Mastodon

#ՈչԹալանին․ հատուկ ծրագրեր հեռախոսով կապ հաստատելու համար

Երկու լավ ափլիքեյշն Բաղրամյանի վրա կազմակերպվելու համար․

ա․ Firechat ֊ սա այնե դեպքերի համար է, երբ մարդկանց քանակի պատճառով բջջային կապը չի դիմանում եւ հնարավոր չի լինում օգտվել ոչ չաթերից, ոչ հեռախոսներից։

Firechat թույլ է տալիս իրար հետ շփվել երբ չկա ոչ հեռախոսի կապ, ոչ վայֆայ։ Ծրագիրը Bluetooth, WiFi օգտագործելով ստեղծում է հեռախոսների միջեւ կապ, մենակ թե շղթայի մասերը իրարից հիսուն մետրից չկտրվեն։ Եվ կարելի ա չաթվել ինքնաթիռում, կամ Բաղրամյանի պողոտայի վրա։

Քաշում եք Android , iOS (iPhone):

Մինչեւ փողոց գալը գրանցեք աքաունթ։
Ես արդեն չաթրում ստեղծել եմ ֊ փնտրեք Chatrooms մասում  #electroam եւ շփվեք։



բ․ Sphere ֊ համախբվելու, հարցերին պատասխան ստանալու ափլիքեյշն։ Հմա
էլ ինքը Հայաստանում աարտադրվում։ Կարողանում էք գրել հարցը, փնտրել հարց տվողներին, տեղադրել հարցերի շառավիղը՝ այսինքն, որքանով հեռու է ձեզանից հարց տվողը։

Գրանցումը՝ պարզապես կպցնում եք ձեր ՖԲ պրոֆիլը ու պլծ։

Քաշում եք Android , iOS (iPhone):





No comments:

Post a Comment

Ինչպե՞ս դուրս գալ էլ փոստի և սոցցանցերի հաշիվներից այլ սարքերից

Քանի որ շատ արցախցիներ թողել են իրենց համակարգիչները Արցախում, եւ այնտեղ իրենք լոգին եղած են իրենց հաշիվներում եւ դա կարող է ընկնել թշնամու ...