Mastodon

Դանդոլոյի գերեզմանը ավիրված քաղաքաի ավիրված տաճարում

Էնրիկո Դանդոլո (Enrico Dandolo, Henricus Dandolo) ֊ Վենետիկի կույր դոժը։ Այս մարդու անունը դժվար թե շատերը հիշեն։ Բայց նա ներկա կապիտալիզմի հիմքերում է եղել։ Նա կրոնական արմատներ ունեցող խաչակրաց արշավանքները վերածեց թալանի։ Նույն մարդը հիմք է դրել Բյուզանդիայի կործանմանը եւ Օսմանյան կայսրության ամրապնդմանը։

90 տարեկան կույր դոժ Դանդոլոն, օգտվելով խաչակիրների ծանր ֆինանսական վիճակից, սկսզբից պարտադրեց, որ դրանք գրավեն Վենետիկի տնտեսական մրցակից Զարա քաղաքաաը՝ օրը կաթոլիկ քաղաք էր, Դալմացիայում ֊ հիմա դա Խորվատիայում է։ Դրանից հետո Դանդոլոն պարտադրեց գրավել եւ թալանել Կոնստանտինապոլիսը։ Ինչից հետո խաչակրաց արշավանքները կորցրեցին իրենց կրոնական իմաստը։ Բյուզանդիան ժամանակավոր կազմալուծվեց։ Իսկ Վենետիկի համար սկսվեց տնտեսական ոսկե դարը։

Վերջին անգամ Սոֆիայի տաճարում հայտնաբերեցի , որ Դանդոլոն թաղված է տաճարում։ Թուրքերը ինչ ասես պղծել են, խաչերը տաշել են,  բայց Դանդոլոյի գերեզմանին ձեռք չեն տվել։ Երեւի տենց էլ պետք ա լիներ․ նույն գործն են արել տղերքը։ Ավիրողինավիրված տաճարում թաղելը


Դանդոլոյի գերեզմանը Սոֆիայի տաճարում


Թուրքերի կողմից քերած, տաշած Սոֆիայի տաճարի խաչերը

No comments:

Post a Comment

Ինչպե՞ս դուրս գալ էլ փոստի և սոցցանցերի հաշիվներից այլ սարքերից

Քանի որ շատ արցախցիներ թողել են իրենց համակարգիչները Արցախում, եւ այնտեղ իրենք լոգին եղած են իրենց հաշիվներում եւ դա կարող է ընկնել թշնամու ...