Monday, February 27, 2017

Հայաստան եւ Ադրբեջան․ Սոցիալական մեդիաներում կարծիք ձեւավորողները

Ադրբեջանում պետական մակարդակով արդեն մի քանի տարի է ինչ կառուցվում է սոցիալական մեդիաներում աշխատող օգատետերի մեծ խումբ։ Դրանց մի մասը իրական դեմքեր են, հիմնականում իշխող կուսակցության երիթթեւն է; Բացի դրանից մեծ քանակի ֆեյքեր են ստեղծվում, նույնպես ավտոմատացված աշխատող բոթեր։ Որոնք փորձում են լցնել, օրինակ, Թվիթերում հեշթեգերը։ Այսպես, #Armenia հեշթեգը անընդհատ աղտոտվում է ադրբեջանական քարոզչական բոթերի կողմից։


Սակայն, սոցիալական ցաներում արդեն երկար ժամանակ է հենց նմանատիպ լցոնումների դեմ աշխատում է ալգորիթմ, որը թույլ չի տալիս մեխանիկական լցումներին իշխել տեղեկատվական դաշտում։ Այստեղ հաշվի առնվում նաեւ ռեալ լայքերն ու ռեթվիթները, պրոֆիլների ակտիվությունը եւ մի շարք այլ հանգամանքներ, որոնք պետք է հոսքերը դարձնեն ավելի որակյալ։ 


Սոցիալական մեդիաներում ազդեցության հաշվարկելու բազմաթիվ ձեւեր կան։ Այսպես, հեղինակավորներից մեկը Klout հարթակն է։ Այն ամեն սոցցանցի օգտատիրոջ համար հաշվարկում է ազդեցության գործակից։ 0-ից մինչեւ 100։ Օրինակ, Քիմ Քարդաշյանի գործակիցը այս պահին 88 է։ Բարաք Օբաման  կամ CNN ՝99։ 

Բացի դրանից, Klout֊ը հաշվարկում է, թե հաճախ քննարկվող թեմաներում ովքեր են ամենաազդեցիկ օգտատերերը։ Հետաքրքիր բան։ Չնայած երիթիլհամիկների, ֆեյքերի ե բոթերի քանակների, Ադրբեջանական քարոզչությունը չի հասցնում նորմալ լցնել լրատվական հոսքերը։ Պատճառներին այստեղ չեմ ուզոմ անդռադառնալ։ Բայց կա դրա հստակ երեւացող թվային գնահատական։ Այսպես․

#Armenia թեմայում բոլորը հայեր են կամ հայկական կազմակերպություններ ու գերատեսչություններ + մեկ կոումբացի ֊ քանի որ Կոլումբիայում կա Արմենիա քաղաք։

Իսկ #Azerbaijan տեղեկատվական հոսքերում 4 օգտատեր նույնպես հայեր են 

#Armenia ամենաազդեցիկ օգտատերերը

#Azerbaijan ամենաազդեցիկ օգտատերերը