Tuesday, April 18, 2017

Նամակային ռմբակոծում UNESCO Փոլադ Բյուլբյուլ-օղլուի հնարավոր նշանակման վերաբերյալ

Քանի որ UNESCO ղեկավարի պաշտոնին ներկայացվել է նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչ, ներկայումս Ռուսաստանում դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին, ապա մի շարք հայաստանյան ՀԿ-ներ բողոքի նամակ են ուղարկել։ Ազդեցությունը ուժեղացնելու համար պետք է Յունեսոկոյի ղեկավարին եւ երկրների օֆիսներին ռմբակոծել նամակներով։ Նամակի տեքստը տակն է։ Բոլոր հասցեները - ամենաներքեւում։

Նամակի թեման, կամ սաբջեքթը - ըստ նախասիրության, բայց տիպային կարող է լինել հետեւյալը UNESCO director general elections
Seen by Marina Grigoryan at 12:34am
Նամակի սկզբից կարող եք ձեզնից էլ մի երկու բարի խոսք ավելացնել ։ՃՃ

Իսկ սա տեքստը

His Excellency Mr. António Guterres Secretary-General of the United Nations

Your Excellency,
As the Republic of Armenia’s Civic Coalition in Support of the UN Charter, we felt extreme surprise and indignation receiving the news of nomination of Polad Murtuza oğlu Mammadov, known under the nickname Bülbüloglu, to the post of Director-General of UNESCO.
Regardless of his political agenda, ethnicity, race or religion, Polad Bülbüloglu throughout his career, showed a personal character with no respect for moral integrity, humanitarian and cultural values or diversity. If Bülbüloglu is elected as Director-General of UNESCO, he will set a precedent by being the first Director-General in the history of UNESCO who has destruction of UNESCO Cultural Heritage of Humanity in his resume. The mere nomination of Bülbüloglu could set a very dangerous precedent and jeopardize all that UNESCO stands for.
For eighteen consecutive years Polad Bülbüloglu’s acted as the Minister of Culture of Azerbaijan (from 1988 to 2006) which were filled with numerous crimes against cultural values of the South Caucasus region as well as his own people were registered.

Tuesday, February 28, 2017

Ինչպես են ադրբեջանական հաքերները կոտրում հայկական ֆեսյբուքները

Ադրբեջանական հաքերները վերջին մեկ տարվա ընթացքում սկսել են թիրախավորել հայկական ֆեսյբուքի օգտատերերին: Վերջին ամսվա ընթացքում կոտրվել են հարյուրավոր պրոֆիլներ:

Ինչի» համար են իրենք դա անում: Հիմնականում, որ գն ու գրեն Ya zdes. Սակայն, նաեւ ավելի խելացի են օգտագործում կոտրած պրոֆիլները: Օրինակ, ռազմական գործողությունների ժամանակ իբր հայերի անունից տարածում են կեղծ տեղեկատվություն: Օրինակ, իբր հայկական կողմը ծանր մարտական կորուստներ ունի:

Իսկ ինչպե՞ս են իրենքք դա իրականացնում, ինչպե՞ս են կորտում պրոֆիլները: Իրականում, ֆեյսբուքյան պրոֆիլը կոտրելը բավականին բարդ գործ է: Եվ կոտրում են ոչ թե Ֆեյսբուքը, այլ օգտատերին: Ամենաընդունված ձեւը՝ ֆիշինգն է: Այսինքն, ձեւ, երբ մարդ ինքն իր ձեռքով նվիրում է իր գաղտնաբառը հաքերներին:

Ամենաթարմ ադրբեջանական տարբերակը: Տարածում են հղում ֆեյսբուքյան հավելվածի (application) վրա: Դա կարող է լինել խաղ, թեստ ու նման մի բան: Կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ սխմողը հայտնվում է նոր էջում, ուր իրեն առաջարկում են ներմուծել նորից իր մուտքանունը եւ գաղտնաբառը: Եվ, վուալյա, դուք ինքներդ նվիրեցիք ձեր գաղտնաբառը ադրբեջանցի հաքերին:


Երբեք մի մուտքագրեք ձեր գաղտնաբառերը կողմնակի հավելվածներում: 



Կամ, ձեզ զգուշացնում են, որ ձեր էջը կարգելափակվի, եթե դուք ինչոր գործողություններ չանեք: Իբր Ֆեյսբուքի անվտանգությունն է ձեզ դիմում: Ու կրկին, առաջարկում են գնալ հղումով ու մուտքագրել մուտքանունն ու գաղտնաբառը:

Ֆեյսբուքը ձեզ երբեք չի դիմի մեկնաբանության ձեւով: Դուք կստանան ներքին հաղորդագրություն: Ու կրկին, ձեզանից չեն ուզենա ներմուծել գաղտնաբառը այլ կայքի վրա:


Որպեսզի ձեզ չկարողանան կոտրել, հետեւեք մի քանի հեշտ, բայց ազդեցիկ քայլերը, որոնք նկարագրված են այստեղ՝ «Ինչպես պաշտպանել Ֆեյսբուքի հաշիվը»:

Ընդհանուր համացանցում անվտանգ լինելու համար կարող եք ներբեռնել «Անձնական Կիբերանվտանգության Հիմունքները» գիրքս: 

Monday, February 27, 2017

Հայաստան եւ Ադրբեջան․ Սոցիալական մեդիաներում կարծիք ձեւավորողները

Ադրբեջանում պետական մակարդակով արդեն մի քանի տարի է ինչ կառուցվում է սոցիալական մեդիաներում աշխատող օգատետերի մեծ խումբ։ Դրանց մի մասը իրական դեմքեր են, հիմնականում իշխող կուսակցության երիթթեւն է; Բացի դրանից մեծ քանակի ֆեյքեր են ստեղծվում, նույնպես ավտոմատացված աշխատող բոթեր։ Որոնք փորձում են լցնել, օրինակ, Թվիթերում հեշթեգերը։ Այսպես, #Armenia հեշթեգը անընդհատ աղտոտվում է ադրբեջանական քարոզչական բոթերի կողմից։


Սակայն, սոցիալական ցաներում արդեն երկար ժամանակ է հենց նմանատիպ լցոնումների դեմ աշխատում է ալգորիթմ, որը թույլ չի տալիս մեխանիկական լցումներին իշխել տեղեկատվական դաշտում։ Այստեղ հաշվի առնվում նաեւ ռեալ լայքերն ու ռեթվիթները, պրոֆիլների ակտիվությունը եւ մի շարք այլ հանգամանքներ, որոնք պետք է հոսքերը դարձնեն ավելի որակյալ։ 

Saturday, January 7, 2017

Անտիվիրուսների փայլն ու թշվառությունը

Անտիվիրուսը կյանքում պետքական բան ա։ Բայց երբ հարցնում են, թե որն ա դրանցից լավը, իսկ ավելի շուտ՝ ամենալավը, խնդիր է առաջանում։ Քանի որ բոլորն էլ վատն են։ Դրանք, անկասկած, ձեզ կպաշտպանեն մի շարք վտանգներից։ Ինչը լավ է։ Բայց, թող ձեր մոտ չառաջանա սխալ պաշտպանվածության զգացողություն։

Բերեմ մի օրինակ։ Կա մի այդպիսի հաքերային խումբ ֊ Fancy Bear կամ APT 28։ Ենթադրաբար, սա ռուսական է։ Ավելին, կարող է եւ աշխատում է հատուկ ծառայությունների համար։ Նույնիսկ, կան կասկածներ, որ այս խումբն է մասնակցել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության վրա հարձակումներում։ Եթե դրանք իսկապես եղել են։

Բացի դրանից կա Գուգլի մի լավ ծրագիր ֊ VirusTotal ֊ որը ստուգում է ֆայլերը կամ հղումները միանգամից տասնյակ անտիվիրուսների միջոցով։

Ուրեմն, Fancy Bear դեռ նոյեմբերին մի վիրուս էր տարածում․ ենթադրաբար իրենցն էր վիրուսը, բայց դա էական չէ։ Այդ ժամանակ ֆայլը ստուգելլիս միայն 11 անտիվիրուսն էր համարում, որ ֆայլը վտանգավոր է։ Այսինքն, եթե ձեր մոտ այդ պահին լինեին Հայաստանում տարածված Ավաստ, Կասպերսկի, Սիմանտեկ, Մաքաֆի, Մայքրոսոֆթի Էսենշըլսը, Դոկտոր Վեբը կամ Յանդեքսի դնս֊բրաուզեր, դրանք կհամարեին, որ ամեն ինչ նորմալ է, եւ դուք գեղեցիկ կվարակվեիք։


Նույն ֆայլը եթե ստուգենք այսօր, ապա արդեն 27 անտիվիրուս է ճանաչում վիրուսը։ Բայց 26 մինչ այսօր համարում դա նորմալ ֆայլ։ Ինչպես, օրինակ, Մայքրոսոֆթը, Դոկտոր Վեբը կամ Յանդեքսը։ 

Նենց որ արխեյին մի եղեք։ Ավելի լավ է ստուգեք հենց ՎայրուսՏոտալով կասկածելի ֆայլերը․ ավելի մեծ են շանսերը բռնացնել վիրուսը։ Չնայած, այստեղ էլ կարող ա խաբնվեք։ Համ էլ, հաշվի առեք, որ պաշտպանվելու համար կան մի շարք կանոններ։ Դրանցից հիմնականները ստեղ մանրամասն գրել եմ. «Անձնական Կիբերանվտանգության Հիմունքները»։