Mastodon

Комплекс Баадер-Майнхоф / Der Baader Meinhof Komplex ֊ արժի նայել


Комплекс Баадер-Майнхоф / Der Baader Meinhof Komplex - ֆիլմ, որը արժի նայել, եթե հետաքրքրում են անցյալ դարի երկրորդ կեսի ձախ ծայրահեղական շարժումները, եւրոպական ահաբեկչական խմբերը։ Արկածային թրիլեր֊կրակոցներով ֆիլմեր սիրողների դուրն էլ կգա։

ՖԻլմը շատ կոնկրետ RAF ֊ Rote Armee Fraktion հիմնադրման, գործունեության եւ վախճանի մասին է։ Ուլրիկան Մայնֆով, Գուդրուն Էնսլին,  Անդրեաս Բաադեր ֊ եթե էս անունները ձեզ բան չեն ասում, արժի հետաքրքրվել, քանի որ հետաքրքիր ու շատ հակասական կերպարներ են։ Ֆիլմում էլ ռեժիսորը փորձել ա միակողմանի ցույց չտալ կերպաներին, դերասանների խաղն էլ լրիվ տեղն ա (չնայած, կարծում եմ, որ սիմպատիաները ՌԱՖ֊ի հանդեպ մոտը կան)։ Նույնիսկ վերջի մասում ինքնասպանությունների/սպանությունների թեման հաջողացնում է նենց ցույց տալ, որ միանշանակ կարծիք չես ստեղծի, թե իրականում ինչ է եղել։

Գնահատական ֊  5
IMDB - 7.4
Kinopoisk - 7.6

նայելու հղում


No comments:

Post a Comment

Ինչպե՞ս դուրս գալ էլ փոստի և սոցցանցերի հաշիվներից այլ սարքերից

Քանի որ շատ արցախցիներ թողել են իրենց համակարգիչները Արցախում, եւ այնտեղ իրենք լոգին եղած են իրենց հաշիվներում եւ դա կարող է ընկնել թշնամու ...