ ՀՀԿ֊ն ստացել է 240 000 կամ 71%  ձայն, այսինքն, հակառակորդները հավաքել են ավելի մեծ տոկոս, քան այս տարի «Իմ քայլի» մրցակիցները։

Նաեւ պետք է հաշվի առնել ՀՀԿ֊ի բացակայությունը ընտրություններում, ինչը բերել է մի քանի տասյակ հազար մարդու պասիվությանը։ Հստակ տոկոսը նույնիսկ հանրապետականները չեն ասի, բայց այն վիճակագրական սխալից բարձր պետք է լինի։


Եթե համեմատենք ըստ վարչական շրջանների քվեարկությւոնը, ապա 2017 թվականի դեպքում տոկոսների տարբերությունը հասնում է մոտ 20%, ինչը, մեղմ ասած, տարօրինակ է։ Իսկ 2018 թվականին այս ցուցանիշը ընդամենը 7%: Այսինքն,  2018 թվականին Երեւանի բնակչությունը քվեարկել է հավասարաչափ, անկախ աշխարհագրությունից։  (Տես ինֆոգրաֆիկան)


Վանեցյանի եւ Խաչատրյանի գաղտնալսումը․ տեսանյութի տարածման մի քանի մանրամասն

Գաղտնալսման տեսանյութը տեղադրվել է դեռ սեպտեմբերի 5֊ին broska333 ալիքում։ Որը դեռ 2011 թվականին է ստեղծվել։ Կամ սա շատ երկար քնած ֆեյք ալիք է, կամ դրան կոտրել են եւ օգտվել դրանից։ Սակայն, ամենայն հավանականությամբ, իսպանացի երիտասասրդ գեյմերի ալիք է։ Ինչու են կոտրել ու դրանով տեսանյութը քցել, այլ ոչ պարզապես ստեղծել ալիք էդ պահին․ անհասկանալի է։

Սեպտեմբերի 8֊ի գիշերը սկսել են տարածել ցանցով։ Թվիթերում գնացել ա նորաստեղծ ֆեյքերի միջոցով, օրինակ սրանց․ ArasVaedaziecki․ Սրանք իբր լեհեր են։

Զուգահեռ քցել են Reddit սոցցանց նորաստեղծ ֆեյքի միջոցով ֊ Baboor223։

Երկու դեպքում էլ տարածումը չի հաջոցվել։ ՈՆթադրում եմ, որ սկզբից ենթադրվել ա անգլիալեզու լսարանի վրա տանել, հետո դրսից բերել ներս։ Բայց չի գնացել։

Այստեղ կա փորձ հասկանալու, թե երբ է մտել Ֆեյսբուք նյութը։ Բայց միանգամից ասեմ․ լիարժեք չէ։ Քանի որ ինքը Ֆեյսբուքը թույլ չի տալիս նորմալ որոնել ֊ այսինքն հստակ դեռ չգիտենք առաջին տեղադրողին։


Ինչպե՞ս դուրս գալ էլ փոստի և սոցցանցերի հաշիվներից այլ սարքերից

Քանի որ շատ արցախցիներ թողել են իրենց համակարգիչները Արցախում, եւ այնտեղ իրենք լոգին եղած են իրենց հաշիվներում եւ դա կարող է ընկնել թշնամու ...