Friday, June 24, 2016

Բաց տվյլաների շտեմարանները Հայաստանում․ պետական սեգմենտի քարտեզագրում

Զանազան պետական գերատեսչությունների կուտակած ու հրապարակած բաց տվյալները (Open Data) Հայաստանում այսօր բավական մեծ զանգվածներ են կազմում: Արդեն իսկ կան մի քանի ցայտուն օրինակներ, երբ բաց տվյալների օգտագործումն ունեցել է դրական ազդեցություն:
Տվյալների մի շարք շտեմարաններ լրագրողական հակակոռուպցիոն և քաղաքացիական հետաքննությունների մեծ ներուժ ունեն, օրինակ՝ «Մեկ անձից կատարվող գնումներ», «ՊՈԱԿ-ների ֆինանսավորում», «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրեր»: Սրանք օրինակներ են, երբ տվյալների շտեմարանները հետազոտողին թույլ են տալիս որոնողական ինքնուրույն աշխատանք կատարելու:
Սակայն կարևոր է նաև , որպեսզի տվյալները հնարավոր լինի ավտոմատացված մշակման ենթարկել, ինչպես նաև վիզուալ կերպով ներկայացնել: Այսպես, օրինակ, Շվեդիայի կառավարությունը հատուկ API է տրամադրում վիճակագրական տվյալները ավտոմատացված եղանակով ստանալու և մշակելու համար: Իսկ ամերիկյան կառավարությունը՝ առանձին մեծ գործիք, որի միջոցով հնարավոր է բաց տվյալների վիզուալիզացիան:
Հայաստանի դեպքում գոյություն ունի տվյալների վիզուալիզացիայի մեկ հանրայնորեն հայտնի գործիք. դա ինտերակտիվ բյուջեն է, որը օգտվողին ձևափոխումների մեծ հնարավորություններ չի տալիս:
Ինչ վերաբերում է տվյալների մշակման հնարավորություններին, ապա այս հարցում Հայաստանը մեծ հաջողությունների դեռ չի հասել: Ազգային վիճակագրական ծառայությունը տվյալների շտեմարաններ է տրամադրում բավական մինիմալիստական գործիքներով: Բացի դրանից՝ վիճակագրական տվյալները մշակելու համար գոյություն ունի ևս երկու հարթակ՝ Armstatbank և Armdevinfo: Երկուսն էլ բավական բարդ և անհարմար են աշխատելու համար, արդիական չեն:
Մյուս կողմից՝ կան մասնավոր դեպքեր, երբ պետական տվյալները ավտոմատացված մշակումից հետո տրամադրվում են շատ ավելի մատչելի տեսքով: Կարելի է համեմատել պաշտոնական հարկային տվյալների շտեմարանները և դրանց մշակման համար մասնավոր կազմակերպության ստեղծած «Հարկատու» հարթակը:
Գոյություն ունի շատ ավելի մեծ ազդեցություն ունեցած դեպք՝ կապված արտարժույթի փոխանակման հետ: Rate.am կայքը, մի տեղ հավաքելով բոլոր բանկերի կողմից հայտարարվող արտարժույթի փոխարժեքները, ազդեցություն ունեցավ ողջ շուկայի վրա՝ մոտավորապես նույն մակարդակի բերելով փոխարժեքները երկրով մեկ:
Բաց տվյալների դեպքում կարևոր են միանգամից մի քանի բաղադրիչներ: Տվյալները պետք է լինեն.
  • Հասանելի
  • Լիարժեք
  • Հասանելի արխիվներով
  • Միևնույն ֆորմատով
  • Մշակելու համար պատրաստ ֆորմատով
Սակայն կարելի է տեսնել, որ Հայաստանի դեպքում արխիվների հասանելիության հետ կապված խնդիրներ են առաջանում: Կայքերի թարմացումից, վերազինումից հետո պատահում են դեպքեր, երբ արխիվներն անհետանում են: Այսպես, օրինակ, ՀՀ նախագահի կայքում արդեն հնարավոր չէ գտնել նախորդ ադմինիստրացիաների հետ կապված տեղեկատվություն:
Տվյալների տրամադրման միատարրության վերաբերյալ գոյություն ունի Կառավարության՝ «Ինտերնետ ցանցում պետական մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող նվազագույն պահանջները հաստատելու մասին» որոշումը: Ըստ այդ որոշման՝ կայքերը պետք է համապատասխանեն ընդհանուր նորմերին: Սակայն իրականությունն այն է, որ համացանցի պետական հատվածը չափից ավելի բազմազան է, խճճված և որոշ հատվածներում ունի ոչ տրամաբանական, դժվար ընկալվող կառուցվածք:
Տվյալների տրամադրման վերաբերյալ նույնպես կան տարբեր մոտեցումներ: Տվյալ որոշման 5-րդ կետի համաձայն՝ պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվությունը պետք է լինի ամբողջական և անվճար: Ամբողջականության հարցը միշտ կարող է լինել վիճելի:
Սակայն Էլեկտրոնային ռեգիստրի կայքը ՍՊԸ-ների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության համար պահանջում է երեք հազար դրամ վճար: Յուրաքանչյուր հարցման համար: Այսինքն՝ տվյալ դեպքում տվյալները դիտվում են ոչ թե տեղեկատվության ազատության տեսանկյունից, այլ որպես մատուցվող ծառայություն:
Բաց տվյալների շտեմարանների մատուցման ձևերի խիստ բազմազանությունը, դրանց ապակենտրոնացված լինելն այսօր խոչընդոտ է տվյալների վերլուծության, մշակման համար, ինչն էլ դժվարացնում է կիրառական մոտեցումները:

Mapping Open Data in Armenia

The accumulated and released open data of many state institutions make up quite large volumes in Armenia today. There are already a few vivid examples when the use of open data has had a positive effect.
A number of databases have large potential for anti-corruption and civic journalistic investigations; for example, "Purchases made by one person," "SNCO Financing," "High-ranking officials' declarations." These are examples when databases allow a researcher to carry out independent research work.
But it's also important for the data to be subjected to automated processing as much as possible, as well as presented visually. Thus, for example, the Swedish government provides a special API to receive and process statistical data in an automated fashion, while the US government provides a separate large tool through which visualization of open data is possible.
In Armenia's case, there is one publicly known data visualization tool: the interactive budget, which doesn't provide the user with many opportunities for modifications.
As for the opportunities for processing data, Armenia has not yet obtained great victories in this matter. The National Statistical Service provides databases with very minimalistic tools. Apart from this, there are an additional two platforms for processing statistical data: Armstatbank and Armdevinfo. Both are quite difficult and inconvenient to work with, and are not modern.
On the other hand, there are specific cases when after their automated processing, state data are provided in a much more accessible appearance. The official databases on taxes and the Harkatu ["taxpayer"] platform created by a private company to develop them can be compared.
There is, however, a case having a far greater influence, one connected to currency exchange rates.Rate.am, gathering in one place the currency exchange rates declared by all banks in Armenia, had an effect on the entire market, bringing currency exchange rates around the country to approximately the same level.
In open data, several components are immediately important. Data must be
  • Accessible
  • Complete
  • Available through archives
  • In the same format
  • In a format ready to be developed
But in Armenia's case, problems arise connected to access to the archives. After websites are updated and modernized, there are instances when the archives disappear. Thus, for example, it's no longer possible to find information connected to previous administrations on the Armenian president's website.
On the uniformity of data provision, there is the government decision "On approval of the minimum requirements for the official websites of state bodies online" [AM]. According to this decision, the website must adhere to general norms. But the reality is the state part of the internet is too diverse, confusing, and in some sections has a structure that is illogical and difficult to understand.
There are also different approaches on providing the data. According to paragraph 5 of the aforementioned decision, information posted on an official website must be complete and free of charge. The matter of completeness can always be debatable.
The Electronic Register site, for instance, requires a payment of 3,000 dram [about $6 USD] for complete information on LLCs. For each inquiry. That is to say, in this case, the data is viewed not from the perspective of freedom of information, but as a provided service.
The strong diversity of the ways of providing open databases and their being decentralized today is an obstacle for analyzing and processing data, which complicates applied approaches.




Tuesday, June 21, 2016

Friday, June 17, 2016

ՀԱՐԿԱՅԻՆ ԲԱՐԵՇՐՋԱՎԵՐԱԸՆՏԻՐԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ N+1֊ՐԴ ՓՈՒԼԻՆ

Հարկային օրենսգիրքը հերթական անգամ բարեշրջվում է։ Կամ շրջափոխվում է։ Թե բարեփոխվում է։ Լավ չեմ հիշում։ Բայց էդ անտերի հետ հերթական անգամ ինչ֊որ բան է կատարվում։ Կառավարությունը, ինչպես միշտ, համարում է, որ սա մոտեցնում է հարկային դաշտը իդեալականին։ Արդեն կասկածներ կան, որ հարկային դաշտը վերածվելու է ելիսեյան դաշտերի, ուր երջանիկ զվռնելու են մեր երանելի քաղաքացիները՝ թիթեռնիկներ ու բզեզիկներ բռնելով։

Սա այսպես էլ լինելու է՝ հաստատ։ Եթե լսել միայն կառավարությանը։ Բայց դե այսօր կառավարությանը լսել մոդայիկ չէ։ Ես կասեի՝ սեքսի չէ։ Ավելին՝ երբեք չի էլ եղել։ Իսկ երբ մարդ կառավարությանը լսում է, բայց չի լսում, ինքը ամեն անգամ հարկային փոփոխություններին նայում է որպես հերթական մեքենայության։ Մեր հանրությունը հարկային ծառայությունից միշտ վատն է սպասում։ Իսկ հարկային փոփոխությունները ընկալում են որպես փորձ էլ ավելի դժոխային վիճակի հասցնել եղած ահավորը եւ սահմռկեցուցիչը։

Ու հիմա էլի մեր շեմին չոքել է հարկային շրջափոխումը։ Թե բարեշրջումը։ Էլի մոռացա։ Ինչ֊որ բան փոխվելու է։ Մեծ մասը փոփոխություների հասկանում են միայն սեւ գոտի, հինգերորդ դան ունեցող հաշվապահները։ Մյուս մասը՝ արդեն տառապած գործարարներն էլ են սկսում հասկանալ։

Իսկ մեզ՝ հասարակ բարիքաստեղծ եւ հարկածին քաղաքացիներիս, հիմնականում հասանելի դառավ մի երկու բան․ որ միջին եւ մեծ աշխատավարձ ստացողները սկսելու են ավելի մեծ հարկեր վճարել։ Ինչը հեչ լավ բան չէ։ Չնայած, միանշանակ չես կարող ասել։ Կարող է եւ լավը լինել։ Օրինակ, կարող է երկիրդ, կառավարությունդ գերխնդիր դնի, ասենք, հաղթահարել աղքատությունը, կամ՝ արդիականացնել բանակը, կամ բարեփոխել կրթական համակարգը, գյուղացուն օգնել, հիվանդին, երեխուն․․․ Հետո կառավարությունդ դա մանրամասն բացատրի հասարակությանդ։ Գերադասելի է մարդկային լեզվով, առանց «ֆիսկալ», «մոնետար» բառերի։ Ու եթե կա հասարակական պահանջ, ավելին՝ կա հասարակական պատրաստակամություն։ Նման դեպքերում հասարակության մեծամասնությունը կարող է պատրաստ լինել գնալ սեփական եկամուտների կրճատմանը։ Հանուն մեծ սոցիալական գաղափարի։ Կարող է մի բան էլ ավելին՝ պահանջենք հարկերը մի քիչ էլ բարձրացնել։

Իսկ հանուն ինչի՞ է հարկայինը հիմա ուզում բարձրացնել իմ հարկերը։ Հը՞։ Կարող է ձեզ են պատմել, ես բաց եմ թողել։ Կարող է այդ գումարները ուղղվելու են անօթեւան մարդկանց օգնելուն։ Կամ թերսնվող երեխաների վիճակը բարելավելու։ Կամ, մի գուցե, առողջապահության ոլորտը թարազուի բերելուն։ Կա՞ ինչ֊որ մի պետական մեծ, գեղեցիկ, բարի եւ իրականանալի ծրագիր, որը պետք է իրականացվի, եւ դրա համար գումար չի հերիքում։ Իսկական ծրագիր, ոչ թե pdf ֆայլ կայքի վրա։ Ես չեմ լսել։ Իսկ դուք՞։

Թե ձեզ էլ է թվում, որ իրականում բյուջեի ծակեր փակելու համար է։ Զուտ որ օդ չթողի։ Ու չշխքշխքա։ Ու որ մենք էլ շատ ոտքի տակ չընկնենք, չխանգարենք։ Ոնց որ ձեզ էլ է տենց թվում, հա՞․․․

հրապարակվել է Թերթ․ամ֊ում

Tuesday, June 14, 2016

Հարձակում հայկական մեյլերի վրա ֊ ադրբեջանական հետք

Վերջին օրերին մի շարք ինտերնետից օգտվողներ սկսել են ստանալ էլեկտրոնային նամակներ, որոնց հիմնական իմաստը հետեւյալն է․ տեքստում գրվում է, իբր մեյլի ադմինիստրացիայի կողմից, որ օգտվողի մեյլը արգելափակվելու է, կամ ջնջվելու է։ Նամակը պահանջում է մտնել հղումով եւ հաստատել, որ մեյլը ձերն է՝ ներմուծելով գաղտնաբառը եւ հեռախոսի համարը։

ԿԱՐԵՎՈՐ Ա․ Երբեք չի կարելի սեղմել մեյլում տրված հղմանը։ Եթե պետք է մտնել մեյլ, կամ ինչ֊որ բան հաստատել․ ձեռքով հավաքեք հացեն։ Քանի որ մեյլի մեջ հաճախ լրիվ ուրիշ հասցե ա տրվում, դուք հայտնվում եք ուրիշ տեղ եւ ձեր ձեռքով հաքերներին տրամադրում եք ձեր գաղտնաբառը։ Բա ամոթ չի՞։ 

Իսկ հիմա կոնկրետ օրինակը․ գալիս է սենց նամակ․

Hello example@mail.ru,
We have processed suspension of your email. due to mail violation and policy abuse noticed. Click HERE to confirm ownership and verify example@mail.ru NOTE: Failure to oblige will lead to mail malfunction, loss of files and final De-activation of mail box. Best Regards, Mail Team ------------------------- mail sent to: iskakan@mail.ru | (C) 2016 Mail. All rights reserved. NMLSR ID 399801

Հղումը սեղմողը հայտնվում է սենց տեղ։ Սա, իրականում, տուֆտա հաքեր ա սարքել, հեչ նման չի մեյլ․ռու֊ին։ Լավ սարքածը արտաքինով չեք տարբերի։ Միայն հացեն չի լինի mail.ru , այլ նմանեցրած ինչոր մի բան։ Ուշադիր մարդը չի խաբնվի։


Ադրբեջանական ֊ ենթդրաբար ֊ հաքերների տուֆտությունը երեւում է նաեւ այս էջի կոդերից, որտեղ բացահայտ երեւում է, որ Ապշերոնում գտնվող կայքի կոմպոնենտեր են օգտագործվել։ Բայց դե հիշեք, իրենք միշտ չեն սենց տուֆտա, լավ էլ են սարքում։ Նենց որ մի խաբնվեք նման նամակներից, երբեք մի կտացրեք հղումները նամակներում։ 



Sunday, June 12, 2016

Ինչպես Facebook-ում տեղադրել 360° ֆոտոներ

Ֆոտոները պետք է պատրաստվեն սֆերիկ ֆորմատով ֊ պանորաման հերիք չէ։ Մի շարք Անդրոիդ հեռախոսների վրա հենց մայրական ֆոտո հավելվածը ունի սֆերաներ նկարելու հնարավորություն։ Եթե չկա, կարելի է քաշել նորը: Կամ iPhone համար Գուգլի քարտեզային ֆոտո հավելվածը։


Եթե սֆերիկ ֆոտո եք անում, մենակ Ֆեյսբուք մի քցեք, ձեր Գուգլ լոգինով մտեք Գուգլի քարտեզներ, եւ ֆոտոն քցեք  համապատասխան վայրում։ Դրանով ավելի կհարստացնեք Հայաստանի պատկերը քարտեզի վրա։ Նույն նկարը Ֆեյսում ու Գուգլում։


Friday, June 10, 2016

ԴՈՒՔ Ո՞ՒՐ ԷԻՔ, ՈՐ ՄԵՆՔ ՄԱՅԴԱՆՎՈՒՄ ԷԻՆՔ ՍՏԵՂ

Յալանուզյան Միքայելի հետ զրուցում էինք անկախության առաջին ամիսների, տարիների մասին։ Սենց զրույցների ժամանակ շատ բաներ ես վերհիշում, ուրիշ հայացքով նայում եղածին։ Խոսակցությունը գնաց 88-92թթ. երիտասարդական շարժումներից։ Ընդհանրապես այդ թվերի ազատական, ժողովրդավարական շարժումներից։ 

Իհարկե, մենք 88-ը հիշելիս, հիմնականում խոսում ենք Արցախյան շարժման մասին։ Բայց իրականում դա այդպես էր միայն սկզբնական փուլում։ Երբ դեռ ցույցերին Լենինի նկարներ կային, երբ դեռ համարում էին, որ Կոմկուսում կան լավ ու վատ թևեր, որ Գորբաչովի խալը ժավելի սպիրտով մաքրել կլինի։ Բայց բավականին արագ վիճակը փոխվեց։ Եվ բացի ամենից, շարժումը սկսեց պարունակել իր մեջ նաև երիտասարդական, ժողովրդավարական և այլ տիպի վեկտորներ։ Այդ ընթացքում Հայաստանը շատ արագ դադարեց լինել Սովետական Միության մաս։ Առնվազն հոգեբանորեն Սովետը Հայաստանում փլվել էր։ Այդ տարիներին անեկդոտ էին պատմում, որ ինքնաթիռը Հայաստանից Մերձբալթյան հանրապետություններ թռնում է Սովետական Միության տարածքով։ 

Ավելին, Հայաստանից մարդիկ գնում էին տարբեր սովետական հանրապետություններ, սովորեցնում էին ցույցեր կազմակերպել, բողոքի ակցիաներ տեղը տեղին անել։ Քանի որ նման փորձ մենք ունեինք, մինչև մեր շարժումը Սովետում ցույց անել կարելի էր միայն բանծիկներով ու շործիկներով ու միայն տոնական օրերին։ Իսկ մեկ տարվա առճակատումը կագեբե-ի, սեքսոտների (սա խուժան բառ չէ), բանակի հետ, բազմաթիվ պայքարի կրեատիվ մեթոդների հայտնաբերումը ու կիրառումը հայաստանցիներին դարձրեց իսկական պրոֆեսիոնալ հեղափոխականներ։ Ինչ ասես չէին մտածում այդ օրերին։ Օրինակ, եթե պետք էր հայտարարել գործադուլ, իսկ լրատվամիջոցները քո ձեռքում չեն, Ֆեսյբուք էլ թարսի պես չկա։ Ճիշտ է, կարելի է թռուցիկներ տարածել։ Բայց դրանք գտնում, պոկում էին։ Իսկ կարելի է ավելի կրեատիվ բաներ հորինել։ Օրինակ, մետրոյում մաշինիստը կարող է հայտարարել․ «Դռները փակվում են։ Հաջորդ կայարանը՝ Երիտասարդական։ Համ էլ, ժողովուրդ ջան, վաղվանից գործադուլ ենք սկսում»։ Ու սենց հազար ու մի բան։ Ու ցանկություն կար կիսվելու մնացած անճար ժողովուրդների հետ։  Այնպես որ հայկական էմիսարները ուր ասես չէին հայտնվում այդ օրերին։

Ո՞ւր էին ուկրաինացիք, երբ մենք մայդանը մայդանի վրա էինք անում։

Ընդհանրապես, երիտասարդությունը ապրում էր ոչ միայն ներքին խնդիրներով։ Երբ Տյանանմեն հրապարակում ճնշվեց ուսանողական շարժումը, Երևանում անցկացվեցին չինացի ուսանողների հետ համերաշխության ակցիաներ։ Իսկ հիմա դրա մասին նույնիսկ հայերեն նյութ չկա Վիքիպեդիայում։ 

Ասեմ ավելին, չծիծաղեք։ Եթե այսօրվա միջին ֆեյսբուքյան հայ օգտատիրոջը (էն, որ ասում են ֆեյսբուքահայ) ցույց տային, թե ինչ էր կատարվում Հայաստանում 89-91 թվականներին, բայց չասեին, թե որտեղ ու ինչ է կոնկրետ կատարվում, ապա մեծամասնությունը կասեր, որ սրանք սաղ զոմբիներ են, որ սրանց բոլորին ամերիկացիք փող են տվել, որ հեղափոխություն անեն, որ տեղները չեն շնթրկում, մի հատ էլ փորձում են հարևան երկրներ արտահանել իրանց մայդանը, որ սրանք երկիրն են կործանում։ Ու լիքը ուրիշ բաներ, որոնք լավ բոլորս պատկերացնում ենք։

Tempora mutantur et nos mutantur in illis

հրապարակվել է Թերթ․ամ֊ում

Thursday, June 9, 2016

Big Data and Open Data in Armenia

Զեկույց SocCamp֊ի ընթացքում

Ի՞նչ վտանգներ են սպառնում այսօր մանկությանը` դասախոսություն ծնողների համար

Համացանցի, համակարգչային խաղերի, շարժական տեխնոլոգիաների (բջջային հեռախոսների, պլանշետների) ազդեցությունը երեխաների վրա: Հնարավոր ապագա զարգացումները: Ինչպես այս ամենի հետ կարող են վարվել ծնողները: