Thursday, July 16, 2015

Citizenfour: Правда Сноудена

Շուտվանից նայածս կինոներից չէի գրել։ Էս մեկը որոշեցի խորհուրդ տալ։ Քանի որ շատերը չեն նայի․ վավերագրական ֆիլմ է։ Ու մեջ չկան ոչ մեծ պլանով արյունոտ մռութներով առյուծներ, ոչ էլ շերունի Մորգան Ֆրիմանը, որը անգիր սովորած գիտական միստիկայից ա խոսում, որից գլուխ չի հանում։

Էդվարդ Սնոուդենի մասին ֆիլմ է, որը նկարահանվել է փաստացի պարտիզանական մեթոդներով՝ թաքնվելով աշխարհի ամենաոչսիրուն գաղտնի ծառայությունից։ Ֆիլմը երկար ա, պահեր կան, որ քնացնում ա։ Բայց նայել կարեւոր է, որ հասկանաք, թե ինչ աշխարհում ենքմենք ապրում․ ապագան, վատ ապագան արդեն եկել, մեր վրով անցել է, իսկ մեր բիբինին չի։ Էս ամենը կարելի ա հասկանալ Սնոուդենի փաստաթղթերը կամ Գլեն Գրինվալդի հոդվածները կարդալով։ Բայց դրանք շատ են, ու մեկա գիտեմ, որ կարդացող քիչ է լինելու։ Նենց որ ավելի լավ է նայել։

Ու, բարեբախտաբար, ռուսերեն արդեն պիրատական տարբերակը ցանցում կա ։Ճ