Mastodon

Ինչ անել, եթե ինտերնետը արգելափակվել է

Ինտերնետը եթե արգելափակվի (թու֊թու֊թու), դուք ունեք մի քանի պարզ եւ անվճար տարբերակ համակարգչի եւ հեռախոսի համար, որոնք թույլ կտալ հանգիստ այցելել բոլոր կայքերը։

Արգելափակումները շրջանցելու համար գոյություն ունեն շատ մեծ քանակի ծրագրեր։ Լավագույնները, իհարկե, վճարովի են։ Անվճարները ունենում են կամ թրաֆիկի կամ արագության սահմանափակումներ։ Նշեմ մի քանիսը, որոնք համ անվճար են, համ էլ կգոհացնեն միջին օգտվողին․

ZenMate ֊ սա ունի համ կոմպերի համար ծրագրեր ֊ Վինդոուզի եւ Մակի համար, համ էլ բրաուզերների ֊ Քրոմ, Ֆայերֆոքս, Օպերա, ինչպես նաեւ Անդրոյիդ ու Այֆոնների համարհավելվածներ։  

HotspotShield - սա նույնպես բազմակողմանի է ֊  Վինդոուզի եւ Մակի համար,  ինչպես նաեւ Անդրոյիդ ու Այֆոնների համարհավելվածներ։  Նաեւ կա հավելված Վինդոուզ հեռախոսներ կրող ճարահատյալների համար։ 

Psiphon - Սա աշխատում է Վինդոուզի եւ Անդրոյիդի տակ։ 

Ընդհանրապես, նման ծրագրերը, որոնք ապահովում են գաղտնագրված VPN թունելային կապ, պետք է միշտ միացնել, եթե դուք օգտվում եք հանրային վայ֊ֆայ կետերից։ Հակառակ դեպքում ձեր տվյալները կարող են գողանալ կամ այլ վնաս պատճառել։ Սրանք նաեւ ապահովում են ընդհանրապես ձեր կապի գաղտնագրում եւ գաղտնալսման դեմ են աշխատում։ 

Եթե դուք խնդիր ունեք ձեր անձը լրջորեն թաքցնելու, ապա գերադասելի օգտվել  Tor համակարգից։ Սա շատ ավելի դանդաղացնում է կապը, բայց ձեր անոնիմությունը դարձնում է շատ ավելի հուսալի։

Իսկ եթե հակառակը, դուք հայտնվել եք մի տարածքում, ուր անջատվել է բջջային ինտերնետը եւ կապը, ապա կարող եք օգտվել Firechat ծրագրից, որը հեռախոսների միջեւ ստեղծում է չատի հնարավորություն առանց կապի։ Միայն պայմանը՝ հեռախոսների շղթայի միջի կապերը չպետք է գերազանցեն 60 մետրը։ Սա աշխատում է Android , iOS համակարգերում։


ՄԱՐՎԻՆ ՀԻՄԵՅԵՐԸ, ԲՈՒԼԴՈԶԵՐԸ ԵՒ #ELECTRICYEREVAN-Ը

2004 թվականի հունիսի հինգին Մարվին Հիմեյերը՝ զոդող վարպետը և ավտոպահեստանոցի տերը, զրահապատ բուլդոզերով դուրս եկավ իր փոքրիկ քաղաքի փողոցները և սկսեց ավիրել քաղաքը, հիմնականում, կոնֆլիկտի մեջ գտնվող ընկերությանը պատկանող և պետական կառույցները, օրինակ, ոստիկանության շենքը։ Մարվինն այնքան լավ էր զրահապատել բուլդոզերը, որը ոստիկանությանը երկար ժամանակ չէր հաջողվում խանգարել իրեն՝ քաղաքը հողին հավասարեցնելը։



Վերջում Մարվինն ինքնասպան եղավ։ Եվ մնաց պատմության մեջ։ Շատերի համար նա առ այսօր հերոս է։ Մարդ, որը գնաց սիստեմի դեմ, որը մինչև վերջ պայքարեց։ Մարդ, որը դեմ գնաց ամենամեծ երկու չարիքների դեմ. պետության և կորպորացիաների։

Անկասկած, Մարվին Հիմեյերի կերպարը շատ տարբեր ձև կարող է ընկալվել և մեկնաբանվել. որպես հերոս, ինչպես արդեն գրեցի, կամ հակառակը՝ որպես հիմար, որը ոչնչի չհասավ, հետն էլ ամեն բան կործանեց։ Կարծիքները Մարվինի մասին, անկասկած, շատ կլինեն։ Կախված նրանից, թե դուք ավելի ձախ եք, թե աջ, կամ, միգուցե, դուք պարզապես կողքով անցնում էիք ու տենց էլ բան չհասկացաք, թե էդ տղեն ինչ էր ուզում։ Երկու բան է անկասկած։ Մեկը, որ Մարվինը յուրահատուկ մարդ էր։ Եվ մյուսը, ինձ համար, Մարվին Հիմեյերը հասարակ մարդու անճարության կապիտալի ու քաղաքական ուժերի հանցավոր սերտաճման դեմ մնացած պայքարի ձևերը սպառած, ողբերգական, մյուս կողմից էլ՝ հավաքական կերպար է։ Եթե պետությունը մարդու դեմ կիրառում է բոլոր պատժիչ մեխանիզմները, սպասարկելով ինչ֊որ նեղ շրջանակների լայն շահերը, երբ մարդուն ոչ մի լծակ չեն թողնում իրավիճակը փոխելու, այ հենց այդ օրերին փողոց են դուրս գալիս Մարվինները, որոնք զրահապատ բուլդոզերից բացի, ուրիշ տարբերակ չեն տեսնում։ Որը էլի տարբերակ չէ, բայց ուրիշ չի երևում։

Մի տարի առաջ էլ մենք դուրս եկանք Բաղրամյանի պողոտա։ Երբ ամեն բան ավարտվեց, ավելի շատ վերլուծություն գրվեց, քան մարդ կար փողոցում։ Ոնց ասես չգնահատվեց եղածը։ Սկսած վերջնական հաղթանակից (կամ պարտությունից), վերջացրած նրանով, որ ամեն բան Բուդդայի երազն է, և Բաղրամյանում ոչինչ չի էլ եղել։ Ես չէի ուզենա հիմա քննարկել, թե Բաղրամյանի շարժման մեջքին կայի՞ն արդյոք դավադիր ուժեր, թե՞ չկային, եթե կային, ապա որոնք էին դրանք։ Այս հարցերը թողնեմ Մարինեին Պետրոսյան, իրա մոտ սահմռկեցուցիչ հարցադրումներն ավելի լավ են ստացում։ Ինձ համար Բաղրամյանը բացի ամենից, ուրիշ բան ցույց տվեց. որ մեր հասարակությունը փնտրում է բողոքելու ձևեր, աշխատող ձևեր։ Չէի ասի, որ արդեն լավ աշխատող լուծումներ կան, բայց ձևեր պետք են ու ավելի շատ նույնիսկ ոչ հասարակությանը, այլ իշխանությանը։ Եթե հասարակության ձայնը լսելու և ընկալելու մեխանիզմները ժանգոտում են, եթե իշխանության մեջ ոտքից գլուխ թաթախված մարդիկ կորցնում են իրականության հետ կապը և ապրում են պերմանենտ իրենց արածից բավարարվածության վիճակում, եթե համոզված են, որ իրենք միշտ ճիշտ են, եթե հասարակ մարդը չունի ոչ մի հնարավորություն ինչ-որ սխալ բան ուղղելու, փողոց է դուրս գալիս զրահապատ բուլդոզերը։ Աշխատասենյակ է մտնում Վերա Զասուլիչը։

Մեքենայի կողքով անցնում է Կիբալչիչը։

Գիշերներով սրտները սարսափով են լցնում Անդրեաս Բաադերն ու Ուլրիկա Մայնհոֆը։

Համաձայնեք, որ չբոլորած մեկ տարվա մեջ հատուկ ծառայությունների կողմից հայտարարված երկու ռազմական ապստամբության բացահայտված դեպքերը մի քիչ շատ են մի երկրի համար։ Ես հիմա էլի չեմ քննարկում, թե որքանով են վստահելի ներկայացված ապացույցները, որքանով է դա սարքած գործ և այլն։ Պարզապես, որպես տեղեկատվական փաստ, նորմալ չէ, երբ երկրում անընդհատ ենթադրյալ ապստամբներ են ձերբակալվում։ Վատ հոտ է գալիս այս ամենից։ Ու սրա մեղավորը հաստատ մենք չենք՝ հասարակ քաղաքացիներս։ Բաղրամյանում մենք փորձեցինք այլ տարբերակներ առաջարկել։ Տեսնենք, թե որ ուղղով կգնանք՝ բուլդոզե՞ր, թե՞ #ElectricYerevan։

Ինչպե՞ս դուրս գալ էլ փոստի և սոցցանցերի հաշիվներից այլ սարքերից

Քանի որ շատ արցախցիներ թողել են իրենց համակարգիչները Արցախում, եւ այնտեղ իրենք լոգին եղած են իրենց հաշիվներում եւ դա կարող է ընկնել թշնամու ...